ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 դեկտեմբերի 2019 թվականի N 1949-Ա
ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԻ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՄԲԻՆ (ՊՈՄՊԻԴՈՒ ԽՈՒՄԲ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Եվրոպայի խորհրդի թմրանյութերի չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի համագործակցության խմբին (Պոմպիդու խումբ) Հայաստանի Հանրապետության անդամակցության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո համապատասխան նամակով տեղեկացնել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին՝ Եվրոպայի խորհրդի թմրանյութերի չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի համագործակցության խմբին (Պոմպիդու խումբ) անդամակցելու՝ Հայաստանի Հանրապետության որոշման մասին.
2) ընթացիկ տարում Եվրոպայի խորհրդի թմրանյութերի չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի համագործակցության խմբին (Պոմպիդու խումբ) անդամակցելու հետ կապված անդամավճարը վճարել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Համագործակցություն միջազգային կազմակերպությունների հետ» ծրագրի «Միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության վճարներ» միջոցառման հատկացումների հաշվին.
3) 2020 թվականից Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Համագործակցություն միջազգային կազմակերպությունների հետ» ծրագրի «Միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության վճարներ» միջոցառման տարեկան բյուջետային հատկացումների ցանկում նախատեսել նաև Եվրոպայի խորհրդի թմրանյութերի չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի համագործակցության խմբին (Պոմպիդու խումբ) անդամակցելու հետ կապված անդամավճարը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. դեկտեմբերի 27 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|