ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 դեկտեմբերի 2019 թվականի N 1739-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ ու 9-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (այսուհետ՝ ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի օժանդակությամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող՝ Եվրոպական միության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Շվեդիայի Թագավորության և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» (ՀԸԳԱ) »00104274 ծրագրի շրջանակներում, 5117040 դրամ արժողությամբ ձեռք բերված սարքավորումները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քսանօրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրատվության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. դեկտեմբերի 9 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 5-ի N 1739-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Տեխնիկական սարքավորման անվանումը |
Քանակը |
Նույնականացման համարը |
Ձեռքբերման արժեքը (դրամ) |
1. |
Server Lenovo ThinkSystiem SR250 E-2124 16GBx2 |
1 |
7Y51S1GV00S4AYN35 |
1520000 |
2. |
WinSvrSTDCore 2019 SNGL OLP 16Lic NL CoreLic+5x WinSvr DvcCAL |
1 |
9EM-00652 R18-05767 |
607000 |
3. |
Rack Cabinet ITK 19", 24U with PDU 8 socket |
1 |
LN35-YYX68-X |
202000 |
4. |
Switch D-Link DGS-1210 26/F |
1 |
S3DQ1I9002192 |
88000 |
5. |
UPS APC SUA 5000RMI5U |
1 |
AS1918152342 |
1700000 |
6. |
Visual Sudio Pro 2019 SNGL OLP NL |
1 |
C5E-01380 |
267000 |
7. |
WDBFBE0120JBK-EESN WESTERN DIGITAL External HDD, My Book Duo 12TB, USB 3.0 |
2 |
WUBS28390628 WUBS28390580 |
733040 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|