Գլխավոր տեղեկություն
Номер
N 325-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (12.12.2019-01.08.2020)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.04.05/19(474) Հոդ.395
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.02.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.03.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.03.2006
Дата вступления в силу
06.04.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 մարտի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 փետրվարի 2006 թվականի N 325-Ն

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 78-րդ հոդվածով`  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 25.09.14 N 1039-Ն)

1. Սահմանել փրկարարական ծառայողների պարտադիր պետական ապահովագրության և ապահովագրական գումարների վճարման կարգն ու պայմանները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. մարտի 9
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
փետրվարի 9-ի N 325-Ն որոշման

Կ Ա Ր Գ  ԵՎ  Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ

1. Սույն կարգով սահմանվում են փրկարարական ծառայողների պարտադիր պետական ապահովագրության և ապահովագրական գումարների վճարման կարգն ու պայմանները:

2. Փրկարարական ծառայողները ենթակա են պարտադիր պետական ապահովագրության ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում զոհվելու (մահանալու) դեպքերից` մեկ միլիոն դրամի չափով:

(2-րդ կետը փոփ. 05.05.11 N 667-Ն, 28.06.12 N 795-Ն, 10.12.15 N 1446-Ն)

3. Ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, ինչպես նաև «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում հաշմանդամ դարձած փրկարարական ծառայողները նույնպես ենթակա են պարտադիր պետական ապահովագրության` աշխատունակության կորստի չափին համապատասխան, որը սահմանվում է ընդհանուր գումարների նկատմամբ հետևյալ տոկոսային հարաբերությամբ`

ա. առաջին խմբի հաշմանդամներին` սույն կարգի 2-րդ կետում նախատեսված գումարի 50 տոկոսի չափով,

բ. երկրորդ խմբի հաշմանդամներին` սույն կարգի 2-րդ կետում նախատեսված գումարի 40 տոկոսի չափով,

գ. երրորդ խմբի հաշմանդամներին` սույն կարգի 2-րդ կետում նախատեսված գումարի 30 տոկոսի չափով:

Միանվագ պարտադիր պետական ապահովագրական գումար չի վճարվում, եթե փրկարարական ծառայողի զոհվելը (մահանալը) կամ հաշմանդամ դառնալը նրա կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետևանք է:

(3-րդ կետը փոփ. 25.09.14 N 1039-Ն, խմբ. 10.12.15 N 1446-Ն)

4. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը փրկարար ծառայության հանրապետական գործադիր մարմնի կողմից ներկայացված ցուցակների հիման վրա միանվագ պետական պարտադիր ապահովագրական գումարներ է հատկացնում փրկարարական ծառայողներին:

(4-րդ կետը խմբ. 23.07.15 N 819-Ն, փոփ. 05.12.19 N 1719-Ն)

5. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հատկացված միանվագ պետական պարտադիր ապահովագրական գումարները վճարվում են փրկարար ծառայության հանրապետական գործադիր մարմնի կողմից կազմված ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացված զոհված (մահացած) կամ հաշմանդամություն ունեցող փրկարարական ծառայողների ցուցակի համաձայն: Հաշմանդամ դարձած փրկարարական ծառայողների ցուցակում նշվում են փրկարարական ծառայողի հաշմանդամության վերաբերյալ բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից տրված տեղեկանքի տվյալները, հաշմանդամ դարձած փրկարարական ծառայողին վճարման ենթակա գումարի չափը, գումարն ստացողի` հաշմանդամի կամ նրա կողմից լիազորված անձի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի համարը, բնակության և էլեկտրոնային հասցեն (առկայության դեպքում), գումարն ստացողի բանկային ռեկվիզիտները, իսկ դրա բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության այն տարածաշրջանը, որտեղ գործող բանկերից շահառուն նախընտրում է ստանալ գումարը, իսկ զոհված (մահացած) փրկարարական ծառայողների ցուցակում նշվում է յուրաքանչյուր զոհված փրկարարական ծառայողի մասով` փոխհատուցման ենթակա գումարի չափը, զոհված (մահացած) փրկարարական ծառայողների անձնական տվյալները` անունը, ազգանունը, հայրանունը, մահվան տարեթիվը, մահվան վկայականի համարը, զոհված (մահացած) փրկարարական ծառայողների ընտանիքի` փոխհատուցման գումար ստացող անդամի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի համարը, բնակության և էլեկտրոնային հասցեն (առկայության դեպքում), գումարն ստացողի բանկային ռեկվիզիտները, իսկ դրա բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության այն տարածաշրջանը, որտեղ գործող բանկերից շահառուն նախընտրում է ստանալ գումարը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործող ընթացակարգերի պահանջներին համապատասխան՝ սահմանված կարգով վճարման հիմք հանդիսացող փաստաթղթերն ստանալուց հետո գումարը հինգ աշխատանքային օրվա ընթացքում վճարում է շահառուին և դրա մասին երկու աշխատանքային օրվա ընթացքում՝ պատվիրված նամակով իրազեկում է վերջինիս:

(5-րդ կետը խմբ. 23.07.15 N 819-Ն, փոփ. 05.12.19 N 1719-Ն)

(հավելվածը փոփ. 05.05.11 N 667-Ն, 28.06.12 N 795-Ն, 25.09.14 N 1039-Ն, խմբ. 23.07.15 N 819-Ն, փոփ., խմբ. 10.12.15 N 1446-Ն, փոփ. 05.12.19 N 1719-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան