Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (12.06.2019-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2020.01.22/3(1558).1 Հոդ.6.29
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
12.06.2019
Подписан
Նախագահող
Дата подписания
12.06.2019
Дата вступления в силу
12.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵԿԴ/0164/01/15

ԵԱՆԴ/0073/01/14

ԵԱՆԴ/0006/01/11

ԵԷԴ/0126/01/11

 

 

 

 

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

 

մասնակցությամբ` դատավորներ

Ս. Ավետիսյանի

 

ե. Դանիելյանի

 

Ա. Պողոսյանի

  Ս. Օհանյանի
 

 

  քարտուղարությամբ`

Մ. Ավագյանի

  մասնակցությամբ`

 

  պաշտպան

Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

 

2019 թվականի հունիսի 12-ին 

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով նոր հանգամանքի հիմքով դատապարտյալ Աշոտ Ռազմիկի Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2011 թվականի հոկտեմբերի 5-ի դատավճռով (քրեական գործ թիվ ԵԷԴ/0126/01/11), դատական քննության արագացված կարգի կիրառմամբ, Աշոտ Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքի կատարման մեջ և դատապարտվել է ազատազրկման` 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով։

2. Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի ` 2012 թվականի մայիսի 4-ի դատավճռով (քրեական գործ թիվ ԵԱՆԴ/0006/01/11) Ա.Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքների կատարման մեջ: Աշոտ Հովհաննիսյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է ազատազրկման 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` ազատազրկման` 7 (յոթ) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով` տուգանքի` 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` ազատազրկման` 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ` պատիժները մասնակի գումարելու միջոցով, Ա.Հովհաննիսյանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել` ազատազրկում՝ 8 (ութ) տարի ժամկետով և տուգանք` 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով:

2.1 ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2012 թվականի հոկտեմբերի 9-ի որոշմամբ մեղադրողի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի մայիսի 4-ի դատավճիռը բեկանվել և փոփոխվել է` ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառմամբ վերոնշյալ դատավճռով նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է Ա.Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2011 թվականի հոկտեմբերի 5-ի դատավճռով նշանակված պատժից` 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումից` 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումն ու վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում` 8 (ութ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով և տուգանք` 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով:

2.2 ՀՀ վճռաբեկ դատարանի` 2012 թվականի դեկտեմբերի 13-ի որոշմամբ Ա.Հովհաննիսյանի պաշտպան Գ.Մալխասյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է։

3. Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի`  2014 թվականի դեկտեմբերի 29-ի դատավճռով (քրեական գործ թիվ ԵԱՆԴ/0073/01/14), դատական քննության արագացված կարգի կիրառմամբ, Ա.Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատժին լրիվ գումարվել է նախորդ` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2012 թվականի հոկտեմբերի 9-ի որոշմամբ նշանակված պատժի չկրած մասը`  4 (չորս) տարի 4 (չորս) ամիս 20 (քսան) օր ժամկետով ազատազրկումը և Ա.Հովհաննիսյանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում`  6 (վեց) տարի 4 (չորս) ամիս 20 (քսան) օր ժամկետով:

4. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (քրեական գործ թիվ ԵԿԴ/0164/01/15)`  2016 թվականի հոկտեմբերի 20-ի դատավճռով Ա.Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով: Ա.Հովհաննիսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով դատապարտվել է ազատազրկման` 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ազատազրկման` 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառմամբ պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ա.Հովհաննիսյանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում` 6 (վեց) տարի ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ սույն ու Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 29-ի դատավճռով նշանակված ազատազրկման ձևով պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով և վերջնական պատժի ժամկետին Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 29-ի դատավճռով նշանակված պատժի կրած մասը՝ 1 (մեկ) տարի 9 (ինը) ամիս 21 (քսանմեկ) օրը, հաշվակցելով, Ա.Հովհաննիսյանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում` 8 (ութ) տարի ժամկետով:

Պատժի սկիզբը հաշվվել է 2014 թվականի  դեկտեմբերի 29-ից։

Նույն դատավճռով դատապարտվել է նաև Սարգիս Շավարշի Գալստյանը:

4.1. Պաշտպան Ս.Հարությունյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2017 թվականի հունվարի 27-ի որոշմամբ բողոքը մերժվել է, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հոկտեմբերի 20-ի դատավճիռը թողնվել է անփոփոխ։

5. Դատապարտյալ Ա.Հովհաննիսյանի կողմից բերված վճռաբեկ բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը 2019 թվականի հունվարի 15-ի որոշմամբ նոր հանգամանքի հիմքով հարուցել է դատական ակտերի վերանայման վարույթ և բողոքն ընդունել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

6. Ա.Հովհաննիսյանը թիվ ԵԷԴ/0126/01/11 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով դատապարտվել է այն բանի համար, որ «(…) [նա] (…) ցանկացել է առանց իրացնելու նպատակի, իր անձնական օգտագործման նպատակով ձեռք բերել խոշոր չափի [0,062 գրամ] «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց։ (…)։»1:

 

7 Ա.Հովհաննիսյանը թիվ ԵԱՆԴ/0006/01/11 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով դատապարտվել է այն բանի համար, որ «(…) [նա] (…) զգալի չափի` 0.36 գրամ քաշով ափիոն տեսակի թմրամիջոց և թմրամիջոց պատրաստելու համար պրեկուրսոր հանդիսացող` 0.5 միլիլիտր քացախաթթվի անհիդրիդ է իրացրել Արտաշես Ալեքսանդրի Խոնչանչյանին, որից հետո (…), կրկին անգամ, (…) խոշոր չափի` 1.58 գրամ քաշով ափիոն տեսակի թմրամիջոց և թմրամիջոց պատրաստելու համար պրեկուրսոր հանդիսացող` 1.53 մլ քացախաթթվի անհիդրիդ է իրացրել Ա.Խոնչանչյանին (…):

Բացի այդ ամբաստանյալ[ն] առանց իրացնելու նպատակի (…) ապօրինի ձեռք է բերել և իր մոտ պահել խոշոր չափերի` 0.29 գրամ հաստատուն քաշով ացետիլացված ափիոն տեսակի թմրամիջոց (…)»2:

8. Ա.Հովհաննիսյանը թիվ ԵԱՆԴ/0073/01/14 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով դատապարտվել է այն բանի համար, որ «(…) [նա] (…)` առանց իրացնելու նպատակի, իր օգտագործման համար, փորձել է ձեռք բերել խոշոր չափի` 1.53 գրամ հաստատուն քաշով ացետիլացված ափիոն տեսակի թմրամիջոց, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով: (…)»3:

9. Ա.Հովհաննիսյանը թիվ ԵԿԴ/0164/01/15 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով դատապարտվել է այն բանի համար, որ «(…) [նա] թմրամիջոցի ձեռք բերմանն օժանդակելու միասնական դիտավորությամբ (…) Անդրանիկ Գրիգորյանի առաջարկով թմրամիջոցների արժեքը՝ 50.000-ական ՀՀ դրամը ստանալու նպատակով Մարատ Հարությունյանին Հովհաննես Կարապետյանի կողմից Սուրեն Ազիզյանի համար թմրամիջոցների ձեռք բերման նպատակով վերջինիս, ինչպես նաև Արթուր Բարոյանին օժանդակող Հարություն Գարեգինյանին ուղարկել է ք.Երևանի «Գումի շուկա» կոչվող վայր, որտեղ վերջիններս հանդիպելով միմյանց՝ 150.000 ՀՀ դրամ ընդհանուր գումարը Սուրեն Ազիզյանի միջոցով փոխանցել են ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանի նշած անձին՝ Անդրանիկ Գրիգորյանի ազգականին։

Դրանից հետո, ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանի ցուցումով Սուրեն Ազիզյանը և Հարություն Գարեգինյանը՝ վերջինիս վարած ավտոմեքենայով, մեկնել են Արարատի մարզի Այնթապ գյուղ, որտեղ Սուրեն Ազիզյանն ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանի նշած վայրից՝ Անդրանիկ Գրիգորյանի հանցակիցների կողմից պատրաստված թաքստոցից, վերցրել է խոշոր չափով՝ մոտ 0.021 գրամ «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող երեք դեղահատ (…) :

Բացի դա, ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանը, առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու շուրջ համաձայնության գալով գործով չպարզված անձի հետ, նրան է փոխանցել թմրամիջոցների ապօրինի ձեռք բերման հարցում իրեն օժանդակելու համաձայնություն տված ամբաստանյալ Սարգիս Գալստյանի ընկերոջ՝ վկա Գագիկ Հակոբյանի անձնագրային տվյալները ում անվամբ անհայտ անձը Ֆրանսիայի Հանրապետությունից փոստային առաքման եղանակով Հայաստանի Հանրապետություն է ուղարկել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների պարունակությամբ ծանրոց։ (…)

Հիշյալ ծանրոցն ստանալու, այնուհետև՝ ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանին փոխանցելու նպատակով նրա նշած անձին հանձնելու համար ամբաստանյալ Ս.Գալստյանի ուղղորդմամբ վկա Գ.Հակոբյանը, 2014թ. հուլիսի 1-ին` ժամը 10-ի սահմաններում, գնալով «Հայ-փոստ» ՓԲ ընկերության թիվ 40 փոստային բաժանմունք ստացել է առաքված ծանրոցն ու այն հանձնել է ամբաստանյալ Ս.Գալստյանին, սակայն ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանի կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել, քանի որ առաքված ծանրոցն ստանալուց հետո ամբաստանյալ Ս.Գալստյանը բերման է ենթարկվել ոստիկանություն, որտեղ նրա անձնական խուզարկությամբ` ձեռքին գտնվող ծանրոցից հայտնաբերվել և առգրավվել է ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանի համար նախատեսված առանձնապես խոշոր չափով՝ 1.76 ընդհանուր գրամ, «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող 220 հատ դեղահաբը»4:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոշարադրյալ հիմնավորումներով.

10. Բողոք բերած անձը, հղում կատարելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածը և ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը` փաստարկել է, որ նշված փոփոխություններով բարելավվել է իր վիճակը, հետևաբար դրանք ենթակա են կիրառման իր նկատմամբ:

11. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է իր վերաբերյալ կայացված դատական ակտերով հաստատված արարքները համապատասխանեցնել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքին, և փոփոխել իր նկատմամբ նշանակված վերջնական պատիժը կամ ազատել հետագա պատիժը կրելուց` արարքի ապաքրեականացման հիմքով:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Աշոտ Հովհաննիսյանի վերաբերյալ դատական ակտերը վերանայելու համար:

13. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «(…) Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:

ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:

14. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում, երբ նոր օրենքը կա'մ վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում), կա'մ մեղմացնում է պատիժը, կա'մ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ, և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն5:

15. ՀՀ սահմանադրական դատարանը (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան), 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման շրջանակներում անդրադառնալով արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու կառուցակարգին, արձանագրել է. «(...) [Ե]լնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից և վերջինիս` սույն որոշման մեջ բացահայտված բովանդակությամբ կիրառումն ապահովելու համար իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ կիրառումը պատիժ կրող անձանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակներում` արարքի պատժելիությունը վերացնող օրենքի ուժի մեջ մտնելը դիտարկելով որպես դատական ակտը վերանայելու համար նոր հանգամանք (…)»6:

Արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցվածության մեջ գտնվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից` արարքի պատժելիությունը վերացնող օրենքն ուժի մեջ մտնելն իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում պետք է ընկալվի որպես նոր հանգամանք, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով (...)»7:

16. Նախորդ կետում մեջբերված Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի ընդունմամբ նախկինում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը ենթակա են վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49.1-րդ գլխով սահմանված` նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման կանոններով: Այլ կերպ` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նոր հանգամանք է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար։

17. ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի համաձայն` «1. Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը`

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝

    (...)

2) խոշոր չափերով,

    (...)

պատժվում են ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

(...)

4. Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պատրաստելու նպատակով պրեկուրսորներ ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը`

պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով (...)»։

ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի համաձայն` «1. Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝

պատժվում է կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝

(...)

2) խոշոր չափերով՝

պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

3. Նույն արարքները, որոնք կատարվել են առանձնապես խոշոր չափերով՝

պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով»։

Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը  թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածում «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի համար որպես խոշոր չափ է սահմանված եղել 0.02 գրամից մինչև 0.2 գրամը ներառյալ, որպես առանձնապես խոշոր չափ՝ ավելի քան 0.2 գրամը, «ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ՝ 0.1 գրամից մինչև 0.5 գրամը ներառյալ, որպես խոշոր չափ՝ 0.5 գրամից մինչև 10.0 գրամը ներառյալ, «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես խոշոր չափ՝ 0.2 գրամից մինչև 5.0 գրամը ներառյալ: Նույն օրենսգրքի թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող 4-րդ հավելվածում «քացախաթթվի անհիդրիդ» տեսակի պրեկուրսորի համար որպես խոշոր չափ է սահմանված եղել 0.23 կիլոգրամից մինչև 2.3 կիլոգրամը ներառյալ:

Վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածով «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի համար որպես խոշոր չափ է սահմանվել 0.005 գրամից մինչև 0.025 գրամը ներառյալ, որպես առանձնապես խոշոր չափ՝ ավելի քան 0.025 գրամը, «ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես մանր չափ՝ 0.1 գրամից մինչև 0.5 գրամը ներառյալ, որպես զգալի չափ՝ 0.5 գրամից մինչև 2.5 գրամը ներառյալ, որպես խոշոր չափ՝ 2.5 գրամից մինչև 12.5 գրամը ներառյալ, «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ՝ 0.1 գրամից մինչև 0.5 գրամը ներառյալ, որպես խոշոր չափ՝ 0.5 գրամից մինչև 2.5 գրամը ներառյալ:Նույն որոշման 3-րդ հավելվածով «քացախաթթվի անհիդրիդ» տեսակի պրեկուրսորի համար նախկինում սահմանված չափերը փոփոխության չեն ենթարկվել:

18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Հովհաննիսյանը դատապարտվել է՝

- թիվ ԵԷԴ/0126/01/11 քրեական գործով` ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ առանց իրացնելու նպատակի խոշոր չափի՝ 0.062 գրամ «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու փորձի համար8,

- թիվ ԵԱՆԴ/0006/01/11 քրեական գործով`

1) ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով՝ զգալի չափի՝ 0.36 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց ապօրինի իրացնելու համար,

2) ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ խոշոր չափի՝ 1.58 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց ապօրինի իրացնելու համար,

3) ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ առանց իրացնելու նպատակի խոշոր չափի՝ 0.29 գրամ «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու  համար,

4) ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով՝ 0.5 մլ և 1.53 մլ«քացախաթթվի անհիդրիդ» ապօրինի իրացնելու համար9,

- թիվ ԵԱՆԴ/0073/01/14 քրեական գործով` ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ առանց իրացնելու նպատակի խոշոր չափի` 1.53 գրամ «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու փորձի համար10,

- թիվ ԵԿԴ/0164/01/15 քրեական գործով`

1) ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ առանց իրացնելու նպատակի խոշոր չափի` 0.021 գրամ «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելուն օժանդակելու համար,

2) ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով՝ առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափի՝ 1.76 գրամ «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու փորձի համար11:

19. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-17-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք չեն Ա.Հովհաննիսյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (թիվ ԵԷԴ/0126/01/11 քրեական գործ), 266-րդ հոդվածի 1-ին մասով և 266-րդ հոդվածի 4-րդ մասով (թիվ ԵԱՆԴ/0006/01/11 քրեական գործ), 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (թիվ ԵԱՆԴ/0073/01/14 քրեական գործ), 38-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով (թիվ ԵԿԴ/0164/01/15 քրեական գործ) նախատեսված արարքների իրավական որակման փոփոխության:

20. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք են Ա.Հովաննիսյանի վերաբերյալ թիվ ԵԱՆԴ/0006/01/11 քրեական գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքների իրավական որակման փոփոխության:

Մասնավորապես, «ափիոն» տեսակի թմրամիջոցի խոշոր չափի նվազագույն և առավելագույն սահմանների օրենսդրական փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ դրանց արդյունքում 1.58 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոցն այսուհետ ոչ թե խոշոր, այլ զգալի չափի էՈւստի` դատապարտյալ Ա.Հովհաննիսյանի արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասին։ Բացի այդ, «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոցի խոշոր չափի նվազագույն և առավելագույն սահմանների օրենսդրական փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ դրանց արդյունքում 0.29 գրամ «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոցն այսուհետ ոչ թե խոշոր, այլ զգալի չափի է: Ուստի` դատապարտյալ Ա.Հովհաննիսյանի արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասին։

Նման պայմաններում թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և դրանց գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելը Ա.Հովհաննիսյանի կողմից կատարված արարքների վրա:

21. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Աշոտ Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի` 2012 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումը, Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 29-ի դատավճիռը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հունվարի 27-ի որոշումը վերանայելու համար։

22. Վերանայման արդյունքում անհրաժեշտ է բեկանել ու փոփոխել դատապարտյալ Ա.Հովհաննիսյանի վերաբերյալ քրեական գործով Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2012 թվականի մայիսի 4-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2012 թվականի հոկտեմբերի 9-ի որոշումը:

Աշոտ Ռազմիկի Հովհաննիսյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը պետք է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և պատիժ նշանակել ազատազրկում` 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը պետք է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և պատիժ նշանակել ազատազրկում` 9 (ինը) ամիս ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կանոններով` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված` 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկմանը պետք է մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումից 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված` 9 (ինը) ամիս ժամկետով ազատազրկումից` 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով նշանակված 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով տուգանքից` 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամը և Ա.Հովհաննիսյանի նկատմամբ վերջնական պատիժ սահմանել ազատազրկում` 5 (հինգ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով և տուգանք՝ 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառմամբ` նշանակված պատժին պետք է մասնակիորեն գումարել Ա.Հովհաննիսյանի նկատմամբ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2011 թվականի հոկտեմբերի 5-ի դատավճռով նշանակված պատժից` 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումից` 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը և Ա.Հովհաննիսյանի նկատմամբ վերջնական պատիժ սահմանել ազատազրկում` 5 (հինգ) տարի 9 (ինը) ամիս ժամկետով և տուգանք` 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով:

22.1 Միևնույն ժամանակ դատապարտյալ Ա.Հովհաննիսյանի վերաբերյալ թիվ ԵԱՆԴ/0073/01/14 քրեական գործով Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 29-ի դատավճիռը` ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոններով նշանակված պատժի մասով, պետք է բեկանել և փոփոխել: Ա.Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որպես պատիժ նշանակված` 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկմանը` ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կիրառմամբ, պետք է լրիվ գումարել նշանակված` 5 (հինգ) տարի 9 (ինը) ամիս ժամկետով պատժի` 2014 թվականի դեկտեմբերի 29-ի դրությամբ չկրած` 1 (մեկ) տարի 7 (յոթ) ամիս 20 (քսան) օր ժամկետով ազատազրկումը և Ա.Հովհաննիսյանի նկատմամբ վերջնական պատիժ սահմանել  ազատազրկում` 3 (երեք) տարի 7 (յոթ) ամիս 20 (քսան) օր ժամկետով:

22.2 Բացի այդ, անհրաժեշտ է բեկանել ու փոփոխել դատապարտյալ Ա.Հովհաննիսյանի վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի հոկտեմբերի 20-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հունվարի 27-ի որոշումը` ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կանոններով նշանակված պատժի մասով: Աշոտ Ռազմիկի Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով` ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի կանոններով նշանակված` 6 (վեց) տարի ժամկետով ազատազրկմանը` նույն հոդվածի 6-րդ մասի կանոններով նշանակված` 3 (երեք) տարի 7 (յոթ) ամիս 20 (քսան) օր ժամկետով պատժից պետք է մասնակիորեն գումարել 2 (երկու) տարի 6 (վեց) ամիսը և պատիժ սահմանել ազատազրկում` 8 (ութ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կանոններով, վերջնական պատժի ժամկետին պետք է հաշվակցել 2016 թվականի հոկտեմբերի 20-ի դրությամբ կրած` 1 (մեկ) տարի 9 (ինը) ամիս 21 (քսանմեկ) օրը, և Ա.Հովհաննիսյանի նկատմամբ որպես վերջնական պատիժ սահմանել ազատազրկում` 6 (վեց) տարի 8 (ութ) ամիս 9 (ինը) օր ժամկետով:

Պատժի սկիզբը պետք է հաշվել 2014 թվականի դեկտեմբերի 29-ից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-րդ, 426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Աշոտ Ռազմիկի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի` 2012 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումը, Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 29-ի դատավճիռը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հունվարի 27-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:

2. Դատապարտյալ Աշոտ Ռազմիկի Հովհաննիսյանի վերաբերյալ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2012 թվականի մայիսի 4-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2012 թվականի հոկտեմբերի 9-ի որոշումը բեկանել ու փոփոխել: Աշոտ Ռազմիկի Հովհաննիսյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և պատիժ նշանակել ազատազրկում` 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որակված արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և պատիժ նշանակել ազատազրկում` 9 (ինը) ամիս ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կանոններով` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված` 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկմանը մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումից 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված` 9 (ինը) ամիս ժամկետով ազատազրկումից` 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասով նշանակված 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով տուգանքից` 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամը և Աշոտ Ռազմիկի Հովհաննիսյանի նկատմամբ վերջնական պատիժ սահմանել ազատազրկում` 5 (հինգ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով և տուգանք 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառմամբ` նշանակված պատժին մասնակիորեն գումարել Աշոտ Ռազմիկի Հովհաննիսյանի նկատմամբ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2011 թվականի հոկտեմբերի 5-ի դատավճռով նշանակված պատժից` 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումից` 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը և Աշոտ Ռազմիկի Հովհաննիսյանի նկատմամբ վերջնական պատիժ սահմանել ազատազրկում` 5 (հինգ) տարի 9 (ինը) ամիս ժամկետով և տուգանք` 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով:

3. Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 29-ի դատավճիռը` ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոններով նշանակված պատժի մասով, բեկանել և փոփոխել: Աշոտ Ռազմիկի Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որպես պատիժ նշանակված` 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկմանը` ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կիրառմամբ, լրիվ գումարել նշանակված` 5 (հինգ) տարի 9 (ինը) ամիս ժամկետով պատժի` 2014 թվականի դեկտեմբերի 29-ի դրությամբ չկրած` 1 (մեկ) տարի 7 (յոթ) ամիս 20 (քսան) օր ժամկետով ազատազրկումը և Աշոտ Ռազմիկի Հովհաննիսյանի նկատմամբ վերջնական պատիժ սահմանել  ազատազրկում` 3 (երեք) տարի 7 (յոթ) ամիս 20 (քսան) օր ժամկետով:

4. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի հոկտեմբերի 20-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հունվարի 27-ի որոշումը` ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կանոններով նշանակված պատժի մասով, բեկանել և փոփոխել: Աշոտ Ռազմիկի Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով` ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի կանոններով նշանակված` 6 (վեց) տարի ժամկետով ազատազրկմանը` նույն հոդվածի 6-րդ մասի կանոններով նշանակված` 3 (երեք) տարի 7 (յոթ) ամիս 20 (քսան) օր ժամկետով պատժից մասնակիորեն գումարել 2 (երկու) տարի 6 (վեց) ամիսը և պատիժ սահմանել ազատազրկում` 8 (ութ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի կանոններով, վերջնական պատժի ժամկետին հաշվակցել 2016 թվականի հոկտեմբերի 20-ի դրությամբ կրած`  1 (մեկ) տարի 9 (ինը) ամիս 21 (քսանմեկ) օրը, և Աշոտ Ռազմիկի Հովհաննիսյանի նկատմամբ որպես վերջնական պատիժ սահմանել ազատազրկում` 6 (վեց) տարի 8 (ութ) ամիս 9 (ինը) օրը ժամկետով:

Պատժի սկիզբը հաշվվել 2014 թվականի դեկտեմբերի 29-ից:

5. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

6. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

____________________

1 Տե՛ս թիվ ԵԷԴ/0126/01/11 քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 77-79:

2 Տե՛ս թիվ ԵԱՆԴ/0006/01/11 քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 34-36:

3 Տե՛ս թիվ ԵԱՆԴ/0073/01/14 քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 46-48:

4 Տե՛ս թիվ ԵԿԴ/0164/01/15 քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 101-102:

5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը։

6 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման 7-րդ կետը:

7 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման եզրափակիչ մասը:

8 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

9 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

10 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

11 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան