Գլխավոր տեղեկություն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (-01.03.2002)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՍՍՀԳՍՏ 1974/24
Принят
Գերագույն խորհուրդ
Дата принятия
26.12.1974
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.03.2002

հայկական խորհրդային սոցիալԻՍՏական հանրապետությԱն

 

 օ ր ե ն ք ը

 

 պետական նոտարիատի մասին

 

 հատված i

 

 ընդհանուր դրույթներ

 

հոդված 1. պետական նոտարիատի խնդիրները

 

Պետական նոտարիատի խնդիրներն են` սոցիալիստական սեփականության, քաղաքացիների, պետական հիմնարկների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների, կոլտնտեսությունների, այլ կոոպերատիվ և մյուս հասարակական կազմակերպությունների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, սոցիալիստական օրինականության և իրավակարգի ամրապնդումը, իրավախախտումների կանխումը` ճիշտ և ժամանակին պայմանագրերի և մյուս գործարքների վավերացման, ժառանգական իրավունքի ձևակերպման, կատարողական մակագրությունների և այլ նոտարական գործողությունների կատարման միջոցով:

 

հոդված 2 . պետական նոտարիատի մասին խսհ միության և հայկական ԽՍՀ օրենսդրությունը

 

Պետական նոտարիատի մասին ԽՍՀ միության և հայկական ԽՍՀ օրենսդրությունը բաղկացած է «պետական նոտարիատի մասին» ԽՍՀ միության օրենքից, դրան համապատասխան հրատարակվող ԽՍՀ միության օրենսդրության այլ ակտերից, սույն օրենքից և հայկական ԽՍՀ օրենսդրության այլ ակտերից:

 

հոդված 3. նոտարական գործողություններ կատարող մարմինները և պաշտոնատար անձինք

 

Նոտարական գործողություններ կատարելու համար հայկական ԽՍՀ-ում կազմակերպվում են պետական նոտարական գրասենյակները:

հայկական ԽՍՀ մայրաքաղաքներում` երևան քաղաքում, պետական նոտարական գրասենյակներից մեկը հիմնվում է որպես առաջին պետական նոտարական գրասենյակ` առավել բարդ նոտարական գործողություններ կատարելու համար և ԽՍՀ միության ու հայկական ԽՍՀ օրենսդրությանը համապատասխան այլ ֆունկցիաներ կատարելու համար:

 Պետական նոտարական գրասենյակներում նոտարական գործողությունները կատարում են պետական նոտարները (ավագ պետական նոտարները, ավագ պետական նոտարների տեղակալները, պետական նոտարները):

 այն բնակավայրերում, որտեղ պետական նոտարական գրասենյակներ չկան, «պետական նոտարիատի մասին» ԽՍՀՄ օրենքով և սույն օրենքի 14 հոդվածով նախատեսված նոտարական գործողությունները կատարում են պատգամավորների քաղաքային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեները:

 պատգամավորների քաղաքային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեներում նոտարական գործողությունները կատարում են` գործադիր կոմիտեի նախագահը, նախագահի տեղակալը կամ քարտուղարը, որոնց վրա պատգամավորների համապատասխան խորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբ դրված է նոտարական գործողությունների կատարումը:

 «պետական նոտարիատի մասին» ԽՍՀՄ օրենքին համապատասխան, արտասահմանում նոտարական գործողությունների կատարումը դրվում է ԽՍՀ միության հյուպատոսական հիմնարկների վրա: Նոտարական գործողություններ կատարող հյուպատոսական պաշտոնատար անձանց ցանկը սահմանվում է ԽՍՀ միության հյուպատոսական կանոնագրքով:

 նոտարական կարգով վավերացված փաստաթղթերի ուժ ունեցող կտակների և լիազորագրերի հաստատումը կարող է կատարվել նաև սույն օրենքի 16 հոդվածում նշված պաշտոնատար անձանց կողմից:

 

հոդված 4. պետական նոտարիատի ղեկավարումը հայկական ԽՍՀ-ում

 

«պետական նոտարիատի մասին» ԽՍՀՄ օրենքին համապատասխան, հայկական ԽՍՀ-ում պետական նոտարիատի ղեկավարումն իրականացնում են` ԽՍՀՄ նախարարների խորհուրդը, հայկական ԽՍՀ նախարարների խորհուրդը, պատգամավորների շրջանային, քաղաքային և քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեները, ԽՍՀՄ արդարադատության նախարարությունը, հայկական ԽՍՀ արդարադատության նախարարությունը, ինչպես նաև պետական այլ մարմիններ` ԽՍՀ միության և հայկական ԽՍՀ օրենսդրությանը համապատասխան:

 

հոդված 5. պետական նոտարին պաշտոնի նշանակելը և պաշտոնից ազատելը

 

պետական նոտարի պաշտոնի նշանակվում են բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող ԽՍՀՄ քաղաքացիներ: առանձին դեպքերում այդ պաշտոնին կարող են նշանակվել բարձրագույն իրավաբանական կրթություն չունեցող անձինք, պայմանով, եթե նրանք առնվազն երեք տարի աշխատել են իրավաբանի մասնագիտությամբ:

ավագ պետական նոտարները, ավագ պետական նոտարների տեղակալները և պետական նոտարները պաշտոնի են նշանակվում և պաշտոնից ազատվում են հայկական ԽՍՀ արդարադատության նախարարի կողմից:

պետական նոտարների պաշտոնում նշանակված անձինք ստաժավորում են անցնում օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով: 

պետական նոտարները չեն կարող ծառայության մեջ գտնվել ձեռնարկություններում, կազմակերպություններում և այլ հիմնարկներում: բացառություններ կարող են արվել դասատուական կամ գիտական աշխատանքով զբաղվող պետական նոտարների համար:

 

հոդված 6. նոտարական գործողությունների կատարումը գործող օրենսդրության հիման վրա

 

պետական նոտարները և նոտարական գործողություններ կատարող մյուս պաշտոնատար անձինք իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են ԽՍՀՄ և հայկական ԽՍՀ օրենքներով, ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահության և հայկական ԽՍՀ գերագույն խորհրդի նախագահության հրամանագրերով, ԽՍՀՄ նախարարների խորհրդի և հայկական ԽՍՀ նախարարների խորհրդի որոշումներով ու կարգադրություններով, ԽՍՀՄ արդարադատության նախարարության և հայկական ԽՍՀ արդարադատության նախարարության հրամաններով ու հրահանգներով, ինչպես նաև պետական իշխանության մյուս մարմինների և պետական կառավարման մարմինների կողմից իրենց իրավասության սահմաններում հրատարակվող ակտերով:

պետական նոտարները և նոտարական գործողություններ կատարող մյուս պաշտոնատար անձինք նոտարական գործողություններ կատարելիս սահմանված դեպքերում կիրառում են նաև միութենական մյուս հանրապետությունների օրենսդրությունը:

 

հոդված 7. կատարվող նոտարական գործողությունների գաղտնիքը պահպանելը

 

պետական նոտարները և նոտարական գործողություններ կատարող մյուս պաշտոնատար անձինք պարտավոր են պահպանել կատարվող նոտարական գործողությունների գաղտնիքը:

կատարված նոտարական գործողությունների վերաբերյալ տեղեկանքներ և փաստաթղթեր տրվում են միայն այն քաղաքացիներին, պետական ձեռնարկություններին, հիմնարկներին ու կազմակերպություններին, կոլտնտեսություններին, այլ կոոպերատիվ և մյուս հասարակական կազմակերպություններին, որոնց հանձնարարությամբ կամ որոնց նկատմամբ կատարվել են նոտարական գործողություններ:

կատարված նոտարական գործողությունների վերաբերյալ տեղեկանքներ և փաստաթղթեր դատարանի, դատախազության, քննչական և հետաքննական մարմինների պահանջով տրվում են նրանց վարույթում գտնվող քրեական կամ քաղաքացիական գործերի կապակցությամբ:

կտակների վերաբերյալ տեղեկանքներ տրվում են միայն կտակարարի մահից հետո:

նոտարական գործողությունների գաղտնիքը պահպանելու կանոնները տարածվում են նաև այն անձանց վրա, ովքեր կատարված նոտարական գործողությունների մասին տեղյակ են դարձել իրենց պաշտոնեական պարտականությունների կատարման կապակցությամբ:

սույն հոդվածի առաջին և հինգերորդ մասերում նշված անձինք, որոնք մեղավոր են կատարվող նոտարական գործողությունների գաղտնիքը խախտելու մեջ, պատասխանատվություն են կրում ԽՍՀ միության և հայկական ԽՍՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

   հոդված 8. քաղաքացիներին, հիմնարկներին, ձեռնարկություններին և կազմակերպություններին աջակցություն ցույց տալը նրանց իրավունքների իրականացման և օրինական շահերի պաշտպանության գործում

 

Պետական նոտարները և նոտարական գործողություններ կատարող մյուս պաշտոնատար անձինք պարտավոր են աջակցություն ցույց տալ քաղաքացիներին, պետական ձեռնարկություններին, հիմնարկներին ու կազմակերպություններին, կոլտնտեսություններին, այլ կոոպերատիվ և մյուս հասարակական կազմակերպություններին` նրանց իրավունքների իրականացման և օրինական շահերի պաշտպանության գործում, պարզաբանել նրանց իրավունքներն ու պարտականությունները, նախազգուշացնել կատարվող նոտարական գործողությունների հետևանքների մասին այն հաշվով, որ նրանց իրավաբանական անիրազեկությունը և համանման մյուս հանգամանքները չօգտագործվեն ի վնաս նրանց:

պետական նոտարները և նոտարական գործողություններ կատարող մյուս պաշտոնատար անձինք, նոտարական գործողություններ կատարելու համար դիմած քաղաքացիների, պետական ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների, կոլտնտեսությունների և այլ կոոպերատիվ և մյուս հասարակական կազմակերպությունների խնդրանքով, անհրաժեշտության դեպքում, պետք է կազմեն գործարքների և դիմումների նախագծեր, պատրաստեն փաստաթղթերի պատճեններ և դրանց քաղվածքներ, ինչպես նաև պարզաբանումներ տան նոտարական գործողություններ կատարելու հարցերով:

 

հոդված 9. նոտարական գործավարության լեզուն

 

պետական նոտարական գրասենյակներում և պատգամավորների քաղաքային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեներում նոտարական գործավարությունը տարվում է հայերեն լեզվով, իսկ այն շրջաններում, որտեղ մեծամասնություն է կազմում ռուս կամ ադրբեջանցի բնակչությունը` համապատասխանորեն ռուսերեն կամ ադրբեջաներեն լեզուներով:

«պետական նոտարիատի մասին» ԽՍՀՄ օրենքին համապատասխան, ԽՍՀ միության հյուպատոսական հիմնարկներում նոտարական գործավարությունը տարվում է այն լեզվով, ինչ լեզվով տարվում է ԽՍՀ միության հյուպատոսական հիմնարկների գործավարությունը:

եթե նոտարական գործողություն կատարելու համար դիմած անձը չգիտի այն լեզուն, որով տարվում է գործավարությունը, ձևակերպվող փաստաթղթերի տեքստերը պետք է նրան թարգմանվեն պետական նոտարի կամ նոտարական գործողություն կատարող այլ պաշտոնատար անձի կողմից, կամ այն թարգմանչի կողմից, որը հայտնի է պետական նոտարին կամ նոտարական գործողություն կատարող պաշտոնատար անձին:

 

հոդված 10 պետական նոտարական գրասենյակների ցանցը և հաստիքները

 

հայկական ԽՍՀ պետական նոտարական գրասենյակների ցանցը հաստատվում է հայկական ԽՍՀ նախարարների խորհրդի կողմից սահմանվող կարգով:

հայկական ԽՍՀ պետական նոտարական գրասենյակների հաստիքները հաստատվում են հայկական ԽՍՀ արդարադատության նախարարության կողմից` պետական նոտարական գրասենյակների համար որոշված հաստիքային թվաքանակի և աշխատավարձի ֆոնդի սահմաններում, պահպանելով պաշտոնեական դրույքների սխեմաները:

 

հոդված 11. պետական նոտարական գրասենյակների պահումը

 

պետական նոտարական գրասենյակները պահվում են հանրապետական բյուջեի հաշվին` հայկական ԽՍՀ արդարադատության նախարարության նախահաշվով:

 

հոդված 12. պետական նոտարական գրասենյակի կնիքը

 

պետական նոտարական գրասենյակներն ունեն հայկական ԽՍՀ պետական գերբի պատկերմամբ և իրենց անվանումով կնիք:


 

հատված ii

 

պետական նոտարական գրասենյակների եվ մյուս մարմինների կողմից կատարվող նոտարական գործողությունները

 

հոդված 13. պետական նոտարական գրասենյակների կողմից կատարվող նոտարական գործողությունները

 

պետական նոտարական գրասենյակները կատարում են հետևյալ նոտարական գործողությունները`

1) հաստատում են գործարքներ (պայմանագրեր, կտակներ, լիազորագրեր և այլն).

2) միջոցներ են ձեռք առնում ժառանգական գույքի պահպանման համար.

3) տալիս են ժառանգության իրավունքի վկայագրեր.

4) տալիս են ամուսինների ընդհանուր գույքից հասանելիք բաժնի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագրեր.

5) դնում են բնակելի տան օտարման արգելանքներ.

6) վավերացնում են փաստաթղթերի պատճենների և դրանց քաղվածքների ճշտությունը.

7) վավերացնում են փաստաթղթերի վրա եղած ստորագրությունների իսկությունը.

8) վավերացնում են փաստաթղթերի թարգմանության ճշտությունը.

9) հաստատում են քաղաքացու ողջ լինելու փաստը.

10) հաստատում են քաղաքացու որոշակի վայրում գտնվելու փաստը.

11) հաստատում են լուսանկարում պատկերված անձի և քաղաքացու նույնությունը.

12) հաստատում են փաստաթղթեր ներկայացնելու ժամանակը.

13) քաղաքացիների, պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, կոլտնտեսությունների, այլ կոոպերատիվ և մյուս հասարակական կազմակերպությունները հայտարարությունները հանձնում են ուրիշ քաղաքացիների, պետական ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների, կոլտնտեսությունների և այլ կոոպերատիվ և մյուս հասարակական կազմակերպությունների.

14) դեպոզիտ են ընդունում դրամական գումարներ և արժեթղթեր.

15) անում են կատարողական մակագրություններ.

16) կատարում են մուրհակների բողոքարկումներ.

17) վճարման են ներկայացնում չեկեր և հաստատում են չեկերի վճարված չլինելը.

18) ի պահ են ընդունում փաստաթղթեր.

19) կատարում են ապացույցների ապահովում:

ԽՍՀ միության և հայկական ԽՍՀ օրենսդրությամբ պետական նոտարական գրասենյակների վրա կարող է դրվել նաև այլ նոտարական գործողությունների կատարում:

 

հոդված 14. պատգամավորների խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից կատարվող նոտարական գործողությունները

 

այն բնակավայրերում, որտեղ պետական նոտարական գրասենյակներ չկան, պատգամավորների քաղաքային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեները կատարում են հետևյալ նոտարական գործողությունները`

1) հաստատում են կտակներ.

2) հաստատում են այլ գործարքներ (պայմանագրեր, լիազորագրեր և այլն), բացի այն պայմանագրերից, որոնք վերաբերում են անհատական բնակելի տների կառուցման համար անժամկետ օգտագործման հողամասեր տրամադրելուն և այն գործարքներից, որոնք վերաբերում են արտասահմանում գտնվող գույքին կամ այն իրավունքներին, որոնք պետք է իրականացվեն արտասահմանում.

3) միջոցներ են ձեռք առնում ժառանգական գույքի պահպանման համար.

4) վավերացնում են փաստաթղթերի պատճենների և դրանց քաղվածքների ճշտությունը.

5) վավերացնում են փաստաթղթերի վրա եղած ստորագրությունների իսկությունը.

6) քաղաքացիների, պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, կոլտնտեսությունների, այլ կոոպերատիվ և մյուս հասարակական կազմակերպությունների հայտարարությունները հանձնում են ուրիշ քաղաքացիների, պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, կոլտնտեսությունների, այլ կոոպերատիվ և մյուս հասարակական կազմակերպությունների.

7) դնում են բնակելի տան օտարման արգելանքներ.

8) հաստատում են քաղաքացու ողջ լինելու փաստը.

9) հաստատում են քաղաքացու որոշակի վայրում գտնվելու փաստը.

10) անում են կատարողական մակագրություններ.

11) հաստատում են փաստաթղթերը ներկայացնելու ժամանակը.

12) ի պահ են ընդունում փաստաթղթեր:

անհրաժեշտության դեպքում, հայկական ԽՍՀ օրենսդրությամբ, պատգամավորների քաղաքային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեների վրա կարող է դրվել նաև այլ նոտարական գործողությունների կատարում, որոնք նախատեսված չեն սույն օրենքի 13 հոդվածում:

 

հոդված 15.  ԽՍՀ միության հյուպատոսական հիմնարկների կողմից կատարվող նոտարական գործողություններ

 

"պետական նոտարիատի մասին" ԽՍՀՄ օրենքին համապատասխան, ԽՍՀ միու թյան հյուպատոսական հիմնարկները կատարում են հետևյալ նոտարական գործողությունները`

1) հաստատում են գործարքներ (պայմանագրեր, կտակներ, լիազորագրեր և այլն), բացի ԽՍՀՄ-ում գտնվող բնակելի տների օտարման և գրավի վերաբերյալ պայմանագրերից.

2) միջոցներ են ձեռք առնում ժառանգական գույքի պահպանման համար.

3) տալիս են ժառանգության իրավունքի վկայագրեր.

4) տալիս են ամուսինների ընդհանուր գույքից հասանելիք բաժնի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագրեր.

5) վավերացնում են փաստաթղթերի պատճենների և դրանց քաղվածքների ճշտությունը.

6) վավերացնում են փաստաթղթերի վրա եղած ստորագրությունների իսկությունը.

7) վավերացնում են փաստաթղթերի թարգմանության ճշտությունը.

8) հաստատում են քաղաքացու ողջ լինելու փաստը.

9) հաստատում են քաղաքացու որոշակի վայրում գտնվելու փաստը.

10) հաստատում են լուսանկարում պատկերված անձի և քաղաքացու նույնությունը.

11) հաստատում են փաստաթղթեր ներկայացնելու ժամանակը.

12) դեպոզիտ են ընդունում դրամական գումարներ և արժեթղթեր.

13) անում են կատարողական մակագրություններ.

14) ի պահ են ընդունում փաստաթղթեր.

15) ապահովում են ապացույցներ.

16) կատարում են ծովային բողոքարկումներ:

ԽՍՀ միության օրենսդրությամբ կարող են նախատեսվել ԽՍՀ միության հյուպատոսական հիմնարկների կողմից կատարվող նաև այլ նոտարական գործողություններ:

 

հոդված 16. նոտարական կարգով հաստատված փաստաթղթերին հավասարեցվող կտակների ու լիազորագրերի հաստատումը պաշտոնատար անձանց կողմից

 

նոտարական կարգով հաստատված փաստաթղթերին հավասարեցվում են`

հիվանդանոցներում, ստացիոնար բուժպրոֆիլակտիկ մյուս հիմնարկներում, սանատորիաներում բուժման մեջ գտնվող կամ զառամյալների և հաշմանդամների տներում ապրող քաղաքացիների կտակները, հաստատված այդ հիվանդանոցների, բուժհիմնարկների, սանատորիաների գլխավոր բժիշկների, բուժական մասի գծով նրանց տեղակալների կամ հերթապահ բժիշկների կողմից, ինչպես նաև զառամյալների և հաշմանդամների հիշյալ տների դիրեկտորների ու գլխավոր բժիշկների կողմից.

նավարկման ժամանակ ԽՍՀՄ դրոշակով լողացող ծովային նավերում կամ ներքին նավարկման նավերում գտնվող քաղաքացիների կտակները, հաստատված այդ նավերի նավապետների կողմից.

հետախուզական, արկտիկական և նման այլ արշավախմբերում գտնվող քաղաքացիների կտակները, հաստատված այդ արշավախմբերի պետերի կողմից.

հոսպիտալներում, սանատորիաներում ու զինվորական այլ բուժհիմնարկներում բուժման մեջ գտնվող զինծառայողների և մյուս անձանց կտակներն ու լիազորագրերը, հաստատված այդ հոսպիտալների, սանատորիաների և զինվորական այլ բուժհիմնարկների պետերի, բուժական մասի գծով նրանց տեղակալների, ավագ և հերթապահ բժիշկների կողմից.

զինծառայողների կտակներն ու լիազորագրերը, իսկ զորամասերի, միավորումների, հիմնարկների և ռազմաուսումնական հաստատությունների տեղաբաշխման այն կետերում, որտեղ չկան պետական նոտարական գրասենյակներ ու նոտարական գործողություններ կատարող այլ մարմիններ, նաև բանվորների և ծառայողների, նրանց ընտանիքների անդամների ու զինծառայողների ընտանիքների անդամների կտակները և լիազորագրերը, հաստատված այդ զորամասերի, միավորումների, հիմնարկների և հաստատությունների հրամանատարների (պետերի) կողմից.

ազատազրկման վայրերում գտնվող անձանց կտակներն ու լիազորագրերը, հաստատված ազատազրկման վայրերի պետերի կողմից:

սույն հոդվածում թվարկված պաշտոնատար անձինք պարտավոր են իրենց հաստատած կտակներից մեկական օրինակ անհապաղ ի պահ հանձնել կտակարարի մշտական բնակության վայրի պետական նոտարական գրասենյակին:

«պետական նոտարիատի մասին» ԽՍՀՄ օրենքին համապատասխան, ծովանավերի նավապետերը պարտավոր են իրենց հաստատած կտակներից մեկական օրինակ հանձնել ԽՍՀՄ նավահանգստի պետին կամ օտարերկրյա նավահանգստում ԽՍՀՄ հյուպատոսին` հետագայում դրանք կտակարարի մշտական բնակության վայրի պետական նոտարական գրասենյակին ուղարկելու համար:

եթե կտակարարը ԽՍՀՄ-ում մշտական բնակության վայր չի ունեցել, կամ եթե կտակարարի բնակության վայրը անհայտ է, կտակն ուղարկվում է ԽՍՀ արդարադատության նախարարության կողմից որոշվող պետական նոտարական գրասենյակին:

պետական նոտարը պարտավոր է ստուգել ի պահ ստացված կտակի օրինականությունը և այդպիսին օրենքին անհամապատասխան գտնելու դեպքում այդ մասին հաղորդել կտակարարին և կտակը հաստատած պաշտոնատար անձին:

այս հոդվածում նշված պաշտոնատար անձանց կողմից կտակների և լիազորագրերի հաստատումը կատարվում է սույն օրենքի 6-8, 19 և 25 հոդվածների պահանջների պահպանմամբ, «պետական նոտարիատի մասին» ԽՍՀՄ օրենքին համապատասխան, ԽՍՀՄ նախարարների խորհրդի կողմից որոշվող կարգով:


հատված iii

 

նոտարական գործողություններ կատարելու կանոնները

 

գլուխ 1

 

նոտարական գործողություններ կատարելու հիմնական կանոնները

 

հոդված 17 նոտարական գործողություններ կատարելու վայրը

 

նոտարական գործողությունները կարող են կատարվել ցանկացած պետական նոտարական գրասենյակում կամ պատգամավորների քաղաքային, ավանային, գյուղական խորհրդի գործադիր կոմիտեում` հայկական ԽՍՀ ամբողջ տերիտորիայում, բացառությամբ այն դեպքերի, երբ ԽՍՀ միության և Հայկական ԽՍՀ օրենսդրության համաձայն նոտարական գործողությունը պետք է կատարվի որոշակի պետական նոտարական գրասենյակում կամ պատգամավորների որոշակի խորհրդի գործադիր կոմիտեում:

նոտարական գործողությունները կատարվում են պետական նոտարական գրասենյակի կամ պատգամավորների քաղաքային, ավանային, գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի շենքում:

առանձին դեպքերում նոտարական գործողությունները կարող են կատարվել նշված շենքերից դուրս, եթե այն քաղաքացիները, որոնց համար դրանք կատարվում են, հարգելի պատճառով (հիվանդության, հաշմանդամության և այլն) չեն կարող ներկայանալ պետական նոտարական գրասենյակի կամ պատգամավորների քաղաքային, ավանային, գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի շենքը:

«պետական նոտարիատի մասին» ԽՍՀՄ օրենքին համապատասխան, ԽՍՀ միության հյուպատոսական հիմնարկների կողմից նոտարական գործողություններ կատարելու վայրը որոշվում է ԽՍՀ միության հյուպատոսական կանոնագրքով:

 

հոդված 18. նոտարական գործողությունների կատարման ժամկետները

 

նոտարական գործողությունները կատարվում են դրա համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելու և պետական տուրքը մուծելու օրը:

նոտարական գործողությունների կատարումը կարող է հետաձգվել պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, կոլտնտեսությունների, այլ կոոպերատիվ և մյուս հասարակական կազմակերպությունների պաշտոնատար անձանցից լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր պահանջելու կամ փաստաթղթերը փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության դեպքում: 

նոտարական գործողության կատարումը ոչ ավելի, քան տասնօրյա ժամկետով կարող է հետաձգվել նաև շահագրգռված այն անձի դիմումի հիման վրա, որը ցանկանում է դատարան դիմել այն իրավունքն ու փաստը վիճարկելու համար, որի վավերացման մասին խնդրում է շահագրգռված մյուս անձը: եթե այդ ժամկետում դատարանից հաղորդում չի ստացվի դիմում ստանալու մասին, նոտարական գործողությունը պետք է կատարվի:

եթե դատարանից հաղորդում է ստացվել այն իրավունքը կամ փաստը վիճարկող շահագրգռված անձի դիմումը ստանալու մասին, որի վավերացումը խնդրում է շահագրգռված մյուս անձը, նոտարական գործողության կատարումը կասեցվում է մինչև գործի լուծումը դատարանի կողմից:

 

հոդված 19. նոտարական գործողություններ կատարելու համար դիմած անձանց ինքնությունը պարզելը, գործունակությունը և ստորագրությունների իսկությունը ստուգելը

 

պետական նոտարները և նոտարական գործողություններ կատարող մյուս պաշտոնատար անձինք նոտարական գործողություններ կատարելիս պարզում են նոտարական գործողությունների կատարման համար դիմած քաղաքացիների, նրանց ներկայացուցիչների կամ պետական ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների, կոլտնտեսությունների, այլ կոոպերատիվ և մյուս հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ինքնությունը:

գործարքներ հաստատելիս պարզվում է քաղաքացիների գործունակությունը և ստուգվում գործարքներին մասնակցող իրավաբանական անձանց իրավունակությունը: գործարքը ներկայացուցչի կողմից կատարվելու դեպքում ստուգվում են նրա լիազորությունները: 

ԽՍՀ միության և հայկ ական ԽՍՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում գործարքներ հաստատելիս և որոշ այլ նոտարական գործողություններ կատարելիս ստուգվում է գործարքների մասնակիցների և նոտարական գործողություններ կատարելու համար դիմած մյուս անձանց ստորագրությունների իսկությունը:

 

Հոդված 20. Նոտարական կարգով հաստատվող գործարքների, ինչպես նաև հայտարարությունների և այլ փաստաթղթերի ստորագրման կարգը

 

Նոտարական կարգով հաստատվող գործարքները, ինչպես նաև հայտարարություններն ու մյուս փաստաթղթերը ստորագրվում են պետական նոտարի կամ նոտարական գործողություն կատարող այլ պաշտոնատար անձի ներկայությամբ: Եթե գործարքը, հայտարարությունը կամ այլ փաստաթուղթը ստորագրվել են նշված պաշտոնատար անձանց բացակայությամբ, ստորագրողը պետք է անձամբ հաստատի, որ փաստաթուղթն ստորագրել է ինքը:

Եթե քաղաքացին ֆիզիկական պակասության, հիվանդության կամ որևէ այլ պատճառով չի կարող անձամբ ստորագրել, ապա նրա հանձնարարությամբ, իր իսկ ներկայությամբ և նոտարական գործողություն կատարող պետական նոտարի կամ այլ պաշտոնատար անձի ներկայությամբ գործարքը, հայտարարությունը կամ այլ փաստաթուղթը կարող է ստորագրել ուրիշ քաղաքացի, նշելով այն պատճառները, որոնց հետևանքով փաստաթուղթը չէր կարող անձամբ ստորագրվել նոտարական գործողություն կատարելու համար դիմած քաղաքացու կողմից:

Պետական նոտարները և նոտարական գործողություններ կատարող մյուս պաշտոնատար անձինք կարող են պետական ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների, կոլտնտեսությունների, այլ կոոպերատիվ և մյուս հասարակական կազմակերպությունների` իրենց հայտնի պաշտոնատար անձանց անձնական ներկայությունը չպահանջել, եթե նրանց մոտ կա այդ պաշտոնատար անձանց ստորագրությունների նմուշը, որ ստացվել է անձամբ դիմելիս, և նրանց ստորագրությունների իսկությունը կասկած չի առաջացնում:

 

Հոդված 21. Նոտարական գործողություններ կատարելու համար անհրաժեշտ տեղեկություններ ու փաստաթղթեր պահանջելը

 

Պետական նոտարները և նոտարական գործողություններ կատարող մյուս պաշտոնատար անձինք իրավունք ունեն նոտարական գործողություններ կատարելու համար անհրաժեշտ տեղեկություններ ու փաստաթղթեր պահանջելու պետական ձեռնարկություններից, հիմնարկներից և կազմակերպություններից, կոլտնտեսություններից, այլ կոոպերատիվ և մյուս հասարակական կազմակերպություններից: համապատասխան տեղեկություններն ու փաստաթղթերը պետք է ներկայացվեն պետական նոտարի կամ նոտարական գործողություններ կատարող մյուս պաշտոնատար անձանց կողմից նշված ժամկետում: Այդ ժամկետը չի կարող մեկ ամսից ավելի լինել:

 

Հոդված 22. Նոտարական գործողություններ կատարելու իրավունքի սահմանափակումները

 

Պետական նոտարները, պատգամավորների քաղաքային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեների նոտարական գործողություններ կատարող պաշտոնատար անձինք իրավունք չունեն նոտարական գործողություններ կատարելու իրենց անվամբ և իրենց անունից, իրենց ամուսինների անվամբ և նրանց անունից, իրենց և իրենց ամուսինների հարազատների (ծնողների, զավակների, թոռների, պապի, տատի, եղբայրների, քույրերի) անվամբ և նրանց անունից, ինչպես նաև տվյալ պետական նոտարական գրասենյակի կամ պատգամավորների խորհրդի տվյալ գործադիր կոմիտեի աշխատողների անվամբ և նրանց անունից:

պատգամավորների քաղաքային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեների պաշտոնատար անձինք իրավասու չեն նոտարական գործողություններ կատարելու նաև պատգամավորների տվյալ խորհրդի գործադիր կոմիտեի անվամբ և նրա անունից:

նշված դեպքերում նոտարական գործողությունները կատարվում են որևէ այլ պետական նոտարական գրասենյակի կողմից կամ նոտարական գործողություններ կատարող պատգամավորների որևէ այլ քաղաքային, ավանային, գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի կողմից:

այն դեպքում, երբ ԽՍՀ միության և Հայկական ԽՍՀ օրենսդրությանը համապատասխան նոտարական գործողությունը պետք է կատարվի որոշակի պետական նոտարական գրասենյակում կամ պատգամավորների որոշակի խորհրդի գործադիր կոմիտեում, նոտարական գործողության կատարման վայրը որոշվում է հայկական ԽՍՀ նախարարների խորհրդի կողմից սահմանվող կարգով:

«պետական նոտարիատի մասին» ԽՍՀՄ օրենքին համապատասխան, հյուպատոսական պաշտոնատար անձինք նոտարական գործողություններ չեն կարող կատարել իրենց անվամբ և իրենց անունից, իրենց ամուսինների անվամբ և նրանց անունից, ամուսինների և իրենց ուղիղ գծով հարազատների անվամբ և նրանց անունից:

սույն օրենքի 16 հոդվածում թվարկված պաշտոնատար անձինք իրավասու չեն կտակներ և լիազորագրեր հաստատելու իրենց անվամբ և իրենց անունից, իրենց ամուսինների անվամբ և նրանց անունից, նրանց և իրենց հարազատների (ծնողների, զավակների, թոռների, պապի, տատի, եղբայրների, քույրերի) անվամբ և նրանց անունից:

նոտարական և դրանց հավասարեցված այն գործողությունները, որոնք կատարվել են սույն հոդվածով սահմանված կանոնների խախտումով, անվավեր են:

 

Հոդված 23. Հաստատվող գործարքների և վավերացվող փաստաթղթերի տեքստերին առաջադրվող պահանջները

 

Պետական նոտարները և նոտարական գործողություններ կատարող մյուս պաշտոնատար անձինք նոտարական գործողություններ կատարելու համար չեն ընդունում այնպիսի փաստաթղթեր, որոնք ունեն հավելագրումներ, քերվածքներ, ջնջված բառեր և այլ չծանոթագրված ուղղումներ, ինչպես նաև մատիտով գրված փաստաթղթեր:

նոտարական կարգով հաստատվող գործարքների տեքստը պետք է գրված լինի պարզ և հստակ, փաստաթղթի բովանդակությանը վերաբերող թվերն ու ժամկետները, թեկուզ և մեկ անգամ, գրված լինեն բառերով, իսկ իրավաբանական անձանց անվանումը` առանց կրճատումների, նրանց մարմինների հասցեների նշումով: քաղաքացիների ազգանունները, անուններն ու հայրանունները պետք է գրվեն լրիվ, նշելով նրանց բնակության վայրը:

 

հոդված 24. օրենքի խախտում հայտնաբերելիս պետական նոտարների և նոտարական գործողություններ կատարող մյուս պաշտոնատար անձանց կողմից ձեռք առնվող միջոցները

պետական նոտարները և նոտարական գործողություններ կատարող մյուս պաշտոնատար անձինք նոտարական գործողություններ կատարելիս հայտնաբերելով քաղաքացիների կամ առանձին պաշտոնատար անձանց կողմից օրինականության խախտում, անհրաժեշտ միջոցներ ձեռք առնելու համար այդ մասին հաղորդում են համապատասխան ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին կամ դատախազին:

եթե ներկայացված փաստաթղթերի իսկությունը կասկած է առաջացնում, պետական նոտարները և նոտարական գործողություններ կատարող մյուս պաշտոնատար անձինք իրավունք ունեն պահելու այդ փաստաթուղթը և այն ուղարկելու փորձաքննության:

 

հոդված 25. նոտարական գործողությունների կատարումը մերժելը

 

Պետական նոտարները և նոտարական գործողություններ կատարող մյուս պաշտոնատար անձինք`

նոտարական գործողության կատարումը մերժում են, եթե այդպիսի գործողության կատարումը հակասում է օրենքին (եթե գործողությունը ենթակա չէ կատարման նոտարական մարմնի կողմից կամ ենթակա է կատարման այլ նոտարական մարմնի կողմից. եթե նոտարական գործողություն կատարելու մասին խնդրանքով դիմել է անգործունակ անձ կամ անհրաժեշտ լիազորություններ չունեցող ներկայացուցիչ. եթե իրավաբանական անձի անունից կատարվող գործարքը հակասում է նրա կանոնագրքում կամ կանոնադրության մեջ նշված նպատակներին և այլն).

նոտարական գործողություններ կատարելու համար չեն ընդունում փաստաթղթերը, եթե դրանք չեն համապատասխանում օրենսդրության պահանջներին, կամ այնպիսի տեղեկություններ են պարունակում, որոնք արատավորում են քաղաքացիների պատիվն ու արժանապատվությունը:

պետական նոտարները և նոտարական գործողություններ կատարող մյուս պաշտոնատար անձինք այն անձի խնդրանքով, որին մերժվել է նոտարական գործողությունների կատարումը, պետք է գրավոր ձևով շարադրեն մերժման պատճառները և պարզաբանեն նրա գանգատարկման կարգը: նոտարական գործողության կատարումը մերժելու մասին պետական նոտարը ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում որոշում է կայացնում:

«պետական նոտարիատի մասին» ԽՍՀՄ օրենքին համապատասխան, ԽՍՀ միության հյուպատոսական կանոնագրքով կարող են սահմանվել ԽՍՀ միության հյուպատոսական հիմնարկների կողմից նոտարական գործողությունների կատարումը մերժելու և այլ հիմքեր, ինչպես նաև որոշվել այդպիսի մերժման կարգը:

 

հոդված 26. նոտարական գործողությունները կամ դրանց կատարման մերժումը գանգատարկելը

 

    շահագրգռված անձը, որը սխալ է համարում կատարված նոտարական գործողությունը կամ նոտարական գործողության կատարման մերժումը, իրավունք ունի այդ մասին գանգատ տալու պետական նոտարական գրասենյակի, պատգամավորների քաղաքային, ավանային, գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի գտնվելու վայրի շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանին:

«պետական նոտարիատի մասին» ԽՍՀՄ օրենքին համապատասխան, նոտարական գործողությունները սխալ կատարելու կամ նրա կատարումը մերժելու վերաբերյալ գանգատները հյուպատոսական պաշտոնատար անձի կողմից քննության են առնվում ԽՍՀ միության հյուպատոսական կանոնագրքով սահմանված կարգով:

սույն օրենքի 16 հոդվածում թվարկված պաշտոնատար անձանց կողմից կտակները և լիազորագրերը սխալ հաստատվելու կամ դրանց հաստատումը մերժվելու վերաբերյալ գանգատները տրվում են համապատասխանաբար հիվանդանոցի, այդ ստացիոնար բուժպրոֆիլակտիկ հիմնարկի, սանատորիայի, զառամյալների և հաշմանդամների տան, արշավախմբի, հոսպիտալի, զինվորական բուժհիմնարկի, զորամասի, զորամիավորման, զինվորական հիմնարկի, ռազմաուսումնական հաստատության, ազատազրկման վայրի գտնվելու տեղի դատարանին:

 «պետական նոտարիատի մասին» ԽՍՀՄ օրենքին համապատասխան, ԽՍՀՄ դրոշակով լողացող ծովային նավի կամ ներքին նավարկման նավի նավապետի կողմից կտակը սխալ հաստատվելու կամ նրա հաստատումը մերժվելու վերաբերյալ գանգատները տրվում են նավի կցագրված նավահանգստի գտնվելու վայրի դատարանին:

այս հոդվածում նշված գանգատների քննարկումը շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանների կողմից կատարվում է հատուկ վարույթի կարգով` հայկական ԽՍՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կանոններով:

 

հոդված 27. իրավունքի վերաբերյալ այն վեճերի լուծման կարգը, որոնք հիմնված են կատարված նոտարական գործողության վրա

 

իրավունքի վերաբերյալ շահագրգռված անձանց միջև ծագած այն վեճը, որը հիմնված է կատարված նոտարական գործողության վրա, ԽՍՀ միության և հայկական ԽՍՀ օրենսդրությանը համապատասխան, քննության է առնվում դատարանի կամ արբիտրաժի կողմից:

 

հոդված 28. պետական նոտարների վրա տրված գանգատներ, որոնք կապված չեն նրանց կողմից նոտարական գործողություններ կատարելու հետ

 

«պետական նոտարիատի մասին» ԽՍՀՄ օրենքին համապատասխան, պետական նոտարների այն գործողությունների վերաբերյալ գանգատները, որոնք չեն վերաբերում նրանց կողմից կատարվող նոտարական գործողությունների էությանը (նոտարական գործողությունների կատարման ժամկետների խախտում, ընդունելության սահմանված ժամերի չպահպանում և այլն), քննության են առնվում հայկական ԽՍՀ արդարադատության նախարարության և ԽՍՀՄ արդարադատության նախարարության կողմից:

 

հոդված 29. նոտարական գործողություններ կատարելու կարգը, նոտարական սեղանամատյանների, վկայագրերի և վավերացման մակագրությունների ձևերը

 

պետական նոտարական գրասենյակների և պատգամավորների քաղաքային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից նոտարական գործողություններ կատարելու կարգը սահմանվում է «պետական նոտարիատի մասին» ԽՍՀՄ օրենքով, ԽՍՀ միության օրենսդրության այլ ակտերով, սույն օրենքով և հայկական ԽՍՀ օրենսդրության այլ ակտերով:

ԽՍՀ միության հյուպատոսական հիմնարկների կողմից նոտարական գործողություններ կատարելու կարգը սահմանվում է «պետական նոտարիատի մասին» ԽՍՀՄ օրենքով, ԽՍՀ միության հյուպատոսական կանոնագրքով և ԽՍՀ միության օրենսդրության այլ ակտերով:

նոտարական գործողությունների, նոտարական վկայագրերի, գործարքների վավերացման մակագրությունների և «պետական նոտարիատի մասին» ԽՍՀՄ օրենքին համապատասխան, վավերացվող փաստաթղթերի գրանցման համար սեղանամատյանների ձևերը սահմանվում են ԽՍՀՄ նախարարների խորհրդի կողմից որոշվող կարգով:

 

հոդված 30. վավերացման մակագրություններ կատարելը և վկայագրեր տալը

 

գործարքներ հաստատելիս, փաստաթղթերի պատճենների և նրանց քաղվածքների ճշտությունը, փաստաթղթերի վրա եղած ստորագրությունների իսկությունը, փաստաթղթերի թարգմանության ճշտությունը վավերացնելիս, այլև փաստաթղթերը ներկայացնելու ժամանակը հաստատելիս այդ մասին վավերացման մակագրություններ են արվում համապատասխան փաստաթղթերի վրա:

 ի հաստատումն ժառանգման իրավունքի, սեփականության իրավունքի, քաղաքացու ողջ լինելու և որոշակի վայրում գտնվելու փաստերի, լուսանկարում պատկերված անձի հետ քաղաքացու նույնության, փաստաթղթերի ի պահ ընդունման` տրվում են համապատասխան վկայագրեր:

 

հոդված 31. նոտարական գործողությունների գրանցումը

 

     նոտարական բոլոր գործողությունները գրանցվում են նոտարական սեղանամատյանում: այն համարը, որի տակ գրանցվել է նոտարական գործողությունը սեղանամատյանում, ցույց է տրվում պետական նոտարների կամ պատգամավորների քաղաքային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեների նոտարական գործողություններ կատարող պաշտոնատար անձանց կողմից տրվող փաստաթղթերում և վավերացման մակագրություններում:

 

հոդված 32. նոտարական կարգով հաստատված փաստաթղթերի կրկնակ տալը

 

պետական նոտարի կամ պատգամավորների քաղաքային, ավանային, գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի նոտարական գործողություններ կատարող պաշտոնատար անձի կողմից վավերացված կամ տրված փաստաթուղթը կորցվելու դեպքում, շահագրգռված անձի գրավոր դիմումի հիման վրա, տրվում է կորած փաստաթղթի կրկնակ:

պետական նոտարական գրասենյակները տալիս են նաև այն կտակների կրկնակը, որոնք ի պահ են ստացվել սույն օրենքի 16 հոդվածում թվարկված պաշտոնատար անձանցից:

 

հոդված 33. պետական տուրք

 

պետական նոտարական գրասենյակների և պատգամավորների քաղաքային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից նոտարական գործողություններ կատարելու, ինչպես նաև գործարքների, հայտարարությունների նախագծեր կազմելու, փաստաթղթերի պատճեններ պատրաստելու, դրանցից քաղվածքներ հանելու, փաստաթղթերի կրկնակներ տալու համար շահագրգռված անձանցից պետական տուրք է գանձվում գործող օրենսդրությանը համապատասխան:

նոտարական գործողություններ կատարելու համար պետական նոտարի, պատգամավորների քաղաքային, ավանային, գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի պաշտոնատար անձի մեկնելու դեպքում շահագրգռված անձինք հատուցում են փաստացի փոխադրական ծախսերը:

 «պետական նոտարիատի մասին» ԽՍՀՄ օրենքին համապատասխան, ԽՍՀ միության հյուպատոսական հիմնարկների կողմից նոտարական գործողություններ կատարելու համար շահագրգռված անձանցից գանձվում է հյուպատոսական տուրք. այդ նույն անձանց կողմից հատուցվում են նոտարական գործողություններ կատարելու հետ կապված փաստացի ծախսերը:

 

գլուխ 2

 

գործարքների հաստատումը

 

հոդված 34. նոտարական կարգով հաստատված գործարքներ

 

պետական նոտարները և նոտարական գործողություններ կատարող մյուս պաշտոնատար անձինք հաստատում են այն գործարքները, որոնց համար օրենսդրությամբ սահմանված է դրանց կատարման պարտադիր նոտարական ձև: կողմերի ցանկությամբ հաստատվում են և այլ գործարքներ, որոնց համար օրենսդրությամբ պարտադիր նոտարական հաստատում չի սահմանված:

 

հոդված 35. գործարքների նախագծերի իմաստը և նշանակությունը կողմերին բացատրելը

 

պետական նոտարները և նոտարական գործողություններ կատարող մյուս պաշտոնատար անձինք պարտավոր են պարզաբանել կողմերին նրանց ներկայացրած գործարքների նախագծերի իմաստն ու նշանակությունը և ստուգել, արդյոք դրանց բովանդակությունը համապատասխանում է կողմերի իրական մտադրությանը:

 

հոդված 36. հարկվող կամ տուրքադրվող գույքի և գրանցման ենթակա գույքի օտարման վերաբերյալ գործարքների հաստատման պայմանները

 

հարկվող կամ տուրքադրվող գույքի օտարման վերաբերյալ գործարքները հաստատվել կարող են հարկի կամ տուրքի վճարման ապացույցներ ներկայացնելու պայմանով, կամ եթե համապատասխան մարմինների և ձեռք բերողի միջև համաձայնություն է կայացել հաշվարկված հարկը կամ տուրքը ձեռքբերողի վրա դարձնելու մասին:

գրանցման ենթակա գույքի օտարման գործարքները կարող են հաստատվել օտարվող գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու պայմանով:

 

հոդված 37.  բնակելի տան օտարման կամ գրավ դնելու վերաբերյալ գործարքների հաստատումը

 

բնակելի տունը (տան մասը) կամ անհատական կառուցողների բնակարանաշինարարական կոլեկտիվի բազմաբնակարան տանն ունեցած բնակարանն օտարելու կամ գրավ դնելու վերաբերյալ գործարքները նոտարական կարգով հաստատելիս ստուգվում է դրանց պատկանելությունը օտարող կամ գրավ դնող անձին և օտարման արգելքների կամ արգելադրման բացակայությունը:

արգելքի առկայության դեպքում բնակելի տան (տան մասի), բնակարանի օտարման վերաբերյալ գործարքը կարող է հաստատվել միայն այն դեպքում, երբ կա վարկատուի և ձեռք բերողի համաձայնությունը պարտքը ձեռք բերողի վրա դարձնելու մասին:

բնակելի տունը (տան մասը), բնակարանը օտարելու կամ գրավ դնելու վերաբերյալ պայմանագրերը հաստատվում են բնակելի տան գտնվելու վայրում:

 

հոդված 38. անձնական սեփականության իրավունքով բնակելի տներ կառուցելու համար հողամասեր հատկացնելու վերաբերյալ պայմանագրերի հաստատումը

 

     անձնական սեփականության իրավունքով բնակելի տներ կառուցելու համար հողամասեր հատկացնելու վերաբերյալ պայմանագրերը պետական նոտարական գրասենյակների կողմից հաստատվում են ըստ հողամասերի հատկացման վայրի:

այս հոդվածի առաջին մասում նշված պայմանագրերը հաստատելիս պետական նոտարը ստուգում է պայմանագրի համապատասխանությունը անձնական սեփականության իրավունքով բնակելի տներ կառուցելու վերաբերյալ քաղաքացիների իրավունքը կարգավորող օրենսդրության պահանջներին:

 

հոդված 39. կտակների հաստատումը

 

պետական նոտարները և նոտարական գործողություններ կատարող մյուս պաշտոնատար անձինք հաստատում են գործունակ քաղաքացիների` հայկական ԽՍՀ քաղաքացիական օրենսգրքի 543 և 545 հոդվածների պահանջներին համապատասխան կազմված ու անձամբ նրանց կողմից պետական նոտարին կամ նոտարական գործողություններ կատարող պաշտոնատար անձին ներկայացված կտակները: ներկայացուցիչների միջոցով կտակների հաստատում չի թույլատրվում:

կտակը հաստատելիս կտակարարից չի պահանջվում ներկայացնել կտակվող գույքի նկատմամբ նրա իրավունքը հաստատող ապացույցներ:

 

հոդված 40. կտակները վերացնելու և փոփոխելու կարգը

 

պետական նոտարը կամ պատգամավորների քաղաքային, ավանային, գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի նոտարական գործողություններ կատարող պաշտոնատար անձը, կատարված կտակը վերացնելու մասին դիմում ստանալու դեպքում, ինչպես նաև նախկինում կատարված կտակը վերացնող կամ փոփոխող նոր կտակ ստանալու դեպքում այդ մասին նշում է անում պետական նոտարական գրասենյակում կամ պատգամավորների համապատասխան խորհրդի գործադիր կոմիտեում պահվող կտակի օրինակի վրա և նոտարական գործողությունների գրանցման սեղանամատյանում: կտակը վերացնելու մասին դիմումի վրա եղած ստորագրությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով:

 

հոդված 41. լիազորագրերի հաստատումը

 

պետական նոտարը կամ նոտարական գործողություններ կատարող այլ պաշտոնատար անձը լիազորագիր է հաստատում մեկ կամ մի քանի անձանց անունից, մեկ անձի անվան կամ մի քանի անձանց անվան:

վերալիազորման կարգով տրվող լիազորագիրը նոտարական հաստատման ենթակա է հիմնական լիազորագիրը ներկայացվելու դեպքում, որի մեջ հիշատակված է վերալիազորման իրավունքը, կամ այն մասին ապացույցներ ներկայացնելու դեպքում, որ ըստ հիմնական լիազորագրի ներկայացուցիչը հարկադրված է դիմելու դրան հանգամանքների բերումով` լիազորագիրը տվողի շահերը պաշտպանելու համար: վերալիազորման կարգով տրված լիազորագիրը իր մեջ ավելի իրավունքներ չպետք է պարունակի, քան վերապահված է հիմնական լիազորագրով: վերալիազորման կարգով տրված լիազորագրի գործողության ժամկետը, հայկական ԽՍՀ քաղաքացիական օրենսգրքի 68 հոդվածի համաձայն, չի կարող ավելի լինել այն լիազորագրի գործողության ժամկետից, որի հիման վրա տրված է այդպիսին:

 

հոդված 42. այն փաստաթղթերի օրինակների քանակը, որոնցում շարադրվում է գործարքների բովանդակությունը

 

այն պայմանագրերը, կտակները, լիազորագրերը և մյուս փաստաթղթերը, որոնցում շարադրվում է նոտարական կարգով հաստատվող գործարքների բովանդակությունը, պետական նոտարներին, պատգամավորների քաղաքային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեների նոտարական գործողություններ կատարող պաշտոնատար անձանց ներկայացվում են ոչ պակաս, քան երկու օրինակ, որոնցից մեկը մնում է պետական նոտարական գրասենյակի կամ պատգամավորների քաղաքային, ավանային, գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի գործերում:

 

գլուխ 3

 

ժառանգական գույքի պահպանության միջոցներ ձեռք առնելը

 

հոդված 43. բացված ժառանգության մասին հաղորդելու պարտականությունը

 

այն պետական ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները, կոլտնտեսությունները, այլ կոոպերատիվ և մյուս հասարակական կազմակերպությունները, ուսումնական հաստատությունները, որտեղ աշխատել կամ սովորել են մահացածները, մահացածների բնակության վայրի միլիցիայի հիմնարկները, տնային կառավարչությունները, բնակարանաշահագործական գրասենյակները, բնակարանաշինարարական կոոպերատիվների վարչությունները, ինչպես նաև այն բնակելի տների սեփականատեր քաղաքացիները, որտեղ ապրել են մահացածները, պարտավոր են պետական նոտարական գրասենյակներին կամ պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին հաղորդել այն մահացածներից հետո մնացած գույքի առկայության մասին, որոնց ժառանգները բացակայում են, և ենթադրյալ ժառանգների բնակության կամ աշխատանքի վայրի մասին իրենց հայտնի տվյալները:

 

հոդված 44. բացված ժառանգության մասին ժառանգներին հայտնելը

 

պետական նոտարը, բացված ժառանգության վերաբերյալ հաղորդում ստանալով, պարտավոր է այդ մասին տեղյակ պահել այն ժառանգներին, որոնց բնակության կամ աշխատանքի վայրը հայտնի է իրեն:

պետական նոտարը կարող է ժառանգներին հրավիրել նաև հրապարակային հայտարարություն տալու միջոցով կամ այդ մասին հաղորդելով մամուլում:

 

հոդված 45. ժառանգությունն ընդունելու կամ նրանից հրաժարվելու մասին հայտարարություններ ստանալը

 

ժառանգության բացման վայրի պետական նոտարական գրասենյակները, հայկական ԽՍՀ քաղաքացիական օրենսգրքի 549-551 և 553 հոդվածներին համապատասխան, հայտարարություններ են ընդունում ժառանգությունն ընդունելու կամ նրանից հրաժարվելու մասին: ժառանգությունն ընդունելու կամ նրանից հրաժարվելու մասին հայտարարությունը պետք է արվի գրավոր ձևով:

 

հոդված 46. ժառանգատուի պարտատերերի պահանջների ընդունումը

 

ժառանգության բացման վայրի պետական նոտարական գրասենյակները, հայկական ԽՍՀ քաղաքացիական օրենսգրքի 557 հոդվածի համաձայն, ընդունում են ժառանգատուի պարտատերերի պահանջները: պահանջները պետք է հայտնվեն գրավոր ձևով:

 

հոդված 47. ժառանգական գույքի պահպանությունը

 

ժառանգության բացման վայրի պետական նոտարները և պատգամավորների քաղաքային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեների նոտարական գործողություններ կատարող պաշտոնատար անձինք, քաղաքացիների կամ կազմակերպությունների հաղորդման հիման վրա կամ իրենց նախաձեռնությամբ միջոցներ են ձեռք առնում պահպանելու ժառանգական գույքը, եթե դա անհրաժեշտ է ժառանգների, հրիտակառուների, պարտատերերի կամ պետության շահերի համար:

ժառանգական գույքը պահպանելու ուղղությամբ միջոցներ ձեռք առած պատգամավորների քաղաքային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեների պաշտոնատար անձինք այդ մասին հաղորդում են ժառանգության բացման վայրի պետական նոտարական գրասենյակին:

 

հոդված 48. ժառանգական գույքի ցուցակագրումը և այն պահպանող ու խնամակալ նշանակելը

 

ժառանգական գույքի պահպանության համար պետական նոտարները և պատգամավորների քաղաքային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեների նոտարական գործողություններ կատարող պաշտոնատար անձինք ցուցակագրում են գույքը և այն պահպանության հանձնում ժառանգներին կամ այլ անձանց:

եթե ժառանգության կազմի մեջ կառավարում պահանջող գույք կա, ինչպես նաև, եթե մինչև ժառանգների կողմից ժառանգության ընդունումը պարտատերերը հայց են հարուցել ժառանգատուի դեմ, պետական նոտարական գրասենյակը նշանակում է գույքի պահպանող: այն բնակավայրերում, որտեղ պետական նոտարական գրասենյակներ չկան, պատգամավորների քաղաքային, ավանային, գյուղական խորհրդի գործադիր կոմիտեն նշված դեպքերում ժառանգական գույքի նկատմամբ խնամակալ է նշանակում:

պահպանողը, խնամակալը և մյուս անձինք, որոնց ի պահ է հանձնվել ժառանգական գույքը, նախազգուշացվում են այն վատնելու, օտարելու կամ թաքցնելու համար հայկական ԽՍՀ քրեական օրենսգրքի 201 հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության և պատճառած վնասի համար նյութական պատասխանատվության մասին:

 

հոդված 49. վարձատրություն ժառանգական գույքի պահպանության համար

 

այն անձինք, որոնց ի պահ է հանձնվել ժառանգական գույքը, պահպանողը և խնամակալը, եթե նրանք ժառանգներ չեն, իրավունք ունեն վարձատրություն ստանալու ժառանգական գույքի պահպանության համար:

նշված անձանց նաև հատուցվում են ժառանգական գույքի պահպանման և կառավարման համար անհրաժեշտ ծախսերը, հանելով այդ գույքի օգտագործումից փաստորեն ստացված օգուտը:

 

հոդված 50. ժառանգական գույքի պահպանության միջոցառումների դադարումը

 

ժառանգական գույքի պահպանությունը շարունակվում է մինչև բոլոր ժառանգների կողմից ժառանգության ընդունումը, իսկ եթե ժառանգությունը նրանց կողմից չի ընդունվել` մինչև այն ժամկետների լրանալը, որ ժառանգությունն ընդունելու համար սահմանված են հայկական ԽՍՀ քաղաքացիական օրենսգրքի 549 հոդվածով:

ժառանգության բացման վայրի պետական նոտարական գրասենյակը ժառանգական գույքի պահպանության միջոցառումները դադարելու մասին պարտավոր է նախապես հայտնել ժառանգներին, իսկ եթե գույքը ժառանգման իրավունքով անցնում է պետությանը` ապա համապատասխան ֆինանսական մարմնին:

 

հոդված 51. ծախսերի վճարումը ի հաշիվ ժառանգական գույքի

 

պետական նոտարական գրասենյակները, նախքան ժառանգների կողմից ժառանգության ընդունումը, իսկ եթե այն ընդունված չէ, ապա նախքան պետությանը ժառանգության իրավունքի վկայագիր տալը, կարգադրություն են անում ժառանգական գույքի հաշվին վճարելու հետևյալ ծախսերը`

1) ժառանգատուի հիվանդության ժամանակ նրան խնամելու, ինչպես նաև նրա թաղման ծախսերը ծածկելու համար.

2) ժառանգատուի խնամքի տակ գտնված անձանց պահելու համար

3) աշխատավարձի հետ կապված պահանջները և դրանց հավասարեցված պահանջները բավարարելու համար.

4) ժառանգական գույքը պահպանելու և այն կառավարելու, ինչպես նաև ժառանգներին հրավիրելու մասին հաղորդում հրապարակելու համար:

ժառանգական գույքի կազմում դրամական գումարներ չլինելու դեպքում կարգադրություն է արվում իրեր հանձնելու մասին, որոնց արժեքը չպետք է գերազանցի փաստորեն կատարված ծախսերի գումարը:

գլուխ 4

 

ժառանգության իրավունքի վկայագրեր տալը

հոդված 52. ժառանգության իրավունքի վկայագրեր տալու վայրն ու ժամկետները

 

ժառանգության բացման վայրի պետական նոտարական գրասենյակները, ժառանգների գրավոր խնդրանքի հիման վրա, տալիս են ժառանգության իրավունքի վկայագրեր: վկայագրերը տրվում են հայկական ԽՍՀ քաղաքացիական օրենսգրքի 561 հոդվածով սահմանված ժամկետներում: այդ նույն կարգով ժառանգության իրավունքի վկայագրեր են տրվում, երբ ժառանգական գույքը անցնում է պետությանը:

հոդված 53. ժառանգության իրավունքի վկայագրեր տալու կարգը

 

ժառանգության իրավունքի վկայագրեր տրվում են հայկական ԽՍՀ քաղաքացիական օրենսգրքի 549 և 550 հոդվածներին համապատասխան ժառանգություն ընդունած ժառանգներին:

ժառանգությունը օրենքով սահմանված ժամկետում չընդունած ժառանգները ժառանգության իրավունքի վկայագրի մեջ կարող են մտցվել ժառանգությունն ընդունած մյուս բոլոր ժառանգների համաձայնությամբ: այդ համաձայնությունը պետք է հայտնվի գրավոր ձևով, նախքան ժառանգության իրավունքի վկայագիր տալը:

ժառանգության իրավունքի վկայագիրը տրվում է բոլոր ժառանգներին միասին կամ յուրաքանչյուրին առանձին, ելնելով նրանց ցանկությունից:

եթե ժառանգության իրավունքի վկայագրում նշված են անգործունակ կամ սահմանափակ գործունակ ժառանգներ, ապա վկայագիրը ուղարկվում է խնամակալության և հոգաբարձության մարմնին:

ժառանգման իրավունքով գույքը պետությանն անցնելու դեպքում ժառանգության իրավունքի վկայագիրը տրվում է համապատասխան ֆինանսական մարմնին:

հոդված 54. ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր տալու պայմանները

 

պետական նոտարը ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր տալիս ստուգում է ժառանգատուի մահվան փաստը, ժառանգության բացման ժամանակն ու վայրը, ժառանգատուի հետ այն հարաբերությունների առկայությունը, որոնք հիմք են հանդիսանում վկայագիր տալու մասին դիմումներ տվող անձանց ըստ օրենքի ժառանգման կոչելու համար և այն ժառանգական գույքի կազմը, որի համար վկայագիր է տրվում: ի հաստատումն այդ հանգամանքների ժառանգներից պահանջվում են համապատասխան փաստաթղթեր:

եթե մեկ կամ մի քանի ըստ օրենքի ժառանգներ զրկված են փաստաթղթեր ներկայացնելու հնարավորությունից, որոնք հիմք են հանդիսանալու ըստ օրենքի ժառանգման կոչելու համար, նրանք կարող են ժառանգության իրավունքի վկայագրի մեջ մտցվել ժառանգությունն ընդունած և ըստ օրենքի ժառանգման կոչելու համար հիմք հանդիսացող փաստաթղթեր ներկայացնող մնացած բոլոր ժառանգների համաձայնությամբ:

հոդված 55. ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալու պայմանները

 

պետական նոտարը ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալիս ստուգում է ժառանգատուի մահվան փաստը, կտակի առկայությունը, ժառանգության բացման ժամանակն ու վայրը, ժառանգական գույքի կազմը, որի համար վկայագիր է տրվում ժառանգներից համապատասխան փաստաթղթեր պահանջելու միջոցով: պետական նոտարը նաև պարզում է այն անձանց շրջանակը, որոնք ժառանգությունից պարտադիր բաժնի իրավունք ունեն:

հոդված 56. գրանցման ենթակա գույքի նկատմամբ ժառանգության իրավունքի վկայագիր տալու պայմանները

 

եթե ժառանգական գույքի կազմի մեջ բնակելի տուն է մտնում, պետական նոտարը փաստաթղթեր է պահանջում բնակելի տունը ժառանգատուին պատկանելու մասին, տեղեկանք տեխնիկական գույքագրման բյուրոյից, ինչպես նաև ստուգում է, կա արդյոք բնակելի տան օտարման արգելանք կամ նրա վրա արգելադրում:

ժառանգության իրավունքի վկայագրի մեջ գրանցման ենթակա այլ գույք (ավտոմեքենա, մոտոցիկլ և այլն) մտցնելու համար պետական նոտարը ստուգում է այդ գույքը ժառանգատուին պատկանելու վերաբերյալ փաստաթղթերը:

 

գլուխ 5

ամուսինների ընդհանուր գույքից հասանելիք բաժնի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագիր տալը

 

հոդված 57. ամուսինների համատեղ գրավոր դիմումի հիման վրա վկայագիր տալը

 

հայկական ԽՍՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 20 հոդվածին համապատասխան, պետական նոտարական գրասենյակները, ամուսինների համատեղ գրավոր դիմումի հիման վրա, ամուսնության ընթացքում նրանց վաստակած ընդհանուր գույքից հասանելիք բաժնի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագիր են տալիս նրանցից մեկին կամ երկու ամուսիններին:

 բնակելի տան (ամառանոցի), տան (ամառանոցի) մասի, անհատական կառուցողների բնակարանաշինարարական կոլեկտիվի բազմաբնակարան տանն ունեցած բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագիր է տրվում դրանց գտնվելու վայրի պետական նոտարական գրասենյակի կողմից:

հոդված 58. ամուսիններից մեկի մահվան դեպքում վկայագիր տալը

 

ամուսիններից մեկի մահվան դեպքում ամուսինների ընդհանուր գույքից հասանելիք բաժնի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագիր տրվում է ողջ մնացած ամուսնու գրավոր դիմումի հիման վրա` ժառանգության բացման վայրի պետական նոտարական գրասենյակի կողմից, այդ մասին իրազեկ դարձնելով ժառանգությունն ընդունած ժառանգներին:

 ամուսինների ընդհանուր գույքից հասանելիք բաժնի նկատմամբ ողջ մնացած ամուսնուն սեփականության իրավունքի վկայագիր կարող է տրվել ամուսնության ընթացքում վաստակած ընդհանուր գույքի կեսի համար:

 

գլուխ 6

 

բնակելի տան օտարման վրա արգելանք դնելը

 

հոդված 59. արգելանք դնելը

 

բնակելի տան (տան մի մասի) կամ անհատական կառուցողների բնակարանաշինարարական կոլեկտիվի բազմաբնակարան տանը բնակարանի կառուցման, հիմնական նորոգման և գնման համար քաղաքացիներին վարկ տալու մասին բանկի հիմնարկների, տնտհաշվարկային ձեռնարկությունների ու կազմակերպությունների ծանուցումների հիման վրա, ինչպես նաև բնակելի տան (տան մի մասի), բնակարանի գրավի պայմանագիր հաստատելիս, բնակելի տան գտնվելու վայրի պետական նոտարը կամ պատգամավորների քաղաքային, ավանային, գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի նոտարական գործողություններ կատարող պաշտոնատար անձը օտարման արգելանք է դնում բնակելի տան (տան մի մասի) կամ անհատական կառուցողների բնակարանաշինարարական կոլեկտիվի բազմաբնակարան տանն ունեցած բնակարանի վրա:

արգելանք դնելու մասին հաղորդվում է շենքի գրանցում իրականացնող պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեին:

 

հոդված 60. արգելանքի վերացումը

պետական նոտարը կամ պատգամավորների քաղաքային, ավանային, գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի նոտարական գործողություններ կատարող պաշտոնատար անձը, ստանալով բանկի, հիմնարկության, տնտհաշվարկային ձեռնարկության կամ կազմակերպության ծանուցումը` վարկը մարելու մասին, կամ հաղորդում` գրավի պայմանագրի դադարման մասին, վերացնում է բնակելի տան (տան մի մասի) կամ անհատական կառուցողների բնակարանաշինարարական կոլեկտիվի բազմաբնակարան տանն ունեցած բնակարանի օտարման արգելանքը:

արգելանքը վերացնելու մասին հաղորդվում է շենքի գրանցում իրականացնող պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեին:

 

գլուխ 7

 

 

փաստաթղթերի պատճենների եվ դրանց քաղվածքների ճշտության, ստորագրության իսկության եվ թարգմանության ճշտության վավերացումը

 

հոդված 61. փաստաթղթերի պատճենների և դրանց քաղվածքների ճշտության վավերացումը

 

պետական նոտարական գրասենյակները և պատգամավորների քաղաքային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեները վավերացնում են պետական ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների, կոլտնտեսությունների, այլ կոոպերատիվ և մյուս հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների կողմից տրված փաստաթղթերի պատճենների և դրանց քաղվածքների ճշտությունը, պայմանով, եթե այդ փաստաթղթերը չեն հակասում օրենքին, ունեն իրավաբանական նշանակություն և դրանց պատճենների ու քաղվածքների ճշտության վավերացումը արգելված չէ օրենքով:

 արգելվում է անձնագրի, կուսակցական տոմսի, արհմիութենական տոմսի, պատգամավորական վկայականի և զինվորական տոմսի պատճենի ճշտության վավերացումը:

 բարձրագույն, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններ և միջնակարգ հանրակրթական դպրոցներ ավարտելու վերաբերյալ փաստաթղթերի պատճենների ճշտության վավերացումը կատարվում է միայն պետական նոտարական գրասենյակներում:

 քաղվածքի ճշտությունը կարող է վավերացվել միայն այն ժամանակ, երբ այն փաստաթղթերը, որոնցից քաղվածք է հանվում, պարունակում են մի քանի առանձին, միմյանց հետ չկապված հարցերի լուծում: քաղվածքը պետք է վերարտադրի որոշակի հարցի վերաբերյալ փաստաթղթի մասին լրիվ տեքստը:

հոդված 62. պետական իշխանության և պետական կառավարման բարձրագույն մարմինների ակտերի պատճենների ճշտության վավերացումը

 

ԽՍՀ միության, միութենական և ինքնավար հանրապետությունների պետական իշխանության և պետական կառավարման բարձրագույն մարմինների ընդունած` քաղաքացիների անձնական իրավունքներին ու շահերին վերաբերող ակտերի, ինչպես նաև օտար լեզվով շարադրված փաստաթղթերի պատճենների ճշտության վավերացումը կատարվում է բացառապես առաջին պետական նոտարական գրասենյակում:

հոդված 63. քաղաքացու կողմից տրված փաստաթղթի պատճենի ճշտության վավերացումը

 

քաղաքացու կողմից տրված փաստաթղթի պատճենի ճշտությունը վավերացվում է այն դեպքում, երբ փաստաթղթի վրա եղած քաղաքացու ստորագրության իսկությունը հաստատված է նոտարական մարմնի կամ այն կազմակերպության կողմից, որտեղ աշխատում կամ սովորում է քաղաքացին, բնակարանաշահագործական գրասենյակի (տնային կառավարչության կողմից, որտեղ նա ապրում է և այլն), կամ ստացիոնար բուժհիմնարկի ադմինիստրացիայի կողմից, որտեղ նա բուժվում է:

 

հոդված 64. փաստաթղթի պատճենից հանված պատճենի ճշտության վավերացումը

 

պետական նոտարական գրասենյակները փաստաթղթի պատճենից հանված պատճենի ճշտությունը վավերացնում են այն պայմանով, եթե պատճենի ճշտությունը վավերացված է նոտարական կարգով, կամ եթե փաստաթղթի պատճենը տրված է այն պետական ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության, կոլտնտեսության կամ այլ կոոպերատիվ և մյուս հասարակական կազմակերպության կողմից, որոնք տվել են իսկական փաստաթուղթը: վերջին դեպքում փաստաթղթի պատճենը պետք է շարադրված լինի տվյալ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության բլանկի վրա, կնիքի դրոշմամբ և նշումով այն մասին, որ իսկական փաստաթուղթը գտնվում է տվյալ ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում:

հոդված 65. փաստաթղթերի վրա եղած ստորագրության իսկության վավերացումը

 

պետական նոտարը կամ պատգամավորների քաղաքային, ավանային, գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի նոտարական գործողություններ կատարող պաշտոնատար անձը վավերացնում է այն փաստաթղթերի վրա եղած ստորագրությունների իսկությունը, որոնց բովանդակությունը չի հակասում օրենքին և իրենից գործարքի շարադրանք չի ներկայացնում:

այն փաստաթղթի վրա, ուր շարադրվում է գործարքի բովանդակությունը, կարող է վավերացվել միայն այն անձի ստորագրության իսկությունը, որն ստորագրել է մեկ ուրիշի փոխարեն, որը չի կարող անձամբ ստորագրել ֆիզիկական պակասության, հիվանդության հետևանքով կամ այլ պատճառներով:

պետական նոտարը, պատգամավորների քաղաքային, ավանային, գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի նոտարական գործողություններ կատարող պաշտոնատար անձը, վավերացնելով ստորագրության իսկությունը, չի հաստատում փաստաթղթում շարադրված փաստերը, այլ սոսկ հաստատում է, որ ստորագրությունը կատարվել է որոշակի անձի կողմից:

 

հոդված 66. փաստաթղթի թարգմանության ճշտության վավերացումը

 

պետական նոտարական գրասենյակները հաստատում են փաստաթղթի թարգմանության ճշտությունը, եթե պետական նոտարը տիրապետում է համապատասխան լեզուներին:

եթե պետական նոտարը համապատասխան լեզուներին չի տիրապետում, փաստաթղթի թարգմանությունը կարող է կատարել նոտարին հայտնի թարգմանիչը, որի ստորագրության իսկությունը վավերացնում է պետական նոտարը:

 

գլուխ 8

 

փաստերի հաստատումը

 

հոդված 67. քաղաքացու ողջ լինելու փաստի հաստատումը

պետական նոտարական գրասենյակները և պատգամավորների քաղաքային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեները հաստատում են քաղաքացու ողջ լինելու փաստը:

անչափահասի ողջ լինելու փաստը հաստատվում է նրա ծնողների (որդեգրողների), խնամակալի կամ հոգաբարձուի խնդրանքով:

ի հաստատումն նշված հանգամանքի պետական նոտարական գրասենյակները և պատգամավորների քաղաքային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեները շահագրգռված անձին տալիս են վկայագիր:

հոդված 68. քաղաքացու որոշակի վայրում գտնվելու փաստի հաստատումը

 

պետական նոտարական գրասենյակները, պատգամավորների քաղաքային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեները, քաղաքացու խնդրանքով հաստատում են նրա որոշակի վայրում գտնվելու փաստը:

 անչափահասի որոշակի վայրում գտնվելու փաստը հաստատվում է նրա ծնողների (որդեգրողների), խնամակալի կամ հոգաբարձուի խնդրանքով:

ի հաստատումն նշված հանգամանքի, պետական նոտարական գրասենյակները և պատգամավորների քաղաքային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեները շահագրգռված անձին տալիս են վկայագիր:

 

հոդված 69. քաղաքացու նույնության հաստատումը լուսանկարում պատկերված անձի հետ

 

պետական նոտարական գրասենյակները հաստատում են քաղաքացու նույնությունը լուսանկարում պատկերված անձի հետ, որի մասին քաղաքացուն տրվում է վկայագիր:

 

հոդված 70. փաստաթուղթը ներկայացնելու ժամանակի հաստատումը

 

պետական նոտարական գրասենյակները, պատգամավորների քաղաքային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեները հաստատում են փաստաթուղթը պետական նոտարին կամ պատգամավորների քաղաքային, ավանային, գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի նոտարական գործողություններ կատարող պաշտոնատար անձին ներկայացնելու ժամանակը:

 այդ մասին վավերացման մակագրությունն արվում է փաստաթղթի վրա նշելով այդպիսին ներկայացնող անձին:

գլուխ 9

քաղաքացիների եվ կազմակերպությունների հայտարարությունների հանձնումը այլ քաղաքացիների եվ կազմակերպությունների


 

հոդված 71. հայտարարությունների հանձնումը

 

պետական նոտարները, պատգամավորների քաղաքային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեների նոտարական գործողություններ կատարող պաշտոնատար անձինք քաղաքացիների, պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, կոլտնտեսությունների, այլ կոոպերատիվ և մյուս հասարակական կազմակերպությունների հայտարարությունները հանձնում են ուրիշ քաղաքացիների, պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, կոլտնտեսությունների, այլ կոոպերատիվ և մյուս հասարակական կազմակերպությունների:

հայտարարությունները հանձնվում են փոստի միջոցով` հետադարձ ծանուցմամբ կամ անձամբ հասցեատերերին` ստորագրությամբ:

 

հոդված 72. հայտարարությունը հանձնելու մասին վկայագիր տալը

 

հայտարարությունը տվող անձի խնդրանքով պետական նոտարական գրասենյակները և պատգամավորների քաղաքային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեները վկայագիր են տալիս հայտարարությունը հանձնելու մասին:

 

գլուխ 10

 

 

դրամական գումարներ եվ արժեթղթեր դեպոզիտ ընդունելը

հոդված 73. դրամական գումարներ և արժեթղթեր դեպոզիտ ընդունելը

 

պետական նոտարական գրասենյակները, հայկական խսհ քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածով նախատեսված դեպքերում, պարտապանից պետական նոտարական գրասենյակի դեպոզիտ են ընդունում դրամական գումարներ և արժեթղթեր` դրանք պարտատիրոջը հանձնելու համար:

դրամական գումարներ և արժեթղթեր ստանալու մասին պետական նոտարական գրասենյակը ծանուցում է պարտատիրոջը և վերջինիս պահանջով նրան է հանձնում հասանելիք դրամական գումարներն ու արժեթղթերը:

դրամական գումարները և արժեթղթերը դեպոզիտ են ընդունվում պարտավորության կատարման վայրի պետական նոտարական գրասենյակի կողմից:

 

հոդված 74. դեպոզիտ ընդունած դրամական գումարները և արժեթղթերը վերադարձնելը

 

դրամական գումարները և արժեթղթերը դրանք դեպոզիտ մուծող անձին (պարտապանին) վերադարձնելը թույլատրվում է միայն այն անձի (պարտատիրոջ) գրավոր համաձայնությամբ, որի օգտին կատարվել է մուծումը, կամ դատարանի որոշմամբ:

 

գլուխ 11

 

կատարողական մակագրություններ անելը

 

հոդված 75. պարտապանից դրամական գումարներ բռնագանձելը կամ գույք պահանջելը

 

պարտապանից դրամական գումարներ բռնագանձելու կամ գույք պահանջելու համար պետական նոտարական գրասենյակները և պատգամավորների քաղաքային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեները կատարողական մակագրություններ են անում պարտքը հաստատող փաստաթղթերի վրա:

այն փաստաթղթերի ցանկը, որոնցով պարտքի բռնագանձումը կատարվում է անվիճելի կարգով` կատարողական մակագրությունների հիման վրա, սահմանվում է խսհ միության և հայկական խսհ օրենսդրությանը համապատասխան :

 

հոդված 76.  կատարողական մակագրություն անելու պայմանները

 

կատարողական մակագրություն է արվում`

 1) եթե ներկայացված փաստաթղթերը հաստատում են պահանջատիրոջ հանդեպ պարտապանի պարտքի կամ այլ պատասխանատվության անվիճելիությունը.

 2) եթե հայց հարուցելու իրավունքի ծագման օրից չի անցել երեք տարուց ավելի, իսկ պետական ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների, կոլտնտեսությունների, այլ կոոպերատիվ և մյուս հասարակական կազմակերպությունների միջև եղած հարաբերություններում` մեկ տարուց ավելի:

եթե այն պահանջի համար, որով կատարողական մակագրություն է տրվում, օրենքով վաղեմության այլ ժամկետ է սահմանված, կատարողական մակագրությունը տրվում է այդ ժամկետի սահմաններում:

 

հոդված 77. կատարողական մակագրության բովանդակությունը

 

կատարողական մակագրությունը պետք է բովանդակի`

 1) կատարողական մակագրություն անող պաշտոնատար անձի պաշտոնը, ազգանունը և անվան ու հայրանվան սկզբնատառերը.

 2) պահանջատիրոջ անվանումը և հասցեն.

 3) պարտապանի անվանումը և հասցեն.

 4) այն ժամկետի նշումը, որի համար կատարվում է բռնագանձումը.

 5) բռնագանձման ենթակա գումարների կամ պահանջվող առարկաների, այդ թվում տուգանքների և տոկոսների նշում, եթե այդպիսիք հասնում են.

 6) պահանջատիրոջ կողմից վճարված կամ պարտապանից գանձման ենթակա պետական տուրքի գումարի նշում.

 7) կատարողական մակագրություն անելու թվականը (տարեթիվ, ամիս, ամսաթիվ).

 8) այն համարը, որի տակ կատարողական մակագրությունը գրանցվել է սեղանամատյանում.

 9) կատարողական մակագրություն անող պաշտոնատար անձի ստորագրությունը, պետական նոտարական գրասենյակի կամ պատգամավորների քաղաքային, ավանային, գյուղական խորհրդի նոտարական գործողություններ կատարող գործադիր կոմիտեի գերբավոր կնիքը:

 

հոդված 78. կատարողական մակագրությամբ բռնագանձում կատարելու կարգը

 

կատարողական մակագրությամբ բռնագանձումը կատարվում է հայկական խսհ քաղաքացիական դատավարության օրենսգրքով դատական վճիռների կատարման համար սահմանված կարգով:

 

հոդված 79. կատարողական մակագրությունը ներկայացնելու ժամկետները

եթե պահանջատերը կամ պարտապանը քաղաքացի է, կատարողական մակագրությունը հարկադրական կատարման կարող է ներկայացվել այն արվելու օրից երեք տարվա ընթացքում, իսկ մնացած բոլոր պահանջներով մեկ տարվա ընթացքում, եթե օրենսդրությամբ այլ ժամկետներ չեն սահմանված:

գլուխ 12

 մուրհակների բողոքարկումը, չեկերը վճարման ներկայացնելը եվ չեկերի չվճարված լինելու հաստատումը

հոդված 80. մուրհակների բողոքարկումը

չվճարված, չակցեպտավորված և ակցեպտը չթվագրած մուրհակների բողոքարկումը կատարվում է պետական նոտարական գրասենյակների կողմից` փոխադրական և պարզ մուրհակի կանոնադրությանը համապատասխան:

 

հոդված 81. չեկերը վճարման ներկայացնելը և չեկերի չվճարված լինելու հաստատումը

վճարորդի գտնվելու վայրի պետական նոտարական գրասենյակները վճարման ներկայացնելու համար ընդունում են չեկեր, որոնք ներկայացվել են տասն օրը անցնելուց հետո, իսկ օտարերկրյա չեկեր` չեկը տալու օրից վեց ամիս անցնելուց հետո, սակայն ոչ ուշ, քան այդ ժամկետից հետո հաջորդ օրվա ժամը 12-ը:

չեկը չվճարելու դեպքում պետական նոտարը չեկի չվճարումը հաստատում է չեկի վրա մակագրություն անելու միջոցով և այդ մասին նշում է սեղանամատյանում: չեկի վրա մակագրություն անելու հետ միաժամանակ ծանուցում է ուղարկվում չեկատուին` նրա չեկը բանկի կողմից չվճարվելու և չեկի վրա մակագրություն արվելու մասին:

 չեկը չվճարվելու դեպքում, չեկատիրոջ խնդրանքով, պետական նոտարական գրասենյակը անում է կատարողական մակագրություն:

 

գլուխ 13

փաստաթղթերը պահպանության ընդունելը

 
հոդված 82. փաստաթղթերը պահպանության ընդունելը
  

պետական նոտարական գրասենյակները, պատգամավորների նոտարական գործողություններ կատարող քաղաքային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեները փաստաթղթերը պահպանության են ընդունում ցուցակով, որի մասին փաստաթղթեր հանձնող անձին տրվում է վկայագիր և ցուցակի մեկ օրինակը:

 

հոդված 83. պահպանության ընդունած փաստաթղթերը վերադարձնելը
 

պահպանության ընդունած փաստաթղթերը վերադարձվում են դրանք պահպանության հանձնողին կամ օրինական կարգով լիազորված անձին վկայագիրը և ցուցակի օրինակը պետական նոտարի, պատգամավորների քաղաքային, ավանային, գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի նոտարական գործողություններ կատարող անձի ստացագրի հետ ներկայացվելու դեպքում, կամ դատարանի որոշմամբ:

 

գլուխ 14

ապացույցների ապահովումը

հոդված 84. ապացույցների ապահովումը
 

շահագրգռված անձանց խնդրանքով պետական նոտարական գրասենյակները կատարում են ապացույցների ապահովում, որոնք կարող են անհրաժեշտ լինել դատական կամ վարչական մարմիններում գործ հարուցվելու դեպքում, եթե հիմքեր կան ենթադրելու, որ ապացույցներ ներկայացնելը հետագայում կարող է դժվարանալ կամ անհնարին դառնալ:

պետական նոտարական գրասենյակները ապացույցների ապահովում չեն կատարում այնպիսի գործերով, որոնք շահագրգռված անձանց կողմից պետական նոտարական գրասենյակին դիմելու պահին գտնվում են խորհրդային դատարանի կամ վարչական մարմնի վարույթում:

 

հոդված 85. ապացույցների ապահովման կարգը
 

ապացույցների ապահովման կարգով պետական նոտարը հարցաքննում է վկաների, կատարում է գրավոր և իրեղեն ապացույցների զննում, նշանակում է փորձաքննություն:

ապացույցների ապահովման պրոցեսուալ գործողություններ կատարելիս պետական նոտարը ղեկավարվում է հայկական խսհ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կանոններով:

պետական նոտարը ապացույցների ապահովման ժամանակի և տեղի մասին ծանուցում է մյուս կողմին ու շահագրգռված անձանց, սակայն նրանց չներկայանալը ապացույցների ապահովման գործողություններ կատարելու համար արգելք չի հանդիսանում:

 ապացույցների ապահովումը առանց մյուս կողմի ու շահագրգռված անձանց հրավիրման կարող է կատարվել միայն անհետաձգելի դեպքերում կամ այնպիսի դեպքում, երբ չի կարելի որոշել, թե հետագայում ով պետք է մասնակցի գործին:

հրավիրված վկայի կամ փորձագետի չներկայանալու դեպքում պետական նոտարը այդ մասին հաղորդում է վկայի կամ փորձագետի բնակության վայրի ժողովրդական դատարանին` հայկական խսհ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62 և 76 հոդվածներով նախատեսված միջոցներ ձեռք առնելու համար:

 պետական նոտարը վկային և փորձագետին նախազգուշացնում է ակնհայտ սուտ ցուցմունք կամ եզրակացություն տալու և ցուցմունք կամ եզրակացություն տալուց հրաժարվելու կամ խուսափելու համար հայկական խսհ քրեական օրենսգրքի 196 և 197 հոդվածներով նախատեսված պատասխանատվության մասին:

 

հատված iv

պետական նոտարիատի մասին օրենսդրության կիրառումը օտարերկրյա քաղաքացիների եվ քաղաքացիուԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ: ՕՏԱՐԵՐԿՐՅԱ պետությունների օրենսդրության կիրառումը: միջազգային պայմանագրեր

հոդված 86. նոտարական գործողություններ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա ձեռնարկությունների և կազմակերպությունների համար

«պետական նոտարիատի մասի»" խսհմ օրենքին համապատասխան, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք իրավունք ունեն խորհրդային քաղաքացիների հետ հավասար դիմելու հայկական խսհ պետական նոտարական գրասենյակներին, ինչպես նաև հայկական խսհ նոտարական գործողություններ կատարող մյուս մարմիններին:

օտարերկրյա ձեռնարկությունները և կազմակերպությունները իրավունք ունեն դիմելու հայկական խսհ պետական նոտարական գրասենյակներին և խսհմ հյուպատոսական հիմնարկներին:

խսհմ նախարարների խորհուրդը կարող է պատասխան սահմանափակումներ սահմանել այն պետությունների քաղաքացիների, ձեռնարկությունների և կազմակերպությունների նկատմամբ, որտեղ խորհրդային քաղաքացիների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների իրավունքների հատուկ սահմանափակումներ են թույլ տրվում նոտարիատի մարմիններին դիմելու համար:

 

հոդված 87. օտարերկրյա իրավունքի կիրառումը

պետական նոտարները, խսհ միության և հայկական խսհ օրենսդրությանը, խսհմ կամ հայկական խսհ միջազգային պայմանագրերին համապատասխան կիրառում են օտարերկրյա իրավունքի նորմաներ:

 պետական նոտարները ընդունում են օտարերկրյա իրավունքի պահանջներին համապատասխան կազմված փաստաթղթեր, ինչպես նաև վավերացման մակագրություններ են կատարում օտարերկրյա օրենսդրությամբ նախատեսված ձևով, եթե դա չի հակասում խորհրդային կարգերի հիմքերին:

 

հոդված 88. խորհրդային իրավունքի կիրառումը ժառանգական գույքը պահպանելիս և ժառանգության իրավունքի վկայագիր տալիս: արտասահմանում գործողություններ կատարելու համար նախատեսված լիազորագրեր

օտարերկրյա քաղաքացու մահից հետո հայկական խսհ տերիտորիայում մնացած գույքի կամ խորհրդային քաղաքացու մահից հետո օտարերկրյա քաղաքացուն հասանելիք գույքի պահպանության հետ, ինչպես նաև այդպիսի գույքի նկատմամբ ժառանգության իրավունքի վկայագիր տալու հետ կապված գործողությունները իրականացվում են խսհ միության ևՀայկական խսհ օրենսդրությանը համապատասխան:

 արտասահմանում գործողություններ կատարելու համար նախատեսված և պետական նոտարի կողմից հաստատված լիազորագիրը, որը ցուցումներ չի պարունակում նրա գործողության ժամկետի մասին, ուժը պահպանում է մինչև նրա վերացումը լիազորագիր տվող անձի կողմից:

 

հոդված 89. արտասահմանում կազմված փաստաթղթերի ընդունումը հայկական խսհ պետական նոտարական գրասենյակների կողմից
 

օտարերկրյա իշխանությունների մասնակցությամբ արտասահմանում կազմված կամ նրանց տված փաստաթղթերը հայկական խսհ պետական նոտարական գրասենյակներն ընդունում են խսհմ արտաքին գործերի նախարարության մարմինների կողմից դրանց լեգալացման պայմանով:

նման փաստաթղթերը առանց լեգալացման հայկական խսհ պետական նոտարական գրասենյակներն ընդունում են այն դեպքում, երբ դա նախատեսված է խսհ միության և հայկական խսհ օրենսդրությամբ, խսհմ կամ հայկական խսհ միջազգային պայմանագրերին համապատասխան:

 

հոդված 90. օտարերկրյա արդարադատության մարմինների հանձնարարությունների կատարումը և հայկական խսհ պետական նոտարական գրասենյակների` հանձնարարություններով օտարերկրյա արդարադատության մարմիններին դիմելը

 

հայկական խսհ պետական նոտարական գրասենյակները կատարում են սահմանված կարգով իրենց հանձնված օտարերկրյա արդարադատության մարմինների հանձնարարությունները առանձին նոտարական գործողություններ կատարելու մասին, բացառությամբ այն դեպքերի, երբ`

 1)հանձնարարության կատարումը կհակասեր խսհմ սուվերենությանը կամ կսպառնար խսհմ անվտանգությանը.

 2) հանձնարարության կատարումը չի մտնում խսհմ պետական նոտարական գրասենյակների իրավասության մեջ:

 առանձին նոտարական գործողություններ կատարելու մասին օտարերկրյա արդարադատության մարմինների հանձնարարությունների կատարումը տեղի է ունենում խորհրդային օրենսդրության հիման վրա:

հայկական խսհ պետական նոտարական գրասենյակները առանձին նոտարական գործողություններ կատարելու վերաբերյալ հանձնարարություններով կարող են դիմել օտարերկրյա արդարադատության մարմիններին:

օտարերկրյա արդարադատության մարմինների հետ հայկական խսհ պետական նոտարական գրասենյակների հարաբերությունների կարգը որոշվում է խսհ միության և հայկական խսհ օրենսդրությամբ և խսհմ կամ հայկական խսհ միջազգային պայմանագրերով:

 

հոդված 91 օտարերկրյա պետությունների մարմիններում գործեր վարելու համար պահանջվող ապացույցների ապահովումը

 

.
 

հայկական խսհ պետական նոտարական գրասենյակները ապահովում են օտարերկրյա պետությունների մարմիններում գործեր վարելու համար պահանջվող ապացույցներ:

 

հոդված 92. միջազգային պայմանագրեր
 

«պետական նոտարիատի մասի»" խսհմ օրենքին համապատասխան, եթե խսհմ կամ հայկական խսհ միջազգային պայմանագրերով գործողությունների վերաբերյալ այլ կանոններ են սահմանված, քան այն կանոնները, որոնք պարունակվում են խսհ միության կամ հայկական խսհ օրենսդրությունում, նոտարական գործողություններ կատարելիս կիրառվում են միջազգային պայմանագրերի կանոնները:

 եթե խսհմ կամ հայկական խսհ միջազգային պայմանագրերով խսհմ պետական նոտարական գրասենյակների իրավասությանն է վերապահվում խսհ միության և հայկական խսհ օրենսդրությամբ չնախատեսված նոտարական գործողությունների կատարումը, հայկական խսհ պետական նոտարական գրասենյակներն այդ նոտարական գործողությունը կատարում են խսհմ արդարադատության նախարարության կողմից սահմանվող կարգով:

 եթե խսհմ կամ հայկական խսհ միջազգային պայմանագրերով նախատեսված է այնպիսի նոտարական գործողություն, որը հայկական խսհ և միութենական մյուս հանրապետությունների օրենսդրության համաձայն կարող է կատարվել միութենական մի քանի հանրապետությունների պետական նոտարական գրասենյակների կողմից, կամ եթե Հայկական խսհ և միութենական մյուս հանրապետությունների օրենսդրությունը չի որոշում իրավասու պետական նոտարական գրասենյակ, խսհմ արդարադատության նախարարությունը սահմանում է, թե նոտարական որ գրասենյակները և միութենական որ հանրապետությունում պետք է կատարեն հիշյալ նոտարական գործողությունը:

 

կադաստրի տեղեկանք

գույքի նկատմամբ գրանցված են հետևյալ իրավունքները`

սեփականության իրավունք

վարձակալության իրավունք

օգտագործման իրավունք

գրավի իրավունք

սերվիտուտ

----------

 գույքի նկատմամբ գրանցված են հետևյալ արգելանքները`

 կալանք
 արգելանք