Գլխավոր տեղեկություն
Номер
N 698-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (27.11.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.06.2018
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.06.2018
Дата вступления в силу
23.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հունիսի 2018 թվականի N 698-Ա

 

«ԱՐՄԱՎԻՐԻ ՄՏԱՎՈՐ ԹԵՐԶԱՐԳԱՑՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ N 15 ՀԱՏՈՒԿ (ՕԺԱՆԴԱԿ) ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Արմավիրի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 15 հատուկ (օժանդակ) դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 31.210.01075) վերանվանել «Արմավիրի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ կազմակերպություն):

2. Սահմանել, որ կազմակերպությունը երկրորդ՝ տարածքային մակարդակում երեխայի կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպություն է, որի՝

1) նպատակն իր սպասարկման տարածքի ուսումնական հաստատություններում սովորողների կրթության կազմակերպմանը և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառմանն աջակցելն է.

2) գործունեության առարկան կրթության կազմակերպման ոլորտում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցումն է:

3. Թույլատրել կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) ուսումնական և մեթոդական գրականության մշակում և հրատարակում.

2) դիդակտիկ նյութերի և պարագաների ստեղծում.

3) մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցում՝ 18-ից բարձր տարիք ունեցող (հանրակրթության մեջ չընդգրկված) անձանց.

4) փորձագետ-մասնագետների կողմից մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցում:

4. «Արմավիրի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:

(4-րդ կետը փոփ. 21.11.19 N 1650-Ա)

5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝

1) մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի հետ համատեղ ապահովել կազմակերպությանը սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի ճշտման գործընթացը և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

2) երկամսյա ժամկետում հաստատել կազմակերպության կանոնադրությունը՝ նոր խմբագրությամբ:

6. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝

1) ապահովել կազմակերպությունում սովորողների՝ հանրակրթական ծրագրով հետագա ուսումնառությունը.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն կազմակերպությանը հատկացվող տարածքի վերաբերյալ:

7. Կազմակերպության անվանափոխության հետ կապված պետական գրանցման և կնիքի ձեռքբերման ծախսերը կատարել կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2018 թ. հունիսի 22
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.11.2019, N 1650-Ա 27.11.2019, N 698-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան