ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 սեպտեմբերի 2017 թվականի N 1084-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 69-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի N 474-Ն որոշման N 1 հավելվածի 25-րդ կետին համապատասխան՝
1. Հաստատել «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի փետրվարի 12-ի «Գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 1-ի N 1054-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 69-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2017 թ. սեպտեմբերի 26-ի N 1084-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Վ. Թևոսյան |
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Ա. Անափիոսյան |
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի տեղակալ |
Նարինե Խաչատուրյան |
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ |
Ս. Սիմոնյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի տեղակալ |
Է. Մարգարյան |
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության իրավաբանական վարչության պետ |
Լ. Գրիգորյան |
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ |
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Ս. Սաֆարյան |
- Հայաստանի նկարիչների միության նախագահ (համաձայնությամբ) |
Գ. Նազարյան |
- Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի համակարգող (համաձայնությամբ) |
Վ. Մարաբյան |
- Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ) |
Մ. Այվազյան |
- Հայաստանի նկարիչների միության անդամ (համաձայնությամբ) |
Գ. Մուրադյան |
- «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հին բնագրերի ուսումնասիրության և թարգմանության բաժնի վարիչ, բանասեր, թարգմանիչ (համաձայնությամբ) |
Ռ. Մալայան |
- Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի դասախոս (համաձայնությամբ) |
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ | |
Մ. Այվազյան |
- Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսումնագիտական գծով պրոռեկտոր |
Է. Վարդանյան |
- Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան |
Ա. Ավետիսյան |
- Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի և կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան |
Ա. Հովհաննիսյան |
- Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի գեղանկարի և գծանկարի ամբիոնի դասախոս |
Ա. Գրիգորյան |
- Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի արվեստագիտության և հումանիտար գիտությունների ամբիոնի պրոֆեսոր |
Փ. Միրզոյան |
- Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի գեղանկարի և գծանկարի ամբիոնի վարիչ |
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Թ. Աբգարյան |
- Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Կերպարվեստ» | |
Տ. Գրիգորյան |
- Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Դիզայն» | |
Ս. Կարապետյան |
- Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Դիզայն» | |
Ա. Հախվերդյան |
- Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Դիզայն» | |
Մ. Մակյան |
- Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի | |
Մ. Մուսաելյան |
- Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի |
(հավելվածը փոփ. 02.02.18 N 69-Ա, խմբ. 29.01.19 N 85-Ա, փոփ., խմբ. 03.02.20 N 123-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |