ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
«Հայաստանի Հանրապետության հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27 հոդվածի իններորդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Եթե հանրաքվեի անցկացման օրվան նախորդող 15 օրվա ընթացքում պարզվում է, որ ցուցակում ընդգրկված քաղաքացին հանրաքվեի օրը չի կարող ներկայանալ քվեարկության, նա իրավունք ունի այդ ժամկետում հանրաքվեի տեղամասային հանձնաժողովից ստանալու քվեաթերթիկ և քվեարկելու»:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ` |
Լ. Տեր-Պետրոսյան |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության գերագույն խորհրդի քարտուղար` |
ա. սահակյան |
25 հուլիսի 1991 թվականի, Հ. ն-0360-1 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|