ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Օրինագիծն ընդունված է
ՀՀ Գերագույն խորհրդի կողմից
25 հուլիսի 1992 թ. Հ.Ն-0671-1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության դատախազության համակարգում ստեղծել զինվորական դատախազություն:
2. Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազը ի պաշտոնե համարվում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ:
Հայաստանի Հանրապետության |
Լ. Տեր-Պետրոսյան |
10 օգոստոսի 1992 թ. ՀՕ-37 |