Գլխավոր տեղեկություն
Номер
N 771-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (14.12.2019-31.07.2021)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.07.29/57(1237) Հոդ.749
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.06.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.07.2016
Дата вступления в силу
30.07.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունիսի 2016 թվականի N 771-Ն

 

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը և «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածն ու 10-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 273.210.03321) վերակազմավորել «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ):

2. Հաստատել հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

(3-րդ կետը փոփ. 21.11.19 N 1652-Ն)

4. Հիմնադրամի տնօրեն-ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար (այսուհետ` ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար) նշանակել Վահրամ Բազմասերի Առաքելյանին (անձնագիր` AK 0511147, տրված՝ 25.05.2010 թ., 011-ի կողմից):

5. Առաջարկել հիմնադրամի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել հիմնադրամի պետական գրանցումը:

6. Սահմանել, որ «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գիտական խորհուրդն իր գործունեությունը կարող է շարունակել մինչև հիմնադրամի գիտական խորհրդի ձևավորումը:

7. «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ սույն որոշման N 2 հավելվածում նշված անշարժ գույքը հետ վերցնել և թողնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնված՝ պետական սեփականություն հանդիսացող՝ սույն որոշման N 3 հավելվածում նշված գույքն անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամին:

9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

1) սույն որոշման 8-րդ կետում նշված գործընթացի ավարտից հետո վեցամսյա ժամկետում հիմնադրամի հետ կնքել սույն որոշման N 3 հավելվածում նշված գույքի վերաբերյալ ինստիտուտի հետ կնքված անհատույց օգտագործման պայմանագրերում սույն որոշումից բխող պայմանագրերի փոփոխման մասին համաձայնագրեր՝ դրանցում նախատեսելով դրույթ այն մասին, որ պայմանագիրը կարող է լուծվել հիմնադրի կողմից՝ դրա մասին գրավոր ծանուցելով հիմնադրամին, պայմանագրերի նոտարական վավերացման, պայմանագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացնելով հիմնադրամի միջոցների հաշվին.

2) սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին՝ 2004 թվականի հունվարի 22-ին տրված սեփականության իրավունքի N 1647471 վկայականով Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 11 հասցեում գտնվող լողավազանի, հանդերձարանների և երկու թենիսի կորտերի նկատմամբ գրանցված սեփականության, ինչպես նաև հողամասի օգտագործման իրավունքները դադարեցնելու համար:

10. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`

1) սույն որոշումն ուժի մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝

ա. ապահովել «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի ճշտման գործընթացը,

բ. հաստատել «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի, այլ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ վիճարկվող) պարտավորությունների՝ «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամին փոխանցման ակտը.

2) հիմնադրամի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում՝

ա. հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ հաստատման,

բ. ապահովել «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը սեփականության իրավունքով հիմնադրամին փոխանցելու հանձնման-ընդունման գործընթացը։

11. Սահմանել, որ «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամը «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է, և նրան է անցնում վերակազմակերպված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան:

12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. հուլիսի 28
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2016 թվականի
հունիսի 30-ի N 771-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամը (այսուհետ` նաև ինստիտուտ, ՀՖԿՍՊԻ) կրթական, գիտահետազոտական ինքնավար, բարձրագույն ուսումնական հաստատություն է, որի գործունեությունը նպատակաուղղված է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառներում կրթական գործընթացների և գիտական հետազոտությունների կազմակերպմանը` բարձրագույն և հետբուհական մասնագիտական մակարդակներում՝ օրենքով նախատեսված կարգով և կրթական ծրագրերին համապատասխան:

2. Ինստիտուտը «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության (պետական գրանցման համարը՝ 273.210.03321) իրավահաջորդն է (փոխանցման ակտին համապատասխան):

3. Ինստիտուտն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին (այսուհետ՝ նաև օրենք), «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, այլ իրավական ակտերին և սույն կանոնադրությանը համապատասխան:

4. Ինստիտուտի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության: Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է:

(4-րդ կետը փոփ. 21.11.19 N 1652-Ն)

5. Ինստիտուտի անվանումն է`

1) հայերեն լրիվ` «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամ.

2) հայերեն կրճատ` ՀՖԿՍՊԻ հիմնադրամ.

3) ռուսերեն լրիվ` «Государственный институт физической культуры и спорта Армении» фонд.

4) ռուսերեն կրճատ` ГИФКСА фонд.

5) անգլերեն լրիվ` «Armenian State Institute of Physical Culture and Sport» foundation.

6) անգլերեն կրճատ` «ASIPCS» foundation։

6. Ինստիտուտի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 0070, Ալեք Մանուկյան 11։

 

II. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

7. Ինստիտուտն իրավաբանական անձ է, ստեղծված է համարվում պետական գրանցման պահից և գործում է անժամկետ:

8. Ինստիտուտը Հայաստանի Հանրապետությունում և դրանից դուրս կարող է ստեղծել մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, ինչպես նաև հիմնարկներ, որոնք գործում են ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված կանոնադրություններին համապատասխան:

9. Ինստիտուտն ունի առանձնացված գույք, որը հաշվառվում է ինքնուրույն հաշվեկշռում, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

10. Ինստիտուտն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բացելու բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում՝ Հայաստանի Հանրապետության դրամով և (կամ) արտարժույթով:

11. Ինստիտուտի գործունեության ընթացքում ստացված ամբողջ եկամուտը պետք է օգտագործվի նրա կանոնադրական նպատակների իրականացման համար:

12. Ինստիտուտն իր կանոնադրությանը համապատասխան՝

1) օգտագործում է հիմնադրի կողմից ՀՖԿՍՊԻ-ին տրամադրված գույքը.

2) տնօրինում, օգտագործում և տիրապետում է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

13. Ինստիտուտը կարող է ունենալ իր անվանումը պարունակող՝ Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով կլոր կնիք, դրոշմակնիք, ձևաթղթեր և այլ անհատականացման միջոցներ, ինչպես նաև խորհրդանիշ, որի պատկերը և նկարագրությունը սահմանված է սույն կանոնադրության 135-րդ կետում:

14. Հիմնադիրը պատասխանատվություն չի կրում ինստիտուտի պարտավորությունների համար, իսկ ինստիտուտը պատասխանատվություն չի կրում իր հիմնադրի պարտավորությունների համար: Ինստիտուտն իր պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում իրեն պատկանող գույքով:

15. Ինստիտուտի իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում:

 

III. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

16. Ինստիտուտի նպատակներն են՝

1) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության, ինչպես նաև հանրակրթական, միջին մասնագիտական, լրացուցիչ, շարունակական կրթության կազմակերպումը և իրականացումը.

2) ֆիզիկական դաստիարակության, սպորտային մանկավարժության, կրթության, գիտության և մարզական ոլորտներում բարձրորակ և համապատասխան աշխատաշուկայում մրցունակ մասնագետների պատրաստումը.

3) սպորտային մանկավարժության, ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և սոցիալական բնագավառներում ստեղծագործական, նորարարական, ուսումնական, մեթոդական, խորհրդատվական, գիտահետազոտական և գիտամանկավարժական գործունեության իրականացումը.

4) մանկավարժական, հումանիտար, առողջարարական, վերականգնողական հասարակական գործունեության իրականացումը:

17. Ինստիտուտի առջև դրված խնդիրներն են՝

1) կրթության, մանկավարժության, սոցիալական գիտությունների և մշակույթի բնագավառներում մասնագետների պատրաստման ծրագրերի բովանդակության ու մեթոդների մշակումը և զարգացումը, մանկավարժական գործընթացի կազմակերպումն ու կատարելագործումը.

2) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի համար բարձր որակավորում ունեցող մասնագետների, ինչպես նաև գիտամանկավարժական կադրերի պատրաստումը, բարձրագույն կրթություն ունեցող մասնագետների վերապատրաստումը, որակավորման բարձրացումը.

3) սպորտային գիտության բազմակողմանի զարգացումը.

4) կրթության որակի ապահովման համապատասխան համակարգերի ներդրումը.

5) կրթական գործընթացի անընդհատության, հաջորդականության, շարունակականության, մրցունակության ապահովումը.

6) կրթության բոլոր մակարդակներում համապարփակ և համակարգված եղանակով նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների, համակարգչային և էլեկտրոնային միջոցների կիրառումը և հեռանկարային մասնագիտությունների համակարգերի մշակումն ու արմատավորումը.

7) գիտական մշակումների արդյունքների ներդրումն ուսումնամարզական աշխատանքներում և խորհրդատվական աշխատանքների իրականացումը:

18. Ինստիտուտը, առաջադրված խնդիրներին համապատասխան, իրավասու է՝

1) կազմակերպելու բարձրագույն, հետբուհական մասնագիտական, ինչպես նաև հանրակրթական, միջին մասնագիտական, լրացուցիչ, շարունակական կրթության ծրագրերը.

2) ըստ կրթական ծրագրերի` կազմակերպելու դիմորդների, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունը և ուսումնական գործընթացը.

3) պետական կրթական չափորոշիչներին համապատասխան` մշակելու և հաստատելու ուսումնական պլաններ, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական և առարկայական ծրագրեր.

4) ինքնուրույն որոշելու ուսումնական գործընթացի կազմակերպման, կրթական տեխնոլոգիաների ներդրման, սովորողների ընթացիկ և ամփոփիչ գնահատման, ատեստավորման ձևերի և կանոնակարգերի ընտրության հարցերը.

5) շնորհելու մասնագիտական կրթության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված որակավորման աստիճաններ.

6) շնորհելու ինստիտուտի պատվավոր կոչումներ, մրցանակներ, անվանական կրթաթոշակներ, պարգևատրելու ինստիտուտի մեդալով և (կամ) պատվոգրով.

7) սահմանելու իր կառուցվածքը, կառուցվածքային ստորաբաժանումների կառավարման կարգը, օրենքով սահմանված կարգով ստեղծելու, վերակազմակերպելու և լուծարելու մասնաճյուղեր, ինստիտուտներ, ֆակուլտետներ, ամբիոններ, լաբորատորիաներ, կենտրոններ, քոլեջներ, դպրոցներ, ինչպես նաև կրթական գործընթացների կազմակերպման և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության այլ տեսակների իրականացման համար անհրաժեշտ այլ կառուցվածքային ստորաբաժանումներ.

8) ինքնուրույն որոշելու բոլոր տարակարգերի աշխատողների հաստիքացուցակը, իրականացնելու աշխատողների ընտրությունը, նշանակումը, տեղաբաշխումը և ատեստավորումը.

9) մշակելու և ներդնելու ինստիտուտի ընտրովի պաշտոնների ու պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության կարգերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

10) տնօրինելու իր ֆինանսական միջոցները, ինքնուրույն որոշելու դրանց օգտագործման ուղղությունները՝ ներառյալ իր աշխատողների վարձատրության և նյութական խրախուսման կարգը և չափերը.

11) ստեղծելու անհրաժեշտ պայմաններ՝ սովորողների և աշխատողների առողջության պահպանման, կենցաղի, սննդի, հանգստի, բուժման կազմակերպման, ֆիզիկական և հոգևոր զարգացման համար.

12) կազմակերպելու մասնագետների որակավորման բարձրացման, վերապատրաստման և լրացուցիչ կրթության ծրագրեր.

13) կնքելու պայմանագրեր ու համաձայնագրեր հանրապետության և օտարերկրյա համալսարանների, գիտական հիմնարկների, գիտակրթական կենտրոնների, պետական մարմինների, այլ կազմակերպությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ, սահմանված կարգով օտարերկրյա պետություններում ստեղծելու առանձնացված ստորաբաժանումներ և այլն.

14) իրեն՝ օգտագործման իրավունքով տրամադրված գույքը հանձնելու վարձակալության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Հանձնված գույքի վարձակալության ժամկետը չի կարող սահմանվել մեկ տարվանից ավելի՝ բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքի: Հանձնված գույքի վարձակալության հանձնման արդյունքում ստացված եկամուտները պետական սեփականություն են.

15) իրականացնելու Հայաստանի Հանրապետության և արտասահմանյան այլ գիտակրթական հաստատությունների հետ համագործակցություն և փորձի փոխանակում, ինչպես նաև՝ համատեղ գիտական, ուսումնական միջոցառումներ ու համալիր ծրագրեր, այդ թվում՝ միջազգային սեմինարներ, համաժողովներ, աշխատանքային հանդիպումներ, գիտակրթական ցուցահանդեսներ և այլն.

16) իրականացնելու Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կանոնադրությամբ չարգելված այլ գործունեություն:

19. Արգելվում է ինստիտուտում հասարակական-քաղաքական, հասարակական և կրոնական կազմակերպությունների, դրանց կազմակերպական կառույցների ստեղծումն ու գործունեությունը` բացառությամբ արհեստակցական, մասնագիտական, մշակութային, մարզական, սովորողների և շրջանավարտների կազմակերպությունների ու միությունների:

20. Ինստիտուտը կարող է անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակներով՝

1) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության, ինչպես նաև հանրակրթական, միջին մասնագիտական, լրացուցիչ, շարունակական կրթության կազմակերպում.

2) օտարերկրացի դիմորդների նախապատրաստական և բոլոր աստիճանների կրթության կազմակերպում.

3) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, մասնագիտական որակավորման բարձրացում.

4) գիտահետազոտական, գիտամանկավարժական աշխատանքների իրականացում.

5) խորհրդատվական ծառայության մատուցում.

6) հրատարակչական, տպագրական գործունեության ծավալում և դրա արդյունքների իրացում.

7) ինստիտուտի աշխատողների, սովորողների և այլ անձանց հանրային սննդի, հանգստի, բուժման, կենցաղի կազմակերպում և սպասարկում.

8) համակարգչային տեղեկատվական ծառայությունների մատուցում, համակարգչային ծրագրերի, լեզուների և այլ դասընթացների ուսուցման կազմակերպում:

 

IV. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ

 

21. Ինստիտուտի շահառուները կրթական, գիտական, գիտաարտադրական բնագավառներին առնչություն ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք են:

 

V. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

22. Ինստիտուտն իրավունք ունի`

1) անարգել տարածելու տեղեկություններ իր գործունեության մասին.

2) հիմնադրելու մամուլի և այլ զանգվածային լրատվության միջոցներ.

3) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, հասարակական կազմակերպություններից օրենքով սահմանված կարգով ստանալու տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար.

4) ստեղծելու առանձնացված ստորաբաժանումներ (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ) և հիմնարկներ.

5) ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ լինելու նրանց մասնակիցը.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և իր կանոնադրությանը համապատասխան՝ անդամակցելու միջազգային և օտարերկրյա ոչ պետական կազմակերպություններին.

7) պայմանագրային կարգով ներգրավելու ներդրողների՝ ինստիտուտի հիմնական և ձեռնարկատիրական գործունեության ընդլայնման նպատակով, ընդ որում, բացառելով հիմնադրի կողմից ինստիտուտի օգտագործմանը հանձնված գույքի, այդ թվում՝ շենքերի, շինությունների և հողատարածքների գրավադրումը, օտարումը կամ անհատույց օգտագործման հանձնումը.

8) իրականացնելու օրենքով չարգելված ցանկացած այլ գործունեություն:

23. Ինստիտուտը պարտավոր է՝

1) գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, ինչպես նաև սույն կանոնադրությանը համապատասխան.

2) հրապարակել ամենամյա հաշվետվություն իր գործունեության մասին, օրենքով նախատեսված դեպքում՝ նաև ֆինանսական հաշվետվությունների աուդիտի եզրակացությունը.

3) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններ.

5) ապահովել սույն կետում նշված հաշվետվություններին ծանոթանալու մատչելիությունը, թափանցիկությունը.

6) իրականացնել օրենքով սահմանված այլ պարտականություններ:

 

VI. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

24. Ինստիտուտի կառավարումը հիմնված է իր ինքնավարության վրա` միանձնյա և կոլեգիալ կառավարման սկզբունքների զուգակցմամբ, հիմնադրի, լիազոր մարմնի, ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի, ինստիտուտի գիտական խորհրդի և ինստիտուտի ռեկտորի գործառույթների իրականացմամբ:

25. Ինստիտուտն իր գործունեությունն իրականացնում է իր մարմինների միջոցով:

26. Ինստիտուտի կառավարման մարմիններն են`

1) ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդը.

2) տնօրենը (այսուհետ` ռեկտոր)։

27. Ինստիտուտի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հոգաբարձուների խորհուրդն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Հոգաբարձուների խորհուրդը ձևավորվում է ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմի, սովորողների, հիմնադրի և լիազոր մարմնի ներկայացուցիչներից: Ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը 24 է:

28. Ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմից հոգաբարձուների խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումները: Ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումներից առաջադրված թեկնածուներն ընտրվում են ինստիտուտի գիտական խորհրդում և ներկայացվում լիազոր մարմին: Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված հոգաբարձուների խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը:

29. Ինստիտուտի սովորողների ներկայացուցիչներից հոգաբարձուների խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում ֆակուլտետների ուսանողական խորհուրդները: Ուսանողական խորհուրդների կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել բարձր առաջադիմություն և ակտիվ հասարակական դիրքորոշում ունեցող ցանկացած սովորող: Ուսանողական խորհուրդն ընտրում է ուսանողական համակազմից առաջադրված թեկնածուներին և ներկայացնում լիազոր մարմին: Սովորողների կողմից ընտրված հոգաբարձուների խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը և խորհրդի անդամի լիազորություններն իրականացնում են ինստիտուտում իրենց սովորելու ժամանակահատվածում:

30. Հիմնադրի անունից հոգաբարձուների խորհրդի անդամներ է առաջադրում Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանցից (խորհրդի կազմի 25 տոկոսը):

31. Լիազոր մարմնի կողմից հոգաբարձուների խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներ, ինչպես նաև ինստիտուտի հետ համագործակցող գործատուներ (խորհրդի կազմի 25 տոկոսը):

32. Առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա հոգաբարձուների խորհրդի կազմը, լիազոր մարմնի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

33. Հոգաբարձուների խորհրդի անդամ կարող են լինել 18 տարին լրացած գործունակ ֆիզիկական անձինք, ովքեր չեն կարող լինել ինստիտուտի այլ մարմնի անդամներ:

34. Հոգաբարձուների խորհրդի նախագահին ընտրում են հոգաբարձուների խորհրդի անդամները՝ խորհրդի անդամների կազմից (բացի ուսանողության ներկայացուցիչներից), հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։

35. Ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամներն իրենց պարտականությունները կատարում են առանց վարձատրության՝ հասարակական հիմունքներով: Հոգաբարձուների խորհրդի անդամների համար կարող է սահմանվել փոխհատուցում՝ նրանց այն ծախսերի համար, որոնք կապված են հոգաբարձուների խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ: Փոխհատուցման վճարման կարգը սահմանում է հոգաբարձուների խորհուրդը:

36. Հոգաբարձուների խորհրդի անդամներն իրավունք ունեն`

1) ներկայացնելու առաջարկություններ հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ.

2) նախապատրաստելու և հոգաբարձուների խորհրդի քննարկմանը ներկայացնելու հարցեր, առաջարկություններ և որոշումների նախագծեր.

3) ստանալու տեղեկություններ ինստիտուտի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի վերաբերյալ.

4) ստանալու իր պարտականությունների կատարմամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցում:

37. Հոգաբարձուների խորհրդի անդամները պարտավոր են`

1) մասնակցել հոգաբարձուների խորհրդի նիստերին.

2) իրենց պարտականությունների կատարման ընթացքում գործել` ելնելով ինստիտուտի շահերից:

38. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարում է՝

1) իր դիմումի համաձայն.

2) լիազորությունների ժամկետի ավարտման դեպքում.

3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու դեպքում.

4) եթե դադարել են ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսի կամ կեսից ավելիի լիազորությունները.

5) ըստ պաշտոնի առաջադրվելու դեպքում՝ պաշտոնից ազատվելու հետևանքով.

6) նրա մահվան դեպքում.

7) իր պարտականությունները պատշաճ չկատարելու դեպքում՝ հոգաբարձուների խորհրդի մնացած անդամների ձայների առնվազն 3/4-ով։

39. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարելու դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է նախկին անդամի նշանակման կարգով՝ ոչ ուշ, քան հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին ռեկտորի ծանուցումն ստանալու օրվանից հետո 30 օրվա ընթացքում: Հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տեղեկացված լինելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում ռեկտորը տեղեկացնում է հիմնադրին, հոգաբարձուների խորհրդի անդամներին նշանակած անձանց կամ մարմիններին, ինստիտուտի մարմիններին:

40. Հոգաբարձուների խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով։ Հոգաբարձուների խորհրդի նիստերը գումարվում են առնվազն տարեկան մեկ անգամ՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից։ Հոգաբարձուների խորհրդի նիստերը կարող են հրավիրվել նաև հոգաբարձուների խորհրդի անդամների 1/3-ի պահանջով՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից՝ համապատասխան պահանջը ներկայացվելուց հետո 30 օրվա ընթացքում։ Հոգաբարձուների խորհրդի նիստերը կարող են անցկացվել տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության այլ միջոցների կիրառմամբ, ինչպես նաև հարցման կարգով։ Հոգաբարձուների խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ: Հոգաբարձուների խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին։ Քվեարկության ժամանակ հոգաբարձուների խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք։ Եթե հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվում է խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում։

41. Խորհրդի նիստերն արձանագրվում են:

42. Հոգաբարձուների խորհրդի իրավասություններն են՝

1) իր աշխատակարգի հաստատումը.

2) ռեկտորի ընտրության կանոնակարգի մշակումը, հաստատումը, ընտրության կազմակերպումը, ռեկտորի ընտրության և լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.

3) ռեկտորի տարեկան հաշվետվության լսումն ու գնահատումը.

4) ինստիտուտի գործունեության ռազմավարական և տարեկան ծրագրերի հաստատումը.

5) ինստիտուտի կառուցվածքի հաստատումը.

6) ինստիտուտի հաստիքացուցակի հաստատումը.

7) ինստիտուտի եկամուտների ու ծախսերի տարեկան նախահաշվի և դրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների ու ինստիտուտի գործունեության մասին տարեկան հաշվետվությունների և տարեկան հաշվեկշռի հաստատումը.

8) տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև մասնաճյուղերի, ներկայացուցչությունների և հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշման ընդունումը.

9) ինստիտուտի գործունեության, այդ թվում՝ ֆինանսատնտեսական գործունեության վերահսկողությունը, ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնող անձի ընտրությունը.

10) հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.

11) ռեկտորի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանների, հրահանգների և ցուցումների կասեցումը կամ դրանք ուժը կորցրած ճանաչելը.

12) իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը.

13) ինստիտուտի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը.

14) ինստիտուտի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի և լուծարման հաշվեկշռի հաստատումը.

15) ինստիտուտի գույքի տնօրինման կարգի հաստատումը.

16) քսան միլիոն դրամի կամ դրան համարժեք այլ արտարժույթի սահմանաչափը գերազանցող պայմանագրերի հաստատումը.

17) օրենքով, սույն կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաև ինստիտուտի մյուս մարմիններին օրենքով չվերապահված այլ լիազորությունների իրականացումը։

43. Հոգաբարձուների խորհրդի իրավասությունը հանդիսացող հարցերը չեն կարող փոխանցվել այլ մարմնի:

44. Հոգաբարձուների խորհուրդն իրավունք ունի ծանոթանալու ինստիտուտի բոլոր փաստաթղթերին:

45. Հոգաբարձուների խորհրդի նախագահը`

1) հրավիրում է հոգաբարձուների խորհրդի նիստերը և նախագահում դրանք.

2) ստորագրում է հոգաբարձուների խորհրդի որոշումները.

3) հոգաբարձուների խորհրդի համաձայնությամբ կարող է ստեղծել հանձնախմբեր և նշանակել դրանց նախագահներին, մասնավորապես, սույն կանոնադրությամբ նախատեսված՝ ինստիտուտի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկման (ստուգում, ուսումնասիրում և այլն) և սույն կանոնադրության 42-րդ կետի 8-րդ, 9-րդ, 15-րդ ու 16-րդ ենթակետերով նախատեսված հարցերի նախնական քննարկում իրականացնելու և դրանց վերաբերյալ հոգաբարձուների խորհուրդ եզրակացություններ (տեղեկանքներ) ներկայացնելու համար.

4) կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի նիստերի արձանագրության վարումը.

5) հոգաբարձուների խորհրդի քննարկմանն է ներկայացնում հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծը.

6) ինստիտուտի անունից ռեկտորի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր։

46. Հոգաբարձուների խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները, հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, կատարում է խորհրդի անդամներից մեկը:

47. Ինստիտուտի գիտական խորհուրդը (այսուհետ` գիտական խորհուրդ) ձևավորվում է սույն կանոնադրության համաձայն և ինստիտուտի ուսումնամեթոդական, գիտական, գիտահետազոտական և գիտամանկավարժական, գործունեությունը պլանավորող, համակարգող և կարգավորող կոլեգիալ մարմին է:

48. Գիտական խորհուրդը գործում է ռեկտորի նախագահությամբ: Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Գիտական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:

49. Գիտական խորհուրդը՝

1) հաստատում է իր կանոնակարգը.

2) ռեկտորի ներկայացմամբ՝ հոգաբարձուների խորհուրդ է ներկայացնում առաջարկություն կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու, լուծարելու վերաբերյալ.

3) հատկացված ընդհանուր չափաքանակների շրջանակներում քննարկում և ընդունում է որոշումներ ինստիտուտի՝ ըստ կրթական ծրագրերի և մասնագիտությունների ընդունելության վերաբերյալ.

4) հաստատում է ֆակուլտետների, կենտրոնների, լաբորատորիաների, ամբիոնների կանոնադրությունները, ինստիտուտի գիտական և կրթական հիմնական գործունեությունը կանոնակարգող այլ ներքին իրավական ակտերը.

5) քննարկում և հաստատում է կրթական ծրագրերը՝ ըստ մասնագիտությունների, սահմանում է վարձավճարների չափերը.

6) քննարկում է գիտական գործունեության գլխավոր և հեռանկարային ուղղությունները, լսում գիտական հաղորդումներ ինստիտուտում կատարվող կարևորագույն գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքների արդյունքների մասին.

7) ընդունում է պատվավոր կոչումներ, մրցանակներ շնորհելու, անվանական և այլ կրթաթոշակներ նշանակելու, ինստիտուտի մեդալով պարգևատրելու, հանրապետական ու միջազգային պարգևների և կոչումների համար թեկնածություններ ներկայացնելու մասին որոշումներ.

8) հաստատում է ֆակուլտետների դեկանների, ամբիոնների վարիչների և պրոֆեսորադասախոսական համակազմի ընտրությունների ընթացակարգերը.

9) շնորհում է գիտական կոչումներ, հաստատում ֆակուլտետների դեկանների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորների թափուր պաշտոնների տեղակալման մրցույթների արդյունքները.

10) ինստիտուտի գործունեության բնագավառներին, նպատակներին և խնդիրներին համապատասխան` լիազոր մարմին է ներկայացնում առաջարկություններ ինստիտուտի գործունեության հիմնական ուղղությունների, այդ թվում` նոր մասնագիտություններով կրթական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ.

11) ռեկտորին ներկայացնում է առաջարկություններ ինստիտուտի եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշվի նախագծի վերաբերյալ.

12) քննարկում և հրատարակության է երաշխավորում մենագրություններ, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, ժողովածուներ և այլ նյութեր.

13) ըստ անհրաժեշտության՝ ստեղծում է գիտական խորհրդին կից գործող մշտական և ժամանակավոր հանձնաժողովներ, սահմանում դրանց կառուցվածքը, կազմերի ձևավորման կարգը և աշխատակարգը.

14) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքից և սույն կանոնադրությունից բխող այլ լիազորություններ:

50. Գիտական խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են ռեկտորը (գիտական խորհրդի նախագահ), պրոռեկտորները, գիտական քարտուղարը (գիտական խորհրդի քարտուղար), արհեստակցական կազմակերպության ղեկավարը, ֆակուլտետների ղեկավարները, ռեկտորի նշանակմամբ՝ այլ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև ընտրովի անդամներ՝ գիտական խորհրդի կանոնակարգին համապատասխան։ Ի պաշտոնե և ռեկտորի կողմից նշանակվող անդամների թիվը չի կարող գերազանցել գիտական խորհրդի թվակազմի 50 տոկոսը: Ինստիտուտի գիտական խորհրդի անդամների թվի քսանհինգ տոկոսը սովորողներն են, որոնց առաջադրում է համապատասխան մակարդակի ուսանողական խորհուրդը, իսկ ընտրությունն իրականացնում է ինստիտուտի ուսանողական խորհուրդը: Գիտական խորհրդի ընդհանուր անդամների թիվը 34 է:

51. Ինստիտուտի գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր` նրա անդամների 2/3-ի ներկայության դեպքում: Որոշումներն ընդունվում են խորհրդի ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ, եթե որոշում չի ընդունվում փակ գաղտնի քվեարկության մասին:

52. Գիտական խորհրդի քարտուղարը նշանակվում է ռեկտորի հրամանով:

53. Գիտական խորհրդի արտահերթ նիստերը կարող են հրավիրվել գիտական խորհրդի նախագահի առաջարկով, ինչպես նաև գիտական խորհրդի անդամների 1/3-ի պահանջով։ Գիտական խորհրդի նախագահն արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ պահանջն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում պարտավոր է ապահովել նիստի գումարումը:

54. Ինստիտուտի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ինստիտուտի ռեկտորը: Ռեկտորը կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի որոշումների կատարումը:

55. Ռեկտորի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով, սույն կանոնադրությամբ և նրա հետ կնքված պայմանագրով:

56. Ռեկտորի իրավասություններն են՝

1) ինստիտուտի կրթական, գիտական, արտադրական, տնտեսական, ֆինանսական, միջազգային և այլ գործունեության ղեկավարումը.

2) ինստիտուտի գույքի տնօրինումը, այդ թվում՝ ֆինանսական միջոցների, ինստիտուտի անունից գործարքներ կնքելը.

3) ինստիտուտը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ներկայացնելը.

4) առանց լիազորագրի հանդես գալը.

5) բանկերում ինստիտուտի հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ բացելը.

6) ինստիտուտի գիտական խորհրդի, ռեկտորատի, կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպումը՝ ապահովելով դրանց ներդաշնակ գործունեությունը, ինստիտուտի գիտական խորհրդի, ռեկտորատի նիստեր հրավիրելը.

7) ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդ տարեկան հաշվետվություն ներկայացնելը.

8) ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի հաստատմանը եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը, զարգացման ռազմավարական ծրագրերը, ինստիտուտի կանոնադրության կամ դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին որոշումների նախագծերը, ինստիտուտի կառուցվածքը և հաստիքացուցակը ներկայացնելը.

9) ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի և գիտական խորհրդի որոշումների կատարման ապահովումը.

10) ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի հաստատմանը կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու կամ լուծարելու վերաբերյալ նախագծեր ներկայացնելը.

11) աշխատողների լիազորությունների, պաշտոնական պարտականությունների սահմանումը.

12) սովորողների ընդունելության, հեռացման, վերականգնման, համապատասխան արձակուրդ ձևակերպելու, խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր կիրառելու, որակավորման աստիճան շնորհելու, ուսանողական նպաստ հատկացնելու և ինստիտուտի գործունեությանը վերաբերող այլ հրամանների արձակումը.

13) աշխատողներին աշխատանքի ընդունելը և աշխատանքից ազատելը, նրանց նկատմամբ խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր կիրառելը, աշխատողների ատեստավորման կազմակերպումը.

14) ընտրված դեկանների, ամբիոնների վարիչների և գիտամանկավարժական համակազմի աշխատողների հետ աշխատանքային պայմանագրեր կնքելը.

15) մինչև քսան միլիոն (20.000.000) դրամի կամ դրան համարժեք այլ արտարժույթի չափով պայմանագրերի կնքումը։ Նշված սահմանաչափը գերազանցող պայմանագրերը ենթակա են հաստատման՝ հոգաբարձուների խորհրդի կողմից.

16) արհեստակցական կազմակերպության նախագահի հետ կոլեկտիվ պայմանագիր կնքելը.

17) իր բացակայության ժամանակ ռեկտորի պարտականությունների կատարումը պրոռեկտորներից մեկին հանձնարարելը.

18) ինստիտուտի անունից հանդես գալու լիազորագրեր տալը, այդ թվում` վերալիազորման իրավունքով.

19) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և ինստիտուտի այլ կառավարման մարմիններին չվերապահված լիազորությունների իրականացումը:

57. Ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, ով ունի գիտությունների դոկտորի աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում։

58. Ռեկտորն ընտրվում է բաց մրցույթով՝ հոգաբարձուների խորհրդի նիստում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով։ Ռեկտորի պաշտոնում ընտրված է համարվում այն թեկնածուն, ով հավաքել է խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:

59. Ռեկտոր ընտրված անձի լիազորությունները դադարեցվում են օրենքով սահմանված կարգով՝ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ:

60. Ռեկտորի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում՝ սահմանված կարգով նշանակվում է ռեկտորի նոր ընտրություն:

61. Ռեկտոր ընտրված անձի լիազորությունները դադարեցվում են օրենքով սահմանված կարգով՝ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, եթե՝

1) նա դիմում է դրա մասին.

2) նա իր գրավոր համաձայնությամբ ընտրվել կամ նշանակվել է այլ պաշտոնում կամ անցել է իր պաշտոնի հետ անհամատեղելի այլ աշխատանքի.

3) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով նա ավելի քան չորս ամիս անընդմեջ չի ներկայացել աշխատանքի.

4) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած:

62. Ինստիտուտի ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակցական մարմին է, որը ձևավորվում է ինստիտուտի ռեկտորի հրամանով: Ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի և ինստիտուտի գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ռեկտորատն իր կանոնակարգով, իրեն ընձեռված լիազորությունների շրջանակում քննարկում է ինստիտուտի գործունեության բոլոր ոլորտներին վերաբերող հարցերը: Ինստիտուտի ռեկտորատի կազմում ընդգրկվում են ռեկտորը, պրոռեկտորները, գիտական քարտուղարը, ռեկտորի օգնականն ու խորհրդականը, ֆակուլտետների դեկանները, արհեստակցական կազմակերպության ղեկավարը, գլխավոր հաշվապահը, ուսանողական խորհրդի նախագահը, գիտական, ուսումնական և վարչական ստորաբաժանումների ղեկավարները:

 

VII. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

 

63. Ինստիտուտի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարել կարող է ինչպես ինստիտուտի հիմնադիրը, այնպես էլ ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդը` իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

64. Հոգաբարձուների խորհրդի կողմից ինստիտուտի կանոնադրության մեջ կատարվող փոփոխությունները չեն կարող վերաբերել ինստիտուտի նպատակներին կամ շահառուներին:

 

VIII. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

65. Ինստիտուտն ինքնուրույն է պլանավորում իր գործունեությունը, մշակում զարգացման հեռանկարները և ընդունում իր գործունեության վերաբերյալ որոշումներ:

66. Ինստիտուտի` այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ գործունեության բոլոր հարաբերություններն իրականացվում են պայմանագրային հիմունքներով:

67. Ինստիտուտն ինքնուրույն է ընտրում իր կողմից կնքվող պայմանագրերի առարկան և պայմանները:

68. Իր կանոնադրական գործունեությունն իրականացնելիս՝ ինստիտուտն իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ ընդունելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող ցանկացած որոշում:

69. Ինստիտուտը ձեռնարկատիրական գործունեություն իրականացնում է միայն այն դեպքերում, երբ դա համապատասխանում և (կամ) ծառայում է իր կանոնադրական նպատակների իրականացմանը: Հիմնադրամը կարող է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել կամ այդ նպատակով ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել դրանց մասնակիցը:

70. Ինստիտուտը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով:

71. Հիմնադրի կողմից ինստիտուտին՝ որպես հիմնադրի ներդրում հանձնված գույքը ինստիտուտի սեփականությունն է: Ինստիտուտն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված կարգով:

72. Ինստիտուտի սեփական միջոցներով ձեռք բերված գույքը և օրենքով սահմանված այլ աղբյուրներից ձևավորված գույքը ինստիտուտի սեփականությունն են։ Ինստիտուտն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված կարգով։

73. Այլ քաղաքացիների, կազմակերպությունների կողմից՝ որպես կամավոր գույքային ներդրում հանձնված գույքը, ներառյալ դրամական միջոցները, բաժնետոմսերը, այլ արժեթղթեր և մտավոր սեփականության նկատմամբ իրավունքները ինստիտուտի սեփականությունն են:

74. Ինստիտուտի սեփականությունը հանդիսացող և նրան օգտագործման հանձնված ընդհանուր ակտիվների արժեքի 20 տոկոսից ավելին գերազանցող գործարքները կնքվում են Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ:

75. Ինստիտուտի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ ինստիտուտի մարմինների անդամների, ինչպես նաև ինստիտուտի աշխատողների, բացառությամբ աշխատողների աշխատավարձի և, ինստիտուտի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված, փոխհատուցման ենթակա ծախսերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ ինստիտուտի մարմինների անդամները, ինչպես նաև ինստիտուտի աշխատողները սույն կանոնադրությամբ նախատեսված շահառուներ են։

 

IX. ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

76. Ինստիտուտում ուսուցումը կարող է իրականացվել առկա, հեռակա, հեռավար և դրսեկություն (էքստեռն) ձևերով:

77. Ինստիտուտում սահմանվում են ուսումնական պարապմունքների հետևյալ ձևերը` դասախոսություն, մեթոդական, գործնական (սեմինար), լաբորատոր և անհատական պարապմունքներ, ուսումնական, մանկավարժական, մարզչական, կլինիկական հետազոտական և սահմանված այլ պրակտիկա, խորհրդատվություն և այլն:

78. Ինստիտուտում բարձրագույն կրթությունն իրականացվում է բակալավրի և մագիստրոսի հիմնական կրթական ծրագրերով՝ պետական կրթական չափորոշիչներին համապատասխան:

79. Ինստիտուտի ասպիրանտուրա ընդունելությունն իրականացվում է մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորման հիման վրա` ըստ դիմորդների մրցութային ընդունելության քննությունների արդյունքների, որի կարգը և մասնագիտությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

80. Ուսուցման մեկ աստիճանից մյուսին անցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

81. Ինստիտուտում կատարվում են գիտահետազոտական աշխատանքներ, անցկացվում են գիտական համաժողովներ, խորհրդակցություններ, սեմինարներ, որոնք համակարգվում և կազմակերպվում են գիտահետազոտական կառույցների կողմից, որը նաև հեղինակային հսկողություն է իրականացնում գիտական և ուսումնամեթոդական հետազոտությունների արդյունքների նկատմամբ:

82. Գիտահետազոտական աշխատանքներին կարող են մասնակցել ինստիտուտի դասախոսները, մագիստրանտները, գիտաշխատողները, ասպիրանտները, հայցորդները և ուսանողները, ինչպես նաև պայմանագրային կարգով հրավիրված այլ մասնագետներ:

83. Ինստիտուտում գործում է որակի ներքին ապահովման և վերահսկման համակարգ, որի նպատակը կրթության որակի շարունակական բարելավումն է:

84. Ինստիտուտի ուսումնական և գիտական գործունեությունը ֆինանսավորվում է հետևյալ աղբյուրներից՝

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից.

2) ինստիտուտի մասնագիտական գործունեությամբ մատուցված վճարովի ծառայություններից.

3) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա հիմնարկների, կազմակերպությունների ու ֆիզիկական անձանց նվիրատվություններից, դրամաշնորհներից.

4) բարեգործական նպատակով տրամադրվող միջոցներից.

5) նախաձեռնողական հետազոտությունների համար նախատեսված միջոցներից.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

 

X. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

85. Ինստիտուտի ստորաբաժանումներն են ֆակուլտետները, ամբիոնները, վարչությունները, բաժինները, լաբորատորիաները, գիտական գրադարանը, թանգարանը, քոլեջները, ավագ դպրոցները և այլն: Ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները սահմանվում են սույն կանոնադրությամբ և իրենց գործունեությունը կարգավորող կանոնադրություններով:

86. Ինստիտուտն իր կազմի մեջ մտնող բոլոր ստորաբաժանումների հետ միասին ուսումնական, գիտական և արտադրական ամբողջություն է, որի միասնությունն ապահովվում է ուսումնական, կրթական և գիտահետազոտական գործընթացների կազմակերպմանը նրա բոլոր ստորաբաժանումների պարտադիր մասնակցությամբ:

87. Ինստիտուտի ֆակուլտետն առանձին մասնագիտությունների ու մասնագիտացումների գծով բարձրագույն կրթության տարբեր մակարդակներում և ուսուցման բոլոր ձևերով ուսումնական և գիտահետազոտական գործընթացների կազմակերպումն ու իրականացումն ապահովող կառուցվածքային ստորաբաժանում է:

88. Ֆակուլտետն իր իրավասության սահմաններում իրավունք ունի ընդունելու ինքնուրույն որոշումներ, եթե դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի նորմատիվ ակտերին, սույն կանոնադրությանը և ինստիտուտի կառավարման մարմինների կողմից ընդունված ներքին և (կամ) անհատական իրավական ակտերին:

89. Ֆակուլտետը կազմված է ամբիոններից, լաբորատորիաներից, ուսումնական և այլ ստորաբաժանումներից:

90. Ֆակուլտետի ղեկավար մարմիններն են ֆակուլտետի խորհուրդը և ֆակուլտետի դեկանը: Ֆակուլտետի խորհրդի կազմի ձևավորման ու գործունեության կարգը սահմանվում է ֆակուլտետի կանոնադրությամբ: Ֆակուլտետի խորհրդի նախագահը ֆակուլտետի դեկանն է:

91. Ֆակուլտետի խորհուրդը`

1) ֆակուլտետի կառուցվածքում ամբիոններ (լաբորատորիաներ, բաժիններ) և այլ կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմավորելու և լուծարելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում ռեկտորին.

2) սահմանված կարգի համաձայն ընտրում է ֆակուլտետի դեկանին.

3) քննարկում և լուծում է ֆակուլտետի ուսումնական, գիտական աշխատանքների, միջազգային կապերի և այլ գործունեության հետ կապված հարցեր.

4) գիտական խորհրդում հաստատելու համար ռեկտորին է ներկայացնում ֆակուլտետի ուսումնական պլանները.

5) մշակում և ռեկտորին է ներկայացնում ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմի հաստիքացուցակի նախագիծը.

6) սահմանված կարգի համաձայն իրականացնում է ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ընտրությունը.

7) խորհրդի կազմում ընդգրկվելու համար առաջարկում է թեկնածուներ և ընտրում է գիտական խորհրդի կազմում ֆակուլտետի ներկայացուցիչներին.

8) քննարկում է ֆակուլտետի կանոնադրությունը և ներկայացնում գիտական խորհուրդ՝ հաստատման.

9) լսում է դեկանի ամենամյա հաշվետվությունները, գնահատում նրա գործունեությունը.

10) լուծում է սույն կանոնադրությունից բխող` ֆակուլտետի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ հարցեր:

92. Ֆակուլտետի խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե դրան մասնակցում է ֆակուլտետի խորհրդի անդամների առնվազն 2/3-ը: Ֆակուլտետի խորհրդում որոշումներն ընդունվում են նրա նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

93. Ֆակուլտետի գործունեությունը կազմակերպում և ղեկավարումն իրականացնում է ֆակուլտետի դեկանը` իր իրավասության սահմաններում և սույն կանոնադրության համաձայն: Ֆակուլտետի դեկանի պաշտոնն ընտրովի է: Ֆակուլտետի դեկանի ընտրությունը կազմակերպվում է գիտական խորհրդի կողմից հաստատված կարգի համաձայն: Ընտրությունների արդյունքների հիման վրա ընտրված դեկանին պաշտոնի է նշանակում ինստիտուտի ռեկտորը և սահմանված կարգով կնքում պայմանագիր՝ 5 տարի ժամկետով: Դեկանն իր պաշտոնը կարող է զբաղեցնել ոչ ավելի, քան 2 ժամկետ անընդմեջ:

94. Ֆակուլտետի դեկանը`

1) ղեկավարում է ֆակուլտետի կրթական, գիտական, արտադրական, միջազգային և այլ կարգի գործունեությունը.

2) ապահովում է համապատասխան մարմինների կողմից ընդունված իրավական ակտերի կատարումը.

3) սահմանված կարգով ռեկտորին է ներկայացնում առաջարկություններ ուսանողներին կուրսից կուրս փոխադրելու, հեռացնելու, վերականգնելու և (կամ) ուսումնառությունն ընդհատելու վերաբերյալ.

4) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, ֆակուլտետի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

95. Ամբիոնները (բաժինները, լաբորատորիաները) ինստիտուտի ֆակուլտետի ուսումնագիտական գործընթացը կազմակերպող հիմնական կառուցվածքային ստորաբաժանումներն են, որոնք գործում են սույն կանոնադրության և ֆակուլտետների կանոնադրությունների հիման վրա:

96. Ամբիոնի գիտամանկավարժական կազմը բաղկացած է պրոֆեսորներից, դոցենտներից, ասիստենտներից, դասախոսներից:

97. Ամբիոնի վարիչի պաշտոնն ընտրովի է: Ընտրությունն իրականացվում է գիտական խորհրդի կողմից սահմանված կարգով: Ընտրությունների արդյունքների հիման վրա ընտրված ամբիոնի վարիչին պաշտոնի է նշանակում ինստիտուտի ռեկտորը և սահմանված կարգով կնքում պայմանագիր՝ 5 տարի ժամկետով: Ամբիոնի վարիչն իր պաշտոնը կարող է զբաղեցնել ոչ ավելի, քան 2 ժամկետ անընդմեջ:

98. Ամբիոնը, ելնելով կատարվող մանկավարժական, գիտական, ուսումնաօժանդակ աշխատանքների ծավալից ու ձևերից, ըստ սահմանված չափանիշների, մշակում է իր աշխատողների ուսումնական բեռնվածությունը և ներկայացնում ինստիտուտի ռեկտորի հաստատմանը:

99. Ինստիտուտի ամբիոններում պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատողների աշխատանքի ընդունումը, նրանց և ինստիտուտի միջև աշխատանքային հարաբերություններն իրականացվում են ըստ աշխատանքային պայմանագրի: Աշխատանքային պայմանագրի կնքմանը նախորդում է բաց մրցութային ընտրությունը:

100. Ինստիտուտի ամբիոնի վարիչի պաշտոնի թեկնածուներ առաջադրելու, ընտրություններ անցկացնելու և ամբիոնի վարիչին պաշտոնում հրամանագրելու կարգը սահմանվում է ամբիոնների վարիչների ընտրության կարգով:

101. Ամբիոնի վարիչը կազմակերպում և ղեկավարում է ամբիոնի կրթական, գիտական և այլ աշխատանքները, ներկայացնում նրա կոլեկտիվը ինստիտուտի, ֆակուլտետի և համալսարանական այլ ստորաբաժանումներում, ինչպես նաև ոչ համաինստիտուտային կազմակերպությունների հետ հարաբերություններում:

102. Ինստիտուտի ամբիոնը կարող է լինել նաև համաինստիտուտային։ Համաինստիտուտային ամբիոնի ձևավորման և գործունեության կարգը սահմանվում է վերջինիս կանոնադրությամբ:

103. Ամբիոնի կրթական և գիտական հիմնական հարցերը քննարկվում են ամբիոնի նիստերում: Ամբիոնի նիստերում քվեարկվող հարցերի վերաբերյալ ձայնի իրավունք ունեն միայն պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները: Ամբիոնի ուսումնաօժանդակ կազմի աշխատողները նիստերին մասնակցում են խորհրդակցական ձայնի իրավունքով: Ամբիոնի նիստը համարվում է իրավազոր, եթե դրան մասնակցում է անդամների կեսից ավելին: Ամբիոնի որոշումներն ընդունվում են նրա նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

104. Ֆակուլտետի մյուս ստորաբաժանումների ձևավորման և գործունեության կարգը սահմանվում է ֆակուլտետի կանոնադրությամբ:

105. Ինստիտուտի արհեստակցական կազմակերպության և այլ հասարակական կազմակերպությունների գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և իրենց կանոնադրություններով:

 

XI. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ԵՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԸ

 

106. Ինստիտուտի աշխատողներն են պրոֆեսորադասախոսական կազմը, գիտական, ուսումնաօժանդակ, վարչատնտեսական և այլ տարակարգերի աշխատողները:

107. Ինստիտուտի սովորողներն են ուսանողները, դրսեկները, ասպիրանտները, հետազոտողները և հայցորդները:

108. Ինստիտուտի աշխատողների և սովորողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կանոնադրությամբ, ներքին կանոններով, կոլեկտիվ պայմանագրերով և ինստիտուտի այլ իրավական ակտերով:

109. Ինստիտուտի աշխատողներն իրավունք ունեն`

1) ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ` մասնագիտական և աշխատանքային գործունեության համար.

2) ընտրելու և ընտրվելու ինստիտուտի խորհրդում, գիտական խորհրդում, ֆակուլտետների խորհուրդներում.

3) մասնակցելու ինստիտուտի գործունեությանն առնչվող խնդիրների քննարկմանը և ընտրովի մարմինների աշխատանքներին.

4) միավորվելու արհեստակցական կազմակերպություններում և այլ հասարակական կազմակերպություններում.

5) օգտվելու ինստիտուտի գիտական, մշակութային, սոցիալ-կենցաղային ստորաբաժանումների և գիտական գրադարանի ծառայություններից.

6) սահմանված կարգով ստանալու վճարվող և չվճարվող արձակուրդ.

7) նախատեսված ժամկետում և սահմանված չափով ստանալու աշխատավարձ, լրավճարներ, հավելավճարներ, ինչպես նաև պարգևատրումներ և խրախուսումներ (ներառյալ` դրամական)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և ինստիտուտի կոլեկտիվ պայմանագրով սահմանված դեպքերում.

8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ:

110. Ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմը, գիտաշխատողները և ուսանողներն օժտված են ակադեմիական ազատություններով:

111. Գիտամանկավարժական աշխատողների, ուսանողների, ասպիրանտների և դոկտորանտների ու հայցորդների համար ստեղծվում են գիտահետազոտական աշխատանքներ կատարելու, դրանց արդյունքների շարադրման և տարածման նպաստավոր պայմաններ` այդ նպատակներին հատկացված միջոցների սահմաններում:

112. Ինստիտուտի պրոֆեսորադասախոսական և գիտական կազմը, բացի նշված իրավունքներից, ունի`

1) մասնագիտական գործունեության կազմակերպման ու նյութատեխնիկական ապահովման իրավունք.

2) գիտական հետազոտության ակադեմիական ազատության իրավունք.

3) պետական կրթության չափորոշիչներին համապատասխան՝ ուսումնական դասընթացների բովանդակության, ծրագրերի ազատ որոշման իրավունք.

4) անհատական առանձնահատկություններին համապատասխանող և ուսումնական գործընթացի բարձր որակն ապահովող նյութի շարադրման, դասավանդման մեթոդների ու միջոցների ազատ ընտրության իրավունք.

5) համատեղությամբ գիտական, մանկավարժական և այլ բնույթի աշխատանքներ կատարելու իրավունք.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ:

113. Գիտության, մանկավարժության և սպորտի բնագավառներում ակնառու նվաճումների համար ինստիտուտի աշխատողներին շնորհվում են ինստիտուտի մրցանակներ: Երիտասարդ գիտնականների համար սահմանվում է առանձին մրցանակ:

114. Ինստիտուտի աշխատողները պարտավոր են`

1) պահպանել և կատարել սույն կանոնադրության, ինստիտուտի ներքին կարգապահական կանոնների և այլ ներքին իրավական ակտերի պահանջները.

2) կատարել ղեկավար մարմինների որոշումները.

3) մշտապես բարձրացնել իրենց մասնագիտական որակավորումը՝ առնվազն յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ, սահմանված կարգով անցնել վերապատրաստում կամ բարձրացնել որակավորումը.

4) պահպանել և արդյունավետ ու խնայողաբար օգտագործել ինստիտուտի գույքը.

5) սահմանված ժամկետում կատարել բոլոր հանձնարարականներն ու առաջադրանքները.

6) բարձր պահել ինստիտուտի պատիվն ու հեղինակությունը.

7) պահպանել համակեցության կանոններն ու նպաստել հասարակության բարոյական նորմերի պահպանմանը.

8) իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

115. Ինստիտուտի սովորողներն իրավունք ունեն`

1) ստանալու ժամանակակից պահանջներին համապատասխանող գիտելիքներ.

2) սահմանված կարգով ընտրելու մասնագիտություն, ուսուցման ձևը, ցանկացած կրթական աստիճանում ընդհատելու կամ շարունակելու բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթությունը.

3) ըստ նախասիրությունների մասնակցելու ինստիտուտում անցկացվող ուսանողական գիտահետազոտական աշխատանքներին.

4) գնահատելու պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության արդյունավետությունը, ինստիտուտի կառավարման մարմիններ ներկայացնելու ուսուցման որակի բարձրացման վերաբերյալ առաջարկություններ.

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ընդգրկվելու և մասնակցելու ինստիտուտի կառավարման մարմինների աշխատանքներին.

6) օգտվելու ինստիտուտի գրադարանից, լաբորատորիաներից, տեղեկատվական պահոցներից, ուսումնական, գիտական, բուժական, մարզական, առողջարանային, ուսումնաարտադրական և այլ ստորաբաժանումների ծառայություններից.

7) միավորվելու ուսանողական խորհուրդներում, ուսանողական գիտական ընկերություններում և ուսանողական այլ կազմակերպություններում.

8) օգտվելու ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի լրիվ կամ մասնակի փոխհատուցման իրավունքից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

9) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ինստիտուտի կողմից սահմանված կարգով ստանալու սահմանված չափի (ներառյալ անվանական) կրթաթոշակ.

10) ծանոթանալու ինստիտուտի կանոնադրությանը և այլ իրավական փաստաթղթերին.

11) լիազորված մարմնի սահմանած կարգով, անհրաժեշտության դեպքում, ստանալու ակադեմիական արձակուրդ` մինչև մեկ տարի ժամկետով` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի.

12) ուսուցման առկա ձևով ուսումնառության դեպքում տվյալ ուսումնական տարվա ընթացքում առնվազն երկու անգամ գտնվելու արձակուրդում` ոչ պակաս, քան յոթ շաբաթ ընդհանուր տևողությամբ.

13) սահմանված կարգով տեղափոխվելու մեկ այլ բարձրագույն ուսումնական հաստատություն` ներառյալ օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունները.

14) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ:

116. Ինստիտուտի սովորողները պարտավոր են`

1) կատարել սույն կանոնադրությունից և ինստիտուտի այլ իրավական ակտերից բխող հանձնարարականները.

2) կատարել ինստիտուտի ղեկավար մարմինների որոշումները.

3) ապահովել ուսումնական գործընթացի, անցկացվող գիտական հետազոտությունների արդյունավետությունը.

4) հաճախել ուսումնական ծրագրերով նախատեսված դասընթացներին.

5) հոգատար վերաբերվել ինստիտուտի գույքին.

6) բարձր պահել ինստիտուտի պատիվն ու հեղինակությունը, պահպանել հասարակական համակեցության և բարոյականության նորմերը.

7) իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

117. Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վճարովի հիմունքներով ուսուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

118. Ուսանողները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն ստանալու կրթաթոշակ: Ինստիտուտն իրավունք ունի սահմանելու անվանական կրթաթոշակներ և պետական կրթաթոշակների հավելավճարներ, ինչպես նաև ուսումը խրախուսող բարոյական ու նյութական խթանման այլ ձևեր:

119. Արգելվում են ուսանողներին ուսումնական գործընթացով չնախատեսված աշխատանքներում ներգրավելը` առանց վերջիններիս և (կամ) նրանց ծնողների (որդեգրողների ու հոգաբարձուների) համաձայնության, ինչպես նաև սովորողների նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական ճնշման միջոցների կիրառումը:

120. Լրացուցիչ մասնագիտական կրթության կրթական ծրագիրն ավարտած և ամփոփիչ ատեստավորումն անցած անձանց տրվում է ինստիտուտի` սահմանված նմուշի ավարտական փաստաթուղթ (հավաստագիր, վկայական):

121. Վճարովի հիմունքներով կրթություն ստացող ուսանողները պարտավոր են պայմանագրով նախատեսված ժամկետում վճարել ուսման վարձը, որի չափը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոշում է ինստիտուտը: Ուսման վարձը ժամանակին չվճարելու դեպքում ուսանողները կարող են հեռացվել ինստիտուտից:

122. Այն ուսանողները, ովքեր կիսամյակի քննաշրջանի (քննաշրջանների) ընթացքում չեն կուտակում ուսումնական պլաններով նախատեսված անհրաժեշտ գումարային կրեդիտները, ցուցաբերում են ակադեմիական անբավարար առաջադիմություն, խախտում են ինստիտուտի ներքին կարգապահական կանոնները, ինստիտուտի ռեկտորի հրամանով կարող են ենթարկվել կարգապահական տույժերի` ընդհուպ մինչև ինստիտուտից հեռացվելը: Չի թույլատրվում սովորողին հեռացնել հիվանդության, արձակուրդի ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

123. Համապատասխան կրթական ծրագիրն ավարտած և ամփոփիչ ատեստավորումն անցած սովորողներին շնորհվում է համապատասխան որակավորում և տրվում սահմանված նմուշի ավարտական փաստաթուղթ (դիպլոմ)` համապատասխան ներդիրով:

124. Ինստիտուտի ուսանողության ինքնակառավարման և նրա շահերը պաշտպանող մարմինն ուսանողական խորհուրդն է, որն ապահովում է ուսանողների մասնակցությունը ինստիտուտի կառավարմանը և համապատասխան մարմինների քննարկմանն է ներկայացնում ուսանողությանն առնչվող հարցեր:

125. Ինստիտուտի ուսանող է համարվում սահմանված կարգով ընդունված և բարձրագույն մասնագիտական կրթության կրթական որևէ ծրագրով ուսումնառու անձը:

 

XII. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

 

126. Ինստիտուտի գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Ինստիտուտի կողմից «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, իսկ օրենքով սահմանված դեպքում` նաև այլ իրավասու պետական մարմիններ` իրենց իրավասությունների, ստուգումների և ուսումնասիրությունների` օրենքով նախատեսված ընթացակարգով: Ինստիտուտի ֆինանսական գործունեությունը վերստուգվում է անկախ աուդիտորի կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ անձի կողմից՝ առնվազն տարեկան մեկ անգամ: Ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով կարող է կատարվել արտահերթ աուդիտ: Աուդիտ իրականացնող անձն ընտրվում է ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի կողմից՝ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների։

127. Յուրաքանչյուր տարի` հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 25-ից ոչ ուշ, ինստիտուտը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (www.azdarar.am) պարտավոր է հրապարակել`

1) հաշվետվություն իր գործունեության մասին, որը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, տվյալ ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի, հոգաբարձուների խորհրդի անդամների, ռեկտորի մասին և ինստիտուտի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե նրանք հաշվետու տարվա ընթացքում օգտվել են ինստիտուտի միջոցներից և ծառայություններից.

2) ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը, եթե ինստիտուտի ակտիվների արժեքը գերազանցում է տասը միլիոն դրամը:

 

XIII. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

128. Ինստիտուտը կարող է վերակազմակերպվել միայն հիմնադրամի` այլ հիմնադրամին միացման կամ այլ հիմնադրամի հետ միաձուլման ձևով:

129. Ինստիտուտը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:

130. Ինստիտուտի լուծարումը նրա գործունեության դադարումն է` առանց նրա իրավունքներն ու պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

131. Ինստիտուտի լուծարման մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը` շահագրգիռ անձանց դիմումով: Հիմնադրամի անունից` որպես շահագրգիռ անձ, կարող է հանդես գալ հոգաբարձուների խորհուրդը:

132. Ինստիտուտը կարող է լուծարվել Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

133. Ինստիտուտը կարող է լուծարվել նաև «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ դեպքերում:

134. Պարտատերերի պահանջների բավարարումից հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին ինստիտուտը պարտատերերի նկատմամբ չունի պարտավորություններ, գույքն ուղղվում է ինստիտուտի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

XIV. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ

 

135. Ինստիտուտի խորհրդանիշի պատկերը և նկարագրությունը. այն շրջանաձև պատկեր է և ներառում է ինստիտուտի անվանումը հայերեն՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ, ռուսերեն՝ ГОСУДАРСТВЕННЫЙ ИНСТИТУТ ФИЗИЧЕСКОЙ КУЛЬТУРЫ И СПОРТА АРМЕНИИ և անգլերեն՝ ARMENIAN STATE INSTITUTE OF PHYSICAL CULTURE AND SPORT կենտրոնում պատկերված են բոցավառվող մարզական ջահ, Հայաստանի Հանրապետության պետական դրոշը և բացված գիրք, որի վրա գրված 1945 թիվը ինստիտուտի հիմնադրման տարեթիվն է:

(հավելվածը փոփ. 21.11.19 N 1652-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2016 թվականի
հունիսի 30-ի N 771-Ն որոշման

 

Ց ՈՒ Ց Ա Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

N/N
ը/կ

Շենքերի և շինությունների անվանումները

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Շահա-
գործման տարե-
թիվը

Գույքի
 ձեռք-
բերման տարեթիվը

Ընդհանուր մակերեսը
(քառ. մ)

նկուղ

Սկզբնա-կան արժեքը
(դրամ)

Մաշվա-
ծությունը
(դրամ)

Հաշվեկշռա-
յին արժեքը
(դրամ)

Սեփականության
 վկայականը

Հողամասը
(հա)

Վիճակը

Այլ
տվյալներ

1.

 մասնաշենք N 1

քաղ. Երևան,
Ալեք Մանուկյան 11

1957

1957

7003.2

117694335

57870305

59824030

22.06.2016 թ.
22062016-01-0228

0.725225

բավար

 

1.1.

մասնաշենք N 2

1957

1957

3742.65

բավար

 

1.2.

դահլիճ

1957

1957/
2006

1539.4

5551537

2729691

2821846

բավար

2006 թ. կատարվել է
12560247 դրամ ներդրում, որը ներառված չէ հաշվեկշռային արժեքում:

1.3.

պահակակետ

1957

1957

14.9

-

-

-

բավար

Շինությունների արժեքները ներառված են հիմնական շենք -շինությունների գումարային արժեքում։

1.4.

ավտոտնակ

1957

1957

280

608300

382195

226105

բավար

2.

սպորտդահլիճ

1975

1975

1059.2

5269806

2591164

2678642

22.01.2004 թ.
1647469

0.160578

Ենթակա է
վերանո-րոգման։

2.1.

սաունա

1975

1975

78.2

-

-

-

2.2.

պահակակետ

1975

1975

12.1

-

-

-

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2016 թվականի
հունիսի 30-ի N 771-Ն որոշման

 

Ց ՈՒ Ց Ա Կ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

N/N
ը/կ

Շենքերի և շինությունների անվանումները

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Շահա-
գործման տարե-
թիվը

Գույքի
 ձեռք-
բերման տարե-թիվը

Ընդհանուր մակերեսը
(քառ. մ)
նկուղ

Սկզբնական արժեքը
(դրամ)

Մաշվա-
ծությունը
(դրամ)

Հաշվեկշռա-
յին արժեքը
(դրամ)

Սեփականության
վկայականը

Հողամասը
(հա)

Վիճակը

Այլ
տվյալներ

1.

մասնաշենք N 1

քաղ. Երևան,
Ալեք Մանուկյան 11

1957

1957

7003.2

117694335

57870305

59824030

22.06.2016 թ.
22062016-01-0228

0.725225

բավար

 

1.1.

մասնաշենք N 2

1957

1957

3742.65

բավար

 

1.2.

դահլիճ

1957

1957/
2006

1539.4

5551537

2729691

2821846

բավար

2006 թ. կատարվել է
12560247 դրամ ներդրում, որը ներառված չէ հաշվեկշռային արժեքում:

1.3.

պահակակետ

1957

1957

14.9

-

-

-

բավար

Շինությունների արժեքները ներառված են հիմնական շենք -շինությունների գումարային արժեքում։

1.4.

ավտոտնակ

1957

1957

280

608300

382195

226105

բավար

2.

սպորտդահլիճ

1975

1975

1059.2

5269806

2591164

2678642

22.01.2004 թ.
1647469

0.160578

Ենթակա է
վերանո-րոգման։

2.1.

սաունա

1975

1975

78.2

-

-

-

2.2.

պահակակետ

1975

1975

12.1

-

-

-

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.09.2021, N 1448-Ն 09.09.2021, N 771-Ն
29.07.2021, N 1248-Ն 31.07.2021, N 771-Ն
21.11.2019, N 1652-Ն 14.12.2019, N 771-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան