ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի կողմից «19» նոյեմբերի 1994 թ. Հ.Ն.-1121-1 |
«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 2. Ակցիզային հարկ վճարում են Հայաստանի Հանրապետությունում գինի-օղու արտադրանք, գարեջուր, խաղողի գինիներ, գինենյութ, ծխախոտի արտադրանք, ոսկերչական իրեր, զարդեղեն (բիժուտերիա), մորթի, մորթեղեն և բնական կաշվից հագուստ, ավտոդողեր, բյուրեղապակյա և ճենապակյա իրեր, ձեռագործ գորգեր արտադրող-իրացնող, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ անդամ չհանդիսացող պետություններից այդպիսի ապրանքներ Հայաստանի Հանրապետություն ներմուծող ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները և քաղաքացիները (այսուհետ` վճարողներ)»:
2. Սույն օրենքը կիրարկել 1995 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
30 նոյեմբերի 1994 թ. ՀՕ-126 |