Գլխավոր տեղեկություն
Номер
Թիվ 179-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.12.2019-16.11.2021)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀԳՏ 2019.12.02/29(665) Հոդ.270
Принят
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով
Дата принятия
19.11.2019
Подписан
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
19.11.2019
Дата вступления в силу
03.12.2019
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

19 նոյեմբերի 2019 թվականի

քաղաք Երևան

Թիվ 179-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 478-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածը, 8-րդ հոդվածի 1-ին, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ մասերը, 9-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, 10-րդ հոդվածը և 19-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայտարարագրման ենթակա համակենտրոնացումների մասնակցի (մասնակիցների) ակտիվների և հասույթ(ներ)ի արժեքը (չափը) սահմանելու, տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման հայտարարագրման կարգի և հայտարարագրի ձևի մասին» թիվ 478-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 2-րդ կետով հաստատված հավելված 2-ի՝

1) 3-րդ կետում «նախատեսված`» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետությունում գրանցված» բառերով,

2) 4-րդ կետում «նախատեսված`» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետությունում գրանցված» բառերով,

3) 5-րդ կետում «տնտեսվարող սուբյեկտի կողմից`» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետությունում գրանցված» բառերով,

4) 6-րդ կետում «տնտեսվարող սուբյեկտի կողմից`» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետությունում գրանցված» բառերով,

5) 7-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված` տնտեսվարող սուբյեկտների ցանկացած գործարք, գործողություն, վերակազմակերպում կամ վարքագիծ, որի շնորհիվ տնտեսվարող սուբյեկտն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կազդի այլ տնտեսվարող սուբյեկտի որոշումների կայացման կամ մրցունակության վրա կամ կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել մեկ ուրիշի որոշումների կայացման կամ մրցունակության վրա:»,

6) 9-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«Օրենքի 4.1-ին հոդվածի համաձայն անձանց խումբ հանդիսացող տնտեսվարող սուբյեկտների միջև Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում նշված վերակազմակերպումները, գործողությունները կամ գործարքները չեն համարվում համակենտրոնացում:»,

7) 10-րդ կետի 1-ին ենթակետից հանել «(մրցակից հանդիսացող տնտեսվարող սուբյեկտների միջև)» բառերը,

8) 10-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «(մրցակից չհանդիսացող` տվյալ ապրանքի և (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքներ իրացնող ու ձեռքբերող տնտեսվարող սուբյեկտների միջև)» բառերը,

9) 15-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝

«Հանձնաժողովի որոշմամբ նախատեսված դեպքերում համակենտրոնացման մասնակիցների կողմից կարող է ներկայացվել նաև այլ ժամկետի դրությամբ առկա ֆինանսական հաշվետվություն:»,

10) 21-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«Հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը թույլատրվում կամ արգելվում է Հանձնաժողովի որոշման հիման վրա, որը կարող է պարունակել նաև համակենտրոնացման մասնակցի (մասնակիցների) համար պարտադիր կատարման ենթակա պայմաններ և պարտավորություններ:»:

2. Որոշման 2-րդ կետով հաստատված հավելված 3-ի`

1) 1.5 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

1.5. Տնտեսվարող սուբյեկտների ցանկացած գործարք, գործողություն, վերակազմակերպում կամ վարքագիծ

Գործարքի մասնակիցները

Գործարքի մանրամասն նկարագիրը, այդ թվում՝ նպատակը և հետևանքները

Գործողության մանրամասն նկարագիրը, այդ թվում՝ գործողությունն իրականացնող անձանց շրջանակը, նպատակը և հետևանքները

Վարքագծի (այդ թվում՝ անգործության) մանրամասն նկարագիրը, այդ թվում՝ անձանց շրջանակը, նպատակը և հետևանքները

Վերակազմակերպման (առանձնացում, բաժանում, վերակազմավորում) մասնակիցները

Վարքագծի (այդ թվում՝ անգործության) մանրամասն նկարագիրը, այդ թվում՝ անձանց շրջանակը, նպատակը և հետևանքները

2) 9-րդ կետում «իմաստով անձանց խումբ կազմող» բառերը փոխարինել «4.1-ին հոդվածի համաձայն անձանց խումբ հանդիսացող» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

Նախագահ

Գ. Գևորգյան