Գլխավոր տեղեկություն
Номер
N 1746-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.12.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.12.11/88(1541) Հոդ.1171
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.12.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.12.2019
Дата вступления в силу
12.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

        

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

5 դեկտեմբերի 2019 թվականի N 1746-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածներին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի պահանջներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 12 հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման հավելվածում ներառված ընթացիկ նորոգման աշխատանքների կատարման համար նախատեսվում է իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա մեկ անձից գնման ընթացակարգ՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման գնման գործընթացի կազմակերպման կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները.

2) սույն որոշման 2-րդ կետում նշված գնման առարկայի ձեռքբերման համար գումար է նախատեսվում բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածի գծով կնքված գործարքների արդյունքում առաջացած տնտեսումներից՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման N 14 հավելվածի 6-րդ կետի դրույթները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. դեկտեմբերի 9

Երևան

 

 

 Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 5-ի N 1746-Ն որոշման