Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-65
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (08.08.1993-09.08.2014)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳԽՏ 1993/14
Принят
ՀՀ Գերագույն խորհուրդ
Дата принятия
26.07.1993
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
26.07.1993
Дата вступления в силу
08.08.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.08.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «23» հունիսի 1993 թ. Հ.Ն-0882-I

ԱՐԻՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼԻ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. Արիության մեդալը շնորհվում է Հայրենիքի պաշտպանության, հասարակական կարգի պահպանության գործում, ինչպես նաև փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական կամ քաղաքացիական պարտքը կատարելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 2. Արիության մեդալով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, ներքին գործերի նախարարության, ազգային անվտանգության և արտակարգ իրավիճակների պետական վարչությունների, մաքսային վարչության ծառայողները, ինչպես նաև այլ անձինք:

 

ՀՈԴՎԱԾ 3. Արիության մեդալով պարգևատրելու միջնորդությունը հարուցվում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 4. Արիության մեդալը կրում են կրծքի ձախ կողմում, շքանշանների առկայության դեպքում` դրանցից հետո:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
 26 հուլիսի 1993 թ.
ՀՕ-65