ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «23» հունիսի 1993 թ. Հ.Ն-0882-I
ԱՐԻՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼԻ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. Արիության մեդալը շնորհվում է Հայրենիքի պաշտպանության, հասարակական կարգի պահպանության գործում, ինչպես նաև փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական կամ քաղաքացիական պարտքը կատարելու համար:
ՀՈԴՎԱԾ 2. Արիության մեդալով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, ներքին գործերի նախարարության, ազգային անվտանգության և արտակարգ իրավիճակների պետական վարչությունների, մաքսային վարչության ծառայողները, ինչպես նաև այլ անձինք:
ՀՈԴՎԱԾ 3. Արիության մեդալով պարգևատրելու միջնորդությունը հարուցվում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների կողմից:
ՀՈԴՎԱԾ 4. Արիության մեդալը կրում են կրծքի ձախ կողմում, շքանշանների առկայության դեպքում` դրանցից հետո:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
21.06.2014, ՀՕ-100-Ն | 09.08.2014, ՀՕ-65 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|