Գլխավոր տեղեկություն
Номер
N 1639-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.12.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.12.04/85(1538) Հոդ.1093
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.11.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.11.2019
Дата вступления в силу
14.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

        

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

21 նոյեմբերի 2019 թվականի N 1639-Ն

 

 ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՈՒ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի N 666-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող տարածքները (այսուհետ՝ տարածքներ) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել պետական մարմիններին՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող՝ Երևան քաղաքի Մոսկովյան փողոց 5 հասցեում գտնվող 1333.6 քառ. մետր մակերեսով շենքը և դրա զբաղեցրած՝ օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.044121 հա հողատարածքը (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման հավելվածում նշված պետական մարմինների ղեկավարների հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված տարածքների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ հիմք ընդունելով պետական մարմինների կողմից փաստացի զբաղեցրած մակերեսները:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 5-ի «Սպասարկում» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին գույք ամրացնելու և պետական մարմիններին տարածքներ անհատույց օգտագործման տրամադրելու մասին» N 666-Ն որոշման 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի 26

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

նոյեմբերի 21-ի N 1639-Ն որոշման

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

Հ/Հ

Պետական մարմնի անվանումը

Ամրացվող տարածքի հասցեն

1.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարություն

քաղաք Երևան, Կառավարական N 3 շենք

2.

ՀՀ առողջապահության նախարարություն

քաղաք Երևան, Կառավարական N 3 շենք

3.

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

քաղաք Երևան, Կառավարական N 3 շենք

4.

ՀՀ տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարություն

քաղաք Երևան, Կառավարական N 3 շենք

5.

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

քաղաք Երևան, Կառավարական N 3 շենք

6.

ՀՀ վիճակագրական կոմիտե

քաղաք Երևան, Կառավարական N 3 շենք

7.

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 քաղաք Երևան, Մհեր Մկրտչյան փ. 5բ

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան