Գլխավոր տեղեկություն
Номер
N 435-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.04.2004-30.10.2019)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.04.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.04.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.04.2004
Дата вступления в силу
15.04.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.01.2022
«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

14 ապրիլի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 ապրիլի 2004 թվականի N 435-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «ԼԱԶԵՐԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱ» ԵՎ «ԱՐՄԵՆԻԿՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Լազերային Տեխնիկա» և «Արմենիկում» փակ բաժնետիրական ընկերությունների` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` ապահովել «Լազերային Տեխնիկա» և «Արմենիկում» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրություններում սահմանված կարգով համապատասխան փոփոխությունների կատարումը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 28-ի «Արմենիկում» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին» N 849 որոշման 2-րդ կետը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2004 թ. ապրիլի 12
Երևան