ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հոկտեմբերի 2019 թվականի N 1557-Ա
ԳԵՂԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ, ԱՐՏԱՎԱԶԴ ԱԴՈՒՆՑԻՆ ԵՎ ՄԱՐՈ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 11.11.19 N 1657-Ա)
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանին 2019 թվականի հոկտեմբերի 28-ից 31-ը, իսկ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի օգնական Արտավազդ Ադունցին և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության շուկայի զարգացման վարչության շուկայի հետազոտության բաժնի ավագ մասնագետ Մարո Թովմասյանին 2019 թվականի հոկտեմբերի 27-ից 31-ը գործուղել Ուզբեկստանի Հանրապետություն (Տաշքենդ)՝ Միջազգային նորարարական և ներդրումային համաժողովին և ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:
(1-ին կետը փոփ. 11.11.19 N 1657-Ա)
2. Ընդունել ի գիտություն, որ Գեղամ Վարդանյանի գործուղման ծախսերն իրականացվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Արտավազդ Ադունցի և Մարո Թովմասյանի գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
(3-րդ կետը փոփ. 11.11.19 N 1657-Ա)
4. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գեղամ Վարդանյանի՝ Ուզբեկստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հոկտեմբերի 25 Երևան |