Գլխավոր տեղեկություն
Номер
N 1636-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (19.12.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.12.30/64.1 Հոդ.1308.1
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.12.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.12.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.12.2003
Дата вступления в силу
31.12.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 դեկտեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 դեկտեմբերի 2003 թվականի N 1636-Ն

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց ծանր հիվանդության հետևանքով պատժից ազատելու, պատիժը պայմանականորեն չկիրառելու, անմեղսունակ կամ սահմանափակ մեղսունակ ճանաչելու, ինչպես նաև բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու հետ կապված հարցերը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել միջգերատեսչական բժշկական հանձնաժողովներ ստեղծելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին ներկայացնել համապատասխան թեկնածուների՝ դատաբժշկական և դատահոգեբուժական հանձնաժողովների կազմերում ընդգրկելու նպատակով:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին ներկայացնել համապատասխան թեկնածուների՝ բժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. դեկտեմբերի 11
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
դեկտեմբերի 4-ի N 1636-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ

 

1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի համաձայն պատիժը պայմանականորեն չկիրառելու, կալանավորված անձի նկատմամբ ծանր հիվանդության պատճառով խափանման միջոցը փոխելու նպատակահարմարության, ինչպես նաև բժշկական՝ ոչ հոգեբուժական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու հետ կապված հարցերը լուծելու նպատակով դատաբժշկական փորձաքննությունը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից՝ հանձնաժողովային կարգով: Հանձնաժողովի կազմում, պետական կառավարման լիազոր մարմնի անդամներից բացի, որպես անդամ ընդգրկվում են նաև մեկական ներկայացուցիչ՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանումից: Հանձնաժողովի կազմում ներկայացուցիչներն ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ներկայացմամբ:

(1-ին կետը փոփ. 12.12.19 N 1800-Ն)

2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց անմեղսունակ կամ սահմանափակ մեղսունակ ճանաչելու, կալանավորված անձի նկատմամբ հոգեկան առողջական վիճակի պատճառով խափանման միջոցը փոխելու նպատակահարմարության կամ հոգեկան առողջական վիճակի պատճառով պատժից ազատելու, ինչպես նաև բժշկական՝ հոգեբուժական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու հետ կապված հարցերը լուծելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը կից դատահոգեբուժական փորձաքննության հանձնաժողովի կողմից իրականացվող դատահոգեբուժական փորձաքննությունը կազմակերպվում է հանձնաժողովային կարգով: Հանձնաժողովի կազմում, պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացուցիչներից բացի, որպես անդամ ընդգրկվում են նաև մեկական ներկայացուցիչ՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանումից: Հանձնաժողովի կազմում ներկայացուցիչներն ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ներկայացմամբ:

(2-րդ կետը փոփ. 12.12.19 N 1800-Ն)

3. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց ծանր հիվանդության հետևանքով, բացի հոգեկան առողջական վիճակին վերաբերող խնդիրներից, պատժից ազատելու նպատակով բժշկական փորձաքննությունը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովի կազմում, պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացուցիչներից բացի, որպես անդամ ընդգրկվում են նաև մեկական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանումից: Հանձնաժողովի կազմում ներկայացուցիչներն ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ներկայացմամբ:

(հավելվածը փոփ. 12.12.19 N 1800-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան