Գլխավոր տեղեկություն
Номер
ՆՀ-27-Ն
Տիպ
Հրամանագիր
Тип
Исходный акт (06.02.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.02.05-2024.02.18 Պաշտոնական հրապարակման օրը 05.02.2024
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
02.02.2024
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
02.02.2024
Дата вступления в силу
06.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ COVID-19 ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ. ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎՈՂ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ ԵՎ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ԿԻՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԹԻՎ 1 ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 132-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով.

1. Հաստատել 2023 թվականի դեկտեմբերի 8-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Հայաստանի Հանրապետությունում COVID-19 համաճարակային պատրաստվածության մակարդակի բարձրացում. կորոնավիրուսի կողմից ստեղծվող սպառնալիքի հայտնաբերում և արձագանքում» ծրագրի ֆինանսավորման համար դրամաշնորհի տրամադրման մասին» համաձայնագրին կից լրացուցիչ թիվ 1 համաձայնագիրը:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2024 թ. փետրվարի 2

Երևան

ՆՀ-27-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 փետրվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան