ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 նոյեմբերի 2019 թվականի N 821-Ա
ԱՐՍԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Արսեն Մանուկյանին 2019 թվականի նոյեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ գործուղել Վրաստան (Թբիլիսի) «Կոռուպցիայի դեմ պայքարի ինովացիոն մոտեցումների քննարկում» խորագրով համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Արսեն Մանուկյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ներկայացնել Վրաստան (Թբիլիսի) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը:
Հայաստանի Հանրապետության |
Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
2019 թ. նոյեմբերի 21 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|