Գլխավոր տեղեկություն
Номер
N 1920-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (10.01.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
18.12.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.12.2019
Дата вступления в силу
19.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 դեկտեմբերի 2019 թվականի N 1920-Ա

 

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և ԱՊՀ մասնակից պետությունների ոչ պաշտոնական գագաթաժողովին մասնակցելու նպատակով 2019 թվականի դեկտեմբերի 20-ին Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղել կառավարական պատվիրակություն՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Եվրասիական տնտեսական խորհրդի հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով 2019 թվականի դեկտեմբերի 18-20-ը Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղել պատվիրակություն՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշման 1-ին կետում նշվող գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա:

4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանին:

5. Պատվիրակությունների՝ Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ օդանավակայանում սպասարկման ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Նիկոլ Փաշինյանինը, Մհեր Գրիգորյանինը, Հրաչյա Թաշչյանինը, Վլադիմիր Կարապետյանինը, Վահե Հակոբյանինը, Հովհաննես Ազիզյանինը, Մանվել Ավետիսյանինը, Դավիթ Գևորգյանինը, Վերգինե Ասլանյանինը, Գարիկ Ասատրյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Կարեն Ազատյանինը և Արման Շահինյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Շավարշ Քոչարյանինը և Արթուր Գրիգորյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Վարոս Սիմոնյանինը և Սմբատ Սաիյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) Միքայել Փաշայանինը՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի  «Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի» միջոցների հաշվին.

5) Հովհաննես Վարդանյանինը, Ղազար Ղազարյանինը, Ժորա Մելքոնյանինը, Ռուբեն Բաբայանինը, Գրիգորի Առաքելյանինը և Գագիկ Վանոյանինը՝ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.

6) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների օդանավակայանում սպասարկման ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

6. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:

7. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2019 թվականի դեկտեմբերի 20-ին՝ Երևան-Սանկտ Պետերբուրգ-Երևան երթուղով:

8. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 7-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:

9. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2019 թ. դեկտեմբերի 18

Երևան

 

     

  

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2019 թ.

դեկտեմբերի 18-ի N 1920-Ա

որոշման

      

Կ Ա Զ Մ

    

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ ԵՎ ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ (ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ) ՄԵԿՆՈՂ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

          

Ն. Փաշինյան

- ՀՀ վարչապետ

   

Մ. Գրիգորյան

- ՀՀ փոխվարչապետ

   

Շ. Քոչարյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

   

Վ. Տողանյան

- ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

   

Վ. Սիմոնյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

   

Ս. Սաիյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

   

Հ. Թաշչյան

- ՀՀ վարչապետի օգնական

   

Վ. Կարապետյան

- ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

   

Վ. Հակոբյան

- ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու

   

Մ. Փաշայան

- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

   

Մ. Ավետիսյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ (16.12.2019թ.-20.12.2019թ. )

   

Վ. Ասլանյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ

   

Գ. Ասատրյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մասնագետ (16.12.2019թ.-20.12.2019թ.)

   

Տ. Մեհրաբյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ

   

Կ. Ազատյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր

   

Ա. Շահինյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր

   

Անվտանգություն

 

Հ. Վարդանյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության առաջին բաժնի պետի տեղակալ

   

Ղ. Ղազարյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

   

Ժ. Մելքոնյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

   

Ռ. Բաբայան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

   

Գ. Առաքելյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող (16.12.2019թ.- 20.12.2019թ.)

   

Գ. Վանոյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող (16.12.2019թ.-20.12.2019թ.)

   

Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ

 

Ա. Խաչատրյան

- Հանրային հեռուստաընկերության թղթակից (համաձայնությամբ)

   

Ա. Անդրեասյան

- Հանրային հեռուստաընկերության օպերատոր (համաձայնությամբ)

   

Ա. Թամրազյան

- «Հ2» հեռուստաընկերության թղթակից (համաձայնությամբ)

   

Ա. Բաղդասարյան

- «Ա1+» հեռուստաընկերության թղթակից (համաձայնությամբ)

   

Ն. Գրիգորյան

- «Առավոտ» օրաթերթի թղթակից (համաձայնությամբ)

   

Մ. Արշակյան

- «Ֆակտոր էյէմ» լրատվական կայքի թղթակից (համաձայնությամբ)

   

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան

  

  

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2019 թ.

դեկտեմբերի 18-ի N 1920-Ա

որոշման

  

Կ Ա Զ Մ

  

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-20-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ (ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

  

Մ. Գրիգորյան

- ՀՀ փոխվարչապետ (18.12.2019թ. - 21.12.2019թ.)

   

Շ. Քոչարյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

   

Վ. Սիմոնյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

   

Մ. Փաշայան

- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

   

Հ. Ազիզյան

- ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական

   

Ա. Գրիգորյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության պետի պաշտոնակատար

   

Դ. Գևորգյան    

- ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու (18.12.2019թ  - 21.12.2019թ.)

(հավելվածը լրաց. 09.01.20 N 11-Ա)

   

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան