Գլխավոր տեղեկություն
Номер
N 1637-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.11.2019-20.11.2019)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
07.11.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.11.2019
Дата вступления в силу
08.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 նոյեմբերի 2019 թվականի N 1637-Ա

 

ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ, ՀԱՅԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 7-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանին և ռազմական անվտանգության վարչության ռազմա-քաղաքական համագործակցության բաժնի պետի պաշտոնակատար Արմեն Աբրահամյանին 2019 թվականի նոյեմբերի 19-20-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (ք. Մոսկվա):

2. Արմեն Գրիգորյանի, Հայկ Պետրոսյանի և Արմեն Աբրահամյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (ք. Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանին և գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետի պաշտոնակատար Արմեն Աբրահամյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն (ք. Մոսկվա) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Ընդունել ի գիտություն, որ Արմեն Գրիգորյանի և Հայկ Պետրոսյանի գիշերավարձի հետ կապված ծախսերը հոգում է հրավիրող կողմը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի 7

Երևան