ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 փետրվարի 2020 թվականի N 159-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 964-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 30-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՐՄԱՆ ԸՆԴ ՊԱՐՏՆՅՈՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 964-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման 1-ին կետում «2019 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2020 թվականի սեպտեմբերի 30-ը» բառերով.
2) հավելվածը 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15-րդ կետով.
« |
|
». |
3) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «244,083,156.9» թիվը փոխարինել «284,233,156.9» թվով։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. փետրվարի 14 Երևան |