Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-118
Տիպ
Օրենք
Тип
Ինկորպորացիա (28.10.1994-12.01.1999)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳԽՏ 1994/20
Принят
ՀՀ Գերագույն խորհուրդ
Дата принятия
27.10.1994
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
27.10.1994
Дата вступления в силу
28.10.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.01.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «26» սեպտեմբերի 1994 թ. Հ.Ն-1100-I

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

I. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում կատարել հետևյալ փոփոխությունները`

1. Օրենսգրքի 82 հոդվածի չորրորդ մասում «ՍՍՀՄ գլխավոր դատախազին, գլխավոր զինվորական դատախազին, Հայաստանի Հանրապետության դատախազին և նրանց տեղակալներին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին և նրա տեղակալներին» բառերով:

2. Օրենսգրքի 83 հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Գործը քննելիս կալանքի տակ պահելը երկու ամսից ավելի շարունակվել չի կարող: Միայն գործի առանձին բարդության հետևանքով այդ ժամկետը կարող են երկարացնել շրջանային, քաղաքային դատախազները, ինչպես նաև նրանց իրավունքներով գործող զինվորական, տրանսպորտային և մյուս դատախազները մինչև երեք ամիս, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազը մինչև վեց ամիս` հաշված կալանավորման օրից, իսկ բացառիկ դեպքերում` լրացուցիչ կերպով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը` երեք ամսից ոչ ավելի ժամկետով»:

II. Սույն օրենքը կիրարկել հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

27 հոկտեմբերի 1994 թ.

ՀՕ-118