Գլխավոր տեղեկություն
Номер
N 519-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (01.02.2022-30.01.2021)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2020.01.17/3(671).1 Հոդ.14.4
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
25.12.2019
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
25.12.2019
Дата вступления в силу
01.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

25 դեկտեմբերի 2019 թվականի
ք. Երևան

N 519-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՄԱՆՐԱԾԱԽ ՇՈՒԿԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 218-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 17‑րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել՝

1) սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման, էլեկտրական էներգիայի բաշխման և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման մասին պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն N 1 հավելվածի,

2) էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման (հրապարակային օֆերտա) պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի,

3) կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 31-ի «Սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման և էլեկտրական էներգիայի մատակարարման, էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրերի օրինակելի ձևերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 218-Ն որոշումը:

3. Սույն որոշումը ուժի մեջ է 2021 թվականի փետրվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. Բաղրամյան

 

 

Հավելված N 1

Հաստատված է

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2019 թվականի դեկտեմբերի 25-ի

N 519-Ն որոշմամբ

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ, ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 ___________________

(կնքման վայրը)

 ______________20 թվական

 

Բաշխողը(Երաշխավորված մատակարարը)՝

__________________________________________________________(կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը)

 

ի դեմս

 _______________________________________________________________________,

 (անունը, ազգանունը, պաշտոնը, լիազորված լինելու դեպքում լիազորագրի տվյալները)

որը գործում է

______________________________________________________

(գործունեությունը կարգավորող փաստաթղթի անվանումը)

հիման վրա, մի կողմից,

 

և Սպառողը՝

_______________________________________________________________,

(անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, իրավաբանական անձի դեպքում՝

անվանումը, ներկայացուցչի անունը, ազգանունը, պաշտոնը, լիազորված լինելու դեպքում՝ լիազորագրի տվյալները)

 

մյուս կողմից, համատեղ կոչվելով կողմեր, ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» օրենքով, այլ օրենքներով, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) հաստատած` Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններով (այսուհետ՝ առևտրային կանոններ), ինչպես նաև էլեկտրաէներգետիկական բաշխման ցանցային կանոններով (այսուհետ՝ ցանցային կանոններ) սույն պայմանագրով և այլ իրավական ակտերով,

կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր) հետևյալի մասին.

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

1. Սույն պայմանագրի համաձայն բաշխողը միացնում է սպառողի ______________________________________________________ հասցեում գտնվող նոր կառուցվող կամ վերակառուցվող ____________________________________________________ նշանակության (կենցաղային՝ բնակչի դեպքում/ոչ կենցաղային՝ այլ սպառողի դեպքում)

սպառման համակարգը (այսուհետ՝ սպառման համակարգ) էլեկտրական ցանցին (այսուհետ՝ էլեկտրական ցանցին միացում) և սպառողին բաշխում է վերջինիս կողմից մատակարարից կամ երաշխավորված մատակարարից գնված էլեկտրական էներգիան, ինչպես նաև սույն պայմանագրի համաձայն իրականացնում է էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարում, իսկ սպառողը վճարում է էլեկտրական ցանցին միացման, իրեն մատուցված էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության և երաշխավորված մատակարարման դիմաց:

 

2. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

2. Սպառողի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման վճարը (այսուհետ՝ միացման վճար), կազմում է ________________դրամ, ներառյալ ԱԱՀ՝ համաձայն սույն պայմանագրի N 1 հավելվածի:

3. Սպառողը միացման վճարի 50 տոկոսը (այսուհետ՝ կանխավճար) սույն պայմանագրի կնքման պահից 24 ամսվա ընթացքում փոխանցում է բաշխողի՝ սույն պայմանագրի վավերապայմաններում նշված միացման վճարի համար նախատեսված բանկային հաշվին:

4. Բաշխողը էլեկտրական ցանցին միացումն ապահովում է կանխավճարի վճարմանը հաջորդող ________ օրվա ընթացքում, իսկ ցանցային կանոններով սահմանված 0,22 կՎ կամ 0,4կՎ լարմամբ պարզեցված միացման դեպքում՝ ________ օրվա ընթացքում (նշված ժամկետները չեն կարող գերազանցել ցանցային կանոններով սահմանված ժամկետները)։

5. Ցանցային կանոններով սահմանված բարդ ընթացակարգով էլեկտրական ցանցին միացման դեպքում միացումը կատարվում է համաձայն սույն պայմանագրի N 2 հավելվածով սահմանված տեխնիկական պայմանների և (կամ) N 3 հավելվածով սահմանված էլեկտրամատակարարման միագիծ սխեմայի:

6. Միացման վճարի ընդհանուր գումարի և կատարված կանխավճարի տարբերությունը սպառողը վճարում է բաշխողին էլեկտրական ցանցին միացման համար վերջինիս դուրս գրած հաշվարկային փաստաթղթի հիման վրա՝ էլեկտրական ցանցին միացմանը հաջորդող ամսում՝ սպառվող էլեկտրաէներգիայի դիմաց վճարման համար առևտրային կանոններով սահմանված ժամկետում:

7. Սպառողի կողմից սույն պայմանագրի 6-րդ կետով նախատեսված վճարման պարտավորության չկատարման դեպքում վերջինիս էլեկտրամատակարարումը կարող է դադարեցվել ցանցային կանոններով սահմանված կարգով:

 

3. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿՈՂՄԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

8. Բաշխողը պարտավոր է՝

1) սույն պայմանագրի 4-րդ և 5-րդ կետերի համաձայն ապահովել սպառողի սպառման համակարգի միացումն էլեկտրական ցանցին.

2) սույն պայմանագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն սպառողի կողմից էլեկտրական էներգիայի ընդունումը չապահովելու դեպքում իրականացնել սպառման համակարգի միացումն էլեկտրական ցանցին՝ սպառողի կողմից էլեկտրական էներգիայի ընդունումն ապահովելու վերաբերյալ տեղեկացվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում.

3) սույն պայմանագրի 11-րդ կետի 1-ին ենթակետով և ցանցային կանոններով նախատեսված դեպքերում և կարգով կանխավճարը վերադարձնել սպառողին՝ վերջինիս նախընտրած (կանխիկ կամ անկանխիկ) ձևով.

4) էլեկտրական ցանցին միացման ժամկետների փոփոխության դեպքում, այդ մասին իրեն հայտնի դառնալու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով տեղեկացնել սպառողին.

5) Սպառողին վճարել տույժ էլեկտրական ցանցին միացման սույն պայմանագրով նախատեսված ժամկետների խախտման դեպքում՝ համաձայն սույն պայմանագրի 40-րդ կետի:

9. Բաշխողն իրավունք ունի՝

1) Սպառողից պահանջել սույն պայմանագրի 6-րդ կետով սահմանված ժամկետում վճարել միացման վճարի և կանխավճարի տարբերությունը.

2) Սպառողի կողմից սույն պայմանագրի 6-րդ կետով սահմանված պարտավորությունը խախտելու դեպքում ցանցային կանոններով սահմանված կարգով դադարեցնել սպառողին երաշխավորված էլեկտրամատակարարումը և (կամ) հաշվարկել տույժ՝ սույն պայմանագրի 42-րդ կետի և ցանցային կանոնների համաձայն:

10. Սպառողը պարտավոր է՝

1) վճարել կանխավճարը, ինչպես նաև միացման վճարի և կանխավճարի տարբերությունը՝ սույն պայմանագրի 6-րդ կետի համաձայն.

2) սույն պայմանագրի 4-րդ կետով նախատեսված ժամկետում ապահովել էլեկտրական էներգիայի ընդունումը, իսկ նշված պարտավորության խախտման դեպքում՝ բաշխողին տեղեկացնել էլեկտրական էներգիան ընդունելուն պատրաստ լինելու մասին։

11. Սպառողն իրավունք ունի՝

1) գրավոր պահանջել բաշխողից վերադարձնել կանխավճարը՝ վճարման պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետի ավարտից հետո կանխավճարը վերադարձման ենթակա է միայն սույն պայմանագրի համաձայն սպառողի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման աշխատանքների կատարմանն ուղղված Բաշխողի կրած փաստացի ծախսերի հատուցման պայմանով՝ պահանջի պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում.

2) սույն պայմանագրի 8-րդ կետով սահմանված ժամկետների խախտման դեպքում Բաշխողից պահանջել վճարելու տույժ՝ սույն պայմանագրի 40-րդ կետով սահմանված կարգով:

 

4. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿՈՂՄԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

12. Բաշխողը պարտավոր է՝

1) Սպառողի սպառման հասցեում բաշխել Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերով սահմանված որակի էլեկտրական էներգիա.

2) առևտրային կանոններով սահմանված ժամկետում հանրապետական սփռման առնվազն մեկ հեռուստաընկերության միջոցով հայտարարել սույն կետի 3-րդ ենթակետով նախատեսված տեղեկատվությունը նույն ենթակետում նշված սպասարկման կետերում այն հասանելի դարձնելու օրը.

3) առևտրային կանոնների համաձայն ներկայացնել հաշվարկային փաստաթղթեր՝ մատուցված բաշխման ծառայության և (կամ) երաշխավորված մատակարարի կողմից մատակարարված էլեկտրական էներգիայի քանակի և արժեքի մասին՝ առևտրային կանոններով նախատեսված դեպքում և կարգով այդ տեղեկատվությունը տեղակայելով իր հետ պայմանագիր կնքած Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, փոստային բաժանմունքների սպասարկման կետերում.

4) առևտրային կանոնների համաձայն առևտրային հաշվառքի սարքով գրանցել սպառողի սպառած էլեկտրական էներգիայի քանակը և սպառողին ներկայացնել մատակարարի կողմից մատակարարված էլեկտրական էներգիայի քանակի մասին տեղեկատվություն.

5) ապահովել առևտրային հաշվառքի սարքի վրա սպառողի կողմից դրված կնիքի ամբողջականությունը.

6) ցանցային կանոններով սահմանված ժամկետում և կարգով իրականացնել սպառողի առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցում և փոխարինում՝ այդ մասին ծանուցելով սպառողին և համաձայնեցնելով գործողության ժամկետը, ինչպես նաև կազմելով և սպառողին ներկայացնելով համապատասխան ակտ,

7) ցանցային կանոններով սահմանված ժամկետում և կարգով ապահովել առևտրային հաշվառքի սարքի ճշտության ստուգում, այդ մասին զգուշացնելով սպառողին և համաձայնեցնելով գործողության ժամկետը, ինչպես նաև կազմելով և սպառողին ներկայացնելով ստուգման արդյունքների վերաբերյալ համապատասխան եզրակացություն.

8) իր միջոցների հաշվին կատարել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգման հետ կապված բոլոր ծախսերը, բացառությամբ ցանցային կանոններով նախատեսված դեպքերի.

9) ցանցային կանոններով սահմանված դեպքերում և ժամկետում ստուգել և ճշգրտել էլեկտրոնային առևտրային հաշվիչի ժամերը, այնպես, որ դրանք ճշգրիտ հաշվառեն Հանձնաժողովի կողմից սահմանված՝ գիշերային և ցերեկային ժամերին սպառված էլեկտրաէներգիայի քանակությունները.

10) սպառողի դիմումի հիման վրա կամ իր նախաձեռնությամբ ցանցային կանոններով սահմանված դեպքերում և կարգով փոխարինել սպառողի առևտրային հաշվառքի սարքը.

11) առևտրային կանոնների համաձայն՝ սպառողի դիմելու դեպքում շուրջօրյա գործող ___________________ հեռախոսահամարով, ինչպես նաև բաշխողի սպասարկման կետերում սպառողին տրամադրել տեղեկատվություն կամ պարզաբանում վերջինիս հարցադրումների` ներառյալ էլեկտրամատակարարման ընդհատումների, դադարեցումների պատճառների և վերականգնման ժամկետների, մատուցված բաշխման ծառայության և (կամ) երաշխավորված մատակարարի կողմից մատակարարված էլեկտրական էներգիայի արժեքի և քանակի, վճարման ժամկետների, մատակարարի կողմից մատակարարված էլեկտրական էներգիայի քանակի, և սպառողի իրավունքների ու պարտականությունների և այլնի վերաբերյալ.

12) առևտրային և ցանցային կանոններով սահմանված ժամկետում սպառիչ կերպով պատասխանել սպառողի բանավոր դիմումին` բանավոր, գրավոր դիմումին` գրավոր, իսկ էլեկտրոնային փոստով ստացված դիմումին` էլեկտրոնային փոստի միջոցով.

13) սպառողին տեղեկացնել էլեկտրամատակարարման պլանային և արտապլանային ընդհատումների ու վերականգնման ժամկետների մասին՝ ցանցային կանոններով սահմանված ժամկետում և կարգով.

14) սպառողի դիմումի հիման վրա առևտրային (վերստուգիչ) հաշվիչի էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում վերջինիս համար բացել անձնական էջ և տրամադրել մուտքի անուն և գաղտնաբառ.

15) առևտրային կանոնների համաձայն՝ երաշխավորված մատակարարման շրջանակում սպառողին էլեկտրական էներգիա մատակարարել այն բոլոր դեպքերում, երբ՝

ա. վերջինս չի օգտվում որևէ այլ մատակարարի ծառայությունից,

բ. իր ընտրած մատակարարը էլեկտրական էներգիա չի մատակարարում սպառողից անկախ պատճառներով, կամ

գ.սպառողը հանդիսանում է խոցելի սպառող, որին էլեկտրաէներգիա պետք է մատակարարի միայն երաշխավորված մատակարարը։

13. Բաշխողն իրավունք ունի՝

1) դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը առևտրային և ցանցային կանոններով սահմանված դեպքերում և կարգով.

2) ցանցային կանոնների համաձայն առևտրային հաշվիչը ապահավաքակցել առանց սպառողին նախապես ծանուցելու, եթե հայտնաբերել է, որ սպառողն էլեկտրաէներգիան սպառում է առևտրային հաշվիչի ակնհայտ խախտմամբ կամ առևտրային հաշվիչի հետագա շահագործումը կարող է վնաս հասցնել մարդկանց կյանքին, առողջությանը, գույքին կամ շրջակա միջավայրին.

3) սպառողի կողմից առևտրային հաշվառքի սարքի ճշտության ստուգումը նման իրավասություն ունեցող այլ կազմակերպությունների պատվիրելու դեպքում՝ ներկա գտնվել առևտրային հաշվիչի աշխատանքի ճշտության ստուգման, ստուգաչափման աշխատանքներին:

14. Սպառողը պարտավոր է՝

1) վճարել նախորդ ամսվա ընթացքում մատուցված բաշխման ծառայության և երաշխավորված մատակարարի կողմից մատակարարված էլեկտրական էներգիայի քանակի և արժեքի համար՝ սույն պայմանագրով սահմանված տեղեկատվությունը հասանելի դառնալուց հետո՝ առևտրային կանոններով սահմանված ժամկետում.

2) բաշխված և (կամ) մատակարարված էլեկտրական էներգիան օգտագործել սույն պայմանագրի 1-ին կետով սահմանված նշանակությամբ.

3) ապահովել իր սպառման համակարգում գտնվող էլեկտրատեղակայանքների պահպանման, սպասարկման և շահագործման անվտանգությունը.

4) չխախտել բաշխողի սեփականությունը հանդիսացող առևտրային հաշվառքի սարքի, դրա կնիքների և տեղակայման արկղի ամբողջականությունը, խախտումներ հայտնաբերելու դեպքում անհապաղ հայտնել բաշխողին.

5) պահպանել սույն պայմանագրով սահմանված սպառման ռեժիմը՝ չգերազանցելով առավելագույն հզորությունը․

6) ապահովել իր էլեկտրակայանքներից սնվող ենթասպառողների կամ բաշխման ցանցի գծի էլեկտրաէներգիայի անխափան առաքումը և ստանալ փոխհատուցում բաշխողից՝ հանձնաժողովի կողմից սահմանված կարգով․

7) կատարել բաշխողի օպերատիվ անձնակազմի ցուցումները՝ ցանցային կանոններով սահմանված կարգով և դեպքերում.

8) անհապաղ տեղեկացնել բաշխողին՝ էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարումն սկսելու կամ դադարեցնելու վրա ազդող՝ իրեն հայտնի դարձած բոլոր գործողությունների ու իրադարձությունների մասին, ներառյալ (սակայն չսահմանափակվելով դրանցով) հետևյալ հանգամանքները՝

ա. այլ մատակարարի հետ էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրի կնքում, ինչպես նաև լուծում.

բ. Սպառողից անկախ պատճառներով՝ իր ընտրած մատակարարի կողմից էլեկտրական էներգիայի մատակարարման դադարեցում, ինչպես նաև վերսկսում։

9) իր սեփականությունը հանդիսացող էլեկտրամատակարարվող տարածքը վաճառելու կամ այլ կերպ օտարելու դեպքում դիմել բաշխողին՝ վերջնահաշվարկ կատարելու, էլեկտրական էներգիայի բաշխումը դադարեցնելու և պայմանագիրը լուծելու համար, ինչի վերաբերյալ բաշխողը տեղեկանք է տալիս սպառողին:

15. Սպառողն իրավունք ունի՝

1) կնքել առևտրային հաշվառքի սարքը, դիմել բաշխողին առևտրային հաշվառքի սարքի ճշտությունը ստուգելու համար, մասնակցել դրա աշխատանքի ճշտության ստուգման հետ կապված բոլոր աշխատանքներին, այդ թվում նաև` ստուգաչափմանը, ցանցային կանոններով սահմանված կարգով առևտրային հաշվառքի սարքի ճշտության ստուգումը պատվիրել նման իրավասություն ունեցող այլ կազմակերպությունների: Սպառողի կողմից առևտրային հաշվառքի սարքը կնքելու դեպքում Բաշխողի կողմից այդ մասին կատարվում է համապատասխան գրառում սպառողի համար բացված անձնական էջում.

2) դիմել Բաշխողին իր առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման և փոխարինման համար.

դիմել Բաշխողին՝ մասնակցելու առևտրային (վերստուգիչ) հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցմանը՝ ցանցային կանոններով սահմանված կարգով:

16. Սպառողը սույն պայմանագրի 12-րդ կետի 15-րդ ենթակետով սահմանված հանգամանքներն առաջանալու դեպքում տալիս է իր համաձայնությունը, որ մինչև այլ մատակարարի հետ պայմանագրի կնքումը երաշխավորված մատակարարը սպառողին էլեկտրաէներգիա վաճառելու է առևտրային կանոնների համաձայն որոշված գնով:

 

5. ԲԱՇԽՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԳԻՆԸ, ՔԱՆԱԿԻ ԵՎ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿԸ, ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

17. Սպառված էլեկտրական էներգիայի քանակը, բացառությամբ սույն պայմանագրի 18-րդ կետով նախատեսված դեպքի, որոշվում է հաշվարկային ամսում սպառողի առևտրային հաշվառքի սարքի գրանցած ցուցմունքների տարբերությամբ կամ այդ տարբերությունը չափիչ տրանսֆորմատորների տրանսֆորմացիայի գործակիցների արտադրյալով բազմապատկելու միջոցով:

18. Եթե առևտրային հաշվառքի սարքն անմիջապես գրանցում է հաշվարկային ժամանակահատվածում ծախսված էլեկտրական էներգիայի քանակը, ապա որպես հաշվարկային ամսվա ընթացքում սպառված` ընդունվում է էլեկտրական էներգիայի այդ քանակը:

19. Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը գրանցում է բաշխողը` ցանցային կանոններով սահմանված կարգով և ժամկետում:

20. Առևտրային հաշվառքի սարքի խախտման (էլեկտրական էներգիայի քանակության սխալ գրանցման) դեպքում սպառված էլեկտրական էներգիայի քանակությունը որոշվում է հաշվարկային եղանակով` համաձայն առևտրային կանոնների պահանջների:

21. Հաշվարկային ամսվա ընթացքում սպառողի սպառած էլեկտրական էներգիայի արժեքը որոշվում է Հանձնաժողովի կողմից սահմանված սակագների և սպառված էլեկտրական էներգիայի քանակության արտադրյալով, բացառությամբ սույն պայմանագրի 16-րդ կետով սահմանված դեպքերի: Հանձնաժողովի կողմից էլեկտրական էներգիայի սակագնի փոփոխման դեպքում նոր սակագինն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի սահմանած ժամկետից:

22. Սպառողը նախորդ ամսվա ընթացքում սպառված էլեկտրական էներգիայի արժեքը վճարում է՝ իր կողմից սպառված էլեկտրական էներգիայի քանակի և արժեքի մասին բաշխողի կողմից սույն պայմանագրի 12-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն տեղեկատվությունը տեղադրվելուց հետո, առևտրային կանոններով սահմանված ժամկետում, սույն պայմանագրի վավերապայմաններում նշված՝ սպառված էլեկտրական էներգիայի դիմաց վճարման համար նախատեսված բանկային հաշվին:

23. Հաշվարկային փաստաթղթում սխալ հայտնաբերելու դեպքում սխալը հայտնաբերած կողմը փաստի մասին տեղեկացնում է մյուս կողմին: Անհամաձայնության դեպքում կողմը առևտրային կանոններով սահմանված ժամկետում մյուս կողմին գրավոր ներկայացնում է իր պարզաբանումները՝ համապատասխան հիմնավորումներով: Հաշվարկային փաստաթղթում սխալի փաստը հաստատվելու դեպքում բաշխողն ուղղումը հաշվի է առնում հաջորդ ամսվա համար ներկայացվող հաշվարկային փաստաթղթում:

24. Սույն պայմանագրի համաձայն՝ բաշխողի հանդեպ սպառողի դրամական պարտավորությունների առկայության դեպքում սպառողի վճարումներն առաջնահերթ ուղղվում են հիմնական պարտավորության մարմանը՝ ըստ դրա վճարման համար սահմանված ժամկետի վաղեմության, հետո միայն հաշվարկված տույժի մարմանը:

25. Բաշխողի հանդեպ դրամական պարտավորությունների բացակայության դեպքում սպառողի վճարումները որպես կանխավճար ուղղվում են ապագայում առաջացող պարտավորությունների կատարմանը՝ համաձայն սույն պայմանագրի 24-րդ կետի:

 

6. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ

26. Կողմերի միջև տրամադրման ենթակա ցանկացած և բոլոր տեղեկությունները փոխանցվում (հրապարակվում) են առևտրային և ցանցային կանոններով սահմանված կարգով։

27. Կողմերի կողմից տրամադրման ենթակա տեղեկատվությունը չներկայացնելու, ուշացնելու, կեղծ կամ թերի տեղեկատվություն ներկայացնելու դեպքում ցանկացած կողմ պատասխանատվություն է կրում դրանով պատճառված վնասների համար:

28. Կողմերին հայտնի դարձած ողջ տեղեկատվությունը նրանց կողմից կարող է օգտագործվել բացառապես սույն պայմանագրի կատարմանն ուղղված նպատակներով:

29. Կողմերի՝ միմյանց ներկայացվող տեղեկատվությունը հրապարակային է, եթե այն օրենքով, ինչպես նաև ներկայացրած անձի կողմից չի համարվում (նշված չէ որպես «Գաղտնի տեղեկատվություն») գաղտնի: Գաղտնիք պարունակող տեղեկատվություն ստանալիս և օգտագործելիս համապատասխան անձն ապահովում է դրա գաղտնիությունը և պատասխանատվություն կրում դրա ոչ օրինական հրապարակման համար:

30. Սույն պայմանագրի կողմն իրավասու է բացահայտել գաղտնիք պարունակող տեղեկատվությունը օրենքով սահմանված դեպքերում և կարգով։

 

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

31. Սույն պայմանագրով սահմանված՝ էլեկտրական ցանցին միացմանը վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնում սույն պայմանագրի ստորագրման պահից և գործում են մինչև սույն պայմանագրի 1-ին կետով ամրագրված սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացմանը վերաբերող Կողմերի պարտավորությունների ամբողջական կատարումը:

32. Սույն պայմանագրով սահմանված՝ էլեկտրական էներգիայի բաշխմանը և (կամ) երաշխավորված մատակարարմանը վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնում էլեկտրական ցանցին սպառողի առաջին փաստացի միացման պահից, իսկ վերակառուցվող սպառման համակարգի դեպքում՝ սույն պայմանագրի ստորագրման պահից և գործում են __________________ ժամկետով: Պայմանագիրը բոլոր դեպքերում կնքվում է անորոշ ժամկետով, բացառությամբ՝ առևտրային կանոններով սահմանված դեպքերի:

33. Եթե առևտրային կանոններով տվյալ դեպքի համար նախատեսված է ժամանակավոր պայմանագրի կնքում, ապա դրա գործողության ժամկետը լրանալուց մեկ ամիս առաջ կողմերից յուրաքանչյուրը կարող է ծանուցել մյուս կողմին պայմանագրի գործողության դադարեցման մասին: Եթե ժամկետի ավարտից հետո սպառողը բաշխողի ծանուցման բացակայությամբ շարունակում է սպառել էլեկտրական էներգիա, ապա սույն պայմանագրի գործողությունը համարվում է երկարաձգված՝ նույն պայմաններով և նույն ժամկետով:

34. Էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարումը կարող է դադարեցվել սպառողի դիմումի համաձայն՝ առևտրային կանոններով սահմանված կարգով:

35. Պայմանագիրը լուծվում է`

1) կողմերի փոխադարձ համաձայնությամբ.

2) սպառողի կողմից միակողմանի` այդ մասին բաշխողին տեղեկացնելու և երաշխավորված մատակարարի կողմից մատակարարված էլեկտրական էներգիայի և մատուցված բաշխման ծառայության դիմաց ամբողջությամբ վճարելու պայմանով.

3) բաշխողի կողմից միակողմանի` սպառողի կողմից կանխավճարը սույն պայմանագրի 3-րդ կետով սահմանված ժամկետում չվճարելու, սույն պայմանագրի 11-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն այն հետ պահանջելու, կամ սույն պայմանագրով, օրենքներով, առևտրային և ցանցային կանոններով սահմանված այլ դեպքերում՝ այդ մասին սպառողին նախապես տեղեկացնելու պայմանով:

36. Հանձնաժողովի կողմից սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման և էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատվելու կամ փոփոխություններ կամ լրացումներ կատարվելու դեպքում Հանձնաժողովի սահմանած ժամկետում բաշխողի կողմից սպառողին պատշաճ կերպով ծանուցելով՝ սույն պայմանագիրը համարվում է կողմերի միջև վերակնքված:

37. Սույն պայմանագրում կողմերի փոխադարձ համաձայնությամբ, այդ թվում՝ առևտրային և ցանցային կանոններով նախատեսված դեպքում, փոփոխություններ կարող են կատարվել գրավոր, պայմանով, որ չեն հակասում սույն պայմանագրին, առևտրային և ցանցային կանոններին, Հանձնաժողովի ընդունած և այլ իրավական ակտերին:

38. Սույն պայմանագրի փոփոխումը կամ դադարումը կողմերին չի ազատում մինչ այդ պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունների կատարումից:

39. Սույն պայմանագիրը կնքված է հավասար իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից, մեկական՝ յուրաքանչյուր կողմի համար:

 

9.ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

40. Սույն պայմանագրով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում կողմերը պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքներով, առևտրային և ցանցային կանոններով, ինչպես նաև սույն պայմանագրով սահմանված կարգով:

41. Սույն պայմանագրի 8-րդ կետով նախատեսված ժամկետների խախտման դեպքում սպառողն իրավունք ունի բաշխողից պահանջել վճարելու տույժ կետանցի յուրաքանչյուր օրվա համար էլեկտրական ցանցին միացման վճարի 0,1 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան միացման վճարի ընդհանուր գումարը:

42. Միացման վճարի և կանխավճարի տարբերությունը վճարելու՝ սույն պայմանագրի 6-րդ կետում սահմանված ժամկետը խախտելու դեպքում բաշխողն իրավունք ունի սպառողից պահանջել վճարելու տույժ կետանցի յուրաքանչյուր օրվա համար` միացման վճարի և կանխավճարի տարբերության 0,1 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան միացման վճարի և կանխավճարի տարբերության չափը:

43. Եթե Սպառողին էլեկտրական էներգիան բաշխումն և (կամ) երաշխավորված մատակարարումն իրականացվել է սպասարկման որակի սահմանված պահանջների խախտմամբ, ապա բաշխողը պարտավոր է առևտրային և ցանցային կանոններով սահմանված կարգով սպառողին վճարել տույժ:

44. Սպառողի (բացառությամբ բնակչության) կողմից սույն պայմանագրի 14-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն վճարման ժամկետը խախտելու դեպքում բաշխողն իրավունք ունի սպառողից պահանջել վճարելու տույժ` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան չվճարված գումարի 10 տոկոսը:

45. Առևտրային հաշվառքի սարքի շրջանցումով սպառողի կողմից էլեկտրաէներգիա սպառելու դեպքում սպառված էլեկտրաէներգիայի քանակը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:

46. Կողմը պատասխանատվություն չի կրում, եթե ապացուցում է, որ պատշաճ կատարումն անհնար է եղել ֆորս մաժորի հետևանքով: Ֆորս մաժոր համարվող իրավիճակները, ինչպես նաև դրանց կիրառման կարգը, սահմանվում է ցանցային կանոններով:

 

10.ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

47. Սույն պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ Կողմերից մեկի գրավոր դիմումի դեպքում՝ Հանձնաժողովի միջնորդությամբ:

48. Պայմանագրի 4747-րդ կետը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:

 

11.ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿԸ

49. Սույն պայմանագրի անբաժանելի մասը կազմող հավելվածներն են՝

1) Սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման վճարի հաշվարկի մասին N 1 հավելվածը.

2) Սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման տեխնիկական պայմանների մասին N 2 հավելվածը (ցանցային կանոններով սահմանված բարդ ընթացակարգով էլեկտրական ցանցին միացման դեպքերում).

3) Սպառողի էլեկտրամատակարարման միագիծ սխեմայի մասին N 3 հավելվածը (ցանցային կանոններով սահմանված բարդ ընթացակարգով էլեկտրական ցանցին միացման դեպքերում).

4) Սպառողի (ենթասպառողի) առևտրային (վերստուգիչ) հաշվառքի սարքի տվյալների մասին N 4 հավելվածը.

5) Սպառողի (ենթասպառողի) սնման ուղղության, լարման, առավելագույն թույլատրելի հզորության վերաբերյալ N 5 հավելվածը.

6) Բաշխողի էլեկտրական ցանցի և սպառողի սպառման համակարգի սահմանազատման կետի և էլեկտրատեղակայանքների շահագործման պատասխանատվության սահմանազատման վերաբերյալ N 6 հավելվածը.

7) 0,4 կվ և բարձր լարման սպառողների (բացառությամբ բնակչության) համար սահմանվող լրացուցիչ պայմանների մասին N7 հավելվածը.

 

12.ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

 

Բաշխող՝

Սպառող՝

___________________________________

___________________________________

   

Գտնվելու վայրը՝

Գտնվելու վայրը (բնակության վայրը)՝

   

___________________________________

___________________________________

   

Հեռախոս ___________________________

Ծանուցման հասցեն՝

   

Էլ. փոստ ___________________________

___________________________________

   

ՀՎՀՀ _______________________________

Էլ. փոստ ___________________________

   

Միացման վճարի հ/հ

Հեռախոս ___________________________

   

___________________________________

Սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարման հ/հ ___________________________________

ՀՎՀՀ (իրավաբանական անձի դեպքում)

___________________________________

   

Բանկ ______________________________

Բանկ ______________________________

Գործունեության լիցենզիա N

 
 

Հ/հ ________________________________

   

___________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

___________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Կ. Տ.

(առկայության դեպքում)

 
 

 

Հավելված N 1

սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման,

էլեկտրական էներգիայի բաշխման և էլեկտրական

էներգիայի երաշխավորված մատակարարման մասին

պայմանագրի

 

ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿ

 

1. Միացման վճարի չափն է՝_________________________________, որից՝ կանխավճարի չափն է՝ _________________:

2. Միացման վճարը հաշվարկվել է համաձայն Հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 21-ի N 659 որոշման հավելվածի՝ __________________ (կոնկրետ հղումը):

ՄՎ = Վստ + Վլրաց + Վպահուստ

Վստ - մեծությունը, հաշվարկման կարգը (բանաձև), համապատասխան բաղադրիչները

Վլրաց - մեծությունը, համապատասխան բաղադրիչները

Վպահուստ - մեծությունը, համապատասխան բաղադրիչները

 
Բաշխող՝  Սպառող՝

______________________________

(անուն ազգանուն, պաշտոն)

______________________________

(անուն ազգանուն)

______________________________

(ստորագրություն)

______________________________

(ստորագրություն)

 

 

Հավելված N 2

սպառման համակարգն էլեկտրական ցանցին

միացման, էլեկտրական էներգիայի բաշխման

և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման մասին պայմանագրի

ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՄԻԱՑՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

Բաշխող՝  Սպառող՝

______________________________

(անուն ազգանուն, պաշտոն)

______________________________

(անուն ազգանուն)

______________________________

(ստորագրություն)

______________________________

(ստորագրություն)

 

 

Հավելված N 3

Սպառման համակարգն էլեկտրական ցանցին

միացման, էլեկտրական էներգիայի բաշխման

և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման մասին պայմանագրի

ՍՊԱՌՈՂԻ ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՄԻԱԳԻԾ ՍԽԵՄԱՆ

 

Բաշխող՝  Սպառող՝

______________________________

(անուն ազգանուն, պաշտոն)

______________________________

(անուն ազգանուն)

______________________________

(ստորագրություն)

______________________________

(ստորագրություն)

 

 

Հավելված N 4

Սպառման համակարգն էլեկտրական ցանցին

միացման, էլեկտրական էներգիայի բաշխման

և էլեկտրական էներգիայի երաշխավորված

մատակարարման մասին պայմանագրի

ՍՊԱՌՈՂԻ (ԵՆԹԱՍՊԱՌՈՂԻ) ԱՌԵՎՏՐԱՅԻՆ (ՎԵՐՍՏՈՒԳԻՉ) ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

Հաշ-վառքի սարքի տեղա-դրման

վայրը

Առևտրային հաշվառքի սարք (վերստուգիչ հաշվառքի սարք)

Սպառողի սեփակա-նությունը հանդի-սացող կամ իր կողմից տնօրինվող տարածք-ներում առևտրային հաշվառքի սարքի ամբողջա-կանության պահպան-ման պատաս-խանատու կողմը

Հաշվիչի

Հոսանքի չափիչ

տրանսֆորմատորի

Լարման չափիչ

տրանսֆորմատորի

տեսակը,

գործա-րանային

համարը,

կնիքի

տեսակը,

համարը

թույլա-

տրելի

հոսանքը

(Ա)

անվա-

նական

լարումը (Վ)

հաջորդ

պլանային

ստուգա-

չափման

ամիսը և տարե-թիվը

տեսակը,

գործա-

րանային

համարը,

սպառողի

կնիքի

տեսակը,

համարը

ճշտու-թյան

դասը

տրանս-

ֆոր-մացիայի

գործա-

կիցը

տեսակը,

գործա-րանային

համարը,

սպառողի

կնիքի

տեսակը,

համարը

ճշտու-թյան

դասը

տրանս-

ֆոր-մացիայի

գործա-

կիցը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

                       
                       
                       
                       
                       
                       
                       
                       
                       
 
Բաշխող՝  Սպառող՝

______________________________

(անուն ազգանուն, պաշտոն)

______________________________

(անուն ազգանուն)

______________________________

(ստորագրություն)

______________________________

(ստորագրություն)

 

 

Հավելված N 5

սպառման համակարգն էլեկտրական ցանցին

միացման, էլեկտրական էներգիայի բաշխման

և էլեկտրական էներգիայի երաշխավորված

 մատակարարման մասին պայմանագրի

ՍՊԱՌՈՂԻ (ԵՆԹԱՍՊԱՌՈՂԻ) ՍՆՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՆ, ԼԱՐՄԱՆ, ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

N

ը.հ.

Սնման ուղղության անվանումը

Հասցեն

Էլեկտրա-ընդունիչների կարգը (I,II,II)

Սահմանա-զատման կետի լարումը

(կՎ)

Առա-վելագույն

թույլատրելի հզորություն(կՎտ )

Աշխա-տանքային օրերի և ժամերի քանակը (ժամ)

Հայտարարված առավելագույն բեռը (կՎտ) աշխա-տանքային և ոչ աշխատանքային ժամերին

1

2

3

4

5

6

7

8

1

             

2

             

3

             

 

1. Սույն աղյուսակի 6-րդ սյունակը լրացվում է համաձայն սպառողին տրված տեխնիկական պայմանների: Տեխնիկական պայմանների բացակայության դեպքում 6-րդ սյունակը լրացվում է `

1) 0.22 կՎ լարման սպառողների համար` հաշվիչի թույլատրելի հոսանքի և անվանական լարման արտադրյալով.

2) 0.4 կՎ լարման սպառողների համար` հաշվիչի թույլատրելի հոսանքի, անվանական լարման և հոսանքի չափիչ տրանսֆորմատորի տրանսֆորմացիայի գործակցի արտադրյալով.

3) 6 (10) կՎ և բարձր լարման սպառողների համար` հաշվիչի թույլատրելի հոսանքի, անվանական լարման, հոսանքի չափիչ տրանսֆորմատորի տրանսֆորմացիայի գործակցի և լարման չափիչ տրանսֆորմատորի տրանսֆորմացիայի գործակցի արտադրյալով:

2. Սույն աղյուսակի 4-րդ սյունակը լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1943-Ն որոշմամբ հաստատված՝ «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգում նշված էլեկտրաընդունիչների կարգերի համաձայն:

 

Բաշխող՝  Սպառող՝

______________________________

(անուն ազգանուն, պաշտոն)

______________________________

(անուն ազգանուն)

______________________________

(ստորագրություն)

______________________________

(ստորագրություն)

 

 

Հավելված N 6

Սպառման համակարգն էլեկտրական ցանցին

միացման, էլեկտրական էներգիայի բաշխման

և էլեկտրական էներգիայի երաշխավորված

մատակարարման մասին պայմանագրի

 Ա Կ Տ

 

ԲԱՇԽՈՂԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻ ԵՎ ՍՊԱՌՈՂԻ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԿԵՏԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 1. Կողմերի սահմանազատման կետն է`_______________________________________:

2. Կողմերի էլեկտրատեղակայանքների շահագործման պատասխանատվության սահմանազատման կետն է` ________________________________________:

3. Սպառողի և ենթասպառողի էլեկտրատեղակայանքների սահմանազատման կետն է`

_____________________________________:

 
Բաշխող՝  Սպառող՝

______________________________

(անուն ազգանուն, պաշտոն)

 

______________________________

(անուն ազգանուն)

______________________________

(ստորագրություն)

______________________________

(ստորագրություն)

 

 

Հավելված N 7

Սպառման համակարգն էլեկտրական ցանցին

միացման, էլեկտրական էներգիայի բաշխման

և էլեկտրական էներգիայի երաշխավորված

մատակարարման մասին պայմանագրի

 

0,4 ԿՎ ԵՎ ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ) ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերում՝ Կողմերը պարտավոր են սույն պայմանագրին կցել անբաժանելի մաս հանդիսացող տեխնոլոգիական և (կամ) վթարային հզորությունների ամրագրման վերաբերյալ ակտը, որը կազմվում է համաձայն ցանցային կանոններով սահմանված կարգի:

2. Երբ նվազագույն բեռնվածքի ռեժիմներում տեխնիկապես անհնար է առևտրային հաշվառքի սարքերի բնականոն աշխատանքը, սպառված էլեկտրաէներգիայի քանակությունը հաշվարկվում է նվազագույն բեռնվածքի ամբողջ ժամանակահատվածում փաստացի միացված էլեկտրական ընդունիչների հզորության հիման վրա և ավելացվում առևտրային հաշվիչի ցուցմունքով հաշվարկված էլեկտրաէներգիայի քանակությանը` ցանցային կանոններով սահմանված կարգով:

3. Բաշխողը կամ Սպառողը կարող են սահմանազատման կետերում տեղադրել էլեկտրական էներգիայի որակի ցուցանիշները գրանցող և հիշող սարքեր, որի վերաբերյալ կազմում են երկկողմանի ակտ և կցում սույն պայմանագրին:

4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված էլեկտրաէներգիայի որակը խախտելու դեպքում պատճառները և որակի ցուցանիշներից շեղումներով էլեկտրաէներգիայի մատակարարման ժամանակահատվածը որոշվում են Երաշխավորված մատակարարի (Բաշխողի) կամ Սպառողի չափիչ սարքերի գրանցումներով, իսկ այդ սարքերի բացակայության դեպքում՝ համապատասխան հաշվարկներով, Երաշխավորված մատակարարի (Բաշխողի) և Սպառողի օպերատիվ փաստաթղթերի գրառումների հիման վրա: Այդ մասին Երաշխավորված մատակարարի (Բաշխողի) և Սպառողը կազմում են երկկողմանի ակտ:

5. Որակի ցուցանիշներից շեղումներով էլեկտրաէներգիա բաշխելու համար Երաշխավորված մատակարարը (Բաշխողը) փոխհատուցում է Սպառողի կրած վնասը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

6. Սպառողի (բացառությամբ բնակչության) սարքավորումները, ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքները Բաշխողի օպերատիվ ենթակայությանը հանձնելու դեպքում Կողմերը պարտավոր են այն իրականացնել ցանցային կանոններով սահմանված կարգով։

7. Սպառողը պարտավոր է.

1) ապահովել փոխանջատումներ կատարելու իրավունք ունեցող Բաշխողի օպերատիվ անձնակազմի շուրջօրյա անարգել մուտքը իր տնօրինության տակ գտնվող տարածքները՝ իրենց իրավասությունների սահմաններում պարտականությունների կատարման նպատակով.

2) անհապաղ հայտնել Բաշխողին նրա օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումներում և ռելեական պաշտպանության ու ավտոմատիկայի սարքվածքներում ի հայտ եկած բոլոր թերությունների և անսարքությունների մասին_____________________ հեռախոսահամարով:

8. Սպառողը պարտավոր է չգերազանցել սույն պայմանագրի N 5 հավելվածով սահմանված առավելագույն թույլատրելի հզորությունը, ինչպես նաև Երաշխավորված մատակարարի (Բաշխողի) հետ համաձայնեցնել առավելագույն թույլատրելի հզորության փոփոխությունը:

9. Երաշխավորված մատակարարի (Բաշխողի) որակի ցուցանիշներից շեղումներով էլեկտրաէներգիա մատակարարելու համար պատասխանատվություն չի կրում այն ժամանակահատվածում, որի ընթացքում Սպառողը գերազանցել է առավելագույն թույլատրելի հզորությունը:

 

 ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ (ԼՐԱՑՆՈՒՄ ԵՆ ԿՈՂՄԵՐԸ)

 

10. __________________________________________________________________

11. __________________________________________________________________

 

Հավելված N 2

Հաստատված է

 ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2019 թվականի դեկտեմբերի 25-ի

N 519-Ն որոշմամբ

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱՇԽՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ

(Հրապարակային օֆերտա)

 

Բաշխողը(Երաշխավորված մատակարարը)՝

__________________________________________________________(կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը)

ի դեմս

 _______________________________________________________________________,

 (անունը, ազգանունը, պաշտոնը, լիազորված լինելու դեպքում լիազորագրի տվյալները)

որը գործում է

____________________________________________

(գործունեությունը կարգավորող փաստաթղթի անվանումը)

հիման վրա, մի կողմից,

և մյուս կողմից սպառողը, այսուհետ համատեղ կոչվելով կողմեր, ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» օրենքով, այլ օրենքներով, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) հաստատած` էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններով (այսուհետ՝ առևտրային կանոններ), էլեկտրաէներգետիկական բաշխման ցանցային կանոններով (այսուհետ՝ ցանցային կանոններ), սույն պայմանագրով և այլ իրավական ակտերով,

կնքում են սույն պայմանագիրը, որը հանդիսանում է հրապարակային օֆերտա և գործում է ստորև շարադրված և սպառողի կողմից Հանձնաժողովի հաստատած օրինակելի ձևին համապատասխան ներկայացված ակցեպտում (այսուհետ՝ ակցեպտ) ներառված պայմաններով:

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

1. Պայմանագրի համաձայն՝ բաշխողը սպառողին բաշխում է վերջինիս կողմից մատակարարից կամ երաշխավորված մատակարարից գնված էլեկտրական էներգիան, ինչպես նաև սույն պայմանագրի համաձայն իրականացում է էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարում, իսկ սպառողը վճարում է իրեն մատուցված բաշխման ծառայության, ինչպես նաև երաշխավորված մատակարարման դիմաց:

 

2. ԿՈՂՄԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2. Բաշխողը պարտավոր է՝

1) Սպառողի սպառման հասցեում բաշխել Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերով սահմանված որակի էլեկտրական էներգիա.

2) առևտրային կանոններով սահմանված ժամկետում հանրապետական սփռման առնվազն մեկ հեռուստաընկերության միջոցով հայտարարել սույն կետի 3-րդ ենթակետով նախատեսված տեղեկատվությունը նույն ենթակետում նշված սպասարկման կետերում այն հասանելի դարձնելու օրը.

3) առևտրային կանոնների համաձայն՝ ներկայացնել հաշվարկային փաստաթղթեր՝ մատուցված բաշխման ծառայության և (կամ) երաշխավորված մատակարի կողմից մատակարարված էլեկտրական էներգիայի քանակի և արժեքի համար՝ առևտրային կանոններով նախատեսված դեպքում և կարգով այդ տեղեկատվությունը տեղակայելով իր հետ պայմանագիր կնքած Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, փոստային բաժանմունքների սպասարկման կետերում.

4) առևտրային կանոնների համաձայն՝ առևտրային հաշվառքի սարքով գրանցել սպառողի սպառած էլեկտրական էներգիայի քանակը և սպառողին ներկայացնել մատակարարի կողմից մատակարարված էլեկտրական էներգիայի քանակի մասին տեղեկատվություն.

5) ապահովել առևտրային հաշվառքի սարքի վրա սպառողի կողմից դրված կնիքի ամբողջականությունը.

6) ցանցային կանոններով սահմանված ժամկետում և կարգով իրականացնել սպառողի առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցում և փոխարինում՝ այդ մասին զգուշացնելով սպառողին և համաձայնեցնելով գործողության ժամկետը, ինչպես նաև կազմելով և սպառողին ներկայացնելով համապատասխան ակտ,

7) ցանցային կանոններով սահմանված ժամկետում և կարգով ապահովել առևտրային հաշվառքի սարքի ճշտության ստուգում, այդ մասին զգուշացնելով սպառողին և համաձայնեցնելով գործողության ժամկետը, ինչպես նաև կազմելով և սպառողին ներկայացնելով ստուգման արդյունքների վերաբերյալ համապատասխան եզրակացություն.

8) իր միջոցների հաշվին կատարել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգման հետ կապված բոլոր ծախսերը՝ բացառությամբ ցանցային կանոններով նախատեսված դեպքերի.

9) ցանցային կանոններով սահմանված դեպքերում և ժամկետում ստուգել և ճշգրտել էլեկտրոնային առևտրային հաշվիչի ժամերն այնպես, որ դրանք ճշգրիտ հաշվառեն Հանձնաժողովի կողմից սահմանված՝ գիշերային և ցերեկային ժամերին սպառված էլեկտրաէներգիայի քանակությունները.

10) սպառողի դիմումի հիման վրա կամ իր նախաձեռնությամբ ցանցային կանոններով սահմանված դեպքերում և կարգով փոխարինել սպառողի առևտրային հաշվառքի սարքը.

11) առևտրային կանոնների համաձայն՝ սպառողի դիմելու դեպքում շուրջօրյա գործող ___________________ հեռախոսահամարով, ինչպես նաև բաշխողի սպասարկման կետերում սպառողին տրամադրել տեղեկատվություն կամ պարզաբանում վերջինիս հարցադրումների` ներառյալ էլեկտրամատակարարման ընդհատումների, դադարեցումների պատճառների և վերականգնման ժամկետների, մատուցված բաշխման ծառայության և (կամ) երաշխավորված մատակարի կողմից մատակարարված էլեկտրական էներգիայի արժեքի և քանակի, վճարման ժամկետների, մատակարարի կողմից մատակարարված էլեկտրական էներգիայի քանակի, և սպառողի իրավունքների ու պարտականությունների և այլնի վերաբերյալ.

12) առևտրային և ցանցային կանոններով սահմանված ժամկետում սպառիչ կերպով պատասխանել սպառողի բանավոր դիմումին` բանավոր, գրավոր դիմումին` գրավոր, իսկ էլեկտրոնային փոստով ստացված դիմումին` էլեկտրոնային փոստի միջոցով.

13) սպառողին տեղեկացնել էլեկտրամատակարարման պլանային և արտապլանային ընդհատումների ու վերականգնման ժամկետների մասին՝ ցանցային կանոններով սահմանված ժամկետում և կարգով.

14) սպառողի դիմումի հիման վրա առևտրային (վերստուգիչ) հաշվիչի էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում վերջինիս համար բացել անձնական էջ և տրամադրել մուտքի անուն և գաղտնաբառ.

15) առևտրային կանոնների համաձայն՝ երաշխավորված մատակարարման շրջանակում սպառողին էլեկտրական էներգիա մատակարարել այն բոլոր դեպքերում, երբ՝

ա. վերջինս չի օգտվում որևէ այլ մատակարարի ծառայությունից,

բ. իր ընտրած մատակարարի կողմից էլեկտրական էներգիայի մատակարարում չի իրականացվում՝ սպառողից անկախ պատճառներով, կամ

գ. սպառողը հանդիսանում է խոցելի սպառող և որին էլեկտրաէներգիա պետք է մատակարարի միայն երաշխավորված մատակարարը։

 

3. Բաշխողն իրավունք ունի՝

1) դադարեցնել սպառողին բաշխման ծառայության մատուցումը և (կամ) էլեկտրամատակարարումը առևտրային և ցանցային կանոններով սահմանված դեպքերում և կարգով.

2) ցանցային կանոնների համաձայն առևտրային հաշվիչը ապահավաքակցել առանց սպառողին նախապես ծանուցելու, եթե հայտնաբերել է, որ սպառողն էլեկտրաէներգիան սպառում է առևտրային հաշվիչի ակնհայտ խախտմամբ կամ առևտրային հաշվիչի հետագա շահագործումը կարող է վնաս հասցնել մարդկանց կյանքին, առողջությանը, գույքին կամ շրջակա միջավայրին.

3) սպառողի կողմից առևտրային հաշվառքի սարքի ճշտության ստուգումը նման իրավասություն ունեցող այլ կազմակերպությունների պատվիրելու դեպքում՝ ներկա գտնվել առևտրային հաշվիչի աշխատանքի ճշտության ստուգման, ստուգաչափման աշխատանքներին:

4. Սպառողը պարտավոր է՝

1) վճարել նախորդ ամսվա ընթացքում մատուցված բաշխման ծառայության և երաշխավորված մատակարի կողմից մատակարարված էլեկտրական էներգիայի քանակի և արժեքի համար՝ սույն պայմանագրի 2-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված տեղեկատվությունը հասանելի դառնալուց հետո՝ առևտրային կանոններով սահմանված ժամկետում.

2) բաշխված և (կամ) մատակարարված էլեկտրական էներգիան օգտագործել իր կողմից ներկայացված ակցեպտում նշված նշանակությամբ.

3) ապահովել իր սպառման համակարգում գտնվող էլեկտրատեղակայանքների պահպանման, սպասարկման և շահագործման անվտանգությունը.

4) չխախտել բաշխողի սեփականությունը հանդիսացող առևտրային հաշվառքի սարքի, դրա կնիքների և տեղակայման արկղի ամբողջականությունը, խախտումներ հայտնաբերելու դեպքում անհապաղ հայտնել բաշխողին.

5) պահպանել ակցեպտում նշված սպառման ռեժիմը, չգերազանցելով առավելագույն հզորությունը,

6) ապահովել իր էլեկտրակայանքներից սնվող ենթասպառողների կամ բաշխման ցանցի գծի էլեկտրաէներգիայի անխափան առաքումը և ստանալ փոխհատուցում բաշխողից՝ հանձնաժողովի կողմից սահմանված կարգով,

7) կատարել բաշխողի օպերատիվ անձնակազմի ցուցումները՝ ցանցային կանոններով սահմանված կարգով և դեպքերում.

8) անհապաղ տեղեկացնել բաշխողին՝ իրեն էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարումն սկսելու կամ դադարեցնելու վրա ազդող՝ իրեն հայտնի դարձած բոլոր գործողությունների ու իրադարձությունների մասին, ներառյալ (սակայն չսահմանափակվելով դրանցով) հետևյալ հանգամանքները՝

ա. մատակարարի հետ էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրի կնքում, ինչպես նաև լուծում.

բ. սպառողից անկախ պատճառներով՝ իր ընտրած մատակարարի կողմից էլեկտրական էներգիայի մատակարարման դադարեցում, ինչպես նաև վերսկսում։

9) իր սեփականությունը հանդիսացող էլեկտրամատակարարվող տարածքը վաճառելու կամ այլ կերպ օտարելու դեպքում դիմել բաշխողին՝ վերջնահաշվարկ կատարելու, էլեկտրական էներգիայի բաշխումը դադարեցնելու և պայմանագիրը լուծելու համար, ինչի վերաբերյալ բաշխողը տեղեկանք է տալիս սպառողին:

5. Սպառողն իրավունք ունի՝

1) կնքել առևտրային հաշվառքի սարքը, դիմել բաշխողին՝ ստուգելու առևտրային հաշվառքի սարքի ճշտությունը, մասնակցել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգման հետ կապված բոլոր աշխատանքներին, այդ թվում նաև` ստուգաչափմանը, ցանցային կանոններով սահմանված կարգով առևտրային հաշվառքի սարքի ճշտության ստուգումը պատվիրել նման իրավասություն ունեցող այլ կազմակերպությունների: Սպառողի կողմից առևտրային հաշվառքի սարքը կնքելու դեպքում բաշխողն այդ մասին կատարում է համապատասխան գրառում սպառողի համար բացված անձնական էջում.

2) դիմել Բաշխողին իր առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման և փոխարինման համար.

3) դիմել Բաշխողին՝ մասնակցելու առևտրային (վերստուգիչ) հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցմանը՝ ցանցային կանոններով սահմանված կարգով:

6. Սպառողը սույն պայմանագրի 2-րդ կետի 15-րդ ենթակետով սահմանված հանգամանքների առաջանալու դեպքում տալիս է իր համաձայնությունը, որ մինչև այլ մատակարարի հետ պայմանագրի կնքումը երաշխավորված մատակարարը էլեկտրաէներգիա սպառողին վաճառելու է առևտրային կանոնների համաձայն որոշված գնով:

 

3. ԲԱՇԽՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՏԱՐԱԿԱՐՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԳԻՆԸ, ՔԱՆԱԿԻ ԵՎ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿԸ, ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

7. Սպառված էլեկտրական էներգիայի քանակը, բացառությամբ սույն պայմանագրի 8-րդ կետով նախատեսված դեպքի, որոշվում է հաշվարկային ամսում սպառողի առևտրային հաշվառքի սարքի գրանցած ցուցմունքների տարբերությամբ կամ այդ տարբերությունը չափիչ տրանսֆորմատորների տրանսֆորմացիայի գործակիցների արտադրյալով բազմապատկելու միջոցով:

8. Եթե առևտրային հաշվառքի սարքն անմիջապես գրանցում է հաշվարկային ժամանակահատվածում ծախսված էլեկտրական էներգիայի քանակը, ապա որպես հաշվարկային ամսվա ընթացքում սպառված` ընդունվում է էլեկտրական էներգիայի այդ քանակը:

9. Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը գրանցում է բաշխողը` ցանցային կանոններով սահմանված կարգով և ժամկետում:

10. Առևտրային հաշվառքի սարքի խախտման (էլեկտրական էներգիայի քանակության սխալ գրանցման) դեպքում սպառված էլեկտրական էներգիայի քանակությունը որոշվում է հաշվարկային եղանակով` համաձայն ցանցային կանոնների պահանջների:

11. Հաշվարկային ամսվա ընթացքում սպառողի սպառած էլեկտրական էներգիայի արժեքը որոշվում է Հանձնաժողովի կողմից սահմանված սակագների և սպառված էլեկտրական էներգիայի քանակության արտադրյալով, բացառությամբ սույն պայմանագրի 6-րդ կետով սահմանված դեպքերի: Հանձնաժողովի կողմից էլեկտրական էներգիայի սակագնի փոփոխման դեպքում նոր սակագինն ուժի մեջ է մտնում հանձնաժողովի սահմանած ժամկետից:

12. Սպառողը նախորդ ամսվա ընթացքում սպառված էլեկտրական էներգիայի արժեքը վճարում է իր կողմից սպառված էլեկտրական էներգիայի քանակի և արժեքի մասին բաշխողի կողմից սույն պայմանագրի 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն տեղեկատվությունը տեղադրվելուց հետո, առևտրային կանոններով սահմանված ժամկետում, սույն պայմանագրի վավերապայմաններում նշված՝ սպառված էլեկտրական էներգիայի դիմաց վճարման համար նախատեսված բանկային հաշվին:

13. Հաշվարկային փաստաթղթում սխալ հայտնաբերելու դեպքում սխալը հայտնաբերած կողմը փաստի մասին տեղեկացնում է մյուս կողմին: Անհամաձայնության դեպքում կողմը առևտրային կանոններով սահմանված ժամկետում մյուս կողմին գրավոր ներկայացնում է իր պարզաբանումները՝ համապատասխան հիմնավորումներով: Հաշվարկային փաստաթղթում սխալի փաստը հաստատվելու դեպքում բաշխողն ուղղումը հաշվի է առնում հաջորդ ամսվա համար ներկայացվող հաշվարկային փաստաթղթում:

14. Սույն պայմանագրի համաձայն՝ բաշխողի հանդեպ սպառողի դրամական պարտավորությունների առկայության դեպքում սպառողի վճարումներն առաջնահերթ ուղղվում են հիմնական պարտավորության մարմանը՝ ըստ դրա վճարման համար սահմանված ժամկետի վաղեմության, հետո միայն հաշվարկված տույժի մարմանը:

15. Բաշխողի հանդեպ դրամական պարտավորությունների բացակայության դեպքում սպառողի վճարումները որպես կանխավճար ուղղվում են ապագայում առաջացող պարտավորությունների կատարմանը՝ համաձայն սույն պայմանագրի 14-րդ կետի:

 

4. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ

16. Կողմերի միջև միմյանց տրամադրման ենթակա ցանկացած և բոլոր տեղեկությունները փոխանցվում (հրապարակվում) են առևտրային և ցանցային կանոններով սահմանված կարգով։

17. Կողմերի կողմից տրամադրման ենթակա տեղեկատվությունը չներկայացնելու, ուշացնելու, կեղծ կամ թերի տեղեկատվություն ներկայացնելու դեպքերում ցանկացած կողմ պատասխանատվություն է կրում պատճառված վնասների համար:

18. Կողմերին հայտնի դարձած ողջ տեղեկատվությունը նրանց կողմից կարող է օգտագործվել բացառապես սույն պայմանագրի կատարմանն ուղղված նպատակներով:

19. Կողմերի՝ միմյանց ներկայացվող տեղեկատվությունը հրապարակային է, եթե այն ներկայացրած անձի կողմից չի համարվում գաղտնի և նշված չէ որպես «Գաղտնապահական տեղեկատվություն»՝ համաձայն ՀՀ օրենսդրության պահանջների: Գաղտնիք պարունակող տեղեկատվություն ստանալիս և այն օգտագործելիս դեպքում՝ համապատասխան անձն ապահովում է դրա գաղտնիությունը և պատասխանատվություն կրում դրա ոչ օրինական հրապարակման համար:

20. Սույն պայմանագրի կողմն իրավասու է բացահայտել գաղտնիք պարունակող տեղեկատվությունը օրենքով սահմանված դեպքերում և կարգով։

 

5. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

21. Պայմանագիրն ուժի մեջ է՝ Ակցեպտը Բաշխողի կողմից հաստատելու պահից: Հանձնաժողովի կողմից էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատվելու կամ փոփոխություններ կամ լրացումներ կատարվելու դեպքում Հանձնաժողովի սահմանած ժամկետում, բաշխողի կողմից սպառողին պաշաճ կերպով ծանուցելով՝ սույն պայմանագիրը համարվում է վերակնքված կողմերի միջև:

22. Սույն պայմանագիրը կնքվում է անորոշ ժամկետով, բացառությամբ՝ առևտրային կանոններով սահմանված դեպքերի։ Եթե առևտրային կանոններով տվյալ դեպքի համար նախատեսված է ժամանակավոր պայմանագրի կնքում, ապա դրա գործողության ժամկետը լրանալուց մեկ ամիս առաջ կողմերից յուրաքանչյուրը կարող է ծանուցել մյուս կողմին պայմանագրի գործողության դադարեցման մասին: Եթե ժամկետի ավարտից հետո սպառողը բաշխողի ծանուցման բացակայությամբ շարունակում է սպառել էլեկտրական էներգիա, ապա սույն պայմանագրի գործողությունը համարվում է երկարաձգված՝ նույն պայմաններով և նույն ժամկետով:

23. էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարումը կարող է դադարել սպառողի դիմումի համաձայն՝ առևտրային կանոններով սահմանված կարգով:

24. Պայմանագիրը լուծվում է`

1) կողմերի փոխադարձ համաձայնությամբ.

2) սպառողի կողմից միակողմանի` այդ մասին բաշխողին տեղեկացնելու և երաշխավորված մատակարարի կողմից մատակարարված էլեկտրական էներգիայի և մատուցված բաշխման ծառայության դիմաց ամբողջությամբ վճարելու պայմանով

3) բաշխողի կողմից միակողմանի` Սպառողի կողմից սույն պայմանագրի սահմանված ժամկետում վճարումներ չկատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով, առևտրային և ցանցային կանոններով սահմանված դեպքերում և սույն պայմանագրով նախատեսված դեպքերում՝ այդ մասին Սպառողին նախապես տեղեկացնելու պայմանով:

25. Սույն պայմանագրում կողմերի փոխադարձ համաձայնությամբ, այդ թվում՝ առևտրային և ցանցային կանոններով նախատեսված դեպքում փոփոխություններ կարող են կատարվել գրավոր, պայմանով, որ չեն հակասում սույն պայմանագրին, առևտրային և ցանցային կանոններին, Հանձնաժողովի ընդունած և այլ իրավական ակտերին:

26. Սույն պայմանագրի փոփոխումը կամ դադարումը կողմերին չի ազատում մինչ այդ պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունների կատարումից:

 

6. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

27. Սույն պայմանագրով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում կողմերը պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքներով, առևտրային և ցանցային կանոններով, ինչպես նաև սույն պայմանագրով սահմանված կարգով:

28. Եթե սպառողին էլեկտրական էներգիայի բաշխումն և (կամ) երաշխավորված մատակարարումն իրականացվել է սպասարկման որակի սահմանված պահանջների խախտմամբ, ապա Բաշխողը պարտավոր է առևտրային և ցանցային կանոններով սահմանված կարգով սպառողին վճարել տույժ:

29. Սպառողի (բացառությամբ բնակչության) կողմից սույն պայմանագրի 4-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն վճարման ժամկետը խախտելու դեպքում բաշխողն իրավունք ունի սպառողից պահանջել վճարելու տույժ` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան չվճարված գումարի 10 տոկոսը:

30. Առևտրային հաշվառքի սարքի շրջանցումով սպառողի կողմից էլեկտրաէներգիա սպառելու դեպքում սպառված էլեկտրաէներգիայի քանակը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:

31. Կողմը պատասխանատվություն չի կրում, եթե ապացուցում է, որ պատշաճ կատարումը անհնար է եղել ֆորս մաժորի հետևանքով: Ֆորս մաժոր համարվող իրավիճակները, ինչպես նաև դրանց կիրառման կարգը սահմանվում է ցանցային կանոններով:

 

7. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

32. Սույն պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ Կողմերից մեկի գրավոր դիմումի դեպքում՝ Հանձնաժողովի միջնորդությամբ:

33. Սույն պայմանագրի 32-րդ կետը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:

 

8. ԲԱՇԽՈՂԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Բաշխող՝

_______________________________________________________ 

 

Գտնվելու վայրը՝

_______________________________________________________ 

 

Հեռախոս՝

_______________________________________________________ 

 

Էլ. փոստ՝

_______________________________________________________ 

 

ՀՎՀՀ՝

_______________________________________________________ 

Սպառված էլեկտրական էներգիայի դիմաց հ/հ՝ _______________________________________________________ 

Բանկ՝

_______________________________________________________ 

 

Գործունեության լիցենզիա N՝

_______________________________________________________ 

 

Հավելված N 1

Էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության

մատուցման և էլեկտրական էներգիայի երաշխավորված

մատակարարման պայմանագրի (հրապարակային օֆերտա)

ԱԿՑԵՊՏ

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱՇԽՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ (ՕՖԵՐՏԱՅԻ)

 

1. Սույն ակցեպտով ստորև նշված Սպառողը լրիվ և անվերապահորեն ընդունում է Էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման մասին բաշխողի օֆերտայի բոլոր պայմանները՝ հայտնելով իր անհրաժեշտ և բավարար կամահայտնությունը՝ հիշյալ պայմաններով բաշխողի հետ կնքելու ստորև նշված սպառման համակարգին հետևյալ նպատակային նշանակությամբ օգտագործման համար (ժամկետով) Էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման մասին պայմանագիր․

2. Սպառողի տվյալները․

ՍՊԱՌՈՂ՝

անուն (անվանում)՝ ____________________________________________

անձը հաստատող փաստաթղթի տվյալներն ու օրինակը (պետական գրանցման վկայականի համարն ու օրինակը) ՝ ____________________________________________

ՀԾՀ (ՀՎՀՀ) ՝ ____________________________________________

հաշվառման (գտնվելու) վայրի հասցե՝ ____________________________________________

 

Ծանուցման տվյալներ․

փոստային հասցե՝ ____________________________________________

էլեկտրոնային փոստի հասցե՝ ____________________________________________

հեռախոսահամար՝ ____________________________________________

 

Բանկային տվյալներ․

բանկ՝ ____________________________________________

հաշվեհամար՝ ____________________________________________

 

3. Սպառման համակարգի հասցե՝ ____________________________________________

4. Սպառման համակարգի տեղակայման տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքները կամ իրավունքների ձեռքբերումը հավաստող (հաստատող) փաստաթուղթ բնակիչ բաժանորդի դեպքում, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ սպառման համակարգի տեղակայման տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքները հավաստող (հաստատող) փաստաթուղթ՝ ________________________________

5. Սպառման տեսակը (կենցաղային, ոչ կենցաղային) ____________________________________________

6. Այլ տվյալներ ____________________________________________

 

Սպառող՝ ____________________________________________

                                  (ստորագրություն)

 

 

Հավելված N3

Հաստատված է

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2019 թվականի դեկտեմբերի 25-ի

N 519-Ն որոշմամբ

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՎՈՂ ԹԱՂԱՄԱՍԻ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ

 

 ___________________

(կնքման վայրը)

 ______________20 թվական

Բաշխողը`

__________________________________________________________

(կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը)

ի դեմս

 _______________________________________________________________________,

 (անունը, ազգանունը, պաշտոնը, լիազորված լինելու դեպքում լիազորագրի տվյալները)

որը գործում է

____________________________________________ (գործունեությունը կարգավորող փաստաթղթի անվանումը)

հիման վրա, մի կողմից,

կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի սպառման համակարգի միացման համար դիմող անձը (այսուհետ՝ Կառուցապատող), _________________________________________________________________________________________,

(անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, ներկայացուցչի անունը, ազգանունը, պաշտոնը, լիազորված լինելու դեպքում՝ լիազորագրի տվյալները)

 մյուս կողմից, համատեղ կոչվելով Կողմեր, ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) հաստատած` էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններով (այսուհետ՝ առևտրային կանոններ), էլեկտրաէներգետիկական բաշխման ցանցային կանոններով (այսուհետ՝ ցանցային կանոններ), սույն պայմանագրով և այլ իրավական ակտերով,

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն պայմանագրի համաձայն Բաշխողը պարտավորվում է միացնել _________________________________________________________________________________

(կենցաղային՝ բնակչի դեպքում/ոչ կենցաղային՝ այլ սպառողի դեպքում)

հասցեում գտնվող սպառման համակարգը (այսուհետ՝ Սպառման համակարգ) էլեկտրական ցանցին (այսուհետ՝ էլեկտրական ցանցին միացում), իսկ Կառուցապատողը՝ վճարել էլեկտրական ցանցին միացման դիմաց:

 

2. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

2. Սպառողի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման վճարը (այսուհետ՝ Միացման վճար), կազմում է ________________դրամ, ներառյալ ԱԱՀ՝ համաձայն սույն պայմանագրի N 1 հավելվածի:

3. Կառուցապատողը Միացման վճարը սույն պայմանագրի կնքման պահից 24 ամսվա ընթացքում փոխանցում է Բաշխողի՝ սույն պայմանագրի վավերապայմաններում նշված բանկային հաշվին:

4. Բաշխողը էլեկտրական ցանցին միացումը ապահովում է Միացման վճարի վճարմանը հաջորդող ________ օրվա ընթացքում (որը չի կարող գերազանցել ցանցային կանոններով սահմանված ժամկետը)` համաձայն սույն պայմանագրի N 2 հավելվածով սահմանված տեխնիկական պայմանների և (կամ) N 3 հավելվածով սահմանված էլեկտրամատակարարման միագիծ սխեմայի:

5. Կառուցապատողի կողմից Միացման վճարը սույն պայմանագրի 3-րդ կետի համաձայն չվճարելու դեպքում սույն պայմանագիրը լուծվում է՝ սույն պայմանագրի 16-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն:

 

3. ԿՈՂՄԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

6. Բաշխողը պարտավոր է՝

1) սույն պայմանագրի 4-րդ կետի համաձայն՝ ապահովել Սպառման համակարգի միացումն էլեկտրական ցանցին` լարման տակ չդնելով Սպառման համակարգը.

2) սույն պայմանագրի 9-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ Կառուցապատողի կողմից անհրաժեշտ աշխատանքները չկատարելու դեպքում Սպառման համակարգը միացնել էլեկտրական ցանցին՝ Կառուցապատողի կողմից Սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու համար անհրաժեշտ աշխատանքները կատարելու վերաբերյալ տեղեկացվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում.

3) Կառուցապատողին ներկայացնել Միացման վճարի վերաբերյալ հաշվարկային փաստաթուղթ` մինչև էլեկտրական ցանցին միացմանը հաջորդող ամսվա 10-ը.

4) սույն պայմանագրի 9-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում Միացման վճարը վերադարձնել Կառուցապատողին՝ վերջինիս նախընտրած (կանխիկ կամ անկանխիկ) ձևով.

5) սույն պայմանագրի 12-րդ կետով նախատեսված դեպքերում անհապաղ, բայց ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում, Կառուցապատողին պատշաճ ձևով տեղեկացնել էլեկտրական ցանցին միացման ժամկետների փոփոխության մասին.

6) Էլեկտրական ցանցին միացման սույն պայմանագրով նախատեսված ժամկետների խախտման դեպքում կառուցապատողին վճարել տույժ համաձայն սույն պայմանագրի 11-րդ կետի:

7. Բաշխողն իրավունք ունի՝

1) Կառուցապատողի կողմից սույն պայմանագրի 3-րդ կետով սահմանված ժամկետում վճարում չկատարելու դեպքում լուծել պայմանագիրը՝ սույն պայմանագրի 16-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն:

8. Կառուցապատողը պարտավոր է՝

1) վճարել Միացման վճարը՝ սույն պայմանագրի 3-րդ կետի համաձայն.

2) իրականացնել Սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու համար անհրաժեշտ աշխատանքները, իսկ նշված պարտավորության խախտման դեպքում՝ Բաշխողին տեղեկացնել աշխատանքների իրականացման ավարտի մասին։

9. Կառուցապատողն իրավունք ունի՝

1) գրավոր պահանջել Բաշխողից վերադարձնել Միացման վճարը՝ վճարման պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետի ավարտից հետո Միացման վճարը վերադարձման ենթակա չէ.

2) սույն պայմանագրի 6-րդ կետով սահմանված ժամկետների խախտման դեպքում Բաշխողից պահանջել վճարելու տույժ՝ սույն պայմանագրի 1.11 կետի համաձայն:

 

4. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

10. Սույն պայմանագրով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքներով, առևտրային և ցանցային կանոններով և սույն պայմանագրով սահմանված կարգով:

11. Սույն պայմանագրի 6 կետով սահմանված ժամկետները խախտելու դեպքում Կառուցապատողն իրավունք ունի Բաշխողից պահանջել վճարելու տույժ կետանցի յուրաքանչյուր օրվա համար` Միացման վճարի 0,1 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան Միացման վճարի ընդհանուր գումարը, բացառությամբ սույն պայմանագրի Error! Reference source not found.-րդ գլխով նախատեսված դեպքերի և, եթե Կառուցապատողը սույն պայմանագրի 8-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն չի իրականացրել Սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու համար անհրաժեշտ աշխատանքները:

12. Կողմը պատասխանատվություն չի կրում, եթե ապացուցում է, որ պատշաճ կատարումը կամ չկատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի հետևանքով: Անհաղթահարելի ուժ համարվող իրավիճակները, ինչպես նաև դրանց կիրառման կարգը սահմանվում են ցանցային կանոններով:

 

5. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

13. Սույն պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ Կողմերից մեկի գրավոր դիմումի դեպքում՝ Հանձնաժողովի միջնորդությամբ:

14. Սույն պայմանագրի 13-րդ կետը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով, եթե կողմերի համաձայնությամբ չի որոշվել գործը հանձնել արբիտրաժի լուծմանը:

 

6. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ, ՓՈՓՈԽՄԱՆ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

15. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև սույն պայմանագրի 3-րդ գլխով ամրագրված Սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացմանը վերաբերող Կողմերի պարտավորությունների ամբողջական կատարումը:

16. Սույն պայմանագիրը լուծվում է`

1) Կողմերի փոխադարձ համաձայնությամբ.

2) Կառուցապատողի կողմից միակողմանի` այդ մասին Բաշխողին տեղեկացնելու և մատուցված ծառայությունների համար ամբողջությամբ վճարելու պայմանով.

3) Բաշխողի կողմից միակողմանի` Կառուցապատողի կողմից Միացման վճարը սույն պայմանագրի 3-րդ կետի համաձայն չվճարելու կամ սույն պայմանագրի 9-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն այն հետ պահանջելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով, առևտրային և ցանցային կանոններով և սույն պայմանագրով նախատեսված դեպքերում՝ այդ մասին Կառուցապատողին նախապես տեղեկացնելու պայմանով:

17. Հանձնաժողովի կողմից կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման պայմանագրի նոր օրինակելի ձև հաստատվելու կամ գործող օրինակելի ձևում փոփոխություններ կամ լրացումներ կատարվելու դեպքում Կողմերը պարտավոր են Հանձնաժողովի սահմանած ժամկետում կնքել նոր պայմանագիր կամ համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարել գործող պայմանագրում:

18. Սույն պայմանագրում Կողմերի փոխադարձ համաձայնությամբ փոփոխություններ կարող են կատարվել գրավոր, պայմանով, որ չեն հակասում Հանձնաժողովի կողմից հաստատված և գործող օրինակելի ձևին, առևտրային և ցանցային կանոններին, Հանձնաժողովի ընդունած և այլ իրավական ակտերին:

19. Սույն պայմանագրի փոփոխումը կամ դադարումը Կողմերին չի ազատում մինչ այդ պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունների կատարումից:

20. Սույն պայմանագիրը կնքված է հավասար իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից, մեկական՝ յուրաքանչյուր Կողմի համար:

 

7. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ

21. Կողմերի միջև տրամադրման ենթակա ցանկացած և բոլոր տեղեկությունները փոխանցվում (հրապարակվում) են առևտրային և ցանցային կանոններով սահմանված կարգով։

22. Կողմերի՝ տրամադրման ենթակա տեղեկատվությունը չներկայացնելու, ուշացնելու, կեղծ կամ թերի տեղեկատվություն ներկայացնելու դեպքում ցանկացած կողմ պատասխանատվություն է կրում պատճառված վնասների համար:

23. Կողմերին հայտնի դարձած ողջ տեղեկատվությունը նրանց կողմից կարող է օգտագործվել բացառապես սույն պայմանագրի կատարմանն ուղղված նպատակներով:

24. Կողմերի՝ միմյանց ներկայացվող տեղեկատվությունը հրապարակային է, եթե այն օրենքով, ինչպես նաև ներկայացրած անձի կողմից չի համարվում (նշված չէ որպես «Գաղտնի տեղեկատվություն») գաղտնի: Գաղտնիք պարունակող տեղեկատվություն ստանալիս և այն օգտագործելու դեպքում՝ համապատասխան անձն ապահովում է դրա գաղտնիությունը և պատասխանատվություն կրում դրա ոչ օրինական հրապարակման համար:

25. Սույն պայմանագրի կողմն իրավասու է բացահայտել գաղտնիք պարունակող տեղեկատվությունը օրենքով սահմանված դեպքերում և կարգով։

 

8. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿԸ

26. Սույն պայմանագրի անբաժանելի մասը կազմող հավելվածներն են՝

1) Սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման վճարի մասին N 1 հավելվածը.

2) Սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման տեխնիկական պայմանների մասին N 2 հավելվածը.

3) Կառուցապատողի էլեկտրամատակարարման միագիծ սխեմայի մասին N 3 հավելվածը:

 

2. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Բաշխող՝

Կառուցապատող՝

___________________________________

___________________________________

   

Գտնվելու վայրը՝

Գտնվելու վայրը (բնակության վայրը)՝

   

___________________________________

___________________________________

   

Հեռախոս ___________________________

Ծանուցման հասցեն՝

   

Էլ. փոստ ___________________________

___________________________________

   

ՀՎՀՀ _______________________________

Էլ. փոստ ___________________________

   

Միացման վճարի հ/հ

Հեռախոս ___________________________

   

_____________________________________________

Սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարման հ/հ

___________________________________

ՀՎՀՀ (իրավաբանական անձի դեպքում)

___________________________________

   

Բանկ ______________________________

Բանկ ______________________________

Գործունեության լիցենզիա N

 
 

Հ/հ ________________________________

   

___________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

___________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Կ. Տ.

(առկայության դեպքում)

 
 

 

Հավելված N 1

Կառուցվող բազմաբնակարան շենքի կամ

կառուցապատվող թաղամասի սպառման համակարգն

էլեկտրական ցանցին միացման պայմանագրի

ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Միացման վճարի չափն է՝ __________________________________________________________ :

2. Միացման վճարը հաշվարկվել է համաձայն Հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 21-ի N 659-Ն որոշման հավելվածի՝ ______________________ (կոնկրետ հղումը):

 

ՄՎ = Վստ + Վլրաց + Վպահուստ

 

Վստ մեծությունը, հաշվարկման կարգը (բանաձև), համապատասխան բաղադրիչները

Վլրաց մեծությունը, համապատասխան բաղադրիչները

Վպահուստ մեծությունը, համապատասխան բաղադրիչները

Բաշխող՝

Կառուցապատող՝

______________________________

(անուն ազգանուն, պաշտոն)

______________________________

(անուն ազգանուն)

______________________________

(ստորագրություն)

______________________________

(ստորագրություն)

 

Հավելված N 2

Կառուցվող բազմաբնակարան շենքի կամ

կառուցապատվող թաղամասի սպառման համակարգն

էլեկտրական ցանցին միացման պայմանագրի

ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Բաշխող՝

Կառուցապատող՝

______________________________

(անուն ազգանուն, պաշտոն)

______________________________

(անուն ազգանուն)

______________________________

(ստորագրություն)

______________________________

(ստորագրություն)

 

Հավելված N 3

Կառուցվող բազմաբնակարան շենքի կամ

կառուցապատվող թաղամասի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման պայմանագրի

ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻ ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՄԻԱԳԻԾ ՍԽԵՄԱՆ

 

Բաշխող՝

Կառուցապատող՝

______________________________

(անուն ազգանուն, պաշտոն)

______________________________

(անուն ազգանուն)

______________________________

(ստորագրություն)

______________________________

(ստորագրություն)