Գլխավոր տեղեկություն
Номер
Հ. Ն.-0204-1
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (14.11.1990-04.01.2007)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳԽՏ 1990/21
Принят
ՀՀ Գերագույն խորհուրդ
Дата принятия
14.11.1990
Подписан
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Дата подписания
14.11.1990
Дата вступления в силу
14.11.1990
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 Օ Ր Ե Ն Ք Ը 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՄՇՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մշտական և հատուկ հանձնաժողովների կանոնադրությունը:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության  Գերագույն խորհրդի նախագահ`

Լ. Տեր-Պետրոսյան

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության գերագույն խորհրդի քարտուղար`

ա. սահակյան

 

14 նոյեմբերի 1990 թվականի,

քաղ. Երևան

Հ. Ն.-0204-1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՄՇՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն Ը

 

1. ՄՇՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԴՐԱՆՔ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը համապատասխան Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանի Հանրապետության ժողովրդական պատգամավորների թվից ընտրում է մշտական հանձնաժողովներ` օրինագծային աշխատանք կատարելու, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդում հարցերը նախապես քննարկելու և նախապատրաստելու համար, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքների և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումների կենսագործմանն աջակցելու, պետական մարմինների ու կազմակերպությունների գործունեությունը վերահսկելու համար:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մշտական հանձնաժողովների հիմնական խնդիրներն են` առաջարկություններ մշակել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդում կամ նրա նախագահությունում քննարկելու համար.

եզրակացություններ նախապատրաստել Հայաստանի Հանրապետությունում Գերագույն խորհրդի կամ նրա նախագահության քննարկմանը մտցված հարցերի վերաբերյալ.

մշակել և Գերագույն խորհրդի քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենքների և Գերագույն խորհրդի որոշումների նախագծեր.

օգնություն ցույց տալ պետական մարմիններին ու կազմակերպություններին, ինչպես նաև աջակցել Հայաստանի Հանրապետության ժողովրդական պատգամավորներին Հայաստանի Հանրապետության սահմանադրության, Հայաստանի Հանրապետության օրենքների և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումների կենսագործման ուղղությամբ նրանց աշխատանքում.

վերահսկել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կոմիտեների ու գերատեսչությունների, մյուս պետական մարմինների և կազմակերպությունների, զորամիավորումների գործունեությունը Հայաստանի Հանրապետության սահմանադրության, Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումների կենսագործման բնագավառում.

անհրաժեշտության դեպքում կազմակերպել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քննարկմանը նախապատրաստվող օրենսդրական ակտերի պատգամավորական քննարկումներ:

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության օրենքների և Գերագույն խորհրդի մյուս որոշումների նախագծերը մինչև Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քննարկմանը ներկայացնելը, որպես կանոն, նախապես քննարկվում են Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մշտական հանձնաժողովներում:

Հոդված 4. Մշտական հանձնաժողովները, Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը համապատասխան, եզրակացություն են տալիս Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի, Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի, գերագույն դատարանի նախագահության, Հայաստանի Հանրապետության դատախազության և Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժի կոլեգիաների կազմում պաշտոնատար անձանց, ինչպես նաև շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանների ժողովրդական դատավորների և դատարանների նախագահների նշանակման, ընտրության ու հաստատման վերաբերյալ:

Հոդված 5. Մշտական հանձնաժողովները, Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը համապատասխան, իրավունք ունեն առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության սահմանադրական հսկողության կոմիտեին:

Հոդված 6. Մշտական հանձնաժողովները կոչված են իրենց ամբողջ աշխատանքով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նստաշրջանների ժամանակ և նստաշրջանների միջև ընկած ժամանակաշրջանում նպաստելու Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի, որպես Հայաստանի Հանրապետության պետական իշխանության բարձրագույն մարմնի, մշտական ու արդյունավետ գործունեությանը:

Հոդված 7. Մշտական հանձնաժողովները Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից ընտրվում են Հայաստանի Հանրապետության տվյալ գումարման Գերագույն խորհրդի լիազորությունների ժամկետով` հանձնաժողովի նախագահի և հանձնաժողովի անդամների կազմով: Հանձնաժողովի թվակազմը որոշում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը: Յուրաքանչյուր մշտական հանձնաժողով իր անդամների թվից ընտրում է հանձնաժողովի նախագահի տեղակալ և քարտուղար:

Յուրաքանչյուր մշտական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է կայացնում:

Հանձնաժողովի նախագահներն ի պաշտոնե մտնում են Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության կազմի մեջ:

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդն իր լիազորությունների ժամկետի ընթացքում կարող է կազմել նոր մշտական հանձնաժողովներ, վերընտրել մշտական հանձնաժողովների նախագահներին և փոփոխություններ կատարել հանձնաժողովների կազմում, վաղաժամկետ դադարեցնել մշտական հանձնաժողովների նախագահների և անդամների լիազորությունները` այդ անձանց խնդրանքով, ինչպես նաև իրենց պարտականությունների կատարումը անհնարին դառնալու կապակցությամբ:

Մշտական հանձնաժողովների կազմում չեն կարող ընտրվել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահը, նրա առաջին տեղակալը, տեղակալը, քարտուղարը, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահը, այն պատգամավորները, որոնք պաշտոններ են զբաղեցնում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից կազմվող մյուս մարմիններում:

 Հայաստանի Հանրապետության ժողովրդական պատգամավորը կարող է լինել ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մեկ մշտական հանձնաժողովի անդամ:

 Հոդված 8. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի հատուկ հանձնաժողովների անդամներն ընտրվում են Գերագույն խորհրդի մշտական հանձնաժողովների կազմի մեջ ընդգրկված պատգամավորներից, բացի նախագահներից, տեղակալներից և քարտուղարներից:

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի հատուկ հանձնաժողովներին տրվում է մշտական հանձնաժողովի կարգավիճակ:

Հոդված 9. Մշտական հանձնաժողովները պատասխանատու են Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի առջև և հաշվետու են նրան:

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մշտական հանձնաժողովների գործունեությունը կոորդինացնում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը:

Հոդված 10. Մշտական հանձնաժողովները իրենց աշխատանքը կառուցում են հարցերի ազատ, գործարար քննարկման և լուծման, հրապարակայնության և մշտական հանձնաժողովների անդամների լայն նախաձեռնության հիման վրա:

Հոդված 11. Մշտական հանձնաժողովներն իրենց աշխատանքում ուսումնասիրում և հաշվի են առնում հասարակական կարծիքը:

 

2. ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ

 

Հոդված 12. Մշտական հանձնաժողովների տնօրինության հարցերը, իրավունքներն ու պարտականությունները, կազմակերպման ու գործունեության կարգը որոշվում են Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կանոնակարգով, սույն կանոնադրությամբ, Հայաստանի Հանրապետության մյուս օրենքներով և դրանց համապատասխան Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի այլ որոշումներով:

Հոդված 13. Մի քանի մշտական հանձնաժողովների տնօրինությանը վերաբերող հարցերը հանձնաժողովների նախաձեռնությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի հանձնարարությամբ կամ Գերագույն խորհրդի նախագահության առաջարկությամբ կարող են հանձնաժողովների կողմից նախապատրաստվել ու քննարկվել համատեղ:

Մշտական հանձնաժողովն իր կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ կարող է ստանալ մյուս մշտական հանձնաժողովների եզրակացությունը:

Հոդված 14. Եթե մշտական հանձնաժողովը գտնում է, որ իր քննարկմանը հանձնված հարցը վերաբերում է նաև ուրիշ մշտական հանձնաժողովի տնօրինությանը կամ անհրաժեշտ է գտնում իր եզրակացությունը հայտնել ուրիշ հանձնաժողովի կողմից քննարկվող հարցի վերաբերյալ, ապա նա իրավունք ունի այդ մասին առաջարկություն մտցնելու Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահություն:

Մշտական հանձնաժողովը մյուս մշտական հանձնաժողովների խնդրանքով կարող է իր տնօրինության հարցերի գծով մասնակցել այդ հանձնաժողովների կողմից քննարկվող հարցերի նախապատրաստմանը:

 

3. ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 15. Մշտական հանձնաժողովներին պատկանում է օրենսդրական նախաձեռնության իրավունք:

Հոդված 16. Մշտական հանձնաժողովները կարող են Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի և նրա նախագահության նիստերում հանդես գալ զեկուցումներով ու հարակից զեկուցումներով իրենց տնօրինությանը վերաբերող հարցերի մասին:

Մշտական հանձնաժողովներն իրենց կողմից Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ մտցված հարցերի, նախնական կամ լրացուցիչ քննարկման համար հանձնաժողովներին հանձնված հարցերի առթիվ առանձնացնում են զեկուցողներ կամ հարակից զեկուցողներ:

Մշտական հանձնաժողովների կողմից համատեղ նախապատրաստված հարցերի վերաբերյալ հանձնաժողովները կարող են հանդես գալ համատեղ զեկուցումներով և հարակից զեկուցումներով կամ առանձին ներկայացնել իրենց դիտողություններն ու առաջարկությունները:

Հոդված 17. Մշտական հանձնաժողովներն իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ կամ նրա նախագահություն առաջարկություններ մտցնելու Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը կամ պետական կյանքի առավել կարևոր այլ հարցեր ժողովրդական քննարկման հանձնելու մասին, ինչպես նաև հասարակայնության քննարկման համար օրինագծերի կամ այլ առաջարկությունների հրապարակման մասին:

 Քննարկման ընթացքում աշխատավորական կոլեկտիվներից, հիմնարկներից և կազմակերպություններից, քաղաքներից օրենքների նախագծերի և այլ հարցերի վերաբերյալ ստացված առաջարկությունները քննարկվում և ընդհանրացվում են Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կամ նրա նախագահության կողմից սահմանված կարգով և դրանց մասին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին զեկուցվում է Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը կամ այլ հարց նստաշրջանում քննարկելիս:

Հոդված 18. Մշտական հանձնաժողովներն իրենց տնօրինությանը վերաբերող հարցերի մասին իրավունք ունեն լսելու Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի իրավասու ներկայացուցիչներին, Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կոմիտեների և գերատեսչությունների, ժողովրդական պատգամավորների տեղական խորհուրդների, մյուս պետական մարմինների, ձեռնարկությունների, կազմակերպությունների և զորամիավորումների ղեկավարներին:

 Մշտական հանձնաժողովի առաջարկությամբ հիշյալ մարմինների ու կազմակերպությունների ներկայացուցիչները և ղեկավարները պարտավոր են ներկայանալ հանձնաժողովի նիստին և պարզաբանումներ ներկայացնել հանձնաժողովի կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ: Մշտական հանձնաժողովները համապատասխան մարմիններն ու կազմակերպություններին վաղօրոք տեղեկացնում են հարցերի առաջիկա քննարկման մասին:

Հոդված 19. Մշտական հանձնաժողովները իրենց տնօրինությանը վերաբերող հարցերով իրավունք ունեն պահանջելու պետական և հասարակական մարմիններից ու կազմակերպություններից, պաշտոնատար անձանցից ներկայացնել փաստաթղթեր, գրավոր եզրակացություններ, հաշվետու տվյալներ և այլ նյութեր:

 Պետական և հասարակական մարմինները, կազմակերպությունները և պաշտոնատար անձինք պարտավոր են կատարել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մշտական հանձնաժողովների պահանջները, նրանց կողմից սահմանված ժամկետներում ներկայացնել անհրաժեշտ նյութեր և փաստաթղթեր:

Հոդված 20. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կոմիտեների ու գերատեսչությունների, մյուս պետական ու հասարակական մարմինների և կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և զորամիավորումների գործունեության հարցերի վերաբերյալ մշտական հանձնաժողովների հանձնարարականները ուղարկվում են համապատասխան մարմիններին ու կազմակերպություններին և հաղորդվում են Գերագույն խորհրդին, իսկ անհրաժեշտության դեպքում` Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին:

Մշտական հանձնաժողովների հանձնարարականները ենթակա են պարտադիր քննարկման պետական և հասարակական մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների և զորամիավորումների կողմից: Քննարկման արդյունքների և ձեռնարկված միջոցների մասին պետք է հաղորդվի հանձնաժողովներին` նրանց կողմից սահմանված ժամկետում:

 Մշտական հանձնաժողովների պահանջները չկատարող պաշտոնական անձինք օրենսդրությամբ նախատեսված կարգով ենթարկվում են պատասխանատվության:

Հոդված 21. Մշտական հանձնաժողովներն իրավունք ունեն առաջարկություններ ներկայացնելու Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդ:

Մշտական հանձնաժողովներն իրավունք ունեն հարցապնդումներով դիմելու Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին, նախարարներին և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից կազմվող մյուս մարմինների ղեկավարներին, ինչպես նաև հանրապետության բոլոր ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և զորամիավորումների ղեկավարներին:

 Մշտական հանձնաժողովներն իրավունք ունեն առանձին կամ համատեղ առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ` նրա կողմից կազմվող մարմինների ղեկավարների գրաված պաշտոնում անհամատեղելիության վերաբերյալ:

Հոդված 22. Մշտական հանձնաժողովներն իրավունք ունեն իրենց աշխատանքում ներգրավելու Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կոմիտեների, գերատեսչությունների, պետական ու հասարակական մյուս մարմինների և կազմակերպությունների, գիտական հիմնարկների ներկայացուցիչների, մասնագետների, կազմելու խորհրդատուների խմբեր` անհրաժեշտության դեպքում վճարովի:

Հոդված 23. Մշտական հանձնաժողովների բոլոր անդամները ունեն հավասար իրավունքներ, պարտավոր են մասնակցել հանձնաժողովների գործունեությանը, աջակցել նրանց որոշումների կենսագործմանը, կատարել հանձնարարությունները:

Մշտական հանձնաժողովի անդամը հանձնաժողովի կողմից քննարկվող բոլոր հարցերում օգտվում է վճռական ձայնից, իրավունք ունի հարցեր առաջարկելու մշտական հանձնաժողովի քննարկման համար և մասնակցելու դրանց նախապատրաստմանն ու քննարկմանը. առաջարկություններ մտցնելու պետական մարմինների և կազմակերպությունների գործունեության ուսումնասիրման անհրաժեշտության, հանձնաժողովի նիստում նրանց հաշվետվությունները կամ ինֆորմացիաները լսելու մասին:

Մշտական հանձնաժողովի այն անդամը, որի առաջարկությունները չեն պաշտպանվել հանձնաժողովի կողմից, կարող է դրանք գրավոր կամ բանավոր ձևով ներկայացնել տվյալ հարցը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդում կամ նրա նախագահությունում քննարկելիս:

Հոդված 24. Մշտական հանձնաժողովների անդամները հանձնաժողովի հանձնարարությամբ և իրենց նախաձեռնությամբ տեղերում ուսումնասիրում են հանձնաժողովի տնօրինությանը վերաբերող հարցերը, ամփոփում են պետական և հասարակական մարմինների ու կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների առաջարկությունները, հանձնաժողովին հաղորդում իրենց եզրակացություններն ու առաջարկությունները:

Հոդված 25. Մշտական հանձնաժողովների նախագահները, տեղակալները, քարտուղարները և անդամները ազատվում են արտադրական կամ ծառայողական պարտականությունների կատարումից:

 

4. ՄՇՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՐԳԸ

 

Հոդված 26. Մշտական հանձնաժողովներն աշխատում են ինչպես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նստաշրջանների ժամանակ, այնպես էլ դրանց միջև ընկած ժամանակաշրջանում, մշտական հանձնաժողովների նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության:

 Հոդված 27. Մշտական հանձնաժողովների նիստերը իրավազոր են, եթե դրանց ներկա է հանձնաժողովի կազմի կեսից ավելին:

Նիստին մասնակցելու անհնարինության դեպքում հանձնաժողովի անդամն այդ մասին հայտնում է մշտական հանձնաժողովի նախագահին:

Հոդված 28. Մշտական հանձնաժողովներում որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ընդհանուր կազմի ձայների պարզ մեծամասնությամբ:

Մի քանի մշտական հանձնաժողովների համատեղ նիստեր անցկացնելու որոշումներն ընդունվում են յուրաքանչյուր հանձնաժողովի անդամների ընդհանուր կազմի ձայների պարզ մեծամասնությամբ:

Հոդված 29. Մշտական հանձնաժողովների նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել տվյալ հանձնաժողովի կազմի մեջ չմտնող Հայաստանի Հանրապետության ժողովրդական պատգամավորներ:

Հոդված 30. Մշտական հանձնաժողովների նիստերին կարող են հրավիրվել պետական և հասարակական մարմինների ու կազմակերպությունների, գիտական հիմնարկների ներկայացուցիչներ, ինչպես նաև մասնագետներ:

Անհրաժեշտության դեպքում մշտական հանձնաժողովը կարող է որոշում ընդունել դռնփակ նիստ անցկացնելու մասին:

Հոդված 31. Մշտական հանձնաժողովներն իրենց կողմից քննարկվող հարցերը նախապատրաստելու համար կարող են ստեղծել նախապատրաստական հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր Հայաստանի Հանրապետության ժողովրդական պատգամավորների, համապատասխան նախարարությունների, պետական կոմիտեների, գերատեսչությունների, պետական ու հասարակական այլ մարմինների ու կազմակերպությունների, գիտական հիմնարկների ներկայացուցիչների, մասնագետների ու գիտնականների թվից:

 Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մշտական հանձնաժողովները կարող են ստեղծել ենթահանձնաժողովներ, համատեղ նախապատրաստական հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր:

Հոդված 32. Մշտական հանձնաժողովի նախագահը, ղեկավարելով հանձնաժողովի աշխատանքը`

գումարում է հանձնաժողովի նիստեր և կազմակերպում նիստերի համար անհրաժեշտ նյութերի նախապատրաստումը.

հանձնարարություններ է տալիս հանձնաժողովի անդամներին, նրանց ապահովում է հանձնաժողովի գործունեության հետ կապված անհրաժեշտ նյութերով և փաստաթղթերով.

հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար հրավիրում է պետական և հասարակական մարմիններն ու կազմակերպությունների ներկայացուցիչների, մասնագետների ու գիտնականների.

նախագահում է հանձնաժողովի նիստերին.

հանձնաժողովը ներկայացնում է պետական և հասարակական այլ մարմինների ու կազմակերպությունների հետ հարաբերություններում.

կազմակերպում է հանձնաժողովի որոշումների կատարման աշխատանքը.

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին և նրա նախագահությանը տեղեկացնում է հանձնաժողովի գործունեության մասին.

հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է հանձնաժողովի որոշումների կատարման և նրա հանձնարականների քննարկման մասին:

Հանձնաժողովների համատեղ նիստերը վարում են այդ հանձնաժողովների նախագահները` փոխադարձ համաձայնությամբ:

Հոդված 33. Մշտական հանձնաժողովի որոշումներն ու եզրակացությունները ստորագրում է հանձնաժողովի նախագահը: Մշտական հանձնաժողովների համատեղ ընդունած որոշումները և համատեղ նախապատրաստած եզրակացությունները ստորագրում են համապատասխան հանձնաժողովների նախագահները:

 Մշտական հանձնաժողովի նիստերի արձանագրությունները ստորագրում է հանձնաժողովի քարտուղարը: Մշտական հանձնաժողովների համատեղ նիստերի արձանագրությունները ստորագրում են համապատասխան հանձնաժողովների քարտուղարները:

 Հոդված 34. Մշտական հանձնաժողովները հասարակայնությանը տեղեկացնում են իրենց գործունեության մասին: Մշտական հանձնաժողովների նիստերին կարող են ներկա լինել մասսայական լրատվության միջոցների ներկայացուցիչները:

Հոդված 35. Մշտական հանձնաժողովների գործունեության սպասարկումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից հաստատված կարգավիճակով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.11.2006, ՀՕ-199-Ն 04.01.2007, Հ.Ն.-0204-1
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան