Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-47
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.01.1993-04.01.2007)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳԽՏ 1992/24
Принят
Գերագույն խորհուրդ
Дата принятия
30.12.1992
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
30.12.1992
Дата вступления в силу
01.01.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Օրինագիծն ընդունված է

ՀՀ Գերագույն խորհրդի կողմից
26 դեկտեմբերի 1992 թ.

Հ.Ն-0755-I

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՏՈՒՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 23, 25 ԵՎ 27 ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. Կասեցնել «Հայաստանի Հանրապետությունում հարկերի և տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23, 25 և 27 հոդվածների գործողությունը`

1) 1992 թվականի ապրիլի 1-ից մինչև 1993 թվականի հունվարի 1-ը` տնտեսական և ապրանքափոխանակային գործառնությունները արժույթով իրականացրած ձեռնարկությունների նկատմամբ.

2) գործունեության առանձին տեսակներ իրականացնող այն ձեռնարկությունների նկատմամբ, որոնք կընդգրկվեն «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածի 3-րդ մասով նախատեսված ցանկում` մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այդ ցանկի սահմանումը.

3) «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի «ա» և «է» կետերով սահմանված արտոնություններից օգտված ձեռնարկությունների նկատմամբ, եթե այդ արտոնությունները չտրամադրվեն ցանկերի մեջ ընդգրկված ֆոնդերի, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գծով` մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այդ ցանկերի սահմանումը.

4) աղետի գոտում շինարարական աշխատանքներ իրականացնող այն շինարարական ձեռնարկությունների նկատմամբ, որոնք չեն ընդգրկվի «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշման 4-րդ կետով նախատեսված ձեռնարկությունների ցանկում` մինչև Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի կողմից այդ ցանկի հաստատումը:

2. Սույն օրենքը կիրարկել 1993 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


30 դեկտեմբերի 1992 թվականի,
քաղ. Երևան
ՀՕ-47

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.11.2006, ՀՕ-199-Ն 04.01.2007, ՀՕ-47
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան