ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի կողմից
«13» հոկտեմբերի 1993 թ. Հ.Ն.-0943-I
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 90 ՀՈԴՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
I. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 90 հոդվածի երկրորդ մասի սանկցիայում «պատժվում է ազատազրկմամբ երկուսից մինչև հինգ տարի ժամանակով կամ տուգանքով տասը հազարից մինչև տասնհինգ հազար ռուբլի» բառերը փոխարինել «պատժվում է ազատազրկմամբ երկուսից մինչև հինգ տարի ժամանակով և տուգանքով տասը հազարից մինչև տասնհինգ հազար ռուբլի» բառերով:
II. Սույն օրենքը կիրարկել հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
|