Գլխավոր տեղեկություն
Номер
N 1520-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.11.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.11.13/78(1531) Հոդ.990
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.10.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.11.2019
Дата вступления в силу
14.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հոկտեմբերի 2019 թվականի N 1520-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին, 23-րդ հոդվածի 3-րդ մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 3, 4, 5, 11, 11.1 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կարողությունների զարգացման և տեխնիկական հագեցվածության ապահովման (մեքենաներ և սարքավորումներ, արտադրական ու տնտեսական գույք, գործիքներ և այլ հիմնական միջոցներ) նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին հատկացնել 37964,0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով)։

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 7-րդ հավելվածով նախատեսված`

1) Ապրանքների համար գնման ձև սահմանել մեկ անձից գնում կատարելու (ՀՄԱ) ընթացակարգը՝ հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի (այսուհետ՝ Կարգ) 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջները, չկիրառելով Կարգի 43-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները.

2) Ծառայությունների համար գնման ձև սահմանել մեկ անձից գնում կատարելու (ՀՄԱ) ընթացակարգը՝ հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի (այսուհետ՝ Կարգ) 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջները, չկիրառելով Կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 43-րդ կետի 3-րդ ենթակետի, 71-րդ կետի 1-ին ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի 6

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

հոկտեմբերի 31-ի N 1520-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

հոկտեմբերի 31-ի N 1520-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2019 թվականի

հոկտեմբերի 31-ի N 1520-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2019 թվականի

հոկտեմբերի 31-ի N 1520-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2019 թվականի

հոկտեմբերի 31-ի N 1520-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2019 թվականի

հոկտեմբերի 31-ի N 1520-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2019 թվականի

հոկտեմբերի 31-ի N 1520-Ն որոշման