Գլխավոր տեղեկություն
Номер
N 1723-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.12.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.12.16/91(1544).1 Հոդ.1196.1
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.12.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.12.2019
Дата вступления в силу
26.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 դեկտեմբերի 2019 թվականի N 1723-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1931-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 509-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ և 36-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Աուդիտի և որակի վերահսկողության միջազգային ստանդարտները հրապարակելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի N 509-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1931-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Աուդիտի, դիտարկման առաջադրանքների, հարակից ծառայությունների և որակի հսկողության միջազգային ստանդարտները հրապարակելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի N 509-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին».

2) որոշման 1-ին կետում «աուդիտի և որակի վերահսկողության» բառերը փոխարինել «աուդիտի, դիտարկման առաջադրանքների, հարակից ծառայությունների և որակի հսկողության» բառերով.

3) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի «Աուդիտի ստանդարտները հաստատելու մասին» N 509-Ն որոշումը։».

4) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. դեկտեմբերի 9

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 5-ի N 1723-Ն որոշման