Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-24
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (10.05.1992-15.12.1992)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳԽՏ 1992/8
Принят
ՀՀ Գերագույն խորհուրդ
Дата принятия
28.04.1992
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
28.04.1992
Дата вступления в силу
10.05.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Օրինագիծն ընդունված է
ՀՀ Գերագույն խորհրդի կողմից
«21» ապրիլի 1992 թ. Հ.Ն.-0602-I

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻՆ, ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻՆ, ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Անկախ պետականության հիմնադրույթների մասին» 1991 թ. սեպտեմբերի 25-ի Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 4 հոդվածին, «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության 1991 թ. նոյեմբերի 19-ի օրենքի 10 հոդվածին համապատասխան և Հայաստանի Հանրապետության նախագահի առաջարկությամբ` համաձայն «Անկախ պետականության հիմնադրույթների մասին» սահմանադրական օրենքի 5 հոդվածի, «Հայաստանի Հանրապետության նախագահի մասին» օրենքի 1 և 8 հոդվածների, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը ընդունում է սույն օրենքը.

 

ՀՈԴՎԱԾ 1.

ա) Հայաստանի Հանրապետության նախագահը իրավասու է ապահովել Հայաստանի Հանրապետության անդամակցությունը Միջազգային արժութային հիմնադրամին (ստորև` Հիմնադրամ), Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին (ստորև` Բանկ), Միջազգային ֆինանսական կորպորացիային (ստորև` Կորպորացիա), Զարգացման միջազգային ասոցիացիային (ստորև` Ասոցիացիա) և Կապիտալ ներդրումների բազմակողմանի երաշխիքների գործակալությանը (ստորև` Գործակալություն)` ընդունելով Հիմնադրամի, Բանկի, Կորպորացիայի և Ասոցիացիայի համապատասխան պայմանագրերի դրույթները փոփոխություններով հանդերձ, ստորագրելով և վավերացնելով Գործակալության հիմնադրման կոնվենցիան, ինչպես նաև` համաձայնվելով այն ժամկետների և պայմանների հետ, որոնք սահմանվում են Հիմնադրամի, Բանկի, Կորպորացիայի ու Ասոցիացիայի կառավարող կազմի և Գործակալության կառավարիչների խորհրդի կողմից` այդ կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցման վերաբերյալ ընդունվելիք բանաձևերով:

բ) Հայաստանի Հանրապետության նախագահն իրավասու է նաև Հայաստանի Հանրապետության անունից ստորագրել ու վավերացնել կապիտալ ներդրումների վերաբերյալ տարաձայնությունների կարգավորման մասին կոնվենցիան:

գ) Հայաստանի Հանրապետության նախագահը կամ նրա կողմից նշանակված այլ անձ իրավասու է Հայաստանի Հանրապետության անունից ստորագրել Հիմնադրամի, Բանկի, Կորպորացիայի և Ասոցիացիայի պայմանագրերի դրույթների բնագրերը, Գործակալության հիմնադրման կոնվենցիան և կապիտալ ներդրումների վերաբերյալ տարաձայնությունների կարգավորման մասին կոնվենցիան, ինչպես նաև ձևակերպել և ներկայացնել այդ կապակցությամբ պահանջվող ընդունելության վավերագիր կամ որևէ այլ փաստաթուղթ:

դ) Հիմնադրամին անդամակցման պահից` Հայաստանի Հանրապետության նախագահը լիազորվում և պարտավորեցվում է Հայաստանի Հանրապետության անունից ընդունել Հիմնադրամի պայմանագրի դրույթների վերաբերյալ առաջարկվող 3-րդ ուղղումը (տեքստը տրվում է սույն օրենքի հավելվածում), որը պետք է ներառվի Հիմնադրամի պայմանագրի դրույթներում:

 

ՀՈԴՎԱԾ 2.

ա) Հայաստանի Հանրապետության նախագահը լիազորվում և պարտավորեցվում է կատարելու բոլոր անհրաժեշտ քայլերը` Հայաստանի Հանրապետությանը հնարավորություն ընձեռնելու Հիմնադրամի փոխառման հատուկ իրավունքների գերատեսչությանը մասնակից դառնալու համար:

բ) Հիմնադրամին անդամակցմամբ Հայաստանի Հանրապետության նախագահը իրավասու է Հայաստանի Հանրապետության անունից ձևակերպել և Հիմնադրամին ներկայացնել մասնակցության վավերագիր, որը հավաստում է, որ Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է Հիմնադրամի փոխառման հատուկ իրավունքների գերատեսչության մասնակցի բոլոր պարտավորությունները` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների, նշում է, որ Հայաստանի Հանրապետությունը բոլոր անհրաժեշտ քայլերն արել է որպես Հիմնադրամի փոխառման հատուկ իրավունքների գերատեսչության մասնակից իր բոլոր պարտականությունները կատարելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 3.

ա) Հայաստանի Հանրապետության բանկը լիազորվում և պարտավորեցվում է փոխ առնել կամ համապատասխան այլ միջոցներով ձեռք բերել և Հայաստանի Հանրապետության անունից վճարել այն գումարները, որոնք ժամանակ առ ժամանակ ենթակա են վճարման Հիմնադրամին, Բանկին, Կորպորացիային, Ասոցիացիային և Գործակալությանը այն ժամկետներում ու պայմաններով, որոնք սահմանված են այդ կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցման վերաբերյալ բանաձևերով` համաձայն դրանց պայմանագրերի համապատասխան դրույթների կամ կոնվենցիայի, ինչպես նաև մուծումներ կատարել Հիմնադրամի փոխառման հատուկ իրավունքների գերատեսչությանը` Հայաստանի Հանրապետության մասնակցության համար:

բ) Համաձայն Հիմնադրամի, Բանկի, Կորպորացիայի, Ասոցիացիայի պայմանագրերի դրույթների և Գործակալության հիմնադրման կոնվենցիայի Հայաստանի Հանրապետության բանկը իրավասու է թողարկել փոխանցման ոչ ենթակա, տոկոս չբերող արժեթղթեր, որոնք կարող են անհրաժեշտ կամ նպատակահարմար լինել` կապված Հիմնադրամին, Բանկին, Ասոցիացիային, Կորպորացիային կամ Գործակալությանը Հայաստանի Հանրապետության անդամակցման հետ:

 

ՀՈԴՎԱԾ 4.

ա) Հայաստանի Հանրապետության բանկը հանդես է գալիս որպես Հայաստանի Հանրապետության գանձարանային գործակալություն` ըստ Հիմնադրամի պայմանագրի 5 հոդվածի 1-ին կետի և Բանկի պայմանագրի 3 հոդվածի 2-րդ կետի և իրավասու է Հայաստանի Հանրապետության անունից իրականացնելու այն բոլոր գործառնություններն ու գործարքները, որոնք նախատեսված են Հիմնադրամի և Բանկի պայմանագրերի դրույթներով (տեքստը տրվում է սույն օրենքի հավելվածում):

բ) Հայաստանի Հանրապետության բանկը լիազորվում է Հայաստանի Հանրապետության անունից իրականացնելու այն բոլոր գործառնություններն ու գործարքները, որոնք սահմանվում են 5 հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հիմնադրամի ընդունած հաշվապահական փաստաթղթերով (տեքստը տրվում է սույն օրենքի հավելվածում):

գ) Ըստ Կորպորացիայի պայմանագրի 4 հոդվածի 10-րդ կետի, Ասոցիացիայի պայմանագրի 6 հոդվածի 10-րդ կետի և Գործակալության հիմնադրման կոնվենցիայի 38 հոդվածի Հայաստանի Հանրապետության բանկը հանդես է գալիս որպես հաղորդակցման միջոց (տեքստը տրվում է սույն օրենքի հավելվածում):

դ) Հայաստանի Հանրապետության բանկը հանդես է գալիս որպես դեպոզիտարի Հայաստանի Հանրապետությունում Հիմնադրամի, Բանկի, Կորպորացիայի, Ասոցիացիայի և Գործակալության դրամական միջոցները պահելու համար:

ե) Հայաստանի Հանրապետության նախագահը պետք է առաջադրի որևէ նախարարի կամ բարձրաստիճան պաշտոնատար այլ անձի` Հիմնադրամի կառավարող կազմի մեջ որպես Հայաստանի Հանրապետության կողմից կառավարիչ ծառայելու համար: Կառավարիչը պետք է իր բացակայության ժամանակ լիիրավ գործող փոխանորդ նշանակի:

 

ՀՈԴՎԱԾ 5.

Հայաստանի Հանրապետության բանկն իրավասու է Հայաստանի Հանրապետության անունից ստանալ ցանկացած դրամական գումար, որը կարող է Հայաստանի Հանրապետությանը վճարվել կամ փոխանցվել այն գործառնությունների և գործարքների ժամանակ, որոնք նախատեսված են Հիմնադրամի և Բանկի պայմանագրերի դրույթներով:

 

ՀՈԴՎԱԾ 6.

Հիմնադրամի պայմանագրի դրույթների 8 հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի, 9 հոդվածի 2-9 կետերի, 21 հոդվածի, Բանկի պայմանագրի դրույթների 7 հոդվածի 2-9 կետերի, Կորպորացիայի պայմանագրի դրույթների 6-9 կետերի, Ասոցիացիայի պայմանագրի դրույթների 8 հոդվածի 2-9 կետերի և Գործակալության հիմնադրման կոնվենցիայի դրույթները (տեքստը տրվում է սույն օրենքի հավելվածում) ուժի մեջ են մտնում այդ կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցման օրվանից:

 

ՀՈԴՎԱԾ 7.

Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը իրավասու է հրապարակել հրահանգներ կամ կանոնակարգեր, որոնք համատեղելի պետք է լինեն սույն օրենքի դրույթների հետ` պայմանագրերի դրույթներով, կոնվենցիաներով և բանաձևերով նախատեսվող Հայաստանի Հանրապետության պարտականությունները կատարելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 8.

Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին պարբերաբար տեղեկացնի սույն օրենքի 1 հոդվածում թվարկված կազմակերպությունների հետ իր կատարած գործարքների մասին:

 

ՀՈԴՎԱԾ 9.

Սույն օրենքը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

28 ապրիլի 1992 թ.

ՀՕ-24

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱԼՅՈՒՏԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ 5-ՐԴ ՈՒՂՂՈՒՄԸ

 

Կառավարությունները, որոնց անունից ստորագրված է պայմանագիրը, համաձայն են, որ.

1. 26-րդ հոդվածի 2-րդ կետի տեքստում կատարվեն հետևյալ ուղղումները.

ա) Եթե որևէ անդամ-երկիր չի կարողանում սույն պայմանագրով սահմանված իր պարտականություններից որևէ մեկը կատարել, ապա ֆոնդն այդ անդամին հայտարարում է ֆոնդի ընդհանուր միջոցներից օգտվելու իրավունքից զրկված: Այս կետը ոչ մի չափով չի ենթադրում 5-րդ հոդվածի 5-րդ կետի կամ 6-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների սահմանափակում:

բ) Եթե վերոհիշյալ ա) կետով նախատեսված կարգով իրավունքից զրկված հայտարարելուց հետո սահմանված ժամկետում տվյալ անդամ-երկիրը շարունակում է սույն պայմանագրով նախատեսված իր պարտականություններից որևէ մեկը չկատարել, ապա ֆոնդը կարող է քվեների հանրագումերի 70 տոկոսի մեծամասնությամբ ժամանակավորապես այդ անդամ երկրին զրկել քվեարկելու իրավունքից: Այդպիսի զրկման ժամանակաշրջանում կիրառվում են գրաֆիկ Լ-ի դրույթները: Ֆոնդը կարող է ցանկացած ժամանակ քվեների հանրագումարի 70 տոկոսի մեծամասնությամբ դադարեցնել քվեարկելու իրավունքից զրկումը:

գ) Եթե բ) կետով նախատեսված զրկելու որոշման ընդունումից հետո սահմանված ժամկետը լրանում է և տվյալ անդամ-երկիրը շարունակում է սույն պայմանագրով նախատեսված իր պարտականություններից որևէ մեկը չկատարել, ապա այդ անդամը պետք է դուրս գա ֆոնդի անդամությունից` կառավարիչների քվեների հանրագումարի 85 տոկոսի մեծամասնությամբ ընդունված կազմի որոշմամբ:

դ) Պետք է հրահանգներ ընդունել, որոնցով որևէ անդամ-երկիր սահմանված ժամկետում, տվյալ անդամ-երկրի դեմ վերոհիշյալ ա), բ) կամ գ) կետերով նախատեսվող գործառնություններ կատարելուց առաջ կտեղեկացվի իր դեմ հարուցվող գանգատի մասին և իր տեսակետը այդ գործի վերաբերյալ թե բանավոր, և թե գրավոր շարադրելու համապատասխան հնարավորություն կտրվի:

Հոդվածներին պետք է ավելացնել մի նոր գրաֆիկ` Լ, որը հետևյալ շարադրանքը պետք է ունենա`

 

Գ Ր Ա Ֆ Ի Կ - Լ

 

ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ԶՐԿԵԼԸ

 

26-րդ հոդվածի 2-րդ բ) կետով նախատեսվող քվեարկելու իրավունքից զրկելու դեպքում կիրառվում են հետևյալ դրույթները.

1. Անդամ-երկիրը չպետք է`

ա) մասնակցի սույն պայմանագրի վերաբերյալ առաջարկվող ուղղման ընդունմանը, կամ այդ նպատակով անդամների հանրագումարում չպետք է հաշվառի, բացառությամբ այն փոփոխությունների դեպքերի, որոնք 28-րդ բ) հոդվածի համապատասխան բոլոր անդամների կողմից ընդունում են պահանջում կամ վերաբերում են բացառապես Փոխանակման հատուկ իրավունքների գերատեսչությանը.

բ) նշանակի կառավարիչ կամ նրան փոխանորդ, խորհրդատու կամ նրան փոխանորդ կամ մասնակցի նրանց նշանակմանը, ընտրի գործադիր վարչապետ կամ մասնակցի նրա ընտրությանը:

2. Տվյալ անդամ-երկրին հատկացվող քվեների քանակը չպետք է հաշվել ֆոնդի որևէ հաստատությունում: Դրանք չպետք է ներառել քվեների հանրագումարի հաշվառման մեջ, բացի այն առաջարկվող ուղղման ընդունման դեպքերից, որոնք բացառապես փոխանակման հատուկ իրավունքների գերատեսչությանն են վերաբերում:

3. ա) տվյալ անդամ-երկրի կողմից նշանակված կառավարիչը կամ նրա փոխանորդը պետք է պաշտոնաթող լինի.

բ) այն խորհրդատուն կամ նրա փոխանորդը, որոնք նշանակվել են տվյալ անդամի կողմից կամ որոնց նշանակմանը տվյալ անդամը մասնակցել է, պետք է պաշտոնաթող լինեն հաշվի առնելով, որ եթե այդ խորհրդատուն լիազորված է եղել որոշելու այն անդամներին հատկացվող քվեների քանակը, որոնք զրկված չեն քվեարկելու իրավունքից, ապա այդ անդամների կողմից մի ուրիշ խորհրդատու կամ նրան փոխանորդ պետք է նշանակվի ըստ գրաֆիկ Դ-ի և մինչև այդ նշանակումը տվյալ խորհրդատուն կամ նրա փոխանորդը պետք է շարունակեն իրենց պաշտոնները, սակայն 30 օրից ոչ ավելի, զրկման օրվանից հաշված.

գ) պետք է պաշտոնաթող արվի այն գործադիր վարչապետը, որը նշանակվել կամ ընտրվել է տվյալ անդամի կողմից կամ որի ընտրություններին տվյալ անդամը մասնակցություն է ունեցել, եթե միայն այդ գործադիր վարչապետը լիազորված չէ որոշելու այն անդամներին հատկացվող քվեների քանակը, որոնք քվեարկման իրավունքներից չեն զրկվել: Վերջին դեպքում.

(1) Եթե մինչև գործադիր վարչապետի հաջորդ հերթական ընտրությունները 90 օրից ավելի է մնում, ապա մնացած ժամանակահատվածի համար մի այլ գործադիր վարչապետ պետք է ընտրվի մնացած անդամների կողմից` ձայների մեծամասնությամբ. մինչև այդ ընտրությունները տվյալ գործադիր վարչապետը պետք է շարունակի զբաղեցնելու իր պաշտոնը, սակայն 30 օրից ոչ ավելի, զրկման օրվանից հաշված.

(2) Եթե մինչև գործադիր վարչապետի հաջորդ հերթական ընտրությունները 90 օրից պակաս ժամանակ է մնում, ապա տվյալ գործադիր վարչապետը պետք է շարունակի զբաղեցնել իր պաշտոնը մնացյալ ժամանակահատվածում:

(4) Տվյալ անդամ-երկիրը լիազորված է մի ներկայացուցիչ ուղարկել կառավարիչների կազմի, խորհրդի, կամ գործադիր մարմնի ժողովներին, բայց ոչ թե նրանց հանձնաժողովների նիստերին, որտեղ քննարկվում են այդ անդամ-երկրի խնդրանքը կամ մասնավորապես նրա շահերին վերաբերող որևէ հարց:

3. 12-րդ հոդվածի 3-րդ թ) կետին պետք է ավելացնել հետևյալը.

(5) Երբ 26-րդ հոդվածի 2-րդ (բ) կետով նախատեսվող որևէ անդամ-երկրին քվեարկման իրավունքից զրկելու ժամկետը լրանում է և տվյալ անդամ-երկիրը լիազորված չէ գործադիր վարչապետ նշանակել, ապա նա կարող է գործադիր վարչապետ ընտրված բոլոր անդամների հետ համաձայնեցնել, որ այդ գործադիր վարչապետը պետք է որոշի տվյալ անդամ-երկրին հատկացվող քվեների քանակը, հաշվի առնելով, որ եթե զրկման ժամանակաշրջանում գործադիր վարչապետի հերթական ընտրություններ են տեղի ունեցել, ապա այն գործադիր վարչապետը, որի ընտրություններին տվյալ անդամ-երկիրը մասնակցություն է ունեցել զրկվելուց առաջ կամ վերոհիշյալ գրաֆիկ Լ-ի 5-րդ (գ), (ֆ) կետերի կամ 12-րդ հոդվածի 3-րդ (գ) կետի համապատասխան ընտրված նրա հաջորդն է լիազորված, որոշել տվյալ անդամին հատկացվող քվեների քանակը: Ենթադրվում է, որ տվյալ անդամ-երկիրը պետք է մասնակցություն ունեցած լինի այն գործադիր վարչապետի ընտրություններին, որը լիազորված է որոշել իրեն հատկացվող քվեների քանակը:

4. Գրաֆիկ Դ-ի 5-րդ կետին պետք է ավելացնել հետևյալը.

դ) Երբ գործադիր վարչապետը լիազորված է որոշել որևէ անդամ-երկրին հատկացվող քվեների քանակը` ըստ 12-րդ հոդվածի 3-րդ (թ) (5) կետերի, ապա տվյալ գործադիր վարչապետին ընտրող անդամների խմբի կողմից նշանակված խորհրդատուն լիազորված է քվեարկել և որոշել նույն անդամին հատկացվող քվեների քանակը: Ենթադրվում է, որ տվյալ անդամ-երկիրը պետք է մասնակցություն ունեցած լինի այն Խորհրդատուի նշանակմանը, որը լիազորված է քվեարկել և որոշել իրեն հատկացվող քվեների քանակը:

 

ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ

 

Գ Լ Ո Ւ Խ 5

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

Հոդված 38. Հաղորդակցման միջոցը

 

ա) Յուրաքանչյուր անդամ-երկիր պետք է համապատասխան լիազոր ներկայացուցիչ նշանակի, որի հետ գործակալությունը կկարողանա հաղորդակցվել սույն Կոնվենցիայով սահմանված որևէ հարցի կապակցությամբ: Գործակալությունը կարող է վստահել այդպիսի լիազոր ներկայացուցչի հաղորդագրություններին որպես անդամ-երկրի հաղորդագրություններ: Գործակալությունը, որևէ անդամ-երկրի խնդրանքով, խորհրդակցում է տվյալ անդամ-երկրի հետ 19-րդ և 21-րդ հոդվածներում արծարծվող հարցերի մասին, որոնք վերաբերում են տվյալ անդամ-երկրի կեցությանը կամ նրան երաշխիքներ տվողներին:

բ) Ամեն անգամ, երբ Գործակալության կողմից որևէ գործառնություն իրականացնելուց առաջ պահանջվում է որևէ անդամ-երկրի հավանությունը, ենթադրվում է, որ այդ հավանությունը կտրվի, եթե միայն տվյալ անդամ-երկիրը չի ներկայացնում որևէ առարկություն մի այնպիսի ընդունելի ժամանակահատվածում, որը գործակալությունը կարող է սահմանել այդ անդամին տեղեկացնելով առաջարկվող գործառնության մասին:

 

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

 

Հոդված 6. Կազմակերպումն ու ղեկավարումը

 

10. Հաղորդակցման միջոցը

 

Յուրաքանչյուր անդամ-երկիր պետք է նշանակի համապատասխան լիազոր անձ, որի հետ ասոցիացիան կարող է հաղորդակցվել սույն պայմանագրով սահմանված որևէ հարցի կապակցությամբ: Այդպիսի նշանակման բացակայության դեպքում, ասոցիացիայի համար որպես հաղորդակցման միջոց կարող է ծառայել բանկային գործառնության համար նշանակված անձը:

 

Հոդված 8. Իրավական վիճակը, իմունիտետներն ու արտոնությունները

 

2. Ասոցիացիայի իրավական վիճակը

 

Ասոցիացիան լիիրավ իրավաբանական անձ է, և մասնավորապես իրավունք ունի`

1. պայմանագիր կնքել

2. ձեռք բերել և տնօրինել անշարժ ու շարժական գույք

3. դատական գործ հարուցել:

 

3. Ասոցիացիայի դատական իրավավիճակը

 

Ասոցիացիայի դեմ կարող է հարց հարուցվել միայն հեղինակավոր (կոմպետենտ), իրավասու դատարանին այն անդամ-երկրների տարածքում, որտեղ ասոցիացիան ունի վարչություն, նշանակել է մի գործակալ դատավարության մասին ծանուցագիր կամ նախազգուշացում ստանալու համար կամ որտեղ արժեթղթեր է թողարկել կամ երաշխավորել: Այնուամենայնիվ, ոչ մի հայց չի կարող հարուցվել անդամ-երկրների կամ այն անձանց կողմից, որոնք հայց են հարուցում անդամ-երկրների համար, կամ նրանցից պահանջներ են ստանում: Ասոցիացիայի գույքն ու կայքը, որտեղ և ում ձեռքում էլ որ գտնվեն ենթակա չեն որևէ ձևի կալանքի, սահմանափակման կամ բռնագրավման` առանց ասոցիացիայի դեմ վերջնական դատավճռի առկայության:

 

4. Գույքային իմունիտետը

 

Ասոցիացիայի գույքն ու կայքը, որտեղ և ում ձեռքում էլ որ գտնվեն, ենթակա չեն խուզարկության, պահանջման, բռնագրավման, սեփականազրկման, կամ գործադիր կամ օրենսդրական որևէ գործողության միջոցով նախատեսվող կալանքի այլ ձևերի:

 

5. Արխիվների անձեռնմխելիությունը

 

Ասոցիացիայի արխիվները անձեռնմխելի են:

 

6. Գույքային սահմանափակումներից ազատությունը

 

Ասոցիացիայի գույքն ու կայքը ենթակա չեն սահմանափակման, կանոնակարգման, վերահսկողության և որևէ բնույթի մորատորիումի այն չափով, որքանով անհրաժեշտ է սույն պայմանագրով նախատեսվող և սույն պայմանագրի դրույթների ենթակա գործառնություններն իրականացնելու համար:

 

7. Հաղորդակցության արտոնությունը

 

Ասոցիացիայի պաշտոնական հաղորդակցություններին անդամ-երկրները նույն վերաբերմունքն են ցուցաբերում, ինչ-որ անդամ-երկրների պաշտոնական հաղորդակցություններին:

 

8. Պաշտոնյաների և ծառայողների իմունիտետներն ու արտոնությունները

 

Ասոցիացիայի բոլոր կառավարիչները, գործադիր վարչապետները, փոխանորդները, պաշտոնյաներն ու ծառայողները.

1. Իրենցից ի պաշտոնե կատարած գործառնությունների համար օգտվում են դատական իմունիտետից, բացառությամբ այն դեպքերի, երբ ասոցիացիան հրաժարվում է այդ իմունիտետից:

2. Որպես այլ երկրների նպատակներ` նրանց անդամ-երկրների կողմից շնորհվում է միևնույն իմունիտետը ներգաղթի սահմանափակումներից, օտարերկրյա գրանցման անհրաժեշտությունից, ընդհանուր աշխատանքային պարհակից, և միևնույն հնարավորությունները փոխանակման սահմանափակումների վերաբերյալ, ինչ որ անդամ-երկրների ներկայացուցիչներին, պաշտոնյաներին և բարձրաստիճան ծառայողներին:

3. Նրանց տրամադրվում է ճանապարհորդելու միևնույն հնարավորությունները, ինչ որ անդամ-երկրների ներկայացուցիչներին, պաշտոնյաներին և բարձրաստիճան ծառայողներին:

 

9. Հարկային իմունիտետը

 

ա) Ասոցիացիան, նրա գույքը, կայքը, եկամուտներն ու սույն պայմանագրով լիազորված նրա գործառնություններն ու գործարքներն օգտվում են բոլոր տեսակի հարկային ու մաքսային իմունիտետից: Ասոցիացիան ազատ է նաև որևէ կարգի հարկ կամ մաքս հավաքելու կամ մուծելու պարտականություններից:

բ) Ոչ մի տեսակի հարկ չի գանձվում ասոցիացիայի այն գործադիր վարչապետի, փոխանորդի, պաշտոնյայի կամ ծառայողի աշխատավարձից և ասոցիացիայի կողմից վճարվող այլ վարձատրություններից, որոնք տեղացի կամ այլ երկրի հպատակներ չեն:

գ) Ոչ մի տեսակի հարկ չի գանձվի ասոցիացիայի թողարկած և ոչ մի բաժնետոմսից կամ արժեթղթից` ներառյալ դրանց որևէ շահութաբաժնից (դիվիդենտ) կամ տոկոսից, ում ձեռքում էլ որ գտնվեն:

Հակառակ դեպքում. առաջին, խտրություն կդրվի այդպիսի բաժնետոմսի կամ արժեթղթի նկատմամբ միմիայն այն պատճառով, որ դրանք ասոցիացիայի կողմից են թողարկված, կամ երկրորդ, այդպիսի հարկման իրավական միակ հիմքը թողարկման, վճարունակության կամ վճարման տեղը կամ արժույթը կլինի, կամ էլ ասոցիացիայի կողմից հաստատված որևէ վարչության կամ հիմնարկության գտնվելու վայրը:

դ) Ոչ մի տեսակի հարկ չի գանձվի ասոցիացիայի կողմից երաշխավորված որևէ բաժնետոմսից կամ արժեթղթից` ներառյալ դրանց որևէ շահաբաժնից կամ տոկոսից, ում ձեռքում էլ որ գտնվեն:

Հակառակ դեպքում. առաջին, խտրություն կդրվի այդպիսի բաժնետոմսի նկատմամբ միմիայն այն պատճառով, որ դրանք ասոցիացիայի կողմից են երաշխավորված, կամ երկրորդ, այդպիսի հարկման իրավական միակ հիմքը ասոցիացիայի կողմից հաստատված որևէ վարչության կամ հիմնարկության գտնվելու վայրը կլինի:

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱԼՅՈՒՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՆ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻՆ, ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻՆ, ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱԼՅՈՒՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

 

Հոդված 5. Ֆոնդի գործառնություններն ու գործարքները

 

1. Ֆոնդի հետ առնչվող գործակալությունները

Յուրաքանչյուր անդամ ֆոնդի հետ պետք է իր գործերը վարի միայն գանձարանի, Կենտրոնական բանկի, Կայունացման ֆոնդի կամ նման այլ գանձարանային գործակալությունների միջոցով և ֆոնդն էլ պետք է իր գործերը վարի միայն նույն գործակալությունների հետ կամ միջոցով:

2. Ֆոնդի գործառնությունների և գործարքների սահմանափակումը

Ֆոնդը` առաջարկության դեպքում կարող է այնպիսի ֆինանսական և տեխնիկական ծառայություններ կատարել, որոնք ֆոնդի նպատակների հետ համատեղելի լինեն` ներառյալ անդամների կողմից ներդրած միջոցների տնօրինությունը: Այդպիսի ֆինանսական ծառայությունների իրագործման հետ կապված գործառնությունները չպետք է կատարվեն ֆոնդի հաշվին: Այս ենթակետով նախատեսվող ծառայությունները անդամների վրա առանց վերջիններիս համաձայնության որևէ պարտավորություն չեն դնում:

 

Հոդված 8. Անդամների ընդհանուր պարտականությունները

 

2. Ընթացիկ վճարումների սահմանափակումների վերացումը

բ) որևէ անդամի վալյուտային վերաբերող փոխանակման այն պայմանագրերը, որոնք հակասում են այդ անդամի համար սույն պայմանագրով հաստատվող կամ պարտավորեցվող փոխանակման վերահսկման կանոնակարգին, չպետք է կիրառվեն որևէ անդամի տարածքում: Բացի դրանից, անդամները, փոխադարձ համաձայնությամբ, կարող են համագործակցել յուրաքանչյուր անդամի համար փոխանակման վերահսկման կանոնակարգը ավելի գործուն դարձնելու ուղղությամբ, միայն թե նրանց միջոցառումները և կանոնակարգը սույն պայմանագրի հետ համատեղելի լինեն:

 

Հոդված 9. Իրավական վիճակը, իմունիտետներն ու արտոնությունները

 

2. Ֆոնդի իրավական վիճակը

 

Ֆոնդը լիիրավ իրավաբանական անձ է և մասնավորապես իրավունք ունի.

1. Կնքել պայմանագրեր:

2. Ձեռք բերել և տնօրինել անշարժ ու շարժական գույք:

3. Դատական գործ հարուցել:

 

3. Դատական իմունիտետը

 

Ֆոնդը, նրա գույքն ու կայքը, որտեղ և ում ձեռքում էլ որ գտնվեն, ունեն դատական իմունիտետ, բացառությամբ այն դեպքերի, երբ ֆոնդն ինքն է որոշակիորեն հրաժարվում իր այդ իմունիտետից դատական որևէ պրոցեսի համար կամ էլ որևէ պայմանագրի դրույթի համաձայն:

 

4. Իմունիտետն այլ գործողություններից

 

Ֆոնդի գույքն ու կայքը որտեղ և ում ձեռքում էլ որ գտնվեն, ենթակա չեն խուզարկության, պահանջման, բռնագրավման, սեփականազրկման կամ գործադիր կամ օրենսդրական որևէ գործողության միջոցով նախատեսվող կալանքի այլ ձևերի:

 

5. Արխիվների անձեռնմխելիությունը

 

Ֆոնդի արխիվները անձեռնմխելի են:

 

6. Գույքային սահմանափակումներից ազատությունը

 

Ֆոնդի ողջ գույքն ու կայքը ենթակա չեն սահմանափակման, կանոնակարգման, վերահսկողության և որևէ բնույթի մորատորիումի (վճարման դադարեցում) այն չափով, որքանով անհրաժեշտ է սույն Պայմանագրով նախատեսվող գործառնությունները իրականացնելու համար:

 

7. Հաղորդակցության արտոնությունը

 

Ֆոնդի պաշտոնական հաղորդակցություններին անդամները նույն վերաբերմունքն են ցուցաբերում, ինչ որ անդամ-երկրների պաշտոնական հաղորդակցություներին:

 

8. Պաշտոնյաների ու ծառայողների իմունիտետն ու արտոնությունները

 

Ֆոնդի բոլոր կառավարիչները, գործադիր վարչապետները, փոխանորդները, հանձնաժողովների (կոմիտեների) անդամները, 12-րդ հոդվածի 3 կետի համապատասխան առաջադրված ներկայացուցիչները, վերը նշված անձանց խորհրդատուները, պաշտոնյաներն ու ծառայողները`

1. Իրենց ի պաշտոնե կատարած գործառնությունների համար, օգտվում են դատական իմունիտետից, բացառությամբ այն դեպքերի, երբ ֆոնդը հրաժարվում է այդ իմունիտետից:

2. Որպես այլ երկրների հպատակներ նրանց շնորհվում է միևնույն իմունիտետը` ներգաղթի սահմանափակումից, օտարերկրյա գրանցման անհրաժեշտություններից, ընդհանուր աշխատանքային պարհակից, և միևնույն հնարավորությունները փոխանակման սահմանափակումների վերաբերյալ, ինչ որ անդամ- երկրների ներկայացուցիչներին, պաշտոնյաներին և բարձրաստիճան ծառայողներին:

3. Նրանց տրամադրվում են ճանապարհորդելու միևնույն հնարավորությունները, ինչ որ անդամ-երկրների ներկայացուցիչներին, պաշտոնյաներին և բարձրաստիճան ծառայողներին:

 

9. Հարկային իմունիտետը

 

ա) Ֆոնդը, նրա գույքը, կայքը, եկամուտները և սույն պայմանագրով նախատեսված նրա գործառնություններն ու գործարքները օգտվում են բոլոր տեսակի հարկային ու մաքսային իմունիտետից: Ֆոնդն ազատ է նաև որևէ հարկ կամ մաքս հավաքելու կամ մուծելու պարտականությունից:

բ) Ոչ մի հարկ չի գանձվում ֆոնդի այն գործադիր վարչապետի, փոխանորդի, ծառայողի կամ պաշտոնյայի աշխատավարձից և ֆոնդից վճարվող այլ վարձատրություններից, որոնք տեղացի կամ այդ երկրի հպատակներ չեն:

գ) Ոչ մի տեսակի հարկ չի գանձվում ֆոնդի թողարկած և ոչ մի բաժնետոմսից կամ արժեթղթից, ներառյալ դրանց որևէ շահութաբաժնից (դիվիդենտ) կամ նրա տոկոսից, ում ձեռքում էլ որ գտնվեն:

Հակառակ դեպքում. առաջին, խտրություն կդրվի այդպիսի բաժնետոմսի կամ արժեթղթի նկատմամբ միմիայն նրա ծագման պատճառով, կամ, երկրորդ. այդպիսի հարկման իրավաբանական միակ հիմքը թողարկման, վճարունակության կամ մուծման տեղը կամ արժույթը կլինի կամ էլ ֆոնդի կողմից հաստատված ցանկացած վարչության կամ հմնարկության գտնվելու վայրը:

 

Հոդված 21. Ընդհանուր գերատեսչության և փոխառման հատուկ իրավունքների գերատեսչության կառավարումը

 

բ) բացի սույն պայմանագրի 9-րդ հոդվածում շարադրված իմունիտետներից ու արտոնություններից ոչ մի տեսակի հարկ չի գանձվում փոխառման հատուկ իրավունքներից կամ փոխառման հատուկ իրավունքներով կատարվող գործառնություններից ու գործարքներից:

 

ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 4. Կազմակերպումն ու ղեկավարումը

 

10. Հաղորդակցման միջոցը

 

Յուրաքանչյուր անդամ-երկիր պետք է համապատասխան լիազոր ներկայացուցչ նշանակի, որի հետ Կորպորացիան կկարողանա հաղորդակցվել սույն պայմանագրով սահմանված որևէ հարցի կապակցությամբ:

 

Հոդված 6. Իրավական վիճակը, իմունիտետն ու արտոնությունները

 

2. Կորպորացիայի իրավական վիճակը

 

Կորպորացիան լիիրավ իրավաբանական անձ է, և մասնավորապես իրավունք ունի.

1. Պայմանագրեր կնքել

2. Ձեռք բերել և տնօրինել անշարժ ու շարժական գույք

 3. Դատական գործ հարուցել:

 

3. Կորպորացիայի դատական իրավիճակը

 

Կորպորացիայի դեմ կարող է հայց հարուցվել միայն հեղինակավոր, (կոմպետենտ), իրավասու դատարանին` այն անդամ-երկրների տարածքում, որտեղ Կորպորացիան ունի վարչություն, նշանակել մի գործակալ դատավարության մասին ծանուցագիր կամ նախազգուշացում ստանալու համար, կամ որտեղ թողարկել կամ երաշխավորել է արժեթղթերը: Այնուամենայնիվ, ոչ մի հայց չի կարող հարուցվել անդամ-երկրների կամ այն անձանց կողմից, որոնք հայց են հարուցում անդամ-երկրների համար կամ նրանցից պահանջներ են ստանում: Կորպորացիայի գույքն ու կայքը, որտեղ և ում ձեռքում էլ որ գտնվեն, ենթակա չեն որևէ ձևի կալանքի, սահմանափակման կամ բռնագրավման` առանց Կորպորացիայի դեմ վերջնական դատավճռի առկայության:

 

4. Գույքային իմունիտետ

 

 

Կորպորացիայի գույքն ու կայքը, որտեղ և ում ձեռքում էլ որ գտնվեն, ենթակա չեն խուզարկության, պահանջման, բռնագրավման, սեփականազրկման կամ գործադիր կամ օրենսդրական որևէ գործողության միջոցով նախատեսվող կալանքի այլ ձևերի:

 

5. Արխիվների անձեռնմխելիությունը

 

 

Կորպորացիայի արխիվներն անձեռնմխելի են:

 

6. Գույքային սահմանափակումներից ազատությունը

 

 

Կորպորացիայի ողջ գույքն ու կայքը ենթակա չեն սահմանափակման, կանոնակարգման, վերահսկողության և որևէ բնույթի մորատորիումի (վճարումի դադարեցման) այն չափով, որքանով անհրաժեշտ է սույն պայմանագրով նախատեսվող և սույն պայմանագրի 3-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներին ենթակա գործառնությունները իրականացնելու համար:

 

7. Հաղորդակցության արտոնությունը

 

Կորպորացիայի պաշտոնական հաղորդակցություններին անդամ-երկրները նույն վերաբերմունքն են ցուցաբերում, ինչ որ անդամ-երկրների պաշտոնական հաղորդակցություններին:

 

8. Պաշտոնյաների և ծառայողների իմունիտետն ու արտոնությունները

 

Կորպորացիայի բոլոր կառավարիչները, վարչապետները, փոխանորդները, պաշտոնյաներն ու ծառայողները.

1. Իրենց ի պաշտոնե կատարած գործառնությունների համար օգտվում են դատական իմունիտետից:

2. Որպես այլ երկրների հպատակներ` նրանց անդամ-երկրների կողմից շնորհվում է միևնույն իմունիտետ ներգաղթի սահմանափակումից օտարերկրյա գրանցման անհրաժեշտությունից, ընդհանուր աշխատանքային պարհակից, և միևնույն հնարավորությունները, փոխանակման սահմանափակումների վերաբերյալ ինչ որ անդամ-երկրների ներկայացուցիչներին, պաշտոնյաներին և բարձրաստիճան ծառայողներին,

3. Նրանց տրամադրվում են ճանապարհորդելու միևնույն հնարավորություններն, ինչ որ անդամ-երկրների ներկայացուցիչներին, պաշտոնյաներին և բարձրաստիճան ծառայողներին:

 

9. Հարկային իմունիտետ

 

ա) Կորպորացիան, նրա գույքը, կայքը, եկամուտներն ու սույն պայմանագրով լիազորված նրա գործառնություններն ու գործարքներն օգտվում են բոլոր տեսակի հարկային ու մաքսային իմունիտետից:

Կորպորացիան ազատ է նաև որևէ կարգի հարկ կամ մաքս հավաքելու կամ մուծելու պարտականությունից:

բ) Ոչ մի տեսակի հարկ չի գանձվում Կորպորացիայի այն վարչապետի, փոխանորդի, պաշտոնյայի կամ ծառայողի աշխատավարձերից և Կորպորացիայի կողմից վճարվող այն վարձատրություններից, որոնք տեղացի կամ այդ երկրի հպատակներ չեն:

գ) Ոչ մի տեսակի հարկ չի գանձվում Կորպորացիայի թողարկած և ոչ մի բաժնետոմսից կամ արժեթղթից` ներառյալ դրանց որևէ շահութաբաժնից (դիվեդենտ) կամ տոկոսից, ում ձեռքում էլ որ գտնվեն:

Հակառակ դեպքում. առաջին, խտրություն կդրվի այդպիսի բաժնետոմսի կամ արժեթղթի նկատմամբ միմիայն այն պատճառով, որ դրանք Կորպորացիայի կողմից են թողարկված, կամ երկրորդ, այդպիսի հարկման իրավական միակ հիմքը թողարկման, վճարունակության կամ վճարման տեղը կամ արժույթը կլինի կամ էլ Կորպորացիայի կողմից հաստատված որևէ վարչության կամ հիմնարկության գտնվելու վայրը:

դ) Ոչ մի տեսակի հարկ չի գանձվում Կորպորացիայի կողմից երաշխավորված որևէ բաժնետոմսից կամ արժեթղթից` ներառյալ դրանց որևէ շահութաբաժնից (դիվիդենտը) կամ տոկոսից, ում ձեռքում էլ որ գտնվեն:

Հակառակ դեպքում. առաջին, խտրություն կդրվի այդպիսի բաժնետոմսի կամ արժեթղթի նկատմամբ միմիայն այն պատճառով, որ դրանք Կորպորացիայի կողմից են երաշխավորված, կամ երկրորդ, այդպիսի հարկման իրավական միակ հիմքը Կորպորացիայի կողմից հաստատված որևէ վարչության կամ հիմնարկության գտնվելու վայրը կլինի:

 

ԲԱՆԿԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 3. Փոխառությունների և երաշխիքների վերաբերյալ ընդհանուր դրույթները

 

2. Անդամ-երկրների և բանկի միջև կատարվող գործարքները

 

Յուրաքանչյուր անդամ-երկիր պետք է բանկի հետ իր գործերը վարի միայն իր գանձարանի, կենտրոնական բանկի, կայունացման ֆոնդի կամ նման այլ գանձարանային գործակալության միջոցով, և բանկն էլ պետք է անդամների հետ իր գործերը վարի միայն նույն գործակալությունների միջոցով:

 

Հոդված 7. Իրավական վիճակը, իմունիտետն ու արտոնությունները

 

2. Բանկի իրավական վիճակը

 

Բանկը լիիրավ իրավաբանական անձ է, և մասնավորապես իրավունք ունի.

1. Պայմանագրեր (կոնտրակտներ) կնքել,

2. Ձեռք բերել և տնօրինել անշարժ ու շարժական գույք,

3. Դատական գործ հարուցել:

 

3. Բանկի դատական իրավիճակը

 

Բանկի դեմ կարող է հայց հարուցվել միայն հեղինակավոր (կոմպետենտ), իրավասու դատարանին` այն անդամ-երկրների տարածքում, որտեղ բանկը ունի վարչություն, նշանակել է մի գործակալ` դատավարության մասին ծանուցագիր կամ նախազգուշացում ստանալու համար, կամ որտեղ արժեթղթեր է թողարկել կամ երաշխավորել: Այնուամենայնիվ, ոչ մի հայց չի կարող հարուցվել անդամ-երկրների կամ այն անձանց կողմից, որոնք հայց են հարուցում անդամ-երկրների համար կամ նրանցից պահանջներ են ստանում: Բանկի գույքն ու կայքը, որտեղ և ում ձեռքում էլ որ գտնվեն, ենթակա չեն որևէ ձևի կալանքի, սահմանափակման, բռնագրավման` առանց բանկի դեմ վերջնական դատավճռի առկայության:

 

4. Գույքային իմունիտետ

 

Բանկի գույքն ու կայքը, որտեղ և ում ձեռքում էլ որ գտնվեն, ենթակա չեն խուզարկության, պահանջման, բռնագրավման, սեփականազրկման, կամ գործադիր կամ օրենսդրական որևէ գործողության միջոցով նախատեսված կալանքի այլ ձևերի:

 

5. Արխիվների անձեռնմխելիությունը

 

Բանկի արխիվները անձեռնմխելի են:

 

6. Գույքային սահմանափակումներից ազատությունը

 

Բանկի ողջ գույքն ու կայքը ենթակա չեն սահմանափակման, կանոնակարգման, վերահսկողության և որևէ բնույթի մորատորիումի, (վճարումի դադարեցման) այն չափով, որքանով անհրաժեշտ է սույն պայմանագով նախատեսվող և սույն պայմանագրի դրույթների ենթակա գործառնությունները իրականացնելու համար:

 

7. Հաղորդակցության արտոնությունը

 

Բանկի պաշտոնական հաղորդակցություններին անդամ-երկրները նույն վերաբերմունքն են ցուցաբերում, ինչ որ անդամ-երկրների պաշտոնական հաղորդակցություներին:

 

8. Պաշտոնյաների և ծառայողների իմունիտետն ու արտոնությունները

 

Բանկի բոլոր կառավարիչները, գործադիր վարչապետները, փոխանորդները, պաշտոնյաները ու ծառայողները.

1. Իրենց ի պաշտոնե կատարած գործառնությունների համար օգտվում են դատական իմունիտետից, բացառությամբ այն դեպքերի, երբ բանկը հրաժարվում է այդ իմունիտետից:

2. Որպես այլ երկրների հպատակներ նրանց անդամ-երկրների կողմից շնորհվում է միևնույն իմունիտետը ներգաղթի սահմանափակումներից, օտարերկրյա գրանցման անհրաժեշտությունից, ընդհանուր աշխատանքային պարհակից, և միևնույն հնարավորությունները փոխանակման սահմանափակումների վերաբերյալ, ինչ որ անդամ-երկրների ներկայացուցիչներին, պաշտոնյաներին և բարձրաստիճան ծառայողներին:

3. Նրանց տրամադրվում է ճանապարհորդելու միևնույն հնարավորություններ, ինչ որ անդամ-երկրների ներկայացուցիչներին, պաշտոնյաներին և բարձրաստիճան ծառայողներին:

 

9. Հարկային իմունիտետ

 

ա) Բանկը և նրա գույքը, կայքը, եկամուտներն ու սույն պայմանագրով լիազորված նրա գործառնություններն ու գործարքները օգտվում են բոլոր տեսակի հարկային ու մաքսայն իմունիտետից: Բանկն ազատ է նաև որևէ կարգի հարկ կամ մաքս հավաքելու կամ մուծելու պարտականությունից:

բ) Ոչ մի տեսակի հարկ չի գանձվում Բանկի այն գործադիր վարչապետի, փոխանորդի, կամ ծառայողի, պաշտոնյայի աշխատավարձից և Բանկից վճարվող այլ վարձատրություններից, որոնք տեղացի կամ այդ երկրի հպատակներ չեն:

գ) Ոչ մի տեսակի հարկ չի գանձվում Բանկի թողարկած և ոչ մի բաժնետոմսից կամ արժեթղթից` ներառյալ դրանց որևէ շահութաբաժնից (դիվիդենտ) կամ տոկոսից, ում ձեռքում էլ որ գտնվեն:

Հակառակ դեպքում. առաջին, խտրություն կդրվի այդպիսի բաժնետոմսի կամ արժեթղթի նկատմամբ միմիայն այն պատճառով, որ դրանք բանկի կողմից են թողարկված, կամ երկրորդ, այդպիսի հարկման իրավական միակ հիմքը թողարկման վճարունակության կամ վճարման տեղը կամ արժույթը կլինի, կամ էլ բանկի կողմից հաստատված որևէ վարչության կամ հիմնարկության գտնվելու վայրը:

դ) Ոչ մի տեսակի հարկ չի գանձվում Բանկի կողմից երաշխավորված որևէ բաժնետոմսից կամ արժեթղթից, ներառյալ դրանց որևէ շահութաբաժնից (դիվիդենտ) կամ տոկոսից, ում ձեռքում էլ որ գտնվեն:

Հակառակ դեպքում. առաջին, խտրություն կդրվի այդպիսի բաժնետոմսի կամ արժեթղթի նկատմամբ միմիայն այն պատճառով, որ դրանք Բանկի կողմից են երաշխավորված, կամ երկրորդ, այդպիսի հարկման իրավական միակ հիմքը Բանկի կողմից հաստատված որևէ վարչության կամ որևէ հիմնարկության գտնվելու վայրը կլինի:


Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան