Գլխավոր տեղեկություն
Номер
N 1250-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (14.12.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.10.29/53(288) Հոդ.1002
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.09.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.10.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.10.2003
Дата вступления в силу
30.10.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 հոկտեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 սեպտեմբերի 2003 թվականի N 1250-Ն

ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 22.02.08 N 171-Ն, 21.11.19 N 1652-Ն)

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Մի շարք բաժնետիրական ընկերությունների՝ համաձայն հավելվածի, բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:

(1-ին կետը փոփ. 22.02.08 N 171-Ն, 21.11.19 N 1652-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հոկտեմբերի 10
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
սեպտեմբերի 17-ի N 1250-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՊԱՀՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

(վերնագիրը փոփ. 22.02.08 N 171-Ն)

 

«Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ

«Հրազդան» մարզահամալիր» ՓԲԸ

«Սպորտային վիճակախաղերի ձեռնարկություն» ՓԲԸ

«Ձիասպորտի կենտրոն» ՓԲԸ

«Դ. Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտական մանկապատանեկան մարզադպրոց» ՓԲԸ

«Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ

(ցանկը խմբ. 22.02.08 N 171-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան