Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.06.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.10.18/72(1525).1 Հոդ.930.5
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
07.06.2019
Подписан
Նախագահող
Дата подписания
07.06.2019
Дата вступления в силу
07.06.2019

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

     

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

          

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում
Սնանկության գործ թիվ ԵԿԴ/0319/04/16

Սնանկության գործ թիվ ԵԿԴ/0319/04/16
2019 թ.

Նախագահող դատավոր՝ Տ. Նազարյան  

Դատավորներ՝

 Ն. Բարսեղյան
 

 Ս. Թորոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՎՃՌԱԲԵԿ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

 

նախագահող

Ռ. Հակոբյան

 

զեկուցող

Ա. Բարսեղյան

 

 

Ս. Անտոնյան

   

վ. ավանեսյան

   

ե. խունդկարյան

 

 

Գ. Հակոբյան

 

 

Ս. Միքայելյան

   

Տ. Պետրոսյան

   

Է. Սեդրակյան

   

Ն. Տավարացյան

 

2019 թվականի հունիսի 07-ին

ծանոթանալով ըստ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) դիմումի ընդդեմ «ԱԼԱՌՈՄ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով Բանկի ներկայացուցիչ Դավիթ Սարգսյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը հետ վերցնելու դիմումին,  

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Ընկերությանը սնանկ ճանաչել:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սուքոյան) (այսուհետ` Դատարան) 16.06.2017 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Դատարանի 19.12.2017 թվականի «Միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ Մարիաննա Դավթյանի միջնորդությունը բավարարվել է` որոշվել է «Մարիաննա Դավթյանի կողմից սնանկության հատուկ հաշվին 18.600.000 ՀՀ դրամը, ներառյալ կառավարչի վարձատրությունը և վարչական ծախսերը, փոխանցելու պահից դադարեցնել Արթուր Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող` Երևանի Մաշտոցի պողոտայի 16-րդ շենքի թիվ 19 բնակարան հասցեում գտնվող գույքով Բանկի պահանջի ապահովումը, ինչպես նաև վերացնել նույն հասցեում գտնվող գույքի նկատմամբ կիրառված բոլոր տեսակի արգելանքները և սահմանափակումներն ու կարճել հայցի ապահովման, բռնագանձման և այլ բնույթի ցանկացած կատարողական վարույթը»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.05.2018 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, ու Դատարանի 19.12.2017 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.07.2018 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 24.05.2018 թվականի որոշման դեմ Բանկի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է` սահմանելով ժամկետ որոշմամբ նշված թերությունը շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.10.2018 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 24.05.2018 թվականի որոշման դեմ Բանկի բերած վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

10.04.2019 թվականին Բանկի ներկայացուցիչը դիմում է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ վճռաբեկ բողոքը հետ վերցնելու մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելուց հետո մինչև բողոքի քննության ավարտի մասին հայտարարելը վճռաբեկ բողոք բերած անձն իրավունք ունի դիմում ներկայացնելու վճռաբեկ բողոքից հրաժարվելու մասին:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` բողոք բերած անձի կողմից վճռաբեկ բողոքից հրաժարվելու դեպքում Վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում վճռաբեկ վարույթը կարճելու մասին։ Մինչև դատական նիստը վճռաբեկ բողոքից հրաժարվելու դեպքում նույն մասում նշված որոշումը Վճռաբեկ դատարանը կայացնում է առանց դատական նիստ հրավիրելու:

Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն` վճռաբեկ վարույթը կարճելու մասին Վճռաբեկ դատարանի որոշմամբ վճռաբեկ վարույթի հետ կապված դատական ծախսերը դրվում են վճռաբեկ բողոքից հրաժարված անձի վրա, բացառությամբ սույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասում նշված դեպքերի:

Տվյալ դեպքում Բանկը Վերաքննիչ դատարանի 24.05.2018 թվականի որոշման դեմ ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.10.2018  թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:

10.04.2019 թվականին Բանկի ներկայացուցիչը դիմում է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ վճռաբեկ բողոքը հետ վերցնելու մասին:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածի     2-րդ մասի համաձայն վճռաբեկ վարույթը ենթակա է կարճման:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ վարույթը ենթակա է կարճման, իսկ վճռաբեկ բողոք բերած անձը վճռաբեկ բողոքի համար վճարել է 20.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար, հետևաբար Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ  քաղաքացիական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածի 7-րդ մասի իրավակարգավորումը, գտնում է, որ վճռաբեկ վարույթի հետ կապված դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

 Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի ներկայացուցչի վճռաբեկ բողոքից հրաժարվելու մասին դիմումի հիման վրա կարճել թիվ ԵԿԴ/0319/04/16 սնանկության գործով վճռաբեկ վարույթը:

2. Վճռաբեկ վարույթի հետ կապված դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

 

Զեկուցող

Ա. Բարսեղյան

 

 

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

 

  

Վ. Ավանեսյան

 

 

Ե. Խունդկարյան

 

 

Գ. Հակոբյան

ս. միքայելյան

Տ. Պետրոսյան

 

 

Է. Սեդրակյան

 

 

Ն. Տավարացյան