Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 29
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.03.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
19.02.2018
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
19.02.2018
Дата вступления в силу
24.03.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 փետրվարի 2018 թվականի

թիվ 29

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԹՎԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԱՉԱՓԻ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 4 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում նախաձեռնությունների մշակման կարգի (այսուհետ՝ Կարգ) 8-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում նախաձեռնության մշակման հայտը ձևավորելու նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել, որ՝

Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում նախաձեռնության մշակման հայտի ձևավորումն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության տեղեկատվական պորտալում տեղադրվող՝ նախաձեռնության մասին տեղեկատվության տրամադրման էլեկտրոնային ձևաչափն ու կառուցվածքը լրացնելու միջոցով՝ համաձայն հավելվածի.

նախաձեռնությունների կառավարման գործընթացի մոնիթորինգի և վերահսկողության արդյունքների հիման վրա նախաձեռնությունների կառավարման գրասենյակի կողմից Կարգի 28-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահին են ներկայացվում (անհրաժեշտության դեպքում) Կարգի մեջ փոփոխություններ կատարելու մասին առաջարկներ՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 6 ամսվա ընթացքում:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի

փետրվարի 19-ի թիվ 29 որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: