Գլխավոր տեղեկություն
Номер
N 1555-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.11.2019-05.12.2019)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.11.15/80(1533) Հոդ.1004
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.11.2019
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
11.11.2019
Дата вступления в силу
16.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 նոյեմբերի 2019 թվականի N 1555-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի և 23-րդ հոդվածի 3-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 3, 4, 5, 11.1 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2019 թվականին հատկացնել 2,380,457.0 հազ. դրամ, այդ թվում՝

2.1. «Հայաստանի Հանրապետության մանկատան շրջանավարտներին բնակարանի ապահովում» միջոցառման համար 1,900,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով).

2.2. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության կազմակերպություններում գույքի և սարքավորումների ձեռքբերում» միջոցառման համար 145,117.0 հազ. դրամ, ընդ որում՝ 30,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տրանսպորտային սարքավորումներ» հոդվածով), 115,117.0.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով).

2.3. «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության շենքերի և բնակարանների ձեռքբերում և կահավորում» միջոցառման համար 270,000.0 հազ. դրամ, ընդ որում՝ 210,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների ձեռքբերում» հոդվածով), 60,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով).

2.4. «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում շինարարական աշխատանքների իրականացում» միջոցառման համար 43,300.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով)` նախարարության ենթակայության «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքերի դրենաժային համակարգերի կառուցման նպատակով.

2.5. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և նախարարության ենթակայության կազմակերպություններում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում» միջոցառման համար 22,040.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով)։

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշման 2-րդ կետի՝

2.1-ին ենթակետով հատկացված ֆինանսական միջոցներն ուղղել Հայաստանի Հանրապետության մանկատան շրջանավարտների բնակարանային ապահովման խնդիրների լուծմանը՝ բնակարանի գնման վկայագրի տրամադրման միջոցով:

Նախատեսված ֆինանսական միջոցները բնակարանի գնման վկայագրի տրամադրման միջոցով իրականացնելու համար սահմանել, որ՝

1) բնակարանով ապահովման նպատակով ֆինանսական աջակցության տրամադրումը բնակարանի գնման վկայագրի միջոցով իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանված ընթացակարգի համաձայն.

2) Հայաստանի Հանրապետության մանկատան շրջանավարտները բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, սեփականության կամ համասեփականության իրավունքով այլ բնակելի տարածք չունենալու և վերջին հինգ տարվա ընթացքում բնակելի տարածք օտարած չլինելու դեպքում.

3) բնակարանի գնման վկայագիրը պարունակում է հետևյալ պարտադիր վավերապայմանները՝

ա. վկայագրի թողարկման սերիան և համարը,

բ. վկայագիրը տրամադրող մարմնի անվանումը, տրամադրման ամսաթիվը,

գ. վկայագրի միջոցով աջակցություն ստացող անձի անձնագրային տվյալները՝ անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը և վայրը,

դ. վկայագիր ստացող անձի ընտանիքին հասանելիք բնակարանի (սենյակների թվով) և տրամադրվող աջակցության չափը,

ե. վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետը.

4) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի և բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձի միջև կնքվող բնակարանի գնման վկայագրի տրամադրման միջոցով ֆինանսական աջակցության տրամադրման պայմանագիրը պարունակում է հետևյալ պարտադիր վավերապայմանները՝

ա. պայմանագրի համարը, կնքման օրը, ամիսը, տարեթիվը,

բ. պայմանագրի կողմերը՝ բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձի անձնագրային տվյալները՝ անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը և վայրը, ընտանիքի բոլոր անդամների անձնագրային տվյալները, անչափահասների՝ ծննդյան վկայականների սերիան և համարը,

գ. պայմանագրի առարկան,

դ. ֆինանսական աջակցության չափը,

ե. կողմերի իրավունքներն ու պարտականությունները,

զ. կողմերի՝ պայմանագրով սահմանված պարտականությունները չկատարելու հետևանքները,

է. պայմանագրի գործողության ժամկետը,

ը. կողմերի գտնվելու վայրը (հասցեները), վավերապայմանները և ստորագրությունները.

5) սույն կետի 3-րդ ենթակետում նշված բնակարանի գնման վկայագրի գործողության վերջնաժամկետը 2020 թվականի դեկտեմբերի 20-ն է.

6) բնակարանի գնման վկայագրի միջոցով ձեռք բերվող բնակարանի՝ մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանության վերաբերյալ եզրակացություն տրամադրում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության պետական կոմիտեն.

7) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ստեղծել ծրագրի շրջանակներում ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացն իրականացնող հանձնաժողով, հաստատել հանձնաժողովի աշխատակարգը և սույն որոշմամբ նախատեսված բնակարանի գնման վկայագրի և պայմանագրի ձևերը,

2.2-րդ ենթակետով հատկացված ֆինանսական միջոցները դրամաշնորհի տրամադրման պայմանագրով հատկացնել՝ 27,700.0 հազ. դրամ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ», 7,044.0 հազ. դրամ «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ», 49,905.0 հազ. դրամ «Գյումրու տուն-ինտերնատ», 31,135.0 հազ. դրամ «Նորքի տուն-ինտերնատ», 11,597.0 հազ. դրամ «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն», 3,390.0 հազ. դրամ «Խարբերդի մասնագիտացված մանկատուն», 325.0 հազ. դրամ «Գյումրու «Երեխաների տուն», 1,975.0.0 հազ. դրամ «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն», 1,870.0 հազ. դրամ «Երևանի «Մանկան տուն», 392.0 հազ. դրամ «Գավառի մանկատուն», 1,382.0 հազ. դրամ «Վանաձորի մանկատուն», 722.0 հազ. դրամ «Գյումրու սոցիալական հոգածության ցերեկային կենտրոն», 1,492.0 հազ. դրամ «Երևանի Աջափնյակի սոցիալական հոգածության ցերեկային կենտրոն», 1,382.0 հազ. դրամ «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն», 2,372.0 հազ. դրամ «Նուբարաշենի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն», 1,492.0 հազ. դրամ «Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություններին և 942.0 հազ. դրամ «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամին,

2.3-րդ ենթակետով հատկացված ֆինանսական միջոցներից 210,000.0 հազ. դրամ գումարով ձեռք բերել հինգ տուն և հինգ բնակարան, իսկ 60,000.0 հազ. դրամ գումարով կահավորել ձեռք բերված տներն ու բնակարանները,

2.4-րդ ենթակետով հատկացված ֆինանսական միջոցներից 43,300.0 հազ. դրամ գումարը դրամաշնորհի տրամադրման պայմանագրով հատկացնել «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը,

2.5-րդ ենթակետով հատկացված ֆինանսական միջոցները դրամաշնորհի տրամադրման պայմանագրով հատկացնել՝ 2,200.0 հազ. դրամ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ», 5,070.0 հազ. դրամ «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ», 3,960.0 հազ. դրամ «Գյումրու տուն-ինտերնատ», 5,300.0 հազ. դրամ «Նորքի տուն-ինտերնատ», 4,950.0 հազ. դրամ «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություններին և 560.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ նախարարության սանհանգույցների և ընդունարանի հիմնանորոգման, ինչպես նաև նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար:

4. Սույն որոշման 2.1-ին կետով նախատեսված «Հայաստանի Հանրապետության մանկատան շրջանավարտներին բնակարանի ապահովում» միջոցառման շրջանակներում՝

1) շահառուն առաջնահերթության կարգով ընդգրկվում է զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրով նախատեսված ծրագրերում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման,

2) շահառուն կարող է ստանալ հոգեբանական աջակցություն, եթե սոցիալ-հոգեբանական խնդիրների կարողությունների ու հմտությունների գնահատման արդյունքում պարզվում է, որ ունի հոգեբանական աջակցության կարիք,

3) ընդգրկված շահառուները Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք կբերեն 6.3 մլն դրամը չգերազանցող բնակարաններ, սեփական միջոցներ ներդնելու դեպքում ծրագրի շահառուներն իրավունք ունեն ձեռք բերել 6,3 մլն դրամը գերազանցող արժեքով բնակարաններ,

4) բնակարանի գնման վկայագիր տրամադրել մանկատան շրջանավարտ Վալենտին Վասիլի Եպիֆանովին (ծնված 30.10.1974 թ.):

5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը սույն որոշման 2.3-րդ ենթակետի «Շենքերի և շինությունների ձեռքբերում» բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածով նախատեսված միջոցների շրջանակներում որոշման N 8 հավելվածի «անշարժ գույք» գնման առարկաների գնման գործընթացն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան` մեկ անձից գնումներ կատարելու ընթացակարգով:

6. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հարցումը ստանալուց հետո` 7-օրյա ժամկետում տրամադրել համապատասխան տեղեկատվություն բնակարանների գնման վկայագրերի միջոցով աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձանց մասին, սույն որոշման 2-րդ կետի 2.1-ին ենթակետի պահանջները կատարելու նպատակով:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. նոյեմբերի 11

Երևան

    

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

նոյեմբերի 7-ի N 1555-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

նոյեմբերի 7-ի N 1555-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2019 թվականի

նոյեմբերի 7-ի N 1555-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2019 թվականի

նոյեմբերի 7-ի N 1555-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2019 թվականի

նոյեմբերի 7-ի N 1555-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2019 թվականի

նոյեմբերի 7-ի N 1555-Ն որոշման

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2019 թվականի

նոյեմբերի 7-ի N 1555-Ն որոշման

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2019 թվականի

նոյեմբերի 7-ի N 1555-Ն որոշման