Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-100
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (29.04.1994-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳԽՏ 1994/8
Принят
ՀՀ Գերագույն խորհուրդ
Дата принятия
30.03.1994
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
26.04.1994
Дата вступления в силу
29.04.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «30» մարտի 1994 թ. Հ.Ն.-1043-I

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՈՒ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԱՅԼ ՎՃԱՐՈՂՆԵՐԻՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԵՐԻՑ, ՏՈՒՐՔԵՐԻՑ ՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԻՑ, ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻՑ ԵՎ ԱՅԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետությունում հարկ վճարող իրավաբանական ու ֆիզիկական անձինք կամ այլ վճարողները, որոնք մինչև 1992 թ. հունվարի 1-ը ընկած ժամանակաշրջանի համար չեն վճարել սահմանված հարկերն ու տուրքերը և չեն կատարել պետական արտաբյուջետային ֆոնդերի համար նախատեսված հատկացումները, ազատվում են այդ հարկերի, տուրքերի վճարումից և հատկացումների կատարումից:

 2. Հայաստանի Հանրապետությունում հարկ վճարող այն իրավաբանական ու ֆիզիկական անձինք կամ այլ վճարողները, որոնք խախտել են Հայաստանի Հանրապետության (կամ նախկին ԽՍՀՄ) հարկային օրենսդրությունը ու չեն վճարել հարկային օրենսդրությունը խախտելու համար Հայաստանի Հանրապետության (կամ նախկին ԽՍՀՄ) օրենսդրությամբ սահմանված համապատասխան տույժերն ու տուգանքները կամ չեն ենթարկվել հարկային օրենսդրությունը խախտելու համար սահմանված այլ պատասխանատվության, ազատվում են մինչև 1992 թ. հունվարի 1-ը առաջացած այդ տույժերից, տուգանքներից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ պատասխանատվությունից:

3. Սույն օրենքը կիրարկել հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

26 ապրիլի 1994 թ.

ՀՕ-100