Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 156-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.07.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2019.12.02/29(665).1 Հոդ.275.7
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
11.10.2019
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
16.10.2019
Дата вступления в силу
01.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

11 հոկտեմբերի 2019 թվականի

թիվ 156-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով` սահմանել կապիտալի համարժեքության նորմատիվի շրջանակում պահանջներ օգտագործման իրավունքի ձևով ակտիվների համար,

հիմք ընդունելով` «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասը,

ղեկավարվելով` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-34-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը  որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ը հաստատելու մասին» թիվ 347-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ում՝ (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Կանոնակարգի 16.2.3-րդ կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ.

«16.2.3 ոչ նյութական ակտիվների (այդ թվում՝ շահագործումից դուրս ու օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ ոչ նյութական ակտիվներ) և բացառությամբ՝ վարկային կազմակերպության գործունեության ընթացքում օգտագործվող համակարգչային ծրագրերի ու դրանց օգտագործման իրավունքների) և դրանց վրա կատարված կապիտալ ներդրումների հաշվեկշռային արժեքի չափով,

2) Կանոնակարգի 16.2.5-րդ կետը լրացնել «ինչպես նաև օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ նյութական ակտիվներ) և դրանց վրա կատարված կապիտալ ներդրումների հաշվեկշռային արժեքի չափով՝ հիմքում ընկած նյութական ակտիվը վարկային կազմակերպության գործունեության համար չօգտագործվող ճանաչվելու օրվանից վեց ամիս հետո,» բառերով,

3) Կանոնակարգի 16.2.6-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«16.2.6. վարկային կազմակերպության սեփականությունը հանդիսացող և վարկային կազմակերպության գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների (հիմնական միջոցների, այդ թվում՝ անշարժ գույքի (շենքերի և շինությունների) և այլ հիմնական միջոցների) արժեքի և օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ վարկային կազմակերպության գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվներ) արժեքի՝ հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 25 տոկոսը գերազանցող գումարի չափով: Սույն ենթակետի իմաստով` վարկային կազմակերպության սեփականությունը հանդիսացող նյութական ակտիվի արժեքը հավասար է նյութական ակտիվի սկզբնական արժեքի և դրա գծով կապիտալ ներդրումների հանրագումարին` նվազեցված դրանց գծով կատարված ամորտիզացիոն հատկացումների, արժեզրկումից և վերագնահատումից կորուստների չափով, իսկ օգտագործման իրավունքի ձևով ակտիվի (հիմքում՝ նյութական ակտիվ) արժեքը հավասար է օգտագործման իրավունքի ձևով ակտիվի (հիմքում՝ նյութական ակտիվ) և դրա գծով կապիտալ ներդրումների հաշվեկշռային մնացորդների հանրագումարին,»,

4) Կանոնակարգի 16.2.7-րդ և 16.2.8-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

5) Կանոնակարգի 23-րդ կետի՝

ա. 22-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«22. Վարկային կազմակերպության գործունեության ընթացքում օգտագործվող սեփական շենքեր և շինություններ, օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում՝ շենքեր և շինություններ) և դրանց վրա կատարված կապիտալ ներդրումներ` հաշվեկշռային արժեքով»,

բ. 30-րդ ենթակետում «ոչ նյութական ակտիվներ» բառերից հետո լրացնել «(ներառյալ՝ օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում՝ հիմնական միջոցներ կամ ոչ նյութական ակտիվներ) ու դրանց վրա կատարված կապիտալ ներդրումներ» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

   2019 թ. հոկտեմբերի 16

ք. Երևան