ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 դեկտեմբերի 2019 թվականի N 1816-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի կողմից Բրեստ քաղաքում «Նախաքննության մարմինների գործունեության արդյունավետության բարձրացումը» թեմայով կլոր սեղանին մասնակցելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պատվիրակության անդամների՝ համաձայն հավելվածի, 2019 թվականի դեկտեմբերի 11-ից 14-ը Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման ծախսերը (12-ից 13-ն ընկած ժամանակահատվածի համար նախատեսված կեցության ծախսերը հոգում է բելառուսական կողմը) կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. դեկտեմբերի 4 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թվականիդեկտեմբերի 4-ի N 1816-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Հ. Գրիգորյան |
- Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ |
Ա. Պողոսյան |
- Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ |
Ռ. Ադիլխանյան |
- Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետ |
Ս. Թաիրյան |
- Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ |
Ռ. Վարդանյան |
- Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության պետի պաշտոնակատար |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |