ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
23 հոկտեմբերի 1995 թ. Ն-045-I
«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
I. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Օրենքի 2 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 2. Ակցիզային հարկ վճարում են Հայաստանի Հանրապետությունում գինու-օղու արտադրանք, գարեջուր, խաղողի գինիներ, գինենյութ, ձկան խավիար, ծխախոտի արտադրանք, ոսկերչական իրեր, զարդեղեն (բիժուտերիա), մորթի, մորթեղեն (բացի ոչխարի մորթուց կարված բանվորական և զինվորական կիսավերարկուներից) և բնական կաշվից հագուստ, մարդատար ավտոմեքենաներ, մարդատար ավտոմեքենաների անվադողեր, բյուրեղապակյա և ճենապակյա իրեր, ձեռագործ գորգեր, բենզին արտադրող-իրացնող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հետ ազատ առևտրի մասին պայմանագրեր (համաձայնագրեր) չկնքած պետություններում ծագած ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ Հայաստանի Հանրապետություն ներմուծող ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, անհատ ձեռներեցները և քաղաքացիները (այսուհետ` վճարողներ):
Բենզինի ակցիզային հարկ վճարում են Հայաստանի Հանրապետություն բենզին ներմուծող բոլոր ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, անհատ ձեռներեցները և քաղաքացիները` անկախ ապրանքի ծագման երկրից»:
2. Օրենքի 4 հոդվածի առաջին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության հետ ազատ առևտրի մասին պայմանագրեր (համաձայնագրեր) չկնքած պետություններ արտահանվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների իրացումը»:
3. Օրենքի 5 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 5. Սահմանել ակցիզային հարկի հետևյալ դրույքաչափերը`
Արտադրանքի ծածկագիրն |
Ապրանքախմբի |
Դրույքաչափերը (տոկոսներով) | |
բացթողման գներով ապրանքի արժեքի նկատմամբ (ՀՀ-ում արտադրվող ենթաակցիզային ապրանքների գծով) |
ներմուծման արժեքի նկատմամբ (ՀՀ ներմուծվող ենթաակցիզային | ||
1 |
2 |
3 |
4 |
22.08 22.09 | գինու-օղու արտադրանք | 50 | 75 |
22.03 | գարեջուր | 50 | 75 |
22.04 22.05 |
խաղողի գինիներ, գինենյութ |
25 | 50 |
1604.30100 | ձկան խավիար | 50 | 50 |
24.02 | ծխախոտի արտադրանք | 50 | 50 |
71.13 71.14 71.15 71.16 71.17 |
ոսկերչական իրեր, զարդեղեն (բիժուտերիա) |
25 | 25 |
43.42.03 | մորթի, մորթեղեն (բացի ոչխարի մորթուց կարված բանվորական և զինվորական կիսավերարկուներից), բնական կաշվից հագուստ | 25 | 25 |
87.03 | մարդատար ավտոմեքենաներ | 0 | 15 |
4011 10000 | մարդատար ավտոմեքենաների անվադողեր | 25 | 25 |
69.11 70.13.31 |
բյուրեղապակյա և ճենապակյա արտադրանք | 25 | 25 |
57.02 | ձեռագործ գորգեր | 50 | 50 |
2710.00200 | բենզին | 25 | 25»: |
II. Սույն օրենքը կիրարկել 1995 թվականի դեկտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
|