Գլխավոր տեղեկություն
Номер
N 1839-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.12.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.12.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.12.2019
Дата вступления в силу
20.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 դեկտեմբերի 2019 թվականի N 1839-Ա

 

ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ և 57-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն իր կարիքների համար 2019 թվականի ընթացքում ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով կնքված պայմանագրերում պայմանագրի գնի տասնհինգ տոկոսի շրջանակներում կատարել փոփոխություններ պայմանագրով սահմանված աշխատանքների և ծառայությունների կատարման վերջնաժամկետի ավարտից հետո՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի 154-րդ կետով սահմանված ժամկետները։

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից իր կարիքների համար 2019 թվականի ընթացքում ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով կնքված պայմանագրերում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված փոփոխությունները կատարելիս չկիրառել նշված կետի հետևյալ նախադասությունը․

 «Ընդ որում, սույն ենթակետում նախատեսված ժամկետը կարող է երկարաձգվել՝ մինչև պայմանագրով ի սկզբանե սահմանված ժամկետը լրանալը` պայմանագրի կողմի առաջարկության առկայության դեպքում, պայմանով, որ պատվիրատուի մոտ չի վերացել գնման առարկայի օգտագործման պահանջը, իսկ առաջարկությունը ներկայացվել է ոչ ուշ, քան պայմանագրով ի սկզբանե սահմանված ժամկետը լրանալուց առնվազն 5 օրացուցային օր առաջ.»։

3. Սույն որոշմամբ սահմանված աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով կնքված պայմանագրերում փոփոխությունների կատարման վերջնաժամկետը սահմանել մինչև 2020 թվականի հունվարի 31-ը։

4. Հաստատել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով սահմանված կարգով 2019 թվականի ընթացքում ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով կնքված պայմանագրերի ցանկը՝ համաձայն հավելվածի:

5. Սույն որոշմամբ սահմանված դրույթները տարածվում են նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. դեկտեմբերի 19

Երևան

    

 

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 19-ի N 1839-Ա որոշման

  

ց ա ն կ

 

2019 թվականի ընթացքում ճանապարհների հիմնանորոգման ԵՎ միջին նորոգման աշխատանքների ԵՎ ծառայությունների ձեռքբերման նպատակով կնքված պայմանագրերի

 

NN
ը/կ

Նախարարության, պատվիրատուի, օբյեկտի անվանումը

 Կապալառու

 Պայմանագրի կնքման ամսաթիվը

 Պայմանագրի ծածկագիրը

 

2019 թ. պետական բյուջե

     

1.

Միջպետական նշանակության ավտոճանապարհներ, այդ թվում

 Շինարարական աշխատանքներ

   

1.1.

Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման

     
 

կմ148+300-կմ152+600 հատվածի հիմնանորոգում

«Մերձմոսկովյան»
ԲԲԸ

23․09․2019 թ.

ՏԿԵՆ-ՀՄԱ-ԱՇՁԲ-2019/12Շ

 

կմ156+700-կմ160+200 հատվածի հիմնանորոգում

«Մերձմոսկովյան»
ԲԲԸ

1.2.

Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման

     
 

կմ65+350-կմ77+350 հատվածի հիմնանորոգում

«Ա.Ա.Բ. Պրոեկտ»
ՍՊԸ

15.08.2019 թ.

ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2019/13Շ-1

 

կմ101+400-կմ108+400 հատվածի հիմնանորոգում

«Խաչհար»
ՍՊԸ

22.08.2019 թ.

ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2019/13Շ-2

 

կմ139+000-կմ142+000 հատվածի հիմնանորոգում

«Խաչհար»
ՍՊԸ

22.08.2019 թ.

ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2019/16Շ-1

 

կմ248+000-կմ254+000 հատվածի հիմնանորոգում

«Ոսմար»
ՍՊԸ

10․09․2019 թ.

ՏԿԵՆ-ՀՄԱ-ԱՇՁԲ-2019/9Շ

 

կմ354+520-կմ364+000 հատվածի հիմնանորոգում

«Մեղրու ՃՇՇՁ»
ՍՊԸ

22.07.2019 թ.

ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2019/11Շ-1

 

կմ354+520-կմ364+000 հատվածի հիմնանորոգման տեխնիկական հսկողություն

«Հուսալի Կամար»
ՍՊԸ

15․08․2019 թ.

ՏԿԵՆ-ՀԲՄԾՁԲ-2019/7ՏՀ

1.3.

Մ- 3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման

     
 

կմ75+500-կմ79+000 հատվածի հիմնանորոգում

«Շինպլյուս»
ՍՊԸ

15.07.2019 թ.

ՏԿՏՏՆ-ՀԲՄԱՇՁԲ-2019/8Շ-2

 

կմ107+900-կմ109+000 հատվածի հիմնանորոգում

«Արգիշտի-1»
ՍՊԸ

14.08.2019 թ.

ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2019/12Շ-2

 

կմ112+900-կմ116+900 հատվածի հիմնանորոգում

«Արգիշտի-1»
ՍՊԸ

22.08.2019 թ.

ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2019/18Շ

1.4.

Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման

     
 

կմ135+400-կմ144+200 հատվածի միջին նորոգում

«Ճանապարհ»
ՍՊԸ

15․08․2019 թ.

ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2019/14Շ-1

 

կմ129+100-կմ135+400 հատվածի հիմնանորոգում

«Արարատ-Ճանշին»
ՍՊԸ

06․09․2019 թ.

ՏԿԵՆ-ՀՄԱ-ԱՇՁԲ-2019/8Շ

1.5.

Մ-8, Վանաձոր (Մ-6 հատման կետ)-Դիլիջան

     
 

կմ13+500-կմ22+400 հատվածի հիմնանորոգում

«Լիլիթ 87»
ՍՊԸ

09․09․2019 թ.

ՏԿԵՆ-ՀՄԱ-ԱՇՁԲ-2019/6Շ

 

կմ22+400-կմ33+500 հատվածի հիմնանորոգում

«Ա.Ա.Բ. Պրոեկտ»
ՍՊԸ

12.07.2019 թ.

ՏԿՏՏՆ-ՀԲՄԱՇՁԲ-2019/8Շ-3

1.6.

Մ-14, /Մ-4/ -Շորժա-Վարդենիս

     
 

կմ60+300-կմ72+800 հատվածի հիմնանորոգում

«Կապավոր»
ՍՊԸ

23․09․2019 թ.

ՏԿԵՆ-ՀՄԱ-ԱՇՁԲ-2019/11Շ

1.7.

Մ-16, Մ-4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ-6

     
 

կմ7+000-կմ8+400 հատվածի հիմնանորոգում

«Թումանյանի ՃՇՇ»
ՓԲԸ

01․10․2019 թ.

ՏԿԵՆ-ՀՄԱ-ԱՇՁԲ-2019/14Շ

 

կմ7+000-կմ8+400 հատվածի հիմնանորոգման տեխնիկական հսկողություն

«Արխինէքս»
ՍՊԸ

8/19/2019

ՏԿԵՆ-ՀԲՄԾՁԲ-2019/11ՏՀ-2

 

կմ7+000-կմ8+400 հատվածի հիմնանորոգման հեղինակային հսկողություն

«Արցախճան ինստիտուտ» ՓԲԸ

8/26/2019

ՏԿԵՆ-2019/ՀՀ-13

 

կմ12+560-կմ13+900 հատվածի հիմնանորոգում

«Թումանյանի ՃՇՇ»
ՓԲԸ

01․10․2019 թ.

ՏԿԵՆ-ՀՄԱ-ԱՇՁԲ-2019/15Շ

 

կմ21+940-կմ24+700 հատվածի հիմնանորոգում

«Սուարդի»
ՍՊԸ

10/1/2019

ՏԿԵՆ-ՀՄԱ-ԱՇՁԲ-2019/16Շ

 

կմ29+000-կմ35+800 հատվածի հիմնանորոգում

«Կապավոր»
ՍՊԸ

30․09․2019 թ.

ՏԿԵՆ-ՀՄԱ-ԱՇՁԲ-2019/17Շ

 

կմ41+900-կմ46+400 հատվածի հիմնանորոգում

«Սուարդի»
ՍՊԸ

9/23/2019

ՏԿԵՆ-ՀՄԱ-ԱՇՁԲ-2019/10Շ

 

կմ46+400-կմ59+000 հատվածի հիմնանորոգում

«Կապավոր»
ՍՊԸ

12․09․2019 թ.

ՏԿԵՆ-ՀՄԱ-ԱՇՁԲ-2019/5Շ

 

ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի սկզբից մինչև Բաղանիս գյուղ նոր շրջանցիկ ճանապարհի կառուցում (հատված կմ0+000-կմ0+813, կմ0+000-կմ0+118)

«Ճանապարհ»
ՍՊԸ

08․07․2019 թ.

ՏԿՏՏՆ-ԲՄԱՇՁԲ-2019/1Շ

2.

Հանրապետական նշանակության ավտոճանապարհներ, այդ թվում

     

2.1.

Հ-6, /Հ-2/-Եղվարդի տրանսպորտային հանգույց -/Մ-1/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ12+000-կմ24+700 հատվածի հիմնանորոգում

«Արարատ-Ճանշին»
ՍՊԸ

 01/10/2019

ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2019/21Շ

2.2.

Հ-25, Մ6-Հաղպատի հուշարձան կմ0+000-կմ5+000 հատվածի հիմնանորոգում

«Ճանապարհ»
ՍՊԸ

09․12․2019 թ.

ՏԿԵՆ-ՀԲՄ-ԱՇՁԲ-2019/29

2.3.

Հ-32, Մ-1-Գյումրի-Կապս-Ամասիա հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ12+000+կմ17+700 հատվածի հիմնանորոգում

«Մերձմոսկովյան»
ԲԲԸ

26.09.2019 թ.

ՏԿԵՆ-ՀՄԱ-ԱՇՁԲ-2019/13Շ

2.4.

Հ-26, Մոտեցում Մակարավանքի հուշարձան հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ7+800-կմ10+800 հատվածի հիմնանորոգում

«Ճանապարհ»
ՍՊԸ

09․12․2019 թ.

ՏԿԵՆ-ՀԲՄ-ԱՇՁԲ-2019/29

2.5.

Մոտեցում Մեծամորի թանգարան 4.1 կմ (3.6+0.5) ավտոճանապարհի հիմնանորոգում

«Բերմա»
ՓԲԸ

9/3/2019

ՏԿԵՆ-ՀՄԱ-ԱՇՁԲ-2019/4Շ

3.

Մարզային նշանակության ավտոճանապարհներ, այդ թվում

     

3.1.

ՀՀ Տավուշի մարզի Ներքին Կարմիր Աղբյուր համայնքի 5,7 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում

«Տավուշի ՃՇՇ»
ՓԲԸ

08.08.2019 թ.

ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2019/16Շ-2

3.2.

ՀՀ Տավուշի մարզի Մ16-Բերքաբեր ճանապարհի 4,0 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում

«Ճանապարհ»
ՍՊԸ

09․12․2019 թ.

ՏԿԵՆ-ՀԲՄ-ԱՇՁԲ-2019/29

3.3.

ՀՀ Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքի 2,0 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում

«Գավառի ՃՇՇ»
ԲԲԸ

08․08․2019 թ.

ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2019/12Շ-3

4.

Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում,այդ թվում

     

4.1.

Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման

     
 

կմ83+850 հատվածում կամուրջի վերանորոգում

 «Մոնտաժտրանսսշին»
ՍՊԸ

 04.07.2019 թ.

 ՏԿՏՏՆ-ԳՀԱՇՁԲ-2019/3Շ

4.2.

Մ- 4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման

     
 

կմ 103+100 հատվածի վթարված կամրջի վերականգնում (քաղաք Դիլիջան)

 «Մոնտաժտրանսսշին»
ՍՊԸ

 04.07.2019 թ.

 ՏԿՏՏՆ-ԳՀԱՇՁԲ-2019/3Շ

4.3.

Հ-6, Հ-2-Եղվարդի տր. հանգույց-Մ-1 վթարային տր. Հանգույցի հիմնանորոգում

 Կամրջային երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարան ՓԲԸ

 04.07.2019 թ.

 ՏԿՏՏՆ-ՀԲՄԱՇՁԲ-2019/2Շ

  

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան