Գլխավոր տեղեկություն
Номер
N 1611-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.11.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
06.11.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.11.2019
Дата вступления в силу
07.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 նոյեմբերի 2019 թվականի N 1611-Ա

 

ԴԱՎԻԹ ԲԵԳԻՆՅԱՆԻՆ ԵՎ ԳՈՀԱՐ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բեգինյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության իրավաբանական բաժնի պետ Գոհար Մկրտչյանին 2019 թվականի նոյեմբերի 27-30-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)՝ Դատական ծառայողների միջազգային միության մշտական խորհրդի լիագումար նիստին մասնակցելու նպատակով:

2. Դավիթ Բեգինյանի և Գոհար Մկրտչյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով 9003. «Աջակցություն արդարադատության ոլորտում իրականացվող ծրագրերին» ծրագրի 11002. «Աջակցություն հարկադիր կատարման ենթակա ակտերի կատարման ապահովմանը» միջոցառման գծով նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Դավիթ Բեգինյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի 6

Երևան