Գլխավոր տեղեկություն
Номер
N 1760-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.11.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
26.11.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.11.2019
Дата вступления в силу
27.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

26 նոյեմբերի 2019 թվականի N 1760-Ա

 

ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`

1. Լիտվայի Հանրապետության մի շարք պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ ռազմավարական հաղորդակցության և ապատեղեկատվության դեմ պայքարի վերաբերյալ ընդհանուր մոտեցումները քննարկելու նպատակով՝ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին 2019 թվականի դեկտեմբերի 15-17-ը ներառյալ գործուղել Լիտվայի Հանրապետություն (քաղաք՝ Վիլնյուս):

2. Վլադիմիր Կարապետյանի՝ Լիտվայի Հանրապետություն (քաղաք՝ Վիլնյուս) գործուղման օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Լիտվայի Հանրապետություն (քաղաք՝ Վիլնյուս) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

4. Ընդունել ի գիտություն, որ գործուղման ավիատոմսի և գիշերակացի հետ կապված ծախսերը հոգում է հրավիրող կողմը:

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի 26

Երևան