Գլխավոր տեղեկություն
Номер
N 1637-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (20.12.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
07.11.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.11.2019
Дата вступления в силу
08.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 նոյեմբերի 2019 թվականի N 1637-Ա

 

ԳԵՂԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ, ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ, ՀԱՅԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 19.11.19 N 1728-Ա)

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 7-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանին, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանին և ռազմական անվտանգության վարչության ռազմա-քաղաքական համագործակցության բաժնի պետի պաշտոնակատար Արմեն Աբրահամյանին 2019 թվականի նոյեմբերի 19-20-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (ք. Մոսկվա):

(1-ին կետը լրաց. 19.11.19 N 1728-Ա)

2. Արմեն Գրիգորյանի, Հայկ Պետրոսյանի և Արմեն Աբրահամյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (ք. Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ Գեղամ Վարդանյանի գործուղման ճանապարհածախսը՝ Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

(2-րդ կետը լրաց. 19.11.19 N 1728-Ա, խմբ. 19.12.19 N 1946-Ա)

3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանին, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանին և գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետի պաշտոնակատար Արմեն Աբրահամյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն (ք. Մոսկվա) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Ընդունել ի գիտություն, որ Արմեն Գրիգորյանի և Հայկ Պետրոսյանի գիշերավարձի հետ կապված ծախսերը հոգում է հրավիրող կողմը:

(3-րդ կետը լրաց. 19.11.19 N 1728-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի 7

Երևան