Գլխավոր տեղեկություն
Номер
N 97
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (-31.10.2019)
Статус
Գործում է
Первоисточник
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.03.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.03.2000

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան

«2» մարտի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 մարտի 2000 թվականի N 97

 

ՄԱԿ-Ի 1989 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի ԲԱԶԵԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՑ ԲԽՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՄԱԿ-ի բազելյան կոնվենցիայից (Հայաստանի Հանրապետությանը միացել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 1999 թվականի մարտի 26-ի որոշմամբ) բխող` Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Նշված կոնվենցիայի 5 հոդվածով սահմանված իրավասու մարմնի և առանձնացված կենտրոնի լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

ա) եռամսյա ժամկետում` կոնվենցիայից բխող Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման միջոցառումների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետություն վտանգավոր և այլ թափոնների ներմուծումը, արտահանումը և հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրումը կարգավորելու մասին» N 97 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ: