Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-140
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (10.06.1995-10.02.1998)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳԽՏ 1995/11-12 Հոդ. 141, ՀՀ 10.06.95/141
Принят
ՀՀ Գերագույն խորհուրդ
Дата принятия
06.06.1995
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
06.06.1995
Дата вступления в силу
10.06.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.02.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «17» մայիսի 1995 թ. Հ.Ն.-1167-1

 

«ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

I. «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1. Օրենքի 2 հոդվածում.

1-ին կետի երկրորդ և երրորդ պարբերությունները հանել.

6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «թ» ենթակետով.

«թ) տվյալ ձեռնարկությունից «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան զինծառայության զորակոչված և զինծառայության մեջ գտնվող ու ձեռնարկությունում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ ունեցող, ինչպես նաև ընտրովի պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրված անձինք».

9-րդ կետի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Փոքր» սեփականաշնորհում է համարվում հասարակական սննդի, բնակչության կենցաղային սպասարկման և մանրածախ առևտրի ճյուղերի պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումը»:

2. Օրենքի 3 հոդվածում.

հոդվածն առաջին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«Սեփականաշնորհման օբյեկտ կարող են լինել`

ա) պետական ձեռնարկությունը կամ դրանց միավորումը.

բ) պետական ձեռնարկության այն ստորաբաժանումը, որը կազմակերպական-իրավական տեսակետից մեկուսացված է կամ ֆունկցիոնալ առումով ինքնուրույն գործելու հնարավորություն ունի.

գ) կոլեկտիվ կամ խառը սեփականության վրա հիմնված ձեռնարկություններում պետությանը պատկանող բաժնեմասը կամ բաժնետոմսերը.

դ) լուծարված պետական ձեռնարկության գույքը, այդ թվում` տարածքները.

ե) վարձակալական կամ ոչ պետական ձեռնարկություններին վարձակալությամբ տրված պետական գույքը, այդ թվում` տարածքները.

զ) բնակելի շենքերում պետությանը (իշխանության տեղական մարմիններին) պատկանող ընդհանուր օգտագործման տարածք չհանդիսացող ոչ բնակելի տարածքները.

է) անավարտ շինարարության օբյեկտները»:

Այդ կապակցությամբ հոդվածի երկրորդ, երրորդ և չորրորդ մասերը համապատասխանաբար համարել երրորդ, չորրորդ և հինգերորդ մասեր.

հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«Պետական ձեռնարկությունը կամ անավարտ շինարարության օբյեկտը համարվում է սեփականաշնորհվող տվյալ օբյեկտի սեփականաշնորհման մասին պետական լիազորված մարմնի որոշման իրավական ուժ ստանալու պահից մինչև պետական լիազորված մարմնի և ձեռնարկության նոր սեփականատիրոջ միջև սեփականաշնորհումը վավերացնող պայմանագրի կնքման պահը»:

3. Օրենքի 4 հոդվածը առաջին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«Ապապետականացման օբյեկտ կարող են լինել`

ա) պետական ձեռնարկությունը կամ դրանց միավորումը.

բ) պետական ձեռնարկության ստորաբաժանումը.

գ) կոլեկտիվ կամ խառը սեփականության վրա հիմնված ձեռնարկություններում պետությանը պատկանող բաժնեմասը.

դ) բնակելի և ոչ բնակելի շենքերում պետությանը (իշխանության տեղական մարմիններին) պատկանող ընդհանուր օգտագործման տարածք չհանդիսացող ոչ բնակելի տարածքները.

ե) անավարտ շինարարության օբյեկտները»:

Այդ կապակցությամբ հոդվածի երկրորդ մասը համարել երրորդ մաս.

հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«Պետական ձեռնարկությունը կամ անավարտ շինարարության օբյեկտը համարվում է ապապետականացման ընթացքում գտնվող դրա ապապետականացման մասին պետական լիազորված մարմնի որոշման իրավական ուժ ստանալու պահից մինչև պետական լիազորված մարմնի և ձեռնարկության ապապետականացման սուբյեկտի միջև պայմանագրի կնքման պահը»:

4. Օրենքի 5 հոդվածում.

2-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) տնտեսության այն ճյուղերն ու ոլորտները (առանձին դեպքերում նաև ձեռնարկություններն ու անավարտ շինարարության օբյեկտները), որոնցում սեփականաշնորհում կամ ապապետականացում առաջիկա տարում չի նախատեսվում».

2-րդ կետի «գ» ենթակետի առաջին պարբերությունում «առաջիկա տարում» բառերից հետո լրացնել «առանձին» բառը, իսկ երկրորդ պարբերությունից հանել «և սույն օրենքով նախատեսված այլ ձևերով» բառերը.

2-րդ կետի «դ» ենթակետը հանել:

Այդ կապակցությամբ 5 հոդվածի 2-րդ կետի «ե», «զ», «է», «ը», «թ», «ժ», «ժա», «ժբ» ենթակետերը համապատասխանաբար համարել «դ», «ե», «զ», «է», «ը», «թ», «ժ», «ժա» ենթակետեր.

2-րդ կետի «ե» ենթակետից հանել «ձեռք բերվող բաժնետոմսերի և», ինչպես նաև «այդ թվում և օտարերկրյա փոխարկելի արժույթով» բառերը.

2-րդ կետի «ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ը) սեփականաշնորհման և ապապետականացման համար անհրաժեշտ նախապատրաստական միջոցառումների բովանդակությունը».

2-րդ կետը «ժա» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժբ» ենթակետով.

«ժբ) պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական, իրավական, տեխնիկական ու ֆինանսական միջոցառումները»:

5. Օրենքի 6 հոդվածի 4-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Քաղաքացիները, նրանց խմբերը, այդ թվում` սեփականաշնորհվող պետական ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի անդամները, հանդես են գալիս որպես սեփականաշնորհման սուբյեկտ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավաբանական անձ հանդիսացող կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն ստեղծելուց հետո` բացառությամբ սույն օրենքի 10 հոդվածի առաջին մասի «ա» և «գ» կետերով նախատեսված դեպքերի, ինչպես նաև սույն օրենքի 10 հոդվածի առաջին մասի «բ» կետով նախատեսված դեպքի, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան չի նախատեսված»:

6. Օրենքի 8 հոդվածի երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սեփականաշնորհման սերտիֆիկատների գործողության ժամկետը սեփականաշնորհման ծրագրերով նախատեսված ժամանակահատվածում չի սահմանափակվում»:

7. Օրենքի 9 հոդվածում.

«գ» և «է» կետերից հանել «կամ բաժնետոմսերի» բառերը.

«զ» կետը հանել:

Այդ կապակցությամբ «է» կետը համարել «զ» կետ:

8. Օրենքի 10 հոդվածի երկրորդ մասի «ա» կետում «30» թիվը փոխարինել «20» թվով:

9. Օրենքի 17 հոդվածում.

1-ին կետի առաջին պարբերությունում «պետական ձեռնարկությունների» բառերից հետո լրացնել «և անավարտ շինարարության օբյեկտների» բառերը.

1-ին կետը երրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հանձնաժողովն իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահի տեղակալ, որը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից»:

10. Օրենքի 19 հոդվածի «գ» կետից հանել երկրորդ պարբերությունը:

11. Օրենքի 25 հոդվածի 4-րդ կետի առաջին պարբերությունից հանել «կամ բաժնետոմսերի» բառերը:

12. Օրենքի 27 հոդվածի 6-րդ կետից հանել «և բանկային միջին դեպոզիտի տոկոսադրույքի մեծությունը» բառերը:

13. Օրենքի 29 հոդվածում.

1-ին կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) այն ձեռնարկությունները, որոնք սեփականաշնորհման են ներկայացվում մրցույթով».

1-ին կետը «գ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետով.

«դ) անավարտ շինարարության օբյեկտները».

2-րդ կետից հանել «Փոքր» օբյեկտների» բառերը.

5-րդ կետի առաջին պարբերությունից հանել «Միջազգային» բառը, ինչպես նաև «եթե այն կազմում է ձեռնարկության մեկնարկային արժեքի 51 տոկոսից ոչ պակաս» բառերը.

5-րդ կետի երկրորդ, երրորդ և չորրորդ պարբերությունները հանել:

Այդ կապակցությամբ հոդվածի 5-րդ կետի հինգերորդ պարբերությունը համարել երկրորդ պարբերություն.

5-րդ կետի երկրորդ պարբերությունից հանել «միջազգային» բառերը.

7-րդ կետի առաջին պարբերությունից հանել «միջազգային, ինչպես նաև «փոքր» օբյեկտների» բառերը, ինչպես նաև վերջին նախադասությունը.

7-րդ կետից հանել երկրորդ պարբերությունը:

14. Օրենքի 30 հոդվածում.

հոդվածից հանել «միջազգային» բառերը.

1-ին կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) այն ձեռնարկությունները, որոնք սեփականաշնորհման են ներկայացվում աճուրդով».

1-ին կետը «գ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետով.

«դ) անավարտ շինարարության օբյեկտները».

2-րդ կետից հանել «Փոքր» օբյեկտների» բառերը.

5-րդ կետի առաջին պարբերությունից հանել «եթե այն կազմում է ձեռնարկության մեկնարկային արժեքի 51 տոկոսից ոչ պակաս» բառերը.

5-րդ կետի երկրորդ, երրորդ և չորրորդ պարբերությունները հանել:

Այդ կապակցությամբ 5-րդ կետի հինգերորդ պարբերությունը համարել երկրորդ պարբերություն:

15. Օրենքի 31 հոդվածի առաջին մասի առաջին նախադասությունից հանել «ծրագրով սահմանված դեպքերում» բառերը:

16. Օրենքի 32 հոդվածում.

2-րդ կետի առաջին պարբերությունում «սահմանում է ընկերության կանոնադրական հիմնադրամի մեծությունը» բառերից առաջ լրացնել «ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգից» բառերը.

4-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ազատ բաժանորդագրության համար նախատեսված բաժնետոմսերը վաճառվում են մինչև վեց ամսվա, սակայն ոչ պակաս, քան մեկ ամսվա ընթացքում` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման»:

4-րդ կետի չորրորդ պարբերությունից հանել վերջին նախադասությունը:

17. Օրենքի 38 հոդվածի 8-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Եթե պետական ձեռնարկությունը վարձակալվել է տվյալ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի կողմից, ապա վարձակալները այդ ձեռնարկության սեփականաշնորհման դեպքում օգտվում են աշխատավորական կոլեկտիվի համար սույն օրենքով սահմանված արտոնություններից»:

II. Սույն օրենքը կիրարկել հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
6 հունիսի 1995 թ.
ՀՕ-140