Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-104
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (24.06.1994-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳԽՏ 1994/11
Принят
ՀՀ Գերագույն խորհուրդ
Дата принятия
25.05.1994
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
14.06.1994
Дата вступления в силу
24.06.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից 25 մայիսի 1994 թ. Հ.Ն.-1070-I

 

ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ԵՎ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՐԿՎՈՂ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. Տնտեսական գործունեության առանձին տեսակների համար Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող են սահմանվել եկամտահարկի հաստատագրված վճարումներ, ինչպես նաև հարկային արտոնություններ` եկամտահարկի և շահութահարկի հաստատագրված վճարումներով հարկվող տնտեսական գործունեության առանձին տեսակների համար:

 

ՀՈԴՎԱԾ 2. Տնտեսական գործունեության առանձին տեսակների համար հաստատագրված վճարումներ սահմանելու պահից կասեցնել նախկին ԽՍՀՄ օրենսդրությամբ սահմանված և Հայաստանի Հանրապետությունում գործող եկամտահարկի արտոնությունների, ինչպես նաև «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ գլխի գործողությունը եկամտահարկի և շահութահարկի հաստատագրված վճարումներով հարկվող տնտեսական գործունեության այդ տեսակների համար:

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

14 հունիսի 1994 թ.
ՀՕ-104