Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-33
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.07.1992-01.06.1993)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳԽՏ 1992/11(1015) Հոդ.269
Принят
ՀՀ Գերագույն խորհուրդ
Дата принятия
20.05.1992
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
06.06.1992
Дата вступления в силу
01.07.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի

կողմից 20 մայիսի 1992 թ. Հ.Ն.-0634-I

 

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1

 

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԸ ԵՎ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ

 

Հոդված 1. Ակցիզային հարկն ապրանքի գնի մեջ մտնող անուղղակի հարկ է:

 

Հոդված 2. Ակցիզային հարկ վճարում են Հայաստանի Հանրապետությունում գինե-օղու արտադրանք, շոկոլադ, ծխախոտ, մորթի և մորթեղեն, ավտոդողեր, բարձրորակ ճենապակյա, բյուրեղապակյա և ոսկերչական իրեր, գորգեր և գորգագործական արտադրանք, բնական կաշվից հագուստ թողարկող և նախկին ԽՍՀՄ անդամ չհանդիսացող պետություններից այդպիսի ապրանքներ Հայաստանի Հանրապետություն ներմուծող ձեռնարկությունները, կազմակերպությունները և քաղաքացիները (այսուհետև` վճարողներ):

 

ԳԼՈՒԽ 2


ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ

 

Հոդված 3. Ակցիզային հարկ վճարվում է հարկման ենթակա ապրանքների իրացման հասույթից:

 

Հոդված 4. Նախկին ԽՍՀՄ տարածքից դուրս արտահանվող ակցիզային հարկման ենթակա ապրանքների իրացումը հարկման ենթակա չէ:

 

ԳԼՈՒԽ 3


ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Հոդված 5. Ակցիզային հարկի դրույքաչափերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ, իսկ անհամաձայնության դեպքում` Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից:


ԳԼՈՒԽ 4


ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

Հոդված 6. Ակցիզային հարկի վճարվելիք գումարը հաշվարկվում է վճարողների կողմից ինքնուրույնաբար` ելնելով հարկման ենթակա ապրանքների իրացման ծավալից և սահմանված դրույքաչափերից:

 

Հոդված 7. Գինե-օղու արտադրանք թողարկող, ինչպես նաև ներմուծող ձեռնարկությունները, կազմակերպությունները և քաղաքացիները հարկ վճարում են ապրանքի իրացման պարբերականությամբ` իրացման երրորդ աշխատանքային օրը:

Սույն օրենքի 1-ին հոդվածում թվարկված մյուս արտադրատեսակների համար ակցիզային հարկ վճարում է ընթացիկ ամսվա առաջին և երկրորդ տասնօրյակների դիմաց` դրանց հաջորդող 3-րդ աշխատանքային օրերին և երրորդ տասնօրյակի դիմաց` հաջորդ ամսվա 3-րդ աշխատանքային օրը:

 

Հոդված 8. Ակցիզային հարկի վճարման ամսական հաշվարկները վճարողների կողմից հարկային պետական տեսչության մարմիններին ներկայացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 15-ից ոչ ուշ:

 

Հոդված 9. Հարկի հաշվանցումը բյուջե կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

06 հունիսի 1992 թ.

ՀՕ-33

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան