Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-70
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (08.08.1993-09.08.2014)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳԽՏ 1993/14
Принят
ՀՀ Գերագույն խորհուրդ
Дата принятия
26.07.1993
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
26.07.1993
Дата вступления в силу
08.08.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.08.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «23» հունիսի 1993 թ. Հ.Ն-0887-I

 

ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼԻ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. Մովսես Խորենացու մեդալը շնորհվում է հայ մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, հումանիտար գիտությունների բնագավառներում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար:

 

ՀՈԴՎԱԾ 2. Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու միջնորդությունը հարուցվում է Հայաստանի Հանրապետության մշակույթի, լուսավորության և բարձրագույն կրթության ու գիտության նախարարությունների կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 3. Մովսես Խորենացու մեդալը կրում են կրծքի ձախ կողմում` Անանիա Շիրակացու մեդալից հետո:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
 26 հուլիսի 1993 թ.
ՀՕ-70