Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 139-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.12.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2019.12.16/30(666) Հատուկ բաժին
Принят
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
Дата принятия
06.12.2019
Подписан
Պաշտոնակատար
Дата подписания
06.12.2019
Дата вступления в силу
07.12.2019

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

6 դեկտեմբերի 2019 թ.
ք. Երևան

թիվ 139-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԷՖ ՆԵԹ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԲԵԼԱՅԻՆ (ՄԱԼՈՒԽԱՅԻՆ) ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԲԵԼԱՅԻՆ (ՄԱԼՈՒԽԱՅԻՆ) ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԹԻՎ 195 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի, 61-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, 4-րդ մասի, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 11-րդ մասի և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2010 թվականի օգոստոսի 4-ի «Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզավորման կարգը հաստատելու մասին» թիվ 51-Ն որոշման դրույթներով և հիմք ընդունելով «ԷՖ ՆԵԹ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու մասին 2019 թվականի նոյեմբերի 20-ի և հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման թիվ 195 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին 2019 թվականի դեկտեմբերի 4-ի դիմումները` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց.

Բավարարել «ԷՖ ՆԵԹ» ՍՊ ընկերության դիմումները`

1. տրամադրել «ԷՖ ՆԵԹ» ՍՊ ընկերությանը Երևան քաղաքի և Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի մարզերի տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա.

2. 2019 թվականի դեկտեմբերի 11-ից ուժը կորցրած ճանաչել հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման թիվ 195 լիցենզիան:

3. Սահմանել պարտադիր հեռարձակման ենթակա հեռուստածրագրերի ցանկը` համաձայն Հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԷՖ ՆԵԹ» ՍՊ ընկերությանը ծանուցելուց մեկ օր հետո, բացառությամբ 2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում 2019 թվականի դեկտեմբերի 11-ին:

5. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 

Հեռուստատեսության և ռադիոյի
հանձնաժողովի նախագահի
պաշտոնակատար 

Վ. Օհանյան

 

 

Հավելված

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի

2019 թ. դեկտեմբերի 6-ի թիվ 139-Ա որոշման

 

1. «Հանրային հեռուստաընկերության առաջին ալիք»

(«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ)

 

2. «Շողակաթ»

(«ՀՈԳԵՎՈՐ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ):